30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


24.01.2012

Անքննելի են նախագահ Սարգսյանի ճանապարհներն ու ուղեկիցները

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Սկսենք նրանից, որ խոսելու ենք հայրենական օլիգարխիայի բարքերի մասին։ Բոլորին է հայտնի, որ նրա ամենագարշելի գիծն անհագ ախորժակն է։ Հայրենական էլիտարները գենետիկորեն ի վիճակի չեն քչով բավարարվել, նրանց հարկավոր է ամեն ինչ ու միանգամից. նրանք ոչ միայն հավակնում են այն ամենին, ինչը հիփոթետիկորեն կարող է իրենցը լինել, այլև նրան, ինչը սկզբունքորեն պետք է պատկանի ուրիշներին։ Օրինակ, կա մի այսպիսի հանրապետական՝ նախկին պատգամավոր, իսկ հիմա՝ Տավուշի մաքսատան պետ Հովհաննես Աբովյան։ Իր մաքսակետերի շրջակայքում ունի բազմաթիվ ռեստորաններ, խանութներ և այլն։ Դե, իսկ մաքսատան աշխատակցի պարտականությունների մեջ, բացի ի փառս հայրենական բյուջեի ամենօրյա ծառայությունից, մտնում է նաև ոչ պակաս կարևոր մի պրոցեդուրա՝ բացառապես պրն Աբովյանի հաստատություններում սնվելն ու գնումներ կատարելը, իսկ եթե որևէ մեկը հանդգնի և, ասենք, ճաշի կամ մի տուփ գլանակ գնի այլ հաստատությունում, ապա նրան սպասվում են աչքից ընկնելն ու հետագա աշխատազրկումը։ Պրն Հովհաննես Աբովյանն ազնիվ տղա է, բարոյական գծերով նրան չես համեմատի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, այնպես որ՝ այս հարցում նրա ենթակաների բախտը բերել է. պրն Աբովյանն իր ոչ մի աշխատակցի «վատ արարքի» պատճառով չի նստեցրել, նա չի սիրում մարդկանց ստորաբար նստեցնել, ընդամենը բավարարվում է նրանց աշխատանքից ազատելով։ Համաձայնենք, որ հանձին պրն Աբովյանի՝ մենք գործ ունենք վեհանձնության հազվադեպ նմուշի հետ, քանի որ համաքաղաքացիների հանդեպ այդքան սրտալի հոգատարությունը մեծ հազվադեպություն է նորահայ իրողություններում։
Մարտունիկ Գրիգորյան՝ Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ անդամ, Գագիկ Ծառուկյանի հույսն ու ապավենն անբախտ Գյումրիում... Նրա ընտանիքին են պատկանում քաղաքի ավտոկայանն ու Գյումրի-Երևան երթուղագիծը, ինչպես նաև բազմաթիվ այլ բիզնեսներ։ Պատգամավոր Մարտունիկը մանկուց աչքի է ընկել քաջությամբ և սուր խելքով, չի ներել մարդկանց (օրինակ, նրա վարորդները ծեծի են ենթարկվում, եթե չեն հաճախում իրեն պատկանող սննդի օբյեկտներ, այսինքն՝ անկախ այն բանից՝ մարսո՞ւմ է վարորդը պատգամավոր Մարտունիկի նրբերշիկով կամ երշիկով բուտերբրոդները, որոնք մարդկային օրգանիզմը սկզբունքորեն չի ընդունում, նա պարտավոր է ամեն օր սնվել դրանցով, հակառակ դեպքում անվտանգության ծառայությունը համապատասխան եզրակացություններ է տալիս, որոնց հիման վրա սկսվում է վարորդի հետապնդումը), իսկ կյանքում առաջին անգամ մարդ սպանել է դեռ վաղ պատանեկության շրջանում՝ հեռավոր 2000թ., կրակելով Գյումրու մի քանի սրճարանների և ռեստորանների սեփականատեր Խաչատուր Մուրադյանին (հասկանալի է՝ այն ժամանակ դեռ բոլորովին պատանի Մարտունիկը դրա համար պատասխանատվություն չկրեց, քանի որ դա անարգանք կլիներ նորահայ իրականության նորմերի և կարգերի հանդեպ. ՀՀ քաղաքացու սպանության համար ապագա պատգամավոր Մարտունիկի հայրը մեկ-մեկուկես տարի սանատոր պայմաններում վեր ընկավ բանտարկյալների հիվանդանոցում՝ իրեն վերագրելով որդու «քաջագործությունը», և վե՛րջ), իսկ հիմա պատգամավոր Մարտունիկը պատրաստվում է պահպանել մանդատը Գագիկ Ծառուկյանի կուսակցության հովանու ներքո։ Հասկանալի է՝ նախընտրական շրջանում անհրաժեշտ է զգուշություն պահպանել և չվնասել քաղաքական կուսակցությունների հեղինակությանը, այնպես որ՝ պատգամավոր Մարտունիկի մասին ասվածն ամենևին էլ չի նշանակում, թե նրա կենսագործունեության նորմերը բխում են ԲՀԿ կանոնադրությունից կամ այդ կուսակցության ծրագրային կետերից։ Պարզապես այնպես է ստացվել, որ մարդը, հասարակությանն ու պետությանը ծառայելուց բացի, երբեմն գործունեության որոշ այլ ձևերով էլ է տարվում, այնպես որ՝ դրան, կարծում եմ, պետք է հանգիստ վերաբերվել և շնորհակալ լինել ճակատագրին, որ Հայաստանի տարածքում երկու միլիոն մարդ է ապրում, ոչ թե մեկուկես միլիարդ, ինչպես Չինաստանում, թե չէ մեզանում մարտունիկների թիվը միլիոնների կհասներ։
Բայց պատգամավոր Մարտունիկը հրեշտակ ու քնքուշ ծաղիկ է օրենսդրական աշխատանքի գծով իր այնպիսի կոլեգաների համեմատ, ինչպիսին է, ասենք, լեգենդար Բուռնաշը, նույն ինքը՝ Աշոտ Աղաբաբյանը։ Պետք է ասեմ, որ պատգամավոր Աղաբաբյանը միանգամայն հետաքրքիր անձնավորություն է, խիստ շնորհաշատ մեկը։ Ինչպեսև մեծն Պլատոնը, պատգամավոր Աղաբաբյանը «բազմանձ» ինդիվիդ է, նրա մեջ շատ «էգո»-ներ կան. նա և՛ պատերազմում թշնամուն ջախջախած մարտիկ է, և՛ խաղաղ ժամանակ խորհրդարանում նիստերի մասնակցող քաղաքական գործիչ, և՛ կուսակցության՝ կանոնադրությունը հարգող օրինակելի անդամ, և՛ փայլուն կոմերսանտ։ Պրն Բուռնաշի այս «էգո»-ների մասին բոլորին և ամեն ինչ է հայտնի, բայց կան դրանցից մի քանիսը, որոնց մասին քիչ գիտեն և որոնք ռացիոնալ մեկնաբանության չեն ենթարկվում։
Պրն Աղաբաբյանին պատկանող՝ «Հրազդան» մարզադաշտի մոտ գտնվող շուկայում Հայաստանի քաղաքացիները զբաղվում են մեծածախ առևտրով՝ վաճառում են թուրքական և այլ քրջուփալաս։ Պրն Աղաբաբյանի կողմից նրանց համար ստեղծված պայմանները զուտ սպարտական են. միայն ասֆալտ և ուրիշ ոչինչ։ Պրն Աղաբաբյանն իր հաճախորդների համար չի ապահովում ոչ վրաններ, ոչ էլեկտրականություն, միակ բանը, որ անում է, փող հավաքելն է և պատժամիջոցներ կիրառելը։ Նշենք, որ պրն Բուռնաշի գները բավական բարձր են. այսպես, մարդիկ... 175.000 դրամ են վճարում ինը քառակուսի մետր ասֆալտի համար, գին, որը ենթակա չէ ըմբռնման։ Ավելին, պրն Բուռնաշն այնտեղ խոշոր եկամուտների այլ աղբյուրներ էլ է հայտնագործել, ինչը վեր է միջին խելքի հնարավորություններից (կարծում եմ՝ Պլատոնի հետ համեմատությունը շատ տեղին էր)։ Օրինակ, առևտրականներին արգելվում է ապրանքը շուկայի տարածք մտցնել իրենց փոխադրամիջոցով. դրա համար կան պրն Բուռնաշի տրանսպորտային միջոցները՝ ներառյալ բեռնափոխադրիչ սայլակները, տաքսիները, բեռնատար տաքսիները և այլն։ Ավելին, շուկայի տարածքում վաճառվող ուտելի և խմելի ամեն բան նույնպես պատկանում է միայն պրն Աղաբաբյանին։ Բայց ահա վերջերս մի դեպք պատահեց, որն էլ, ըստ էության, այս հոդվածը գրելու առիթ հանդիսացավ։
