23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


17.01.2012

Շիրակին և Գյումրուն բարգավաճո՞ւմ, թե՞ «բարգավաճեցում» է սպասվում 2

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Օճառապղպջակային սերիալների սիրահար չեմ, բայց «սերիալային ոճով» որոշել եմ անդրադառնալ Շիրակի և Գյումրու «բարգավաճեցման» թեմային, որովհետև «ազգանվեր» այս ծրագրի հղացումն ու իրականացումն ուղեկցվում են ցայժմ չտեսնված ու չլսված փիար ակցիաներով: Քաղաքական ուժերին ու քաղաքականությամբ զբաղվող անհատներին, անշուշտ, անհրաժեշտ է փիար ակցիաների անցկացումը, և դրանում դատապարտելի ոչինչ չկա: Նորանկախ Հայաստանի բոլոր մակարդակների ընտրություններում արդեն փորձարկվել են բազմաթիվ փիար հնարքներ ու միջոցներ, որոնցից շատերն այնքան սովորական են դարձել, որ մարդ չի էլ ուզում դրանց անդրադառնալ: Եթե մայրաքաղաքում այսօրինակ ակցիաներն առավել «ինտելեկտուալ հարթության» վրա են դրվում (ինտելեկտուալ ասելով քաղաքական ուժերն ու պատգամավորության կամ համայնքի ղեկավար դառնալուն ձգտող այրերը հասկանում են միմյանց վարկաբեկելն ու կոմպրոմատների պատերազմը և ոչ թե գաղափարական քաղաքակիրթ բանավեճը), ապա մարզերում նույն այդ գործող անձինք և ուժերն իրենց նեղություն չեն տալիս ծրագրային դրույթներով հանդես գալ և դիմում են հին ու ծեծված մեթոդի` թաքուն կամ ճարպկորեն ծպտված ընտրակաշառքի: Կարևորը որսին` պոտենցիալ քվեարկողին տարատեսակ խայծերով հրապուրելն է, և հաշվիր, որ այն կուլ տվողն արդեն գրպանումդ է: Շիրակցիներն ու, ի մասնավորի՝ գյումրեցիներն ամեն ինչ տեսել էին. ձայներ որսողների կողմից է´լ լույսի ու գազի վճարներ փակել, է´լ խանութների հացի պարտքացուցակներ մարել, է´լ լոտոյով իբր տեխնիկա շահել, էլ որն ասեմ, էլ որը: Բայց վերջերս երկրի և Գյումրու «բարգավաճեցման» առաջամարտիկներն իսկապես անկանխատեսելի և մինչ այդ հայկական «ընտրակաշառաբանության» մեջ չտեսնված ու չլսված հնարա՞նք, թե՞ know how ասեմ, սկսեցին կյանքի կոչել: Արդեն կարգին «բարգավաճած» մի քանի երիտասարդներ Գյումրիում սկսել են շրջել տնետուն և ԱԺ հերթական «ոչգործարար» պատգամավորներից մեկի անունից առաջարկում են համապատասխան կուսակցությանն անդամագրվելու և, բնականաբար, նրան ձայն տալու դիմաց որպես նվեր ստանալ արբանյակային ալեհավաքներ: Մի պահ պատկերացրեք ժամանակավոր կացարանների տանիքներին շողշողացող ալեհավաքները և դրանցում սառչող մարդկանց դեմքի «երջանիկ» արտահայտությունը, որոնք հեռակառավարման վահանակի կոճակին մեկ հպումով կարող են տեղափոխվել, ասենք, Դուբայ, ուր Ամանորն են անցկացնում «ազգի ջոջերը», կամ մասնակցել «աֆրիկյան սաֆարիի»: Ահա և «բարգավաճ կյանքն իր ոտով» եկավ ձեր տները, և մնում է միայն ՕԵԿ-ական անակցիզ օղիներով էլ «թրջեք» նոր տեխնիկական հրաշքը՝ և համայնական ուրախությունն ապահովված է:
Կարող է պատահել, որ այս անգամ էլ «հերետիկոսների» մատը խառն է և նախընտրական այս թոհուբոհի մեջ փորձում են խաղալ արժանապատիվ մարդկանց իմիջի հետ, բայց կրակն առանց ծուխ չի լինում, և մեր քաղաքական ուժերից ու այրերից ամեն ինչ սպասելի է, բացի ազնիվ ու շիտակ ընտրապայքարից: Ցավն էլ հենց այն է, որ վերջինիս համար բավական մեծ ինտելեկտ ու խարիզմա (կներեք, այս բառի  հայերեն հոմանիշը չգիտեմ) է պետք, որը ոչ ի վերուստ է տրված սրանց և ոչ էլ ջանում են գոնե հասարակ ինքակրթությամբ լրացնել այդ բացը: Ինչու գլուխ ցավեցնել, եթե կա պարզ և փորձված միջոցը` ընտրակաշառքը: Ո՞ւմ են մինչև այսօր ձեռքից բռնել ու ասել, թե՝ հարգելի քաղաքական ուժ կամ գործիչ, ձեր արածն արած չի և վնասում է մեր երկրին ու հասարակությանը։ Ոչ ոքի, որովհետև խաղի կանոններն են այդպիսին: Իսկ եթե խաղի կանոնները թույլ են տալիս, պետք է գտնել ընտրաձայներ որսալու նոր եղանակներ, որը հաջողությամբ կյանքի է կոչվում Գյումրիում:
Թե ինչու արբանյակային ալեհավաքներ են բաժանվում Գյումրիում և ոչ թե, ասենք, Վանաձորում կամ Արմավիրում, առաջին հայացքից անհասկանալի է թվում: Սակայն տեղական կադրերի ֆինանսատնտեսական հնարավորություններին քիչ թե շատ ծանոթ մարդիկ (չնայած իրենք՝ պատգամավորները, «բոլոր սրբերով երդվում են», որ գործարար չեն, այլ ամենալավ դեպքում` սեփականատեր) լավ էլ հասկանում են, թե ինչու է այդպես և ոչ այլ կերպ: Իսկ որ այդ ֆինանսատնտեսական հնարավորությունները բավական մեծ դեր ունեն տարաբնույթ ընտրական գործընթացներում` գոնե Գյումրու պարագայում, ցույց տվեց ոչ վաղ անցյալի փորձը, երբ 2007թ. քաղաքական դաշտում անհայտ երիտասարդը «ջախջախիչ» հաղթանակ տարավ ԱԺ երեք գումարումների փորձված և թրծված պատգամավորի նկատմամբ:
Թե որքանով «կզարդարեն» արբանյակային ալեհավաքները Գյումրու անզուգական դեմքը՝ չեմ կարող ասել և չեմ էլ պատկերացնում, բայց որ հերթական անգամ կպչուն աղանդավորների նման մարդկանց տները մտնելն ու «մինի դրախտի» բանալիներ խոստանալը տգեղ բան է` հաստատ համոզված եմ:

Հետգրություն
Եթե որոշ գավառամիտներ իրենց գեղցիական բարձունքից են նայում Գյումրուն և նրա բնակիչներին, թող իջնեն իրական երկրի վրա և տեսնեն, թե ինչեր են կատարում իրենց մերձավորները կամ «ջանդակապաշտպանները» (թիկնապահը հայերեն է ու բթամիտներին չի սազում) և ամեն անգամ խուսափում են իրական պատասխանատվությունից: Սա էլ երևի պետության ճակատագիրն իրենց ձեռքում պահող բարձրաստիճան այրերի խնդիրն է:   

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics