23/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


20.01.2012

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան կարծես «կենացները թանկանում» են, և տաք բանավեճերի ընթացքում մեր քաղաքական այրերը հանրությանն են ներկայացնում ոչ միայն իրենց «անսահմանափակ ինտելեկտուալ կարողություններն» ու «օրենքների իմացությունը», այլև այն ողջ խղճուկ բառամթերքը, որին տիրապետում են: Նորություն չէ, որ Հայաստանի անկատար քաղաքական դաշտի հիմնական խաղացողները՝ լինեն իշխանության, թե ընդդիմության ճամբարից (քիչ բացառությամբ), չեն տիրապետում քաղաքակիրթ բանավեճի հմտություններին, զուրկ են տարրական էթիկայից (ականջդ կանչի, էթիկայի դեղնակտուց հանձնաժողով) և հիմնավորված փաստարկներ կամ վերլուծությունների արդյունքներ ներկայացնելու փոխարեն անցնում են փոխադարձ վիրավորանքների, լուտանքների և պիտակավորումների: Ասում էր, չէ՛, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, որ «քինգբոքսինգ» (ճիշտը քիկբոքսինգն է) չպետք է «խաղալ», ա´յ մարդ, շախմատ խաղացեք, ի՞նչ եք սեղանի տակից միմյանց աքացի տալիս, չի կարելի, չէ՞, ի՞նչ կմտածեն ընտրողները: Իսկ ընտրողները վաղուց է, որ ոչինչ չեն մտածում, որովհետև կիսադատարկ կլոր դահլիճում «օրինաստեղծ նստադուլ» անող մեր ԱԺ-ն բոլորի փոխարեն և´ մտածել է, և´ հոգացել: Թե չէ՝ դուրս է գալիս, որ ԱԺ-ից դուրս մնացած որոշ մարդիկ «ռոդենյան 131 մտածողների» հանրույթը խոտան են անվանում և չեն էլ կասկածում, որ սրանցից մեկն էլ իրենց ոչխար կանվանի: Թե ընտանի կենդանիներից հաջորդի անունն ինչ առիթով և ում բերանից կհնչի՝ ժամանակը ցույց կտա, բայց որ պիտակավորման  գործընթացը հաջողությամբ մեկնարկել է, ցույց տվեց այսօրվա բանավեճը ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր, «ականավոր բնապահպան» Վարդան Այվազյանի միջև: Թեման, երևի, պետք է լինեին համամասնական կամ մեծամասնական ընտրակարգերի թերություններն ու առավելությունները և հակոտնյա կարծիք ունեցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները լրագրողական հանրությանը պետք է ներկայացնեին այն քաղաքական ուժերի դիրքորոշումներն այս հարցում, որոնք իրենք ներկայացնում են: Ընտրություններից չորս ամիս առաջ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը բավական մեծ աղմուկ է բարձրացրել գործող ընտրակարգի անկատարության մասին և ծավալված բանավեճի մեջ է ներքաշում  իշխող կոալիցիայի առանցք հանդիսացող ՀՀԿ-ական պատգամավորներին:  Ընդդիմության կողմից, որպես կանոն, գալիս են գործող ԸՕ-ը մինչև վերջին էջը քրքրած և տառն ու բառը յուրացրած անձինք, իսկ հակառակ կողմից այդ օրենսգրքին կողմ քվեարկած և, մեղմ ասած, քիչ ծանոթ մարդիկ: Եվ ինչպես հայկական սոուսով համեմված յուրաքանչյուր բանավեճ, այն վերածվում է փոխադարձ վիրավորանքների ու անպտուղ ժամավաճառության:
Բայց վերը հիշված բանավեճը Ֆելիքս Խաչատրյանի և Վարդան Այվազյանի միջև մի նոր նրբերանգ մտցրեց երկկողմ փոխհրաձգության սովորական դարձած պրակտիկայում, և կարծես սրանց արձակած «կույր գնդակը» (шальная пуля - կասեին ռուսները) դիպավ երրորդ և առաջին հայացքից միանգամայն «անմեղ» կողմին։ Բանն այն է, որ բանավեճի հենց սկզբում Ֆ.Խաչատրյանը մեջբերել էր ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանի խոսքերն առ այն, որ ներկա ԱԺ-ն «խոտան» է: Իսկ ընդդիմադիր գործիչները լավ են յուրացրել ու սերտել իրենց դասը և դիմացինին ափերից հանելու համար կարող են անընդհատ թութակել միևնույն նախադասությունը կամ միտքը, նույնիսկ եթե այդ պահին դրա անհրաժեշտությունը չկա: Հայաստանը ողողած աղանդավորների հարուստ փորձը մարդիկ լավ են յուրացրել և համառորեն ու առանց հոգնելու արտասանում են իրենց ձեռնտու պարբերությունը` հանելով այն խոսքի ընդհանուր կառույցից: Պետք է ներկա գումարման խորհրդարանը փնովել, ուրեմն՝ վերցնենք իշխանությունների նկատմամբ չափազանց լոյալ և ճանաչելի որևէ մեկի խոսքերը և անընդհատ թմբկահարենք (կարծես Հայաստանում որևէ լրջմիտ մարդու համար գաղտնիք է, թե ինչպիսին է մեր «պանծալի» խորհրդարանի մակարդակը): Հնարքը կարծես աշխատում է, և խորհրդարանի «հնաբնակների» նյարդերը տեղի են տալիս: Երբ Ֆ.Խաչատրյանը հերթական անգամ մեջբերեց Խ.Հարությունյանի գնահատականը խոտան խորհրդարանի մասին, ահա թե ինչպես պատասխանեց «խոսքաշեն» Վ.Այվազյանը. «Այն մարդը, ով ինձ կասի խոտան է, ես էլ կասեմ նա ոչխար է: Ինչքան էլ հարգեմ մարդուն, թույլ չեմ տա ինձ վիրավորեն» (
https://news.am/arm/news/89945.html):
Հիմա հարց է առաջանում, թե որ մարդուն էր ուղղված Վ.Այվազյանի կենդանակերպի նշան հիշեցնող որակումը: Նրա,ն ով ուրիշի խոսքն անընդհատ կրկնո՞ւմ էր, թե՞ այն ուրիշին, ում խոսքը «բերանի ծամոն» էր սարքվել: Չգիտեմ, չեմ կարող հաստատ ասել, որովհետև մեզ` մեղավորներիս, տրված չէ ԱԺ պատգամավորների լեզվամտածողությունն ընկալելը, և, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ նրանց հայերենն ուրիշ է, իսկ «բունիաթը ավազ չիմանաք` ուրիշ հողեն ու ջրեն է» (թող ների ինձ Սայաթ-Նովան այս բառախաղի համար):
Եղբայր, բանավիճում եք, ուրեմն բարի եղեք մնալ տարրական քաղաքավարության և ընդունված վարքականոնների շրջանակներում: Թե ով և ինչ է ասել ԱԺ հասցեին՝ ինչ կապ ունի ձեր անձնական կարծիքի կամ դիրքորոշման հետ: «Հայ քաղաքական մտքի դասականներից» անընդհատ մեջբերումներ անողն էլ, ընտանի կենդանիներից ամենաանպաշտպանին հիշողն էլ պետք է մի օր հասկանան, որ քաղաքակիրթ աշխարհը վաղուց 21-րդ դարում է ապրում, իսկ հայկական հնամաշ քաղաքական գնացքի շարժակազմը, ինչպես միշտ, «ապազդանի» է տվել և քարշ է գալիս անհայտ ուղեմասային փակուղում: Երևի, ժամանակն է սթափվելու, հարգարժան բանավիճող տիկնայք և պարոնայք...       

