30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


24.01.2012

Թուրք ինտրիգանի վերջին խարդավանքը

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Երեկ Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Նորություններից կարևորագույնն այն էր, որ նստաշրջանը վարում էր ԵԽԽՎ նոր նախագահը: Դեռ հոկտեմբերին որոշվել էր, որ այդ պաշտոնն անցնելու է Եվրոպական Ժողովրդական կուսակցության խմբակցությանը, և քվեարկության ժամանակ ընտրվել էր Ֆրանսիայի պատվիրակ Ժան-Կլոդ Մինյոնը: Սա նշանակում էր, որ տխրահռչակ թուրք Մևլութ Չավուշօղլուն սրտի ցավով ստիպված էր ցանկալի աթոռը զիջել մեկ ուրիշի: Սակայն Չավուշօղլուն Չավուշօղլու չէր լինի, եթե վերջին պահին էլ փորձ չաներ մթնոլորտը պղտորել իր հերթական խարդախությամբ: Եվ այդ բանն իսկապես էլ տեղի ունեցավ:

Կայացավ ԵԽԽՎ Բյուրոյի նիստը ու հենց այդ ժամանակ էլ ամենքը վերստին վերհիշեցին Լեռնային Ղարաբաղի հարցով չարաբաստիկ ենթահանձնաժողովի գոյությունը, քանի որ թուրք պաշտոնազուրկը նիստին մեկ էջանոց փոքր նախագիծ-խզբզոց էր ներկայացրել, որտեղ ոչ ավել, ոչ պակաս՝ առաջարկում էր Բյուրոյին ենթահանձնաժողովի աշխատանքը շարունակել մինչև այս տարեվերջ: Պարզ չէ, թե ի՞նչ կարող է փոխվել մեկ տարում այն կառույցի համար, որն արդեն երկար ժամանակ հիմնավորապես ապացուցել է իր ավելորդությունը: Սակայն հստակ է, որ թուրքերն այս կերպ հավակնում են նվեր մատուցել եղբայրական Ադրբեջանին, և քանի որ «նվեր տված ձիու ատամները չեն հաշվում», ապա ձին էլ կարող է լինել սատկած, բայց նվեր: Էական այստեղ հակադրվելու մոլուցքն է, այլ ոչ թե ակնկալվող օգուտը, այնպես որ Չավուշօղլուն գիտեր, թե ինչ էր անում: Մի խոսքով, առաջարկը հնչեց, հայկական պատվիրակությունը ընդդիմացավ, ներկայացրեց իր ժխտողական տեսակետը, նույնիսկ առաջարկ եղավ հարցը փոխադրել այլ օրվա քննարկումներ, երբ ընտրված կլինի նոր Բյուրոն: Բայց քանի որ առավոտյան նիստում նախագահում էր Մևլութ Չավուշօղլուն, ապա  որոշվեց շարունակել ենթահանձնաժողովի աշխատանքը նաև 2012-ին:

Առաջին դեպքը չէ, երբ հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ-ում ստիպված են լինում կռիվ տալ անարձագանք պատերի հետ: Երեկվա դեպքը նույնպես դրանց շարքից էր: Մինչ հայ խորհրդարանականները պնդում էին, որ Չավուշօղլուի նախագիծը չափազանց թույլ է, ընդամենը մեկ նպատակ հետապնդող փաստաթուղթ, իսկ «մեռելածին» ենթահանձնաժողովի գործունեության հետագա ճակատագիրը որոշելու և օրակարգում ներառելու համար անհրաժեշտ է քվեարկություն անցկացնել, նախաձեռնության հեղինակը հարցը քվեարկության չդնելը փորձեց հիմնավորել տեխնիկական պատճառներով: Սակայն շատ դժվար էր նույն տեխնիկական պատճառներով բացատրել այն փաստը, թե ի՞նչ պատճառով էր փակ դռների հետևում, այն էլ՝ ազգային պատվիրակությունների ղեկավարների բացակայությամբ ենթահանձնաժողովի երկարաձգման հարց քննարկվել: Իսկապես էլ, Բյուրոյի հիշյալ նիստին հրավիրված չէին ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարները:

Հավանաբար դժվար է պատկերացնել ավելի անհեթեթ իրավիճակ, քան այն, որ երեկ ստեղծվել է ԵԽԽՎ-ի պատերի ներսում: Հայերն ասում էին, որ իրենց համար որևէ նշանակություն չունի Բյուրոյի վճիռը, քանի որ ինչպես որոշել են բոյկոտել, այնպես էլ շարունակվելու է հետայսու: Ադրբեջանցիները՝ հույսները թուրք պաշտպանի վրա դրած, սպասում էին ցանկալի ելքին, իսկ եվրոպացի պատգամավորները ջանում էին հնարավորինս չեզոք մնալ՝ դատարկ բանի համար հարաբերություններ չփչացնելու մտահոգությամբ:

Սակայն հաշված ժամեր անց իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց, և այդ տեղաշարժի հեղինակը դարձավ ԵԽԽՎ նորընտիր նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Նրա հայտարարությունը որքան էլ անսպասելի, նույնքան հասկանալի ու տրամաբանված էր: Մինյոնին՝ նրա առաջին ասուլիսին հարց ուղղվեց Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի վերաբերյալ։ Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ նախագահն ասաց, թե չի հավատում և երբեք չի հավատացել, որ այս ենթահանձնաժողովը կարող է որևէ արդյունք տալ։ «Կարծում եմ, որ մենք պետք է օգնենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը զբաղվում է ԼՂ հակամարտության կարգավորմամբ»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ խնդիրը կլուծվի հենց այս շրջանակում, իսկ հայ և ադրբեջանցի պատվիրակները Վեհաժողովում կցուցաբերեն խելամիտ կեցվածք։ «Ինձ թվում է, որ եթե կողմերը շարունակեն նույն ոգով, ինչպես նախորդ տարիներին, ապա խնդրի կարգավորման հասնելը ուղղակի կլինի անհնարին»,- հավելեց նա։

Մի ակնթարթում Չավուշօղլուի բոլոր ջանքերը ջուրն ընկան: Սա նույնն էր, թե մերժել ենթահանձնաժողովի հետագա գոյությունը: Սակայն այլ բան է կարծիքը, մեկ այլ բան՝ այդ կառույցի մասին պաշտոնական որոշումը: Եվ ստացվեց այնպես, որ խնդիրը մնաց օդում կախված:

Մի բան պարզ է. ԵԽԽՎ-ում ԼՂ ենթահանձնաժողովի ձեռքը կրակն են ընկել: Բայց դրա հետ մեկտեղ կարծես թե առայժմ չկա այն վճռականությունը, ինչը թույլ կտար մեկընդմիշտ այդ հարցը փակված համարել: Վեհաժողովում կարծես թե չեն ցանկանում կողմերից որևէ մեկին վիրավորել, և առայժմ նպատակահարմար են գտնում պարզապես խնդիրը սառեցնել՝ սպասելով ավելի նպաստավոր ժամանակների:

Ինչ վերաբերում է ապագային, ապա այս պահին պարզ է միայն, որ հայկական պատվիրակության անդամների նախնական տպավորություններն ու մտավախությունները վաղաժամ էին և դրա գործունեությունը շարունակելու վերաբերյալ որոշում առայժմ չկա: 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics