Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


23.01.2012

Մոռացված բանի մայրաքաղաքը

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Հավանաբար աշխարհում քիչ քաղաքներ կգտնվեն, որոնց գրքի մայրաքաղաք հռչակելու պատիվը շնորհելիս ուրախությունն այդքան քիչ կլինի, մտահոգությունն` այդքան շատ: Երևանը հենց այդ եզակիներից մեկն է: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012 թ. Համաշխարհային գրքի մայրաքաղաք կոչված մեր քաղաքում ապրիլի 23-ից մինչև 2013թ. նույն օրը կտիրի տոնական էյֆորիան: Անհանգստանալու կարիք չկա. ավելի ծանր փորձություններ ենք հաղթահարել, այս մեկին էլ կդիմանանք:

Գրքի մայրաքաղաք հռչակվելը ՀՀ մշակույթի նախարարությունը շտապեց ներկայացնել իբրև իր ամենամեծ ձեռքբերում, համարյա Սարդարապատի հաղթանակ: Մակդիրներ չխնայեցին՝ պատմելու, թե որքան դժվարին ու անզիջում է եղել պայքարը, բայց մերոնք ի վերջո նվաճեցին այդ իրավունքը, և այժմ ազգը պիտի ցնծա ու  տոչորվի խնդությունից:

Սակայն ու՞մ համար է այս տոնը: Հաստատ ոչ հայաստանցիների: Դա նույնն է, եթե կույրին ասես. «Քեզ տանում եմ պատկերասրահ»: Փոխարենը բոլորին վաղօրոք հայտնի է, թե ամեն բան ինչպես է արվելու. մի երկու ավտոբուս օտարերկրացի կբերեն, կտանեն Մատենադարան, Օշական, հետո տառերի արձանները ցույց կտան, կոնֆրանսներ ու քննարկումներ կկազմակերպեն իշխանահաճո մտավորականների մասնակցությամբ, ջան կասեն-ջան կլսեն, կենացներ կարտասանեն հայ տպագրության 500-ամյակի առիթով, սրտաճմլիկ ելույթներ կունենան, իսկ վերջում մրցանակներ կբաժանեն աջուձախ: Այսքանը: Երևակայությունը դրանից այն կողմ դեռ չի գիշերել…

Միայն թե, ի՞նչ իմանաս, այդ օտարների մեջ գուցե գտնվի՞ մեկը, որ կհարցնի. «Լավ, ձեր փառավոր անցյալը հիացմունք է պատճառում, իսկ որտե՞ղ է նույնքան փառավոր ներկան»: Եվ այդ ժամանակ, որպես ներկայի ակնառու օրինակ ու առհավատչյա, առաջ կհրեն մշակույթի նախարարին, որպեսզի նա (ոչ իբրև միֆական կերպար, այլ որպես նյութեղեն գոյություն) նույն թոզը փչի հյուրերի աչքին, ինչով արդեն մի քանի տարի կերակրում է հայաստանցիներիս: Վերջին շրջանում՝ հատկապես: Ի դեպ, այդ «թոզերից» մի քանիսն արժե վերհիշել: Օրինակ, լսե՞լ եք, որ նախատեսված է Երևանում բացել  12 նոր գրախանութ: Կամ մեկ ուրիշ հեքիաթ այն մասին, որ մեր հանրապետության 40 քաղաքներում կստեղծվեն գրավաճառ կետեր, միջոցառումները կլինեն բազամաբնույթ, որոնց հիմքը գիրքն ու գրականությունն է լինելու: Չե՞ք լսել: Ափսոս: Հաճելի է հնչում: Բայց գոնե կվերհիշեք, որ դեռ անցյալ տարվա ապրիլին նախարարուհի Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, թե Երևանը 2012 թ. գրքի մայրաքաղաք հռչակելու առթիվ, քաղաքի տարբեր անկյուններում և մարզերի բոլոր քաղաքներում կտեղադրվեն գրքի կրպակներ: Ինչպես վստահեցրեց նա, նախագիծը արդեն մշակվում էր Երևանի քաղաքապետարանում և շատ շուտով քաղաքը գրքի տուն էր դառնալու: Եվ՞… Եվ այն, որ այս հավաստիացումներն արտասանելու օրից անցել է շուրջ 10 ամիս: Որևէ մեկը որևէ կրպակ տեսե՞լ է: Իհարկե, ոչ: Բայց փոխարենը տեսել ու լսել ենք այլ բաներ՝ փակվող գրախանութներ, փակվող գրադարաններ, չարդարացված սպասումներ…

Միայն 2009-ին  հանրապետությունում փակվել են 5 տասնյակից ավել գրադարաններ, որոնց մեծ մասը` գյուղերում: Բայց դուք կարող եք այս պաշտոնական թվերը վերջնական և ստույգ չհամարել, քանի որ իրականում դրանք ավելին են: Եթե ընտրենք ընդամենը Հայաստանի հյուսիս-արևմտյան հատվածը, ապա պատկերը այսպիսին է. Թումանյանի տարածաշրջանի 31 համայնքում չի գործում 12 գրադարան: Գուգարքի տարածաշրջանում չեն գործում 15 գրադարաններ, Ստեփանավանի տարածաշրջանում փակ են 13 գրադարան, Տաշիրի 13 համայնքներից ընդամենը 2-ում գրադարան կա… 50-ն արդեն լրացավ, այնպես չէ՞…

Խի՞ստ ենք դատում: Թերևս: Բայց վստահեցնում ենք, որ խիստ լինելու համար բոլոր հիմքերը կան: Համեմատեք ինքներդ:  1970-ական թթ. «Հայկոոպի» և «Հայգրքի» ցանցում գործել են 165 գրախանութ, 130 գրքի կրպակ և յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է հասել 370 օրինակ գիրք, 20 անուն ամսագիր, 40 օրինակ թերթ: Այն ժամանակներից անցել է 40 տարի: 40 տարում եղածը եթե նույնիսկ պիտի  չքառապատկվեր, ապա ծայրահեղ դեպքում պիտի մնար նույնը: Մնացե՞լ է:

Ասում են՝ մարդիկ այլևս չեն կարդում: Այսօր հանրապետությունում գործում են մոտ 60-70 հրատարակչություններ: Դրանք տարեկան հրատարակում են շուրջ 2000 անուն գիրք: Եթե հայաստանցիները գիրք չեն կարդում ու չեն գնում, ապա 2000 անուն գրքերն՝ իր հարյուր հազարավոր տպաքանակով ի՞նչ է արվում: Չլինի՞ հրատարկիչները միահամուռ կերպով խելքները գցել են ու տպագրում են ոչ մեկի համար…

Ոչ, խելքը գցածներին պետք է որոնել այլ հաստատություններում: Իսկ հրատարակիչները շատերի պես գիտեն, որ 2008 թ. հետո Հայաստանում գիրք գնողների քանակը աճել է 30-40 տոկոսով: Սակայն ի՞նչ արեց կառավարությունը (որի մի անդամն էլ Հասմիկ Պողոսյանն է) այդ աճի տեմպերը խթանելու համար:  Շատ բնորոշ մի քայլ. վերցրեց ու գրահրատարակության վրա դրված հարկերը բարձրացրեց 10 տոկոսով: Իսկ սա նշանակում էր, որ նվազագույնը 15-20 տոկոսով պիտի թանկանար ներմուծվող և Հայաստանում տպագրվող գրքի գինը: Ահա և ձեզ գրքի հանդեպ սիրո ու հետաքրքրության խթանիչը:

Հաջորդ պատճառաբանությունն էլ այն է, թե գրադարանային-գրախանութային գործը դոփում է իր տեղում միջոցների բացակայության պատճառով: Նման հիմնավորումը նույնպես կարելի էր հալած յուղի տեղ ընդունել, եթե հայտնի չդառնար, որ Գրքի մայրաքաղաք դառնալու տոնահանդեսային ծրագրերի համար կառավարությունը հատկացրել է 1 միլիարդ դրամ: Ուրեմն միջոցներ այնուամենայնիվ կային և եթե դրանք չխնայվեին ուտուշ-խմուշների համար, այլ հատկացվեին ճիշտ հասցեատերերին, գուցե թե մենք այսօր մի քանի գրադարան ավել ունենայինք, մի քանի դատարկ խոստում՝ պակաս:

Չէ, ինչ կուզեք՝ ասեք, մեր քաղաքն ու գիրքը առայժմ ընդհանուր ոչինչ չունեն: Այստեղ գրքերի համար դեռ ուժը չի կորցրել «անցանկալի իր» կարգավիճակը, իսկ նրանց գտնվելու իրական վայրը հստակեցրեց Հասմիկ Պողոսյանը՝ հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» ծրագրին հյուրընկալվելիս: Այդ մասին նա բառացիորեն հետևյալն ասաց. «Մենք ինքներս գրախանութներից գիրք չենք գնում, հետո զարմանում ենք, որ գրախանութները փակվում են: Եվ ես չեմ կիսում այն տեսակետը, որ գիրքը պետք է վաճառվի միայն գրախանութներում: Բնական և ճիշտ է անցումներում վաճառել գիրքը, ուր այն ավելի մոտ է մարդկանց»։ Տիկին նախարարի կարծիքով, ընթերցող մարդիկ ապրում են գետնահարկերում ու գետանցումնեում, այդ պատճառով գիրքը նրանց պիտի մոտ լինի ներքևում: Իսկ ինքն ու իր նմանները վերևներում են սավառնում, ընթերցող մարդկանցից շատ ու շատ բարձր և իրենց կոչումն է հենց այդ բարձունքից քամահրանքով նայել ցածրադիր իրարանցմանը՝ տոնը մատուցելով միայն  ընտրյալների սեղանին:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • naira11:04 | 27.04.2012
    3 տարի առաջ Ֆրանկֆուրտի գրքի համաշխաչհային ցուցահանդեսում մտա Հայաստանի տաղավար, որը շատ համեստ էր ուրիշ երկրների տաղավարների հետ համեմատած, իսկ աշխատակիցները ցուցադրված գրքերը նայող այցելուներին ոչ մի ուշադրություն չէին դարձնում,այլ զբաղված էին ինչ-որ անձնական զրույցով.....
  • Nelli11:15 | 25.01.2012
    Очень своевременная и актуальная статья. Спасибо г-н Чархчян. Но, к сожалению, для исправления ситуации в области культуры нам придется дождаться лучших времен, покольку при нашей непревзойденной госпоже Фурцевой каких-либо перемен ожидать не следует.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...




Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


17.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Արվամոլների դեմ մարտի են գնում միայն հոգևորականները. էլ ուրիշ մարդ չկա

Արվամոլների դեմ մարտի են գնում միայն հոգևորականները. էլ ուրիշ մարդ չկա



17.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գազի գների և Հայաստանի կառավարության հրահրած գալիք փորձանքների առիթով

Գազի գների և Հայաստանի կառավարության հրահրած գալիք փորձանքների առիթով



16.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անտեղի անալոգիաների և «նախկին ընդդիմադիր» հասկացության վերաբերյալ

Անտեղի անալոգիաների և «նախկին ընդդիմադիր» հասկացության վերաբերյալ



16.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ խառնաշփոթն ու երկրի գաղջ մթնոլորտը…

ՀԱԿ խառնաշփոթն ու երկրի գաղջ մթնոլորտը…



15.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աբխազիայի «գորշ կարդինալի», երկաթուղու և Իվանիշվիլու մտադրությունների մասին

Աբխազիայի «գորշ կարդինալի», երկաթուղու և Իվանիշվիլու մտադրությունների մասին



15.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Երկրի միակ ընդդիմությունը ժողովուրդն է, որին քշում են Եվրոպա, ուր նա երբեք չի հասնի

Երկրի միակ ընդդիմությունը ժողովուրդն է, որին քշում են Եվրոպա, ուր նա երբեք չի հասնի



15.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Գրառում Լուկաշենկոյի և քաղաքականությունում ու կյանքում այլասերումների հանդեպ նրա զզվանքի մասին

Գրառում Լուկաշենկոյի և քաղաքականությունում ու կյանքում այլասերումների հանդեպ նրա զզվանքի մասին



14.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
«Բարև Երևանն» ու «Բարգավաճ Հայաստանը» վերցնում են մանդատները, իսկ ԲՀԿ առաջնորդն ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա

«Բարև Երևանն» ու «Բարգավաճ Հայաստանը» վերցնում են մանդատները, իսկ ԲՀԿ առաջնորդն ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա



12.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աղասի Արաբյան. «Հայկական գործոնի շահարկումը Վրաստանի նախկին իշխանությունների նուրբ հաշվարկն է»

Աղասի Արաբյան. «Հայկական գործոնի շահարկումը Վրաստանի նախկին իշխանությունների նուրբ հաշվարկն է»



09.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Գողացե՞լ» է արդյոք Պարգև արքեպիսկոպոսը Սուվորովի իկոնոստասը. գողը պե՞տք է արդյոք բանտ նստի

«Գողացե՞լ» է արդյոք Պարգև արքեպիսկոպոսը Սուվորովի իկոնոստասը. գողը պե՞տք է արդյոք բանտ նստի



08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց


Լրահոս


17.05.2013 / 17:49
ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՒՅՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՔՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԳՈՒՅՆԵՐՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ՔՆԻ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՆ ՎՐԱ



17.05.2013 / 17:36
ՊՈՒՏԻՆԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԼԱՏՎԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԻՆ

ՊՈՒՏԻՆԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԼԱՏՎԻԱՅԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԻՆ



17.05.2013 / 17:09
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ

ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԽՆԴՐԻ



17.05.2013 / 17:02
«ԳՐԻՆ ՔԱՐՏ»-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ

«ԳՐԻՆ ՔԱՐՏ»-Ի ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԴԱԴԱՐԵՑՎԻ



17.05.2013 / 16:44
ՀԱՅ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

ՀԱՅ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ



17.05.2013 / 16:34
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է



17.05.2013 / 16:25
ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈՒԽՈՒՄՆԵՐԻՆ. ՕԲՈԼԵՆՍԿԻ

ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՀՀ ԶՈՒ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՐԵՓՈՒԽՈՒՄՆԵՐԻՆ. ՕԲՈԼԵՆՍԿԻ



17.05.2013 / 16:14
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ



17.05.2013 / 16:09
«ԿՈԿԱ-ԿՈԼԱ»-Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ. ՋՈՆ ՀԵՖԵՐՆ

«ԿՈԿԱ-ԿՈԼԱ»-Ն ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱԴՐՍԵՎՈՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԵՂԾՈՒՄ. ՋՈՆ ՀԵՖԵՐՆ



17.05.2013 / 15:45
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ (VIDEO)

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ (VIDEO)



17.05.2013 / 15:25
ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀՀ ԴՐՈՇԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՀՀ ԴՐՈՇԸ



17.05.2013 / 14:57
Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ



17.05.2013 / 14:40
Գ.ՄԱԿԱՐՅԱՆ. ԻՐԱՆԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԳԱԶ ՍՏԱՆԱԼ, ԲԱՅՑ…

Գ.ՄԱԿԱՐՅԱՆ. ԻՐԱՆԻՑ ԿԱՐԵԼԻ Է ԱՎԵԼԻ ՄԵԾ ԾԱՎԱԼՆԵՐՈՎ ԳԱԶ ՍՏԱՆԱԼ, ԲԱՅՑ…



17.05.2013 / 14:38
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ Է ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ (VIDEO)

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԵՌԱՐՁԱԿՎԵԼ Է ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԸ (VIDEO)



17.05.2013 / 14:27
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ



17.05.2013 / 14:21
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ

ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ



17.05.2013 / 14:20
ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԻՇԱՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՆԻ ՀԵՏ ՍԵՔՍԻՑ ՀԵՏՈ

ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՏՂԱՄԱՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԻՇԱՄԵՂՈՒՆԵՐԻ ԲՆԻ ՀԵՏ ՍԵՔՍԻՑ ՀԵՏՈ



17.05.2013 / 14:19
ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ. Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ. Խ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



17.05.2013 / 13:21
ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, ԴԱ Է ՑԱՎԻ ՄԵԾ ՄԱՍԸ. ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՄԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ, ԴԱ Է ՑԱՎԻ ՄԵԾ ՄԱՍԸ. ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



17.05.2013 / 13:20
ՌԴ ԿԱԴԱՍՏՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ

ՌԴ ԿԱԴԱՍՏՐԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՏՊԱՎՈՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ



17.05.2013 / 13:13
ԱՅՍՕՐ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՎՐԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻ

ԱՅՍՕՐ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ ՎՐԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԵՐԱՇԽ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ. ՍԱԱԿԱՇՎԻԼԻ



17.05.2013 / 13:02
ԱՅՍՕՐ ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀՈՄՈՖՈԲԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



17.05.2013 / 12:51
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԻՆ-ՈՒՄ. ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ Է ԱՐԵԼ 3 ԱՇԽԱՏԱԿՑԻ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱԻՆ-ՈՒՄ. ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ Է ԱՐԵԼ 3 ԱՇԽԱՏԱԿՑԻ



17.05.2013 / 12:42
ԻՐԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԻՐԱՆՑԻ ԿԱՆԱՆՑ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



17.05.2013 / 12:15
ԵԽԽՎ-Ն ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՄԻՆՅՈՆ

ԵԽԽՎ-Ն ՄԵԾ ՀՈՒՅՍԵՐ Է ԿԱՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՏ. ՄԻՆՅՈՆ



17.05.2013 / 12:11
ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐՈՎԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻ ԴԵՄ (FOTO)

ԲՐԻԹՆԻ ՍՓԻՐՍԸ ՍԿՍԵԼ Է ՆՈՐՈՎԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԱՎԵԼՈՐԴ ՔԱՇԻ ԴԵՄ (FOTO)



17.05.2013 / 11:58
12-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՇՓՎԵԼ Է 19-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵԼ

12-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՄՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ ՇՓՎԵԼ Է 19-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԵԼ



17.05.2013 / 11:51
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ



17.05.2013 / 11:49
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ



17.05.2013 / 11:33
ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ԴԱ ԱՐԵՑԻՆՔ. ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆ

ՄԻԱԿ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆՆ ԱՅՆ Է, ՈՐ ՄԵՆՔ ԴԱ ԱՐԵՑԻՆՔ. ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆ



17.05.2013 / 11:10
ԿԱԴԻՐՈՎԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՔԱՈՒՆԹԸ INSTAGRAM-ՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ԿԱԴԻՐՈՎԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ԱՔԱՈՒՆԹԸ INSTAGRAM-ՈՒՄ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ ՉՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ



17.05.2013 / 11:08
ՊԵՀ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ. ՄԻՊ

ՊԵՀ-Ը ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ. ՄԻՊ



17.05.2013 / 11:00
DORIANS-Ը «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2013»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 12-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ

DORIANS-Ը «ԵՎՐԱՏԵՍԻԼ-2013»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ 12-ՐԴ ՀԱՄԱՐԻ ՆԵՐՔՈ



17.05.2013 / 10:57
ՀԱՍԱԿՆԵՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻԴԵԼԱԿԱՆ

ՀԱՍԱԿՆԵՐԻ ԻՆՉՊԻՍԻ՞ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻԴԵԼԱԿԱՆ



17.05.2013 / 10:41
«ՍՊԱՅԿԱ»-ՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ

«ՍՊԱՅԿԱ»-ՈՒՄ ԿՐԿԻՆ ՀՐԴԵՀ Է ԲՌՆԿՎԵԼ



17.05.2013 / 10:37
ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՊԱՆԱԾ ՍԵՐԺԱՆՏԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ

ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՍՊԱՆԱԾ ՍԵՐԺԱՆՏԸ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ



17.05.2013 / 10:35
ԱՅՆԹԱՓ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ

ԱՅՆԹԱՓ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԽՈՇՈՐ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՈՐՈՏԱՑԵԼ



17.05.2013 / 10:33
«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱՅԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ՍԵՔՍ-ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

«ԵԴԻՆԱՅԱ ՌՈՍԻԱՅԻ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ ՍԵՔՍ-ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ



17.05.2013 / 10:15
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԻ ԼՂ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԻ ԼՂ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻՆ



17.05.2013 / 10:11
«ՍՊԱՅԿԱ»-ՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԵՆ 15 ՕՐԻՑ

«ՍՊԱՅԿԱ»-ՈՒՄ ԲՌՆԿՎԱԾ ԽՈՇՈՐ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԵՆ 15 ՕՐԻՑ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Новостройки в сочи
База новостроек. Каталог новостроек и их продавцов
elitesochi.com
Проект дизайн загородного дома
Срубы домов и бань. Журнал по дизайну интерьера
proekt4u.ru
Аренда гидромолота
Система регистрации. Строительная техника.
ccm1.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am