Share        


Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ

Ակադեմիական թատրոնը թափոնակուտակիչ չէ



23.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար

Ամեն ինչ՝ ընտրությունների, ամեն ինչ` հաղթանակի համար



23.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Մոռացված բանի մայրաքաղաքը

Մոռացված բանի մայրաքաղաքը



20.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք

ԱԺ-ն «խոտան» չի, հրա´շք ա, հրա´շք



20.01.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...

Լավ չէ, Ֆրիդոն, լավ չէ...



19.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»

Բենզինային սերիալը խոստանում է հետաքրքիր շարունակություն ունենալ. այն համեմվում է մականունավորների նոր «քաջագործությամբ»



19.01.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում

Գագիկ Ծառուկյանը՝ նախագահ Սարգսյանի մրցակից 2013-ի ընտրություններում



19.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով

Հայերի պուտինիզացիան ընթանում է ամբողջ թափով



19.01.2012
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Հերթը հասավ Պետրոս Դուրյանին

Հերթը հասավ Պետրոս Դուրյանին



18.01.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞

Կուսակցական շիլաշփոթ… Քարոզարշավը մեկնարկել է՞



18.01.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները

Անցել են «ձվերը նետելու», եկել՝ «ձվերը հավաքելու» ժամանակները



18.01.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»

Դավո՞սն ինչ է, եթե կա «Հայկական Դավոսը»


Նորությունների արխիվ

Լրահոս


24.01.2012 / 03:16
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ



24.01.2012 / 03:13
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԴԻՄԱՑ



24.01.2012 / 02:44
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



24.01.2012 / 02:36
ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ

ԹՈՒՐՔԵՐԸ ՏՈՒՆ ԳՆԱՑԻՆ, ՀԱՅԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ



24.01.2012 / 02:22
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է



24.01.2012 / 02:08
ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԳԱԶԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԿԱՆԽՎԵԼ Է



24.01.2012 / 01:54
ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ

ԹՈՒՐԻՔԻԱ, ԶՍՊԻՐ ԿԱՏԱՂՈՒԹՅՈՒՆԴ



24.01.2012 / 01:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԻԱՆ ԾՆԿԻ ԵԿԱՎ. ՖՐԱՆՍԻԱՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾԸ



23.01.2012 / 23:10
ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ



23.01.2012 / 22:45
ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

ՊԱՅԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ



23.01.2012 / 21:30
ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ

ՍՈՉԻԻ ԳԱԳԱԹԱԺՈՈՂՎԻՑ ՀԵՏՈ



23.01.2012 / 21:17
ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

ՌԴ ԱԳՆ-Ը ԴԻԿՏԱՏ Է ԱՆՎԱՆԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ



23.01.2012 / 20:55
ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ

ԵԳԻՊՏՈՍԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԳԼԽԱՎՈՐԵԼ Է ԻՍԼԱՄԻՍՏ



23.01.2012 / 20:30
ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է

ՍԵՔՍՈՒԱԼ ՀԱՃՈՒՅՔԻ ԿԵՆՏՐՈՆ G ԿԵՏԸ՝ ԱՌԱՍՊԵԼ Է



23.01.2012 / 20:17
«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ

«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ»-Ը ՄԵՌԱ՞Վ



23.01.2012 / 19:47
«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է

«ՈՍԿԵ» ԶՈՒՅԳԸ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է



23.01.2012 / 19:41
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ



23.01.2012 / 19:35
ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

ԵԽԽՎ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐԸ «ԴՈՒՐՍ ԳՐԵՑ» ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ



23.01.2012 / 19:30
ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ

ՀԻՇԵԼՈՎ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ



23.01.2012 / 18:35
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՆԻՍՏԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է



23.01.2012 / 18:02
ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ

ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ Է ՍՊԱՆՎԵԼ



23.01.2012 / 17:55
ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ԼԱՎՐՈՎԸ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



23.01.2012 / 17:54
ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ

ԻՍՐԱՅԵԼԸ ԿՀԱՐՁԱԿՎԻ ՀԱՆԿԱՐԾԱԿԻ



23.01.2012 / 17:51
«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ

«ԱՆԿԱԽ» AL JAZEERA-Ն RUSSIA TODAY-ԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԿՈՂՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ



23.01.2012 / 17:41
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԴՐԱՄԱՏՈՒՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՎԱԳՅԱՆԸ



23.01.2012 / 17:34
ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ

ԲԵՌՆԱՏԱՐ ԱՄԵՆԱԳՆԱՑՆԵՐ ԱԻՆ-Ի ՀԱՄԱՐ



23.01.2012 / 17:29
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.01.2012 / 17:22
ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ



23.01.2012 / 17:16
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ

ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՆՈՒՆԴԸ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ



23.01.2012 / 17:04
ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅԼ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԻ



23.01.2012 / 16:53
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԸ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ Է ՎԵՐՑՆՈՒՄ ԴԵՊԻ ԱՏԵՐԿԻՐ



23.01.2012 / 16:49
ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ

ԿԱՄԵՐՈՒՆՑԻ «ՖՈԿՈՒՍՆԻԿՆԵՐԻՆ» ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ



23.01.2012 / 16:22
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՍՏՈՒԳԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ



23.01.2012 / 16:16
«ԶԱՐԹԻՐ, ԼԱՈ…» (VIDEO)



23.01.2012 / 15:57
ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ

ԿԸՀ-Ն ՄԵՐԺԵՑ ՅԱՎԼԻՆՍԿՈՒՆ



23.01.2012 / 15:50
ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է

ՎԵՐՋԻՆ ՊԱՀԻՆ ԷԼ ՍՊԱՌՆՈՒՄ Է



23.01.2012 / 15:47
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



23.01.2012 / 15:34
ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ

ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԿՍՎԵՑԻՆ



23.01.2012 / 15:30
ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ

ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԱՐՏԱԴՐԵԼ



23.01.2012 / 15:04
«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ

«ՇԵՆ ԿՈՆՑԵՌՆ»-ՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics