Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29855
Լրահոս


23.04.2013 / 15:44

ՊՈՌՆՈՄԱԳՆԱՏԻ ԹՈՌԸ ԵՂԻՍԱԲԵԹ II-ԻՑ ՀԱՐՈՒՍՏ Է

«The Sunday Times» ամսագիրը կազմել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակչուհիների ցանկը, ըստ որի պոռնոմագնատ Փոլ Ռեյմոնդի 21-ամյա ժառանգորդուհին՝ Ինդիա Ռոուզն ավելի հարուստ է, քան Եղիսաբեթ II թագուհին: Քրոջ հետ միասին աղջիկը 500 մլն դոլար ունի, ինչը 13 միլիոնով ավելի է բրիտանական թագուհու կարողությունից:


Ինդիա Ռոուզի պապը բրիտանական պոռնոգրաֆիկ ամսագրերի շուկայի հիմնադիրն է: Անցյալ դարի 50-ականների վերջին նա սկսել է հրատարակել Մեծ Բրիտանիայում հայտնի Razzle, Men Only և Mayfair ամսագրերը: Պատանի ժառանգորդուհին արդեն որոշել է գնալ պապի հետքերով: Ինդիա Ռոուզը Fault հրատարակության խմբագիրն է:

Տպագրել