Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=20215
Հրապարակումներ


16.08.2012

Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից

Հայ ժողովուրդն աշխարհում հազվադեպներից է ստանձնած պարտավորությունների թվով, որոնք նորմալ երկրներում անգամ չեն էլ քննարկի։ Այսպես, բավական է մեկը նախագահ աշխատի, և ժողովուրդը հավերժ պարտական է նրան։ Պարտականը մեղմ է ասված, քանի որ ըստ էության հայերն իրենց էլիտայի պատանդն են։ Ժողովուրդն ասում է. եթե նախագահ ես աշխատել, ապա հրաժարականից հետո մենք քեզ ոչ միայն պատասխանատվության չենք կանչի ու հետ չենք վերցնի թալանածդ, այլև օրենքի ուժով քեզ 20 միլիոնանոց առանձնատուն կտանք (ի դեպ, պաշտոնանկ նախագահներին բազմամիլիոնանոց անշարժ գույք նվիրելն աշխարհում նմանը չունեցող երևույթ է, դա զուտ հայկական know how է. ոչ ոք խելքը գլխին չի հասկանում, թե ինչու և ինչի հիման վրա է դա արվում)։

Եթե հայերը լինեին միայն իրենց նախագահների պատանդը, կարելի կլիներ ազգը մտցնել աշխարհում ամենաբախտավորների շարքը։ Բայց բանն այն է, որ հայերը պատանդն են նրանց բոլորի, ովքեր գոնե մեկ տարի էլիտայի շարքին են դասվել։ Այսպես, պետությունը որոշել է նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանին ցմահ օգտագործման նվիրել մի ամբողջ համալսարան։ Ավելին, պետությունը նրան թույլ է տվել ապրել իրավական դաշտից դուրս, այլ բարիքներ էլ է նվիրել, որոնք նա կարողացել է «ցրել»։ Եվ ոչ միայն նրան, այլ նաև նրա ընտանիքի անդամներին. այսպես, պետությունն Արմենչիկ Դարբինյանի հորը նվիրել է անվանական ատրճանակ, որը վերջինս օգտագործել է ըստ նշանակության. մի քանի տարի առաջ պրն Դարբինյան-ավագն այդ ատրճանակից կրակել է մի երիտասարդի վրա, ընդ որում՝ ոստիկանության աչքի առաջ և, բնականաբար, ոչ մի պատիժ դրա համար չի կրել։ Բայց ամենազզվելին այն է, որ պետությունն Արմենչիկ Դարբինյանին թույլ է տալիս անպատիժ մտնել Հայաստանի հասարակ քաղաքացիների գրպանը, նրանց նյութական վնաս հասցնել, իսկ երբ հասարակ քաղաքացիները փորձում են վերականգնել օրենքի ուժով կորցրածը, պետությունը խստորեն պատժում է նրանց, քանի որ սահմանել է. Արմենչիկ Դարբինյանը (ինչպես և բոլոր նախկին էլիտարները) անձեռնմխելի անձնավորություն է, որի պաշտպանության համար պետությունը հատուկ բարձրագույն դատական պաշտոնների է նշանակում Արման Մկրտումյանի տիպի անբարո առանձնյակների (որին հարազատ հայրը պաշտոնապես «տականք» է անվանում), որպեսզի, Աստված մի արասցե, արդարությունը հանկարծ հասարակ հայի կողմը չլինի։ Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ՝ ռազմաճակատի, ամեն ինչ՝ հաղթանակի համար, այլ խոսքով՝ ամեն ինչ՝ Արմենչիկ Դարբինյանին, իսկ հասարակ հային՝ չոռուցավ։

Այս ակնարկի համար առիթ ծառայեց Սյուզան Սիմոնյանի «Դարբինյանը չի սիրում վճարել» հոդվածը (https://www.hraparak.am/2012/08/15/armen-darbinyan/), որում խոսվում է այն մասին, որ նախկին վարչապետը հսկայական վնաս է հասցրել գործարար Զորայր Սերոբյանին (թրջել է նրա խանութը, տեսքից գցել կտորեղենը, փչացրել սարքավորումները, ատելյեն, պատերը և մնացած ամեն բան)։ Քաղաքացի Սերոբյանը մտածել է, որ կարող է փոխհատուցում պահանջել, բայց չի իմացել, որ Արմենչիկ Դարբինյանը Նապոլեոնին հավասար դեմք է, հետն էլ գտնվում է անկախ հայկական պետության ուժեղացված պաշտպանության ներքո։ Սերոբյանը դիմել է դատարան, որը որոշում է կայացրել փոխհատուցում վճարելու մասին (2,3 մլն դրամ), բայց երկրորդ ատյանի դատարանը չեղյալ է հայտարարել այս արդարացի վճիռը, որովհետև պետությունը հատուկ երկրի դատական համակարգի ղեկին է պահում Արման Մկրտումյանին, որպեսզի սա ակնդետ հետևի, որ, Աստված չանի, հանկարծ ոտնահարվեն հայրենական էլիտարների շահերը, որ հասարակ հայերին անարգելն իրականացվի հավուր պատշաճի։ (Ի դեպ, մոտավորապես այսպես վարվեց երկրի դատական համակարգը նաև «Ազատամտություն» թերթի հետ. Արմենչիկ Դարբինյանը երեք միլիոն դրամ պահանջեց Ռուս-հայկական համալսարանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար [նշենք, որ իրավաբանական անձն պատիվ և արժանապատվություն ունենալ չի կարող], առաջին ատյանի դատարանը գործը նույնիսկ վարույթ չվերցրեց, բայց հաջորդ ատյաններն արդեն լրիվ չափով կատարեցին Արմենչիկ Դարբինյանի պահանջները, իսկ շուտով Եվրոպական դատարանը կվերականգնի արդարությունը, միայն թե ափսոս, որ ինձ կվճարեն ոչ թե Արմենչիկ Դարբինյանն ու Արման Մկրտումյանը, այլ Հայաստանի Հանրապետության բյուջեն։ Բայց, ինչպես ասում են, ինձ համար մեկ է, քանզի փողը հոտ չունի)։

Սերոբյանը նույնպես (շատերի նման) չգիտեր, որ Դարբինյանը չպետք է վճարի ոչ միայն իր հասցրած վնասի, այլև սեփական կարիքների համար։ Այսպես, այդ փառահեղ վարչապետն ամբողջ կյանքում սնվել է գողացած մսով ու մսամթերքով (այսինքն՝ անվճար, քանի որ նրա պապան մսի կոմբինատն էր թալանում տնօրենի կարգավիճակում), իսկ մինչ այդ Արմենչիկ Դարբինյանը ձրի սնվում էր թերմացքով (նրա պապան բուֆետապանի բարձր պաշտոն էր զբաղեցնում, այսինքն, ինչպես ասում են, ինքներդ եք հասկանում...)։ Մի խոսքով՝ պրն Սերոբյանը շատ բան չգիտեր...

Եվ ահա այսօր Արմենչիկ Դարբինյանը՝ նորահայ իրականության այդ նապոլեոնակերպ ֆենոմենը, վրդովվել է Սյուզան Սիմոնյանի հոդվածից։ Facebook-ի իր էջում այդ ցռանը գրել է. «Վաղուց է, ինչ դեղին մամուլը չէր անդրադարձել իմ անձին, արդեն սկսել էի անհանգստանալ: Փառք Տիրոջը, այսօր ինչ-որ ջրի պատմություն են հետս կապել: Նման որակի մամուլը չի՛ կարող «չորրորդ իշխանության» հավակնել: Մեր դաշտի լրագրողները չգիտեն, որ նման հավակնության համար նրանք պիտի լինեն առնվազն մնացած երեքից ավելի լավը: Այսօր՝ ավելի վատն են: Լուծումը, կարծում եմ, հենց լրագրության պրոֆեսիոնալ ասպարեզում է. ոլորտի առաջատարները, իսկական լրագրողները չպետք է հանդուրժեն լրագրողական խոտանի առկայությունը իրենց կողքին: Արայիկ Մանուկյանը այս օրերին շատ դիպուկ ու անկեղծ անհանգստություն էր հայտնել այս կապակցությամբ: Aram Abrahamyan-ը, Satik Seyranyan-ը, մեր մնացած առաջատարները, կարծում եմ, անելիք ունեն այստեղ: Վստահ եմ նաև, որ որակյալ հասարակությունը նրանց սատար կկանգնի»: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է այս ոչնչությունը, այս խղճուկ ցռանը, որը խլում է մեր երեխաների հացը (ի դեպ, սպառնալիքի տակ են Հայաստանի բոլոր (ոչ էլիտար) երեխաները, ցռան Դարբինյանին առայսօր հաջողվել է խլել իմ երեխայի, Սերոբյանի ու էլի շատերի երեխաների հացը, բայց դա չի նշանակում, թե նա դրանով կկշտանա. ցանկացած պահի նա կարող է քանդել ձեզնից յուրաքանչյուրի տունը, ցանկացած պահի նրա հայրը կարող է կրակել ձեզնից յուրաքանչյուրի վրա, և նա երբեք պատասխանատվություն չի կրի, քանի որ նա՝ Արմենչիկ Դարբինյանը, երկնային պարգև է հայ ժողովրդի համար, որին վիճակված է իր անիմաստ կյանքն ապրել ի հաշիվ մեր նյարդերի ու բանկային հաշիվների), նյարդայնացած արձագանքում իր արարքը հիշատակելուն։ Կարելի է մտածել, թե պրն Սերոբյանն ինքն է ջուր լցրել իր խանութի վրա և ինքն է իրեն վնաս պատճառել։ Կամ ինքն է խնդրել Արմենչիկ Դարբինյանին անել դա։ Բայց չէ՜, բանն այդ չէ. Արմենչիկ Դարբինյանը երկնքի ընտրյալն է (իր հասկացողությամբ), դրա համար էլ նրան նյարդայնացնում է այս ամբողջ քննադատությունը, քանի որ քննադատության օբյեկտ լինել չի կարող։ Նա մեր բոլորից վեր է կանգնած, նրան ամեն բան կարելի է։ Որովհետև այսպիսի կարգեր են հաստատել անկախ Հայաստանում։ Եվ պետության կարգերին հակառակ գնալն անշնորհակալ բան է։ Դե ինչ, հազվադեպ կհակառակվենք դրանց...

Հետգրություն 1
Արմենչիկ Դարբինյանը Հայաստանի լրագրողական հանրության առաջատարներից մեկին է համարում Արամ Աբրահամյանին։ Նշենք, որ պրն Աբրահամյանը հազվադեպ բան է, անձամբ ինձ համար՝ նրանցից չէ, որի ձեռքը կսեղմեմ։ Ժամանակին աչքի է ընկել մեկ այլ խմբագրի հետ պոռնոֆիլմում նկարահանվելիս, իսկ այսօր իր անիմաստ գոյությունը քարշ է տալիս «Առավոտ» թերթում, ասում են՝ հաջող զբաղվում է դրամաշորթությամբ, կարգին պահում է «անկախ» ու «ազատ» լրագրողների իր կոլեկտիվին։ Նաև աչքի է ընկել հոմոսեքսուալիզմի դեմ պայքարով (հենց որ «բռնվեց» այդ ժանրում)...

Հետգրություն 2
Վազգեն Սարգսյանի նախկին օգնականը, այժմ,՝ պաշտոնաթող մի գնդապետ, որն ինձ հետ բարեկամական հարաբերությունների մեջ է գտնվում, մի առիթով պատմեց, թե ինչպես մի անգամ Վազգենն Արմենչիկ Դարբինյանին (վարչապետ եղած ժամանակ) իր մոտ է կանչել այն ժամանակվա ֆինանսների նախարար Սանդոյանի հետ, հայհոյել ամենահետին խոսքերով և ծեծելով համարյա թե մահվան դուռը հասցրել։ Խորհելով նման պատմությունների շուրջ՝ գալիս եմ այն եզրակացության, որ Վազգեն Սարգսյանն իսկապես անհրաժեշտություն էր մեր հասարակության ու պետության համար, իսկ նրա սպանությունը՝ հակապետական գործողություն։ Թեկուզև այն բանի համար, որ Վազգենը կանոնավորապես (գրեթե ամեն օր) դաստիարակչական գործողություններ էր կազմակերպում արմենչիկակերպ ուռոդների հանդեպ... 


Տպագրել