Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29857
Լրահոս


23.04.2013 / 16:02

ՆՈՒՐԲ ՏՂԱ Է ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ. ՆՈՒՐԲ ԼԱՐԵՐԻՑ ԿԱԽՎԱԾ. ՀՅԴ

ՀՅԴ նախընտրական շտաբը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստյոպա Սաֆարյանին:
«Մի՛ արեք

Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը: Նուրբ լարերից կախված: «Facebook»-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին՝ տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաև նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմի՛ր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է՝ իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս՝ թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»,-ասված է ՀՅԴ նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:

Այսօր ավելի վաղ Սյոպա Սաֆարյանը «Facebook»-ի իր էջում գրել էր.
«Հարց ՀՅԴ ընկերներին:

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երևան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ և ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» (այլ ոչ թե ատկատչիկ):

Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով:

Շաբաթներ առաջ «Ար» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ, որին մասնակցում էինք ես, Նաիրա Կարապետյանը, ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը, իմ կողմից բարձրացված այս հարցով նա այլ պատասխան տվեց (ես նշել էի, որ ըստ մասնագետների այդ նստարանները առավելագույնը կարող են արժենալ 100.000 դրամ, իսկ մեծաքանակ գնման դեպքում` ավելի էժան): Կարապետյանը մասնավորապես ասաց, որ այդ 100.000-ից դուրս մնացած գումարը` ամեն նստարանի համար շուրջ 65.000 դրամը կազմում են հարկերը (ավելացված արժեքի հարկ և այլն): Ակնհայտորեն, հիմա պատասխանը փոխվել է ու մեղադրանքը ուղղվում է ՀՅԴ-ի կողմը:

Հետաքրքիր է, ավելի քան միլիոնուկեսանոց դալանների ներկերի «թանկության» համար ո՞ւմ են մեղադրելու.... Այդ գումարով ամբողջական շենքեր ներկելու համար անհրաժեշտ Լատեքս ու նման ներկեր կարելի էր գնել...»:

Տպագրել