23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


19.01.2012

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Վաղ թե ուշ այս բանը պիտի լիներ: Մի օր համբերության բաժակը լցվում է, և խուլուհամր ձևացողների ապուշային պահվածը այլևս արդարացում չի դառնում անվերջանալի սպասման համար: Եվ հիմա, 42 տարվա չարչրկումներից հետո վերստին խոսվում է բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքները հողին հանձնելու անհրաժեշտության մասին: Բայց թերևս ավելի ճիշտ բառով բնորոշենք ստեղծված կացությունը, քանի որ ոչ թե խոսվում է, այլ չարաշահվում է թեման: Հիմա բացատրենք, թե ինչու:

Հանրահայտ փաստ է, որ 1872-ին վախճանված Դուրյանը թաղվել էր Պոլսի Սկյուտար թաղամասի գերեզմանատանը: Ստացվեց այնպես, որ մոտ 90 տարի անց, իսկ ավելի ճիշտ՝ 1960-ականների վերջին տեղի իշխանությունները հայտնեցին, թե գերեզմանը տեղաշարժելու խնդիր կա, քանի որ որոշվել է այդ տարածքում ճանապարհ կառուցել: Հենց այս կացությունն էլ առիթ դարձավ, որպեսզի Պոլսի հայոց պատրիարքը Հայաստան բերեր բանաստեղծի գանգը: Պատրիարքը այն  հանձնեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին, իսկ վերջինս էլ մասունքները տվեց գրականության և արվեստի թանգարանին: Վերհիշենք նաև, որ հենց նույն շրջանում նախաձեռնվեց Դուրյանի դիմաքանդակի ստեղծումը՝ գանգաբանական վերականգնման սկզբունքներին համապատասխան, ինչը իրականացրեց ակադեմիկոս Անդրանիկ Ճաղարյանը: Այս ամենը ևս խիստ կարևոր էր ու վարպետությամբ կատարված, միայն թե դա չէր լուծում գանգի հետագա ճակատագրի խնդիրը: Ի վերջո ի՞նչ էր անհրաժեշտ անել: Գանգը ցուցանմուշ չէ, որ կարելի է տեղադրել թանգարանում և այցելուներ գրավել: Կար մեկ և միակ խելամիտ լուծումը՝ այն հանձնել հողին, ինչպես ընդունված է քրիստոնյա կոչվող հայերիս մոտ և ինչպես թելադրում է մարդու հիշատակի հանդեպ ունեցած հարգանքը: Սակայն արի ու տես, որ այդ «մեկն ու միակը» այնքան էլ միակը չէր շատերի համար: Ու սկսվեց վաղուց ծանոթ, միայն տհաճություն ու զայրույթ հարուցող պատմությունը:

Տասնամյակներ շարունակ տարբեր անհատներ ու կազմակերպություններ դիմեցին իշխանություններին՝ խնդրին վերջնական լուծում տալու ակնկալիքով, բայց նրանց հորդորները մնացին անարձագանք: Վերջնականապես չխելագարվելու համար անիմաստ ենք համարում մեջբերել այն բոլոր «փաստարկներն» ու «հիմնավորումներ», որոնք միջոցով գանգի թաղումը հետաձգվում էր անորոշ ժամանակով: Ասենք միայն, որ այսօր կատարվող դեպքերն ու ծավալվող քննարկումները ոչնչով չեն տարբերվում նախորդներից:

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ: Ըստ տեղեկությունների, մի քանի տարի առաջ մշակույթի նախարարությունը որոշում է զբաղվել Դուրյանի մասունքների խնդրով: Եվ ի՞նչ է անում: Մի հսկա կառուց՝ իր բոլոր պատասխանատուներով լարում են ուղեղները, անքուն գիշերներ են լուսացնում, որպեսզի հաշվարկեն, թե հուղարկավորությունն իրականացնելու գործը ի՞նչ կարժենա: Ի վերջո համաձայնության են գալիս ընդամենը… 1000 դոլարի շուրջ և դրանից հետո հարցը փակվում է: Վերջ: Դուրյանի խնդիր չկա: Մոռացեք այդ մասին:

Հավանաբար ինչ-որ մեկին մեծ շռայլություն էր թվացել նման գումար վատնել մի բանաստեղծի համար, եթե կարող էր այդ փողերով իր չնչին գոյությունն արդարացնել այս հողի վրա: Երևի: Սակայն առաջ գնան ու հիշենք, թե ինչպես 2 ամիս առաջ նույն մշակույթի նախարարությունը բացառիկ սրտացավություն հանդես բերեց և հարցի քննարկման ու եզրակացություն տալու արտոնությունը տրամադրեց… Գրողների միությանը: Սա, ինչ խոսք, բացառիկ աբսուրդի օրինակ է: Ի՞նչ կապ ունի մի սովորական հասարակական կազմակերպությունը գործադիր մարմնի որոշումների հետ: Դա նույնն է, թե սպառողների միության անդամին արտոնես առևտրային համաձայնագրեր քննարկել կամ, ասենք, կանաչների միությանը խնդրես՝ երկրաբանական-տնտեսագիտական եզրակացություն տալ հանքարդյունաբերության որևէ ճյուղի մասին: Եթե նախարարությունը պատսպարվում է գրողների միության թևի տակ, այդ դեպքում ինչի՞ համար են գրականության ինստիտուտը, պատմության ինստիտուտը, այլ պետական ու ակադեմիկան կառույցներ, որոնք կոչված են հենց այս կարգի խնդիրներ լուծելու և մասնագիտական եզրակացությունների հանգելու համար:

Այս հարցերի պատասխանը թողնելով նույն այդ հաստատությունների պատասխանատուներին, անցնենք առաջ և հասնենք աբսուրդի հաջորդ գործողությանը: Պանթեոնում Դուրյանի մասունքները ամփոփելու ցանկությանը թվում էր՝ չէր լինելու որևէ առարկություն, քանի որ բանաստեղծն իր տաղանդով վաստակել է մյուս հայ մեծերի կողքին տեղ զբաղեցնելու իրավունքը: Բայց նույնիսկ այդ պարագայում մեր լավատեսությունը չափազանց է, քանի որ, պարզվում է, կան այդպիսիները: Կան ու դեռ առարկությունների համար բացատրություններ էլ ունեն: Օրինակ, մեր հարգարժան հոգևորականները պնդում են, թե մարդը չի կարող երկու գերեզման ունենալ, այդ իսկ պատճառով էլ Պանթեոնում Դուրյանի համար նոր շիրմատեղ հատկացնելը հակասում է եկեղեցական կարգին: Իհարկե, նույն հոգևորականներին կարել է հիշեցնել, թե ինչպես էին իրենք հոծ խմբերով մասնակցում Թումանյանի սրտի թաղմանը Դսեղում, երբ Թումանյանը Թբիլիսիում գերեզման ունի, ինչպես էին նույն կերպ Վիլյամ Սարոյանի սիրտը հողին հանձնում Երևանում, երբ Սարոյանի մարմինն օվկիանոսից այն կողմ է, և ուրիշ այլ պատմություններ էլ, սակայն կարծում եք իրենք չե՞ն հիշում:

Բանը հասավ նրան, որ նույնիսկ առաջարկ հնչեց գանգն ընդհանրապես չթաղել, քանի որ այն… հետաքրքիր կլինի Բժշկական համալսարանի ուսանողների ու առողջապահության հաստատությունների աշխատակիցների համար այն տեսանկյունից, թե ինչպես կարելի է այդ բեկորներից ստանալ մարդու դեմքը: Պատկերացնու՞մ եք այդ բանն ասողի գանգի չափերն ու դրա դատարկ պարունակությունը, որը հաստատ կհետաքրքրի կենսաբանական խեղումներով հրապուրվող ապագա բժիշկներին:

Ահա թե ովքեր են տնօրինում մեծերի երկնային կյանքն ու հիշատակը, ահա թե ովքեր են մի հողակտոր հատկացնելու անհրաժեշտությունը վերածում հիմարության խրախճանքի: Ու որքան էլ փորձում ես հասկանալ, թե ինչու՞ է յուրաքանչյուր պարզագույն իրավիճակ, յուրաքանչյուր կարևոր գործ փորձություն դառնում մեր ջղերի ու գիտակցության համար, միևնույն է, պատասխանը չես գտնում:

Այս տարի լրանում է Պետրոս Դուրյանի 160-ամյակը: Ի սեր աստծո, գոնե մի անգամ մարդ եղեք: Այնքան մարդ եղեք, որ ուժ գտնեք Դուրյանին ազատելու ձեր անախորժ ներկայությունից: Թող նրա մասունքները հանգիստ առնեն հողում, իսկ դուք մնացեք վերևում, բայց հեռու, հեռու թե նրանից, թե մեզնից…

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Grigor06:17 | 19.01.2012
    Նույն հոգևորականները երկու անգամ վերաթաղեցին խեղճ Անդրանիկին Ֆրեզնո-Փարիզ-Եռաբլուր մարշրուտով: Դուրյանը հավերժ է, իսկ հասմիկպողոսյաններն ու մշակույթի չնախարարության պորտաբույծները անցնող անսապատ ուղտերի և երկարականջ էշերի քարավան են, կանցնեն կգնան:
  • Սուս. Մարգարյան06:00 | 19.01.2012
    Ողջն իմ սրտից էր, միայն վերջին տողն այսպես եմ զգացել: «Թող նրա մասունքները հանգիստ առնեն հողում, իսկ դուք մնացեք ձեր խախուտ աթոռներին շնթռկած ու ձեր տերերի ոտքերին լղոզված, բայց հեռու, հեռու թե Դուրյանից, թե մեզնից:»: Հը՞, Հով

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics