Նյութի մշտական հասցեն : https://n-idea.am/publications.php?id=29122
Հրապարակումներ


09.04.2013

Սիրիական ընդդիմությունը սրել է ծնոտները. գզվռտոցն ահագնացել է

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ սիրիական մամուլում հրապարակվեց մի հոդված՝ տարօրինակ վերնագրով. «Ալ-Ֆարուք» գումարտակի հրամանատարը Թիլ-Աբյադ քաղաքում իրեն նախագահ Ասադի կողմնակից և «Ջաբհաթ Ան-Նուսրայի» թշնամի է հայտարարել» («Ալ-Ֆարուքն» առայսօր հանդես է գալիս որպես Ասադի և Լիբանանում «Հեզբոլլահի» մոլի հակառակորդ)։

Ընդդիմադիր ԶԼՄ-ների վերջին հրապարակումները  ոչ միայն հաստատեցին այս հոդվածի նշանակալիությունը, այլև բեկում ախտորոշեցին հակասիրիական ճամբարում։ Հանկարծ իր շարքերի «համալրումն» ընդհատեց «Ջաբհաթ Ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը, որի առաջնորդն այդպես էլ ասել է. «Նոր ջիհադականների համար «Ջաբհաթ Ան-Նուսրայի» դռները փակ են»։ Նրա խոսքերն անսպասելի էին բոլոր նրանց համար, ովքեր տեղյակ էին խմբավորման շարքերում ակտիվ հավաքագրման մասին։ Մարտի վերջին զինյալները Լաթաքիայում հայտարարել են շարիաթական կոմիտե ստեղծելու մասին, ինչից հետո հաջորդ օրը սկսեցին լուրեր տարածվել, թե բացահայտվել է կառավարամետ գործակալական ցանց։ Նրանց բացահայտել են գաղափարախոսությամբ «Ջաբհաթ Ան-Նուսրային» մոտ վարձկանները, որոնք հայտարարել են, թե Լաթաքիայում գործող խմբավորումների առաջնորդներն այդ նույն գործակալներն են։

«Ջաբհաթ Ան-Նուսրայի», «Ալ-Ֆարուքի» և այլ խմբավորումների  ահաբեկիչները ոչնչացնում և ձերբակալում են միմյանց, հետն էլ՝ իրենց խնդիրների համար մեղադրում հորդանանյան, ամերիկյան հատուկ ծառայություններին ու մատնիչներին։ Սպանվել է ամենահայտնի ահաբեկիչներից մեկը՝ «սիրիական Բեն Լադեն» մականունով։ Իսլամիստները վախենում են ՍԱԲ-ից, ոչիսլամիստները վախենում են «Ջաբհաթ Ան-Նուսրայից», իսլամիստների շատ առաջնորդներ հանկարծ իրենց ծուղակում զգացին, ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին այն մասին, թե ստեղծվել է զինյալների հատուկ խմբավորում «Ջաբհաթ Ան-Նուսրան» վերացնելու համար։ Բայց իրենց գլխավոր թշնամի ահաբեկիչները հայտարարել են սիրիական հատուկ ծառայություններին, որոնք մի քանի շաբաթվա ընթացքում վերացրել են մի քանի առաջնորդների և հրամանատարների։

Հակասիրիական մամուլը հրապարակել է Սիրիայի օդային հետախուզության և ազգային անվտանգության ղեկավարների միջև նամակագրությունը։ Դրանում տվյալներ կային կոալիցիայի շարքերում ներդրված գործակալների և իրենց բնակության վայրերում կոալիցիայի անդամներին հետևելու, ինչպես նաև եվրոպական հանդիպումների և ժողովների մասին, որտեղ քննարկվել է ժամանակավոր կառավարության ձևավորման և հետպատերազմյան Սիրիայի նոր սահմանադրության հարցը։

Ի հավելումն այս ամենի՝ շատ «ընդդիմադիրներ» չկարողացան հաշտվել անցումային կառավարության ղեկավարի պաշտոնում ամերիկացի Հասան Խիտոյի նշանակման հետ։ Նրանք պահանջում են ընդլայնել կոալիցիայի կազմը և դադարեցնել քաղաքական մի հոսանքի կողմից ընդդիմության մոնոպոլացումը. հավանաբար՝ նկատի ունեն «Մուսուլման եղբայրներին»։ Ավելի կարևոր է, սակայն, այն, որ բողոքները նույնպես ուղղված են ընդդիմադիր միջավայրում «Ջաբհաթ Ան-Նուսրա» խմբավորման ազդեցության մեծացման դեմ։

«Ջաբհաթ Ան-Նուսրայի» ազդեցության թուլացման համար «ընդդիմադիրները» նույնիսկ պահանջել են ՍԱԲ-ից ամրապնդվել «ազատագրված» տարածքներում, բայց հենց որ վերջինը հասավ դրան, «Ջաբհաթ Ան-Նուսրան» անմիջապես հաշվեհարդար տեսավ ՍԱԲ սպաների հետ։

Սիրիայի ընդդիմադիր ուժերի կոալիցիան և «ժամանակավոր կառավարությունը պարզապես վախենում են ընդունել այն փաստը, որ «ազատագրված» տարածքների կառավարումը Սիրիային չի հաջողվի այնքան ժամանակ, քանի դեռ իսլամիստները դրա համաձայնությունը չեն տա։ Հավանաբար, հենց այդ պատճառով էլ ձգձգվեց «ժամանակավոր կառավարության» ձևավորման գործընթացը։ Այլապես, որևէ տեղ ու որևէ մեկը չի լինի, որ կառավարի։ Արժե հիշել նաև այն մասին, որ ՍԱԲ-ը ցայսօր չի ճանաչում «ժամանակավոր կառավարությանը», իսկ կոալիցիայից նրան հիշեցնում են այն մասին, որ ՍԱԲ լեգիտիմությունն ապահովվում է միայն կոալիցիայի շնորհիվ։ Շարիաթական խորհուրդների և կոմիտեների ստեղծումը զինյալների շարքերում փոխադարձ վախի և անվստահության ևս մի վկայությունն է։ Ամեն բան կատարվում է Արևմուտքի գիտությամբ, որը վերջին ժամանակներս սկսել է խոստովանել, որ եվրոպական անձնագրեր ունեցող արմատական սալաֆիներն Ասադի դեմ կռվում են նրա իսկ տարածքում։ Մի կողմից՝ դա սեփական պայթյունավտանգ նյութից ազատվելու առիթ է՝ այն նետելով սիրիական խարույկը, մյուս կողմից՝ առաջացել է Սիրիայում կուտակված ահաբեկչական զանգվածին ինչ-որ կերպ կառավարելու անհրաժեշտություն, զանգված, որը չի ցանկանում գործ ունենալ ոչ կոալիցիայի, ոչ ՍԱԲ-ի, ոչ «ժամանակավոր կառավարության» հետ։

Հենց այդ պատճառով էլ նրանցից ոչ մեկին չի հաջողվի վերցնել Դամասկոսը. նման պարագայում մնում է միայն ցույց տալ իրենց իսկական էությունը, այն է՝ պայթեցնել երեխաների և միմյանց կոկորդ կրծել։    


Տպագրել