30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


25.01.2012

Լավրովի բացած փակագիծը

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Սոչիում կայացած վերջին հանդիպման նկատմամբ ձևավորված թերահաված տրամադրություններին առայժմ միակ հակաճառողը եղել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Կարելի է մտածել, որ նա այդ դերը ստանձնել է ի պաշտոնե՝ չափից ավելի կարևորելով մի հանդիպում, որն իրականում այնքան էլ արգասաբեր չէր: Սակայն մինչ վերջնական եզրահանգման գալը թերևս մեկ անգամ էլ անդրադառնանք Լավրովի հետբանակցային ասույթներին, որոնք էական են այնքանով, որ հավելյալ երանգներ են հաղորդում նախագահների ընդունած համատեղ հայտարարությանը և բացում են մի քանի փակագծեր: Իսկ այդ կարգի թռուցիկ բացահայտումները թույլ են տալիս միանգամայն այլ տպավորություն ստանալ նախագահների պայմանավորվածությունների և դիրքորոշումների մասին:

Առաջին կարևոր նկատառումը, ինչի մասին խոսեց Լավրովը, այն էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպման շրջանակներում անհրաժեշտ են համարել հեռանալ մաքսիմալիստական տեսակետներից` ապահովվելու համար արցախյան հակամարտության կարգավորման առաջընթացը: Նման պնդումը խիստ հատկանշական է մի քանի առումներով: Նախ, ստացվում է, որ նախագահներն իրենք են խոստովանում, թե մինչ այս որդեգրել են ծայրահեղ պահանջներ, իսկ այժմ պատրաստ են նահանջել դրանցից՝ գիտակցելով, որ նման կեցվածքը խոչընդոտում է խնդրի կարգավորմանը: Մյուս կողմից սա ըստ էության նույնն է, եթե խոսելու լինենք փոխզիջումային քայլերի մասին: Այլ խնդիր է, թե հատկապես ո՞ր դեպքերում են կողմերը պատրաստ տեղի տալ և համաձայնության ո՞ր կետերին են դրանք վերաբերում: Երբ Լավրովը հավելում է, որ կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են արցախյան կարգավորման գործընթացում չհամաձայնեցված հարցերը, ապա կամա թե ակամա պետք է հանգել այն հետևությանը, որ խոսքը կամ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կամ վիճարկելի տարածքներին: Այս դեպքում հարց է ծագում, թե նրանցից հատկապես ո՞վ է պատրաստ կատարելու նման պատասխանատու և արմատական քայլը:

Երևանում ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համոզված են, որ մաքսիմալիստական դիրքորոշումներից նահանջելու անհրաժեշտության մասին այդ հայտարարությունն ավելի շատ ուղղված է Ադրբեջանին, քանի որ Հայաստանի տեսակետը հայտնի է և այդ մասին շատ վաղուց է ասվել: Հայերի համար Արցախի անկախությունն այլընտրանք չունի, Արցախի անկախության միջազգային ճանաչումից և կարգավիճակի ճանաչումից հետո ժողովուրդն իր ղեկավարության հետ կորոշի, թե հատկապես որ հարցերում կգնա փոխզիջումների: Սակայն արի ու տես, որ Բաքվում էլ նույն կերպ են դատում Հայաստանի մասին և պնդում են, թե այս ակնարկներն անմիջականորեն առնչվում են գրավյալ տարածքներից զորքերի դուրսբերմանը: Ամեն պարագայում, այդպես էլ չհստակեցնելով առանցքային հարցի մանրամասները, Ռուսաստանի ԱԳ նախարարն առաջ է անցնում և հայտնում է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել արագացնելու Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը և դա հիմք ունենալով` սկսել աշխատանքը Խաղաղության համաձայնագրի շուրջ։

Արագություն և նահանջ՝ հանուն փոխզիջման: Ահա այն երկու գայթակղության քարերը, որոնց վրա կարելի է սայթաքել և կամ դրանք հաղթահարելով հասնել լուրջ առաջընթացի: Միայն թե ո՞վ է պատրաստ առաջինը կատարել այդ համարձակ քայլերը, ճանապարհ բացել տեղաշարժի համար: Սա ոչ միայն անպատասխան հարց է, այլև չափազանց կասկածելի պնդում: Չկա այնպիսի մի նախադրյալ, որը կդրդի հատապես այս պահին ձեռնարկել վճռորոշ գործողություններ: Փոխարենը հարակից խնդիրներում կարելի է լինել շատ ավելի անկաշկանդ, հանդես բերել ոչ միայն պատրաստակամություն, այլև ընդգծված նախանձախնդրություն: Օրինակ, կարելի է միջնորդներից կոնկրետ ընթացակարգերի կատարման վերաբերյալ առաջարկներ սպասել՝ հրադադարի գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության նպատակով, ինչն էլ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները զեկույց են պատրաստել, որը նկարագրում է միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմը: Այն ներկայացվել է նախագահներին»,- տեղեկացրել է Լավրովը և ապա հավելել, որ նախագահներն իրենց հերթին հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը՝ ելնելով նրանից, որ պետք է նման միջադեպերի հետաքննության ուղղությամբ կոնկրետ ընթացակարգեր նշանակել:

Սրանից զատ երկու հակամարտ երկրների նախագահները դիմել են Ռուսաստանին` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հումանիտար կապերի հաստատման հարցում միջնորդ դառնալու համար: «Ռուսաստանին հասցեագրված է եղել Բաքվի ու Երևանի խնդրանքը, որպեսզի մենք հանդիսանանք նման հարաբերությունների նախաձեռնողը: Դմիտրի Մեդեվեդևն, իհարկե, համաձայնել է», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ նման հարաբերությունները կարևոր դեր են խաղում վստահությունը վերականգնելու գործում, ինչպես նաև նպաստավոր պայմաններ են ստեղծում քաղաքական որոշումների ընդունման համար:

Խոսել հումանիտար կապերի, նոր շփումների ու երկխոսության մասին՝ նույնն է, թե ասել. «Ջնջենք ամեն բան ու սկսենք դատարկ էջից», քանի որ այսպես կոչված «վստահությունը վերականգնելու գործընթացքը» վերջին հաշվով այլ բան չէ, քան յուրաքանչյուր պայմանավորվածության սկզբնաքարը: Բայց նույնիսկ մարդասիրական այս նախաձեռնությունը իր քաղաքական թաքնված խութերն ունի, և հենց այդ վտանգավոր խութերին չբախվելու համար էլ ժամանակին Ղարաբաղը պաշտոնապես հրաժարվեց ամեն կարգի մարդասիրական երկխոսությունից, եթե այն հիմնվելու էր այսպես կոչված «համայնքային հիմքի» վրա: Այժմ արդեն հասկնալի է դառնում, թե Բաքվին այդ գաղափարն ինչու է այսքան ոգևորել: Դեպքերից առաջ ընկնելով, ադրբեջանցիներն արդեն շտապել են հայտարարել, թե իբր հնարավոր է, որ «ամենամոտ ժամանակներում կայանա ադրբեջանական և հայ մտավորականության նոր հանդիպում։ Բացառված չէ, որ այն կկայանա Մոսկվայում, որից հետո այցեր կկատարվեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ»։ Նոստալգիկ տրամադրությունները նրանց մոտ նույնիսկ հուշեր արթնացրեցին 2009 թվականի մասին, երբ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլու և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ կայացավ երկու երկրների մտավորականների առաջին հանդիպումը, որոնք եղան Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում։

Ահա թե բանակցությունների գործընթացը որ կետից դեպի որ կետն է գլորվում: Եվ հենց այդ մասին էր տեղեկացնում Սերգեյ Լավրովը՝ այս բոլորի տողատակում շեշելով իր համար ամենաէականը՝ այն, որ Ռուսաստանը՝ որպես միջնորդ և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կպահպանի իր դիրքերը և կշարունակի աջակցել կողմերին՝ դիրքորոշումների մերձեցման գործընթացում:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics