Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29850
Լրահոս


23.04.2013 / 15:13

ՌԵՅՆԵԼ ԱՆԴՐԵՅՉՈՒԿԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԿԱՆԱԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՓԱՍՏԸ

Կանադայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-կանադական քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը և սենատոր Անդրեյչուկը զրուցել են Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարևորել է Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Կողմերն անդրադարձել են նաև հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրել է Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը և ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարևորել են Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:


Տպագրել