23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


18.01.2012

Երեքը և մյուսները

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Առաջկա խորհրդարանական ընտրությունների կարևոր ինտրիգներից մեկն իր պատասխանը ստացավ: Երկար ժամանակ քննարկվող և այդ առթիվ ամենատարբեր ենթադրությունների արժանացած հարցը հիմա արդեն բացահայտված է. «Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին մասնակցելու է միայնակ: Այս մասին երեկ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Որքան էլ այժմ ասվի, թե նման հանգուցալուծումը կանխատեսելի էր, այնուամենայնիվ մինչև վերջին պահը դեռևս պահպանվում էր այն համոզմունքը, թե ԲՀԿ- Հանրապետական դաշինքն ուղղակի անխուսափելի է, իսկ միասնական ցուցակ ունենալը ամեն կարգի շահարկումներից ու կոնֆլիկտներից զերծ մնալու միակ լուծումն է: Սակայն, ինչպես տեսնում ենք, երկու գլխավոր մրցակիցների «ապահարզանը» կայացած փաստ է, ինչը խոստանում է միանգամայն այլ զարգացումներ և մրցակցության որոշակի լարվածություն:

Հատկապես ԲՀԿ-ի հայտարարությամբ էր պայմանավորված, որ երեկ միանգամից մի քանի հանրապետականներ տարբեր աղբյուրներով տեղեկացրեցին, թե Հանրապետական կուսակցությունը ևս միայնակ կմասնակցի մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Եվ որքան էլ նրանք ինքնավստահ շեշտադրությամբ նշեն, թե ՀՀԿ-ն որոշել է համամասնական ընտրապայքարում միայնակ հասնել բացարձակ հաղթանակի ու պայքարել մեծամասնական բոլոր տեղերի համար, արդեն հասկանալի է, որ նման որոշումը բոլորովին էլ ինքնաբուխ չէր, այլ թելադրված էր իրավիճակային փոփոխություններով: Հազիվ թե հանրապետականներն այս պահին անկեղծորեն հավատում են, որ մայիսին իրենք կարող են ջախջախիչ հաղթանակ տոնել: Սթափ դատողության պարագայում պիտի շատերի համար պարզ լինի, որ մրցակից ուժերի թիվը մեկով համալրելու հետ մեկտեղ նրանք կորստի են մատնում  ևս մի էական բան. այն է՝ ԲՀԿ-ի հետ միասնական ցուցակ ունենալու բուն նպատակը: Իսկ այդ նպատակը պայմանավորված էր մեկ գլխավոր նկատառումով՝ որպեսզի ԲՀԿ-ն անակնկալ չմատուցի ընտրությունների շրջանում: Այսինքն, եթե նրանք ձեռք-ձեռքի տված էին պայքարի մեջ մտնում, ապա դա ՀՀԿ-ի համար երաշխիք էր, որ գործընկերը պատրաստվում է հարգել նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ամրագրված են կոալիցիոն հուշագրով: Իսկ նման պայմանավորվածությունների թվում հիմնական կետը պիտի վերաբերեր նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու խնդրին: Այժմ այդ հարցը վերստին բաց է մնում, և դեռ վաղ է կանխորոշել, թե այն ինչպիսի շրջադարձեր կարող է ունենալ: 

Իբրև վերը թվարկված դեպքերի շղթայական արձագանք, երեկ իրենք խոսքը ասացին նաև գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Վերջիններս հայտնեցին, որ այսօր կայանալիք քաղխորհրդի նիստում կքննարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը: Ակնհայտորեն ՀԱԿ-ի համար ևս անակնկալ էր ՀՀԿ- ԲՀԿ տարանջատումը, և այժմ անհրաժեշտություն կա ժամ առաջ հստակեցնել մարտավարության այն դրվագները, որոնք պայմանավորված էին քաղաքական այս ուժերի հետագա պահվածքով: Հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղխորհրդի նիստում քննարկվի նաև խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը, Կոնգրեսի անդամները պատասխանել էին, որ նման մտադրություն չկա, սակայն օրակարգը դեռևս ձևավորված չէ, դրա վերաբերյալ կարող են լինել տարբեր առաջարկություններ, և հնարավոր չէ բացառել նման հարցի քննարկումը: Այս վերջին խոսքերն արդեն իսկ մատնում են ՀԱԿ-ի անպատրաստ լինելն ու շտապողականությունը: Անօրակարգ նիստ գումարելու փաստն ինքնին հուշում է, որ ընդդիմությունը այժմ խնդիր ունի ժամ առաջ ճշտելու հետագա քայլերի տրամաբանությունը և հստակեցնելու, թե քանի ճակատով է պատրաստվում կռիվ մղել:

Բայց եթե մոտեցող ընտրությունների գլխավոր դերակատարների առնչությամբ այժմ որոշ բաներ քիչ թե շատ պարզվում են, ապա չբացահայտված խնդիրների թվում նույնպես քիչ չեն ենթադրվող անակնկալները: Առաջին հերթին դա վերաբերում է այն ուժերին, ովքեր կարող են համախմբվել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Ու վերստին երեկ, (և ոչ պատահականորեն), տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մոտ օրերս Քոչարյանը ընտրությունների առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Բացառված չէ, որ այդ հայտարարությունը հիմնավորապես շրջի բոլոր խաղաքարերի դասավորությունը՝ թելադրելով մի այնպիսի իրողություն, երբ անհաշտները հաշտվում են, իսկ անհամատեղելիները՝ համատեղվում: Բայց քանի դեռ այն չի հնչել, ապա կարելի է առաջնորդվել եղածով ու առկա հիմքերի վրա կառուցել մոտակա քայլերի տրամաբանությունը:

Այս պահին տեսանելի դաշտում փորձում են որոշակի ակտիվություն ցուցադրել կամ քոնե դրա պատրանքը ստեղծել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և նույնիսկ ՕԵԿ-ը, որտեղ շարունակում են կարծել, թե իրենք դեռևս դերակատարություն ունեն ծավալվող գործընթացներում: Դրան, իհարկե, քչերն են լուրջ վերաբերում, ինչպես, ասենք, դժվար է լուրջ վերաբերվել Պարույր Հայրիկյանի հերթական մտավարժանքին, որն այս անգամ «Կատարյալ ժողովրդավարության բանաձև» անունն ունի և մեծահոգաբար երկրին հուշում է, թե ինչպես Հայաստանը կարող է դառնալ կատարյալ ժողովրդավարական երկիր: Բայց քանի որ հայաստանցիներին կատարյալ դառնալու հեռանկարն առանձնապես չի հուզում, ինչպես որ չի հուզում ԱԻՄ-ի հետագա ճակատագիրը, ապա հասկանալի է, որ վերջինիս՝ տարբեր կուսակցությունների հետ դաշինք կազմելու առաջարկները միանշանակորեն մերժվել են: Վաղվա մարտադաշտը ուժեղների պայքարի ասպարեզն է, իսկ մանր-մունր խմբերն այս մրցության մեջ որևէ կերպ արդյունք գրանցելու շանսեր չունեն: Նույնիսկ այն կուսակցությունները, որոնք սովորաբար հենվում են մեկ անձի վարկանիշի վրա, ստիպված են մի կողմ քաշվել զանազան պատճառաբանություններով: Ոմանք ասում են, թե ֆինանսական միջոցներ չունեն, մյուները արտասանում են ամենահարմար հիմնավորումը, ըստ որի ներկայիս քաղաքական դաշտի գոյության պայմաններում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը անհնար է, երրորդները կարծում են, թե սա ժամանակի անիմաստ վատնում է, մինչդեռ բուն խնդիրը հաջողության հասնելու անհավանականությունն է և ոչինչ ավելի: Իսկ եթե այնուամենայնիվ հաջողվի ձևավորել ինչ-ինչ դաշինքներ, ինչպես, օրինակ, ձախ ուժերն են պատրաստվում խումբ կազմել Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության շուրջ, ապա այդ դեպքում էլ որակական իմաստով տեղաշարժեր չեն գրանցվի, քանի որ ընդհանուր տարածքն արդեն զավթված է և բանակները վերադասավորվում են գլխավոր ճակատամարտից առաջ:

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics