30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


25.01.2012

Միխայիլ Բաղդասարովի ծանր բեռը

Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ստեղծվել է 1996թ.։ Այսօր այն շաբաթական կատարում է 40 ուղղություններով ավելի քան 100 չվերթ դեպի աշխարհի 20 երկիր։ Ուղևորափոխադրումների ծավալը տարեկան կազմում է ավելի քան 600 հազար մարդ։ Հետաքրքիր մանրամասն. այն ժամանակ, երբ աշխարհում մոլեգնում էր ֆինանսատնտեսական ճգնաժամը, «Արմավիան» փոխադրումների անկում չի ունեցել։ Ավելին, 2009թ. նրա ուղևորափոխադրումները, 2008թ. համեմատությամբ, ավելացել են 14%-ով և կազմել ավելի քան 700 հազար ուղևոր։
Բացի այդ, «Արմավիա» ավիաընկերությունը, որը Հայաստանում մոնոպոլ դիրք է գրավում (հիշեցնենք. կառավարությունն «Արմավիային» է նվիրել ուղևորափոխադրումների մենաշնորհը, որը գործելու է ընդհուպ մինչև 2013 թվականը), ժամանակ առ ժամանակ բարձրացնում է մի քանի ուղղությունների տոմսերի առանց այդ էլ բարձր արժեքը՝ դրանով իսկ իր համար գերշահույթ ապահովելով։
Ցավոք, մեր քաղաքացիներից ստացվող բազմաթիվ բողոքները, թե Հայաստան գալը կամ այնտեղից մեկնելը բավական թանկ հաճույք է, հիմք չեն դառնում մեր կառավարության համար։ Առայսօր պետական ոչ մի գերատեսչություն ազգային ուղևորափոխադրողից փաստարկներ չի պահանջել, թե ինչու պետք է Հայաստանից մեկնողները շատ ավելին վճարեն այն նույն տարածության համար, ինչ, ասենք, Եվրոպայի երկրների քաղաքացիները։ Օրինակ, ինչո՞ւ Երևան-Մոսկվա ավիաչվերթի տոմսի արժեքն «Արմավիայի» գներով գրեթե նույնն է, ինչ Երևան-Սոչի չվերթինը, այն դեպքում, երբ դեպի Սոչի թռիչքն ընդամենը մեկ ժամ է տևում։
Նշենք, որ «Արմավիան» իր գնային քաղաքականության վերաբերյալ ամենից հաճախ բերում է հետևյալ հիմնավորումը. վալյուտան թանկացել է, վառելիքի գները բարձր են։ Ի դեպ, հիշեցնենք, որ ավիավառելիքի ներկրողը նույնպես Միկա Բաղդասարովն է... Կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ավիատոմսերի թանկության ամենաէական պատճառը «Արմավիա» ընկերության մոնոպոլիան է։
Դժվար թե կասկածներ առաջանան այն հարցի առումով, թե ընկերությունը գերշահույթ է ստանում, բայց միանգամայն այլ կարծիքի է ինքը՝ Միխայիլ Բաղդասարովը։ Բանն այն է, որ իր հարցազրույցներից մեկում նա մի առիթով հայտարարել է հետևյալը. «Արմավիան» շատ մեծ շրջանառություն և փոքր շահույթ ունի։ Այն, որպես կանոն, կազմում է 1-2%։ Ուղևորափոխադրումների ինքնարժեքը շատ բարձր է, 300 մլն շրջանառության դեպքում ստացվում է 3-6 մլն։ Հազիվ թե մյուս բիզնեսները Հայաստանում կհամաձայնեն աշխատել մեկ տոկոսանոց շահութաբերությամբ։ Դա շատ ծանր բիզնես է, դրա համար էլ շատ ընկերություններ սնանկանում են»։ Այ թե խորամանկում եք, պրն Բաղդասարով... Վստահ եմ, որ ոչ միայն կգտնվեն ձեռներեցներ, որոնք կհամաձայնեն աշխատել «գրոշների» համար ու կառավարել այդ «ծանր բիզնեսը», այլև նրանց հետևից հերթ կգոյանա։
Ի դեպ, «Արմավիայի» ֆինանսական անկայունության մասին բարձրաձայն սկսեցին խոսել 2010թ.։ Պարզվեց, որ միջազգայի ուղևորափոխադրումների իրականացման ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունը, համաձայն 2009թ. հրապարակված արդյունքների, պետբյուջեին պարտք է 791 մլն դրամ։ Համաձայնեք, որ սա եզակի դեպք է, երբ խոշոր ընկերությունը, պահպանելով գերիշխող դիրքը, պարտքեր է կուտակում... Այնուամենայնիվ, հետագայում Միխայիլ Բաղդասարովը հավաստիացրել է, որ ընկերության պարտքերը փակված են։
Բայց, այ քեզ անհաջողություն, անցած տարվա ընթացքում պարբերաբար հանվել են «Արմավիա» ընկերության բոլոր չվերթները, քանի որ «Զվարթնոց» օդանավակայանը հրաժարվում էր սպասարկել ավիաընկերության չվերթները կուտակված պարտքերի պատճառով։ Ի դեպ, նման բան պատահեց անցած տարեվերջին, այդ ժամանակ էլ ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հաստատեց, որ ընկերությունն իսկապես պարտք ունի։
Իսկ ահա վերջերս հայտնի դարձավ, որ հետճգնաժամային շրջանում ընկերությունը որոշել է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և որոշ կրճատումներ է արել՝ աշխատանքից ազատելով այն աշխատակիցներին, որոնք, ղեկավարության կարծիքով, իբր, օգուտ չեն բերել։ «Ներկա պահին «Արմավիա» ավիաընկերությունում աշխատում է 380 աշխատակից, ինչը 20%-ով քիչ է նախկին անձնակազմից»,- ճեպազրույցի ժամանակ ասել է «Արմավիա ավիաընկերության նոր նախագահ Նորայր Բելույանը։
«Որքա՞ն» և «ո՞ւմ» է պարտք «Արմավիան»։ Այս հարցը գրավոր ձևով ուղղեցինք ընկերության մամլո ծառայություն։ Ավաղ, ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հրաժարվեց մեկնաբանություններից։ Ինչպես ասում են՝ Աստված իր հետ...
Հզոր և մաթեմատիկայում հաճախ կիրառվող մեթոդ է հակառակն ապացուցելը։ Ենթադրելով, որ ինչ-որ փաստ (օբյեկտ) ճշմարիտ է (գոյություն ունի) և գալով դրա հակասությանը, մենք եզրակացնում ենք, որ փաստը կեղծ է (օբյեկտը չկա)։ Օգտագործենք սա «Արմավիայի» առնչությամբ։
Եվ այսպես, Հայաստանի հարկային ծառայությունը պարբերաբար հրապարակում է երկրի 1000 խոշոր հարկատուների ցուցակը և ՀՀ պետբյուջե վճարվող հարկերի գումարը (ցուցակները կարելի է գտնել
https://www.taxservice.am/index.php?menuID=295&tid=2&pid=&lng=9 հղումով)։ 2009թ. ցուցակում հունվար-դեկտեմբերի համար «Արմավիան» զբաղեցրել է 174-րդ տեղը, իսկ նրա վճարած հարկը կազմել է 376.156 մլն դրամ։ Ի դեպ, «Վեդի-ալկոն» կամ «Արաքս» թռչնաֆաբրիկան ավելին է վճարել։ 2010թ. «Արմավիան» արդեն 87-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 840.082 մլն դրամ։ Ի դեպ, «Ջերմուկ-գրուպը» հարկային վճարումների առումով այն ժամանակ առաջ անցավ ավիաընկերությունից։ Իսկ ահա 2011թ. հունվար-հունիսին «Արմավիան» գլորվեց 546-րդ տեղը և բյուջե վճարեց 67.501 մլն դրամ։ Ի դեպ, հաշվետու ժամանակաշրջանում «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան, «Դարոինկը»  կամ «Պիցա դի Ռոման» անհամեմատ ավելի շատ հարկեր են մուծել բյուջե, քան ազգային ավիափոխադրողը։ Հետաքրքիր մանրամասն. հունվար-հունիսին «Արմավիայից» ավելի շատ հարկեր են վճարել նաև «Վիմ-ավիան» և «Դոն-աերոն», որոնք մեր երկրում ընդամենը սահմանափակ քանակությամբ չվերթներ են իրականացնում... Ցավոք, հնարավոր չի թվում որոշել, թե տարեվերջի դրությամբ 1000 խոշոր հարկատուների ցուցակում որ հորիզոնականում է հայտնվել «Արմավիան», քանի որ հարկային ծառայությունը վերջին ամիսներին խոշոր հարկատուների վճարած գումարների մասին տվյալները տվել է միասնական ցուցակով։
Եվ վերջապես, վերջին ժամանակներս լրատվամիջոցներում հրապարակում եղավ այն մասին, որ այս ավիաընկերությունն ուզում են «խլել», մասնավորապես՝ ՀՀ նախագահի փեսա Միքայել Մինասյանը, որն ամեն ինչ անում է, որ Միխայիլ Բաղդասարովի «ծանր բիզնեսն» իր ձեռքը վերցնի։ Բացի այդ, համառորեն լուրեր են պտտվում, թե Միխայիլ Բաղդասարովը մտադիր է նոր ընկերություն հիմնել՝ «ԵրևանԱվիա»։ Նախագահի փեսայի մտադրությունների հաշվով մենք տեղեկատվություն չունենք, բայց ինչ վերաբերում է երկրորդին, ապա ՀՀ ՔԱԳՎ մամուլի ծառայությունում մեզ հավաստիացրին, որ նոր ընկերություն գրանցելու հայտ չեն ստացել։
Իսկ ընդհանրապես, ժամանակն է, որ իրավասու մարմինները պաշտպանեն սեփական երկրի քաղաքացիների իրավունքները և վերջապես վերջ դնեն ի նպաստ մի բուռ մարդկանց բնակչության անխնա շահագործմանը։ Ամոթ է, երբ Նյու Յորքից Լոս Անջելես և հակառակը չվերթն ամերիկացու վրա ավելի էժան է նստում, քան երբ հայն է Երևանից Մոսկվա և հակառակը թռչում։ Մանավանդ որ օդային ուղին կրկնակի կարճ է... Եթե, ինչպես համոզվում ենք, «Արմավիան» բարեխիղճ հարկատու չէ (հայտնի պատճառներով), իսկ այդ հանգամանքն անուղղակիորեն հարվածում է երկրի քաղաքացիներին, ապա ընկերության վայրի սակագները, որոնք ընդամենը մեկ նպատակ են հետապնում՝ վայրի շահ, մեզ հարվածում են արդեն ամենաուղղակի ձևով։ Ահա այս հանգամանքն էլ պետք է դառնա, մեր կարծիքով, լուրջ քաղաքական բանավեճերի առարկա։                  

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 3

Կարծիքներ

  • AVIATOR06:44 | 26.01.2012
    Kakoe pravitelstvo-takaya i aviakompania
  • Albert10:34 | 25.01.2012
    Статья шикарная! Больная тема, что называется. Меня всегда интересовало, какого черта рейс Ростов - Ереван дороже, чем рейс Москва - Ереван? При том, что в Ростов лететь 800 километров, а в Москву 2000 км?? Ах да! И помимо километража, обслуживание и стоянка Ростовского аэропорта обходиться значительно дешевле, чем мегасовременных Московских аэропортов.
  • венера10:12 | 25.01.2012
    4 года не была в ереване такие дорогие билеты уроды единственная надежда на автобусы

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics