23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


18.01.2012

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Քաղաքական դաշտում առնետավազքն ակնհայտորեն սկսվել է: Որոշ կուսակցականներ դիմումներ են գրում ԲՀԿ-ից դուրս գալու և ՀՀԿ անցնելու մասին, որոշները փորձում են կողմնորոշվել, թե ում «պոչը» բռնեն: Ծանոթներիցս մեկը պատմում է, որ մերօրյա Սարոյան եղբայրներ էլ կան: Պատկերացրեք՝ ընտանիք, որտեղ մի քանի եղբայր կա: Մեկն ընտրություններից առաջ անակնկալ սիրահարվել է նժդեհական գաղափարախոսությանը, մյուսը` կուրծքը ծեծելով, աջ ու ձախ հայտարարում է, թե մանկուց երազել է ԲՀԿ-ական, երրորդն էլ` դաշնակցական դառնալ: Դե, պարզ է, հո չէր գնա ու դարն ապրած տերպետրոսյանական ՀԱԿ-ին միանար: Մի կողմ թողնենք այն, որ այս շիլաշփոթից գլուխ չեն հանելու անգամ մեր հերոսները: Պատկերացրեք՝ որքան կշահեն իրենք՝ վերը նշված կուսակցությունները: Հայի խասյաթ է. երեկոյան Սարոյան եղբայրները, ոնց էլ լինի, ներկուսակցական ինֆորմացիա կփոխանակեն, և հավատացեք, արտահոսքը պատրաստ է: Այսինքն՝ լրացուցիչ «շպիոններ» միմյանց մոտ գործուղելու կարիք էլ չի լինի: Գարունն իսկապես թեժ է լինելու, հատկապես մայիսը: Բայց մինչ այդ՝ փոքրիկ անդրադարձ կուսակցական դաշտին։
Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում 77 կուսակցություն կա գրանցված: Խե՜ղճ ժողովուրդ: Եթե ուշադիր լինենք համագումարներին, երբ հայտարարվում է 20 հազ. կամ 50 հազ. անդամի մասին, ապա գումարելով ստացվում է, որ այս երկրում 5 մլն կուսակցական կա: Տրամաբանական հարց. կամ մարդահամարի թվերն են կեղծ, կամ մեզանից յուրաքանչյուրն առնվազն երեք գրպանում չորս տոմս է պահում:
Իսկ հիմա՝ աշխարհին ու հանրությանն անհայտ կուսակցությունների մասին: «Երրորդ հանրապետություն», «Չորրորդ հանրապետություն», «Շրջադարձ»... Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրանց թիվն ավելացել է: Հետաքրքիր է՝ քանի՞ անդամ ունեն նրանք և շրջադարձային ի՞նչ ծրարգրեր են առաջարկում հայրենիքի փրկության համար: Համոզված եմ, որ գոնե մեկ հեղինակավոր, հանրության կողմից ճանաչված կամ հանրության վստահությունը վայելող քաղաքական գործիչ դրանց շարքերում չենք գտնի: Հետևաբար, ո՞ւմ են պետք այդ կուսակցությունները, որոնց անունը կա, ամանումը` ոչ: Ո՞ւմ դուդուկի տակ են պարելու և ումի՞ց պիտի ձայներ փախցնեն: Չնայած` դրանց փախցրա՛ծն ինչ պիտի լինի: Նախորդ տարի գրանցվել են  նաև Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներն» ու Հնչակյան կուսակցությունը: Պետական գրանցում ունեցող կուսակցությունների մի մասի գործունեությունը դադարեցված է, մի քանիսը լուծարվել են, մյուսներն էլ ընթացքի մեջ են:
Ոմանք երևի կհիշեն երիտասարդ առաջադիմական Տիգրան Ուրիխանյանի բոցաշունչ ելույթները: Նրա ղեկավարած «Առաջադիմական կուսակցությունը» լուծարվել է: Եվ ճիշտ էլ արել է, չստացվեց քաղաքականությամբ զբաղվել: Ինչպես ասում են` բախտը չբերեց: Լուծարման փուլում է նաև Հայաստանի երիտասարդական կուսակցությունը, որը պատրաստվում է միանալ  ԲՀԿ-ին: Բլեյանի հիմնադրած «Նոր ուղին» նույնպես այլևս չի լինի: «Հայկանդուխտ», «Հայկական սոցիալիստական կոնգրես» և «Ազգային միաբանության ուխտ»... Սրանց անունները երևի հայտնի են միայն  հիմնադիրներին ու նրանց ամենամոտ հարազատներին: Էլ չենք խոսում ազգանվեր գործունեության մասին: Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ինտելեկտուալ ուժեր են պետք: Բայց, փաստորեն, «Հայաստանի ինտելեկտուալների» կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը: Ոչ այն պատճառով, որ այլևս ինտելեկտուալ չեն, պարզապես` «Նորացված կոմկուսի» մաս են կազմում: Ի՜նչ արած` ճաշակին ընկեր չկա:
Փոքրիկ էքսկուրսից ակնհայտ է, որ կուսակցական շիլաշփոթից գլուխ չի կարող հանել ոչ մի նորմալ մարդ: Բայց դե, կամա թե ակամա, դառնալու ենք այս կուսակցաշքերթի մասնակիցը: Շատ շուտով հայտնի ու անհայտ կուսակցությունները, անհայտ ու հայտնի պատգամավորության թեկնածուները կախվելու են մեր ականջներից ու կուրծք ծեծելով համոզելու, որ փրկիչն իրենք են ու ծրագիրն էլ հենց  իրենց մոտ է: Դե, արի, ընտրող, ու մի խելագարվիր: Ում գլուխը տանեն՝ ով հայտնվի տուժողի դերում, վերջում էլ` ով վայելի հինգ տարվա անձեռնմխելիությունը` սեփական բիզնեսը ծաղկեցնելու, հարազատ-բարեկամների համար կանաչ լույս վառելու և  պատգամավորական մանդատով հազար ու մի պատ ծակելու համար:
Աստված երևի թե շատ վատ կատակեց Հայաստանի հետ 1991-ին, երբ երկիրը որդեգրեց «եվրոպական» պետական ստանդարտներին համապատասխան օրենսդրական և գործադիր իշխանությունների մոդելներ: Եվ պետք է հուսալ, որ օրերից մի օր Նա կազատի մեզ «ընտրություններից» (որոնց արդյունքները կանխորոշած են) և նրանց մասնակիցներից և այս խեղճ ժողովուրդը վերջապես կզբաղվի իր ամենօրյա դարդուցավով...

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics