23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


20.01.2012

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Թոդուան Բաքվում առյուծի սիրտ էր կերել: Հարևան երկրի գործընկերների հետ ունեցած շփումների ընթացքում նրա համարձակությունն այնքան էր աճել, որ որոշել էր հանդես գալ հայտարարությամբ, որում մասնավորապես ասել է. «Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են»: Թոդուան, իհարկե ոչինչ չէր ասել այն մասին, թե դա ինչպես պիտի անեն և մինչ օրս ինչու՞ չեն վերադարձրել հողերը, եթե իրենց թրերն աջուձախ կտրում են: Բայց այս իմաստով փոխխոսնակը նաև ցանկացել էր ետ չմնալ այն բոլոր վրացի պաշտոնյաներից, ովքեր ժամանակ առ ժամանակ գնում են Ադրբեջան և տեղացիներին հաճոյանալու համար հակահայկական արտահայտություններ են թույլ տալիս:

Ասենք նաև, որ հաճելիորեն զարմացանք, երբ լսեցինք, որ Հայաստանը պատասխանել է վրացու զազրախոսությանը: Մասնավորապես ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նկատել էր, որ Թոդուան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ: «Եվ ի գիտություն Թոդուայի տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ երբևէ հանդես չի եկել»,- ասել էր Շարմազանովը, իսկ հետո նաև խորհուրդ էր տվել ծանոթանալ հենց վրաց ժողովրդի պատմական ավանդությանը` «Քարթլիս Ցխովրեբային», որտեղ հստակ նշվում է, թե ովքեր են այս տարածաշրջանի բնիկ ազգերը. «Աշխատության մեջ հիշատակված են թե հայերը, թե վրացիները, մինչդեռ ադրբեջանցիների մասին «Քարթլիս Ցխովրեբայում» խոսք անգամ չկա: Գուցե դասագրքային ճշմարտությունն իմանալուց հետո Թոդուան ներողություն խնդրի իր հարևան ժողովրդից»,-հավելել էր նա:

Հազիվ թե վրացին հայերի դիտողությունից հետո անմիջապես վազ տված լիներ գրադարան, որպեսզի ընթերցեր մատնանշված մեջբերումը: Սակայն մինչ Թոդուայի մոտ կարթնանար ընթերցանության ջիղը, այդ ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանություններն այս անգամ ոչ միայն խիստ էին վիրավորված, այլև մարտականորեն էին տրամադրվել: Շատ շուտով լուրեր շրջանառվեցին այն մասին, որ սադրիչ հայտարարության համար ներողություն խնդրելուց հրաժարվելու դեպքում Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը կարող է անցանկալի անձ հայտարարվել Հայաստանում: Ընդ որում, նման տեղեկությունների սկզբնաղբյուր էին նշվում Երևանի դիվանագիտական կառույցները: Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳՆ-ն  Թբիլիսիում դեսպանի միջոցով արդեն համապատասխան խորհրդատվություններ էր վարում վրացի գործընկերների հետ` Վրաստանի խորհրդարանականի անհամարժեք հայտարարությունների արդյունքում ծագած խնդիրը լուծելու համար:

Հանրությունը ևս վրդովված էր: Մամուլում բազմաթիվ լուրեր հայտնվեցին, նույն կերպ էին վարվում նաև ադրբեջանական թերթերը, իսկ ահա Ռուսաստանի ջավախահայ համայնքը նամակ հղեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Ափսոս, որ վրացական իշխանություններից դեռ ոչ ոք, այդ թվում նաև ընդդիմությունը, գնահատական չի տվել Վրաստանի փոխխոսնակի խոսքերին: Չէ՞ որ Թոդուան պաշտոնյա է, և նրա խոսքերը չի կարելի դիտարկել որպես մասնավոր կարծիք: Մենք հայտարարում ենք, որ պաշտոնյայի նման հայտարարությունը նպաստում է լարվածության աճին Հարավային Կովկասում, ինչպես նաև կոպիտ միջամտություն է հարևան երկրի գործերին: Մենք կոչ ենք անում պարոն Մանուկյանին՝ վրդովմունք հայտնել այս փաստի առնչությամբ և բողոքի նոտա հանձնել»:

Այժմ ոչ ոք չի իմանա՝ արդյո՞ք Մանուկյանի ձեռքին կար նոտայի պատրաստի տեքստը, թե՞ ոչ, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թոդուան հերքեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերաբերյալ իրեն վերագրվող հայտարարությունը: «Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, բայց նման բառեր ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ Վրաստանի ամբողջականությամբ, սակայն չեմ խառնվում այլ երկրների պրոբլեմներին»,- նշեց նա:

Այն, որ մարդը հերքում է իրեն վերագրված մտքերը, կարող է երկու բան նշանակել. կամ նա դրանք իսկապես չի ասել, կամ զղջում է կատարվածի համար: Մենք հակված ենք կարծելու, որ տվյալ պարագայում գործ ունենք երկրորդ տարբերակի հետ: Այդպես կարծելու հիմք է տալիս այն փաստը, որ Թոդուան մինչ այս պահը որևէ քայլ չի ձեռնարկել իր խոսքերը աղավաղող լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելու կամ գոնե հերքում տպագրելու համար: Նաև, չգիտես ինչու, նա արդարացման խոսքեր է գտել հայերի համար, մինչդեռ ադրբեջանցիներին հասցեագրված ոչ մի տող չկա: Իսկ գուցե ճիշտ կլիներ հենց այնտեղի՞ց սկսել:

Ինչևէ, այս առթիվ Շարմազանովը դարձյալ խոսեց՝ նկատելով, որ երեկ ամբողջ համացանցն էր ողողված վրացի պաշտոնյայի խոսքով, բոլոր ադրբեջանական կայքերն էին այդ մասին գրում: «Վրաստանի Ազգային ժողովի փոխնախագահը պիտի երեկ արձագանքեր: Չի արձագանքել: Իսկ եթե իսկապես Թոդուան այդպիսի բան չի ասել, ուրեմն ադրբեջանական կողմը նաև հարևան Վրաստանի  նկատմամբ է ստի ու կեղծիքի քաղաքականություն վարում»,- նշեց նա:

Միջադեպը սպառվա՞ծ է: Նայած ում համար: Երեկ նաև տեղեկացվեց, որ Ազգային ժողովի նախագահ  Սամվել Նիկոյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ու թեև պաշտոնական հաղորդագրությունը հարազատ էր մնացել իր «ինտերնացոնալիստական» ոգուն՝ գրելով, թե «զրուցակիցները բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և երկու ժողովուրդների պատմականորեն բարեկամական կապերը, նշեցին, որ այդ ամենն ամուր հիմք է փոխհարաբերությունների ամրապնդման ու հետագա զարգացման համար», բայց մախաթը պարկում չես պահի: Ամենայն հավանականությամբ դեսպանը ԱԺ էր գնացել իր երկրի խորհրդարանի փոխխոսնակի շատախոսության վերջին հետքերը սրբելու մտադրությամբ: Միգուցե նրան հաջովեց դա: Ի՞նչ իմանաս: Սակայն արդո՞ք վերջին անգամ: Մեծ, շատ մեծ կասկածներ ունենք…

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics