Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29860
Լրահոս


23.04.2013 / 16:20

ԳԱՐԵԳԻՆ Բ-Ն ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՊԱՊԱԿԱՆ ՆՎԻՐԱԿԻՆ

Այսօր՝ ապրիլի 23-ին Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Անդրկովկասում պապական նվիրակ Նորին Սրբազնություն Մարեկ արքեպիսկոպոս  Սոլչինսկիին, վերջինս Գարեգին Բ-ին է փոխանցել Հռոմի Ֆրացիսկոս պապի նամակը:


Նամակում Սրբազան քահանայապետը շնորհակալություն է հայտնում Գարեգին Բ-ին իր ընտրության առիթով հղված շնորհավորական գրության, ինչպես նաև գահակալության արարողությանն անձնապես ներկա գտնվելու համար: «Առանձնակի ուրախություն էր ինձ համար կարողանալ ողջունել Ձեզ Հռոմում իմ առաքելության գահակալությանը…: Ակնկալում ենք շարունակել զորացնել այն բարեկամությունը, որ մենք մի քանի տարի արդեն վայելել ենք», - ասված է Ֆրացիսկոս պապի նամակում:

Նորին Սրբությունը պապական նվիրակի միջոցով Հռոմի պապին փոխանցեց եղբայրական իր ողջույնները և արդյունաշատ գահակալության բարեմաղթանքները:

Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու ջերմ հարաբերություններին, մասնավորապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վատիկանի միջև ձևավորված սերտ համագործակցությանը:


Տպագրել