Խոսքն այն մասին է, որ պրն Բուռնաշը հայրենական բյուջեին վճարումներն ավելացնելու նպատակով մեկ բաժակ սուրճի գինը 100 դրամից բարձրացրեց 200-ի։ Դա, իհարկե, միանգամայն ռացիոնալ որոշում է, քանի որ անասունը, ում տեղը պրն Բուռնաշը դնում է իր վարձակալներին, կվճարի և՛ 200, և՛ 400։ Ուրեմն, ինչո՞ւ չօգտվել դրանից և փող չդիզել։ Բայց գտնվեց պրն Բուռնաշի վարձակալների մեջ մեկը, որը պահպանել էր քաղաքացիականության որոշ գծեր և որը կտրականապես հրաժարվեց գնել Բուռնաշի սուրճը։ Բայց կանանց վերնազգեստ վաճառող այս քաղաքացու հանդգնությունը նաև այն էր, որ նա համարձակվեց սրճեփ բերել և ինքը եփել իր սուրճը։ Ինչպեսև ընդունված է, անվտանգության ծառայությունն օպերատիվորեն զեկուցում է պրն Բուռնաշին պատահածի մասին, իսկ սա, բնականաբար, կատաղում է, քանի որ վարձակալի նման հանդուգն պահվածքը սպառնում էր նրան զրկել պոտենցիալ եկամուտներից։ Մի խոսքով՝ պրն Բուռնաշի վստահված անձինք վարձակալի հետ զրույց են ունենում, բացատրում, որ այդպես չի կարելի. նա իրավունք չունի ինքը եփել իր սուրճը, նա պարտավոր է սուրճը գնել մարզադաշտում, քանի որ հակառակ պարագայում պոտենցիալ եկամուտներից զրկվում է ինքը՝ պրն Բուռնաշը, ինչը ոչ մի կերպ չի համապատասխանում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության շահերին։ Մի խոսքով՝ բացատրական զրույցը ոչ մի բանի չի հանգեցնում, և գործին ձեռնամուխ է լինում պրն Բուռնաշի սպեցնազը՝ այս մեծ մարդու որդու գլխավորությամբ։ Հատուկ գործողության արդյունքը լինում է կանանց վերնազգեստ վաճառող դժբախտ վարձակալի «թափված» աչքը։
Սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ-ն Եվրոպայի խորհրդի և շատ այլ կազմակերպությունների անդամ է, որոնցում իշխող կուսակցությունների անդամներին օրենքն արգելում է հանել ենթակաների աչքերը։ Ավելի ճիշտ՝ օրենքն արգելում է ոչ թե աչքի հեռացման բուն գործողությունը, այլ այդ գործողության մասին ձենձնելը, քանի որ տեղեկատվության արտահոսքն արտասահման ոչ մի կերպ չի նպաստում իշխանության հեղինակության ամրապնդմանը։ Այնուամենայնիվ, խախտենք օրենքը և հրապարակենք պրն Բուռնաշի արարքները, մանավանդ որ ինտերնետի դարում դա դյուրին է, իսկ հետևանքներ մեզ համար չեն լինի։
Ի՞նչ հետևեց պրն Աղաբաբյանի սպեցնազի գործողությանը և մարդու՝ աչքից զրկվելուն։ Պետք է ասեմ, որ պրն Բուռնաշը հազվադեպ վեհանձնություն ցուցաբերեց քաղաքացու հանդեպ, որը, համաձայն ՀՀԿ ղեկավարության հիմնադրույթների, նախագահ Սարգսյանի եղբայրն է։ Եվ որպես հուսալի կուսակից՝ պրն Բուռնաշը տուժածին անմիջապես ուղարկեց Սանկտ Պետերբուրգ, ընդ որում՝ իր հաշվին, ևս մեկ վիրահատության (այս անգամ՝ աչք դնելու) համար։
Ինչո՞ւ ենք գրում այս ամենի մասին։ Չգիտեմ... Սույն հոդվածը որպես կատարված հանցագործության մասին գլխավոր դատախազին ուղղված տեղեկատվություն դիտարկելն անիմաստ է, քանի որ ՀՀ գլխավոր դատախազը քաղաքական դեմք է, էլիտայի անդամ, հետևաբար՝ համերաշխություն է պահպանում էլիտայի մյուս անդամների հետ։ Հանրությանը պրն Աղաբաբյանի բազմաթիվ «էգո»-ների մասին տեղեկացնելը նույնպես իմաստ չունի, որովհետև ներկայիս հայ հասարակությունը լավ իրազեկ չէ անտիկ փիլիսոփայությանը։ Եվ այնուամենայնիվ, եզրակացություն պետք է լինի։ Փորձենք անել այն հետևյալ կերպ. նախագահ Սերժ Սարգսյանը երջանիկ մարդ է, որովհետև նրա դեմ անզոր են նրա թշնամիները՝ Ալիևից ու Գյուլից մինչև Տեր-Պետրոսյան ու ընդդիմադիր այլ զիբիլ, քանի որ նրա բարեկամներն իրենց վնասաբերությամբ հարյուրապատիկ գերազանցում են ՀՀ նախագահի բոլո՛ր թշնամիներին։ Ինչպե՞ս կարելի է Իլհամ Ալիևից բխող պոտենցիալ վնասը համեմատել այն բանի հետ, ինչ նախագահ Սարգսյանը կարող է սպասել պրն Աղաբաբյանից։ Կյանքում գոնե մի անգամ Ալիևն արե՞լ է այնպիսի բան, որն այնքան ատելություն և ահավոր զզվանք առաջացներ Հայաստանի հազարավոր քաղաքացիների մեջ իրենց առաջնորդի հանդեպ։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, իսկ մեկնաբանությունների կարիք՝ չկա...
Երդմնակալության առաջին տարեդարձին նվիրված հոբելյանական մամուլի ասուլիսին «Ազատամտություն» թերթի լրագրողը նախագահ Սարգսյանին հարցրել էր. «Պրն նախագահ, պատրաստվո՞ւմ եք արդյոք փոխատեղումներ անել էլիտայի կազմում»։ Ինչին պետության ղեկավարը պատասխանել էր մոտավորապես այսպես. «Իհարկե, ոչ։ Դուք առաջարկում եք, որ ես հրաժարվեմ այն մարդկանցից, որոնց հետ ճանապա՞րհ եմ անցել»։ Չգիտեմ, կարելի՞ է արդյոք բարի երթ մաղթել նախագահ Սարգսյանին բուռնաշների ու մարտունիկների հետ։ Բայց, ինչպես ասում են, չի կարելի Հռոմի պապից ավելի մեծ ու լավ կաթոլիկ լինել, այնպես որ՝ նա ավելի լավ գիտի։ Եվ նա իրավունք ունի ինքն ընտրելու ինչպես իր երթուղին, այնպես էլ ուղեկիցներին։ Միայն թե երկու ընտրարշավների նախօրեին ճանապարհն այդ մացառոտ կլինի...

Հետգրություն

2011թ. հունիսին ես հրապարակեցի մի հոդված՝ «Մարկո Ֆերերին հայ իրականության մասին. հայացք 1973թ. (մտորումներ «Մեծ խժռում» ֆիլմի առիթով)» (https://n-idea.am/publications.php?id=9545&fl=y)։ Այն համահունչ է վերը գրվածին, խորհուրդ ենք տալիս կարդալ և այստեղ իսկ (կայքում) դիտել իտալացի մեծ ռեժիսորի ֆիլմը։ Կարծում եմ՝ կինոարվեստի այս գլուխգործոցը Հայաստանում շատերին շատ բան կսովորեցնի...
                     



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • Nelli16:48 | 24.01.2012
    Отличная статья!!!
  • KAREN14:46 | 24.01.2012
    Անանուն ինչը դուրդ չեկավ հոդվածում, հետաքրքիր ա էստեղ ինչն էր դիշովի՞, թե բուռնաշի համար մռմռաց քնքուշ հոգիդ՞
  • ananun12:57 | 24.01.2012
    mi qich dishovi er................
  • Karen09:37 | 24.01.2012
    prosto talant

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics