Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/news.php?id=29864
Լրահոս


23.04.2013 / 16:41

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

«Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Բագրատաշենի սահմանը հատելիս ձերբակալվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր տղան` Կոլիկ Ղուկասյանը, ում այս պահին բերում են Գյումրու ոստիկանության բաժին:


Թե’ Երևանում, թե’ Գյումրիում այժմ ավտոմատավոր ոստիկաններ են շրջում:

Այժմ խուզարկություներ են կատարվում միջադեպի մասնակիցների տներում:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:

Վերջինս հիվանդանոցում մահացել է: Կրակոցները հնչել են Շիրակացի փողոցում ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի քավորի տանը, ով հայտնի է Քավոր Հարութ մականվամբ, և կրակել են Շեկոյի վրա։

Տպագրել