Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29846
Լրահոս


23.04.2013 / 14:49

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ. ՔԱՎՈՐ ՀԱՐՈՒԹԸ ԵՎ ՇԵԿՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԵՆ

Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Գյումրու Շիրակացի 6 շենքի բակում կրակոցներ են հնչել: NEWS.am-ի տեղեկություններով` կրակել են Գյումրիում հայտնի թաղային հեղինակություններ Քավոր Հարութի և Շեկոյի վրա: Նրանք տեղափոխվել են Գյումրուի Գյուլբենկյանի անվան վիրաբուժության կենտրոն:

Հիվանդանոցի տնօրեն Խաչատուր Կարապետյանը նշել է, որ Շեկոյի վիճակը ծայրահեղ ծանր է, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել, մահամերձ է, հնարավոր է այդ վիճակից դուրս չգա: Այժմ նրանք պատրաստվում են վիրահատել Շեկոյին, չեն կարող տեղափոխել Երևան, քանի որ վիճակը ծանր է: Իսկ Քավոր Հարութը վնասվածք է ստացել բազուկի շրջանում, կոտրվածքներ ունի:

Նշենք, որ Քավոր Հարութը և Շեկոն նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ:

 


Տպագրել