30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


26.01.2012

Դավոսից տեսանելի աշխարհը

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Շվեյցարիայի Դավոս լեռնային հանգստավայրում այս օրերին ոչ բոլորն են հանգստանում: Արդեն երկրորդ օրն է, ինչ այստեղ իր աշխատանքներն է սկսել Համաշխարհային տնտեսական 42-րդ համաժողովը՝ նույնիսկ հանգստի մեկնածներին հիշեցնելով այն տագնապների ու վտանգների մասին, որոնք կարող են սպառնալ յուրաքանչյուրին՝ անկախ գրպանի պարունակությունից: Դավոսյան հավաքին մասնակցում են մոտ 2600 քաղաքական գործիչներ ու գործարարներ: Նրանցից գրեթե 40-ը պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ են: Քննարկման հիմնական թեմաներն են Եվրոպայում պարտքային ճգնաժամը և կապիտալիզմի ապագան, ինչն իր հերթին ենթադրում է ուշադրության կենտրոնում պահել չորս առավել արդիական խնդիրներ` տնտեսական աճի և զբաղվածության, առաջնորդության ու նորարարության, կայունության և ռեսուրսների օգտագործման, սոցիալական ու տեխնոլոգիական մոդելները: Համաժողովի հիմնական թեման է` «Մեծ փոխակերպում. նոր մոդելների ձևավորում»:

Որպես այդպիսինի հնարավոր տարբերակ ներկաները ակնկալում էին որոշակի հստակեցումներ ստանալ այն ծրագրից, որը մշակել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ հուսալով այդ կերպ պայքարել եվրագոտում պարտքային ճգնաժամի դեմ: Սակայն հազիվ թե նրանց ներկայացրած տարբերակը լիովին բավարարի բոլոր կողմերին: Ու քանի դեռ ոմանք ջանում են հուսադրել հիասթափվածներին, հոռետեսները տխուր կանխատեսումներ են անում այն մասին, թե իբր կապիտալիզմի արևմտյան մոդելին մնացել է ոչ ավել, քան 3-4 տարվա կյանք: Նրանց պատկերացումներում սա արդեն ծավալված խաղի ավարտն է, քանի որ ֆինանսական համակարգը սպանում է իրական տնտեսությունը: Սակայն Դավոսում նմանատիպ դառը ճշմարությունները հնչեցնելն այնքան էլ հեշտ բան չէ, այդ իսկ պատճառով լրատվամիջոցները հենց առաջին օրը տեղեկացրեցին այն վիճաբանության մասին, որ ընթացել է համաժողովի կուլիսներում:

Եթե նույնիսկ ընդունենք, որ աղբը տնից դուրս նետելու համար ընտրված պահն իսկապես նպատակահարմար չէր, ապա սրա հետ մեկտեղ չենք կարող չփաստել, որ այդ գաղտնիքը վաղուց այլևս գաղտնիք չէր: Ամիսներ ի վեր բազմաթիվ տնտեսագետներ ու առաջատար վերլուծաբաններ գրում էին այն մասին, որ բիզնեսի ու երկրների կառավարությունների հանդեպ հասարակությունների վստահությունն աղետալիորեն նվազել է: Իսկ եթե ասվածին հավելենք նաև այն, որ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն իրենց հերթին են առավել սրում մտավախությունները, ապա պարզ կդառնա, թե ինչ պատճառով են շուրջբոլորը գուժում, որ համաշխարհային տնտեսությունը կրկին մտել է «վտանգավոր գոտի»:

Ի՞նչ են ասում նրանք, ովքեր վստահություն չունեն ձեռնարկվող գործընթացների հանդեպ: Վերջիններիս համոզմամբ,  անցած 3 տարիների ընթացքում աշխարհը ստիպված էր զբաղվել քաղաքականության, տնտեսության և ֆինանսների ոլորտներում ճգնաժամի կառավարմամբ, միայն թե տեսադաշտից դուրս է թողնվել հիմնական տրանսֆորմացիան, որի մեջ իրականում գտնվում է աշխարհը, և որի ֆոնին որոշումներ կայացնելու սովորական մեթոդները արագորեն հնանում են: Դա է պատճառը, որ հրաժարվելով հին մեթոդներից, այսօր Դավոսում առաջարկներ են հնչում մտածել բազմամշակութային և բազմաէթնիկական աշխարհի նոր մոդելների շուրջ, ուր հաշվի կառնվեն գլոբալացման և տեխնոլոգիական նորարարությունների սոցիալական նշանակությունները:

Այս տեսանկյունից ուշադրության է արժանի հատկապես Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբի կարծիքը, ով պարզապես անկեղծացել էր և հայտարարել, թե ինքը չի հավատում արդի կապիտալիզմին: «Կարելի է բացարձակ վստահությամբ ասել, որ կապիտալիստական համակարգն իր ներկայիս ձևով բացարձակապես համահունչ չէ արդի աշխարհի մոդելին»,- նշել էր համաժողովի հիմնադիրը և պնդել, որ քաղաքական գործիչների ու ամբողջ հասարակության սխալները հանգեցրել են ֆինանսական մի ճգնաժամի, որի իսկական պատճառները ֆինանսական համակարգում թույլատրելի նորմաների գերազանցումն է: «Մենք ժամանակին չենք սահմանել կանոններ, որոնք կկարողանային արգելել համակարգի աղճատումը»,- ասել էր Շվաբը:

Նման տեսակետների համար մյուս նախապայմանը նախորդ տարի աշխարհը ցնցած  բողոքներն ու հեղաշրջումներն էին, որոնք, Դավոսում համախմբված մտահոգ այրերի կարծիքով, պետք է նախազգուշացում դառնան ֆինանսական վերնախավի համար: Սա է պատճառը, որ համաժողովում ներկայացած մի շարք գործարարներ պարզապես ասացին, թե իրենց խնդիրների լավագույն լուծումը Դավոսի համաժողովին մասնակցելու եկածների և առկա տնտեսական իրավիճակից դժգոհ շրջանակների միջև կառուցողական երկխոսությունն է:

Բայց երկխոսությունը հազիվ թե կայանա, քանի որ տարակարծիք թևերն այս պահին հակված չեն լսելու կողմերի փաստարկները: Եվ ոչ էլ Դավոսի կարգի համաժողովներն են, որ պատասխան են տալիս ամենամութ հարցերին: Վերջին հաշվով, յուրաքանչուր երկիր վերստին ինքնուրույն կշարժվի մոտեցող ճգնաժամին ընդառաջ՝ փորձելով այդ պղտոր ջրերից հնարավորինս անվնաս դուրս գալ:

Իսկ ի՞նչ է մտածում և ի՞նչ է պատրաստվում անել մեր երկիրը: Այս հարցն առայժմ պատասխան չունի: Ասենք միայն, որ  Դավոսում Հայաստանի ներկայացուցիչ չկա, մինչդեռ, օրինակ, մեր  հարևաններ Վրաստանն ու Ադրբեջանը ներկայացված են նախագահների մակարդակով:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics