30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


26.01.2012

Միլիոնը տարա՜ն, միլիոնը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Հետաքրքիր երկրում և ոչ պակաս հետաքրքիր ժամանակներում ենք ապրում: Ամեն բարի լույսի հետ նոր «աղմկահարույց» լուրի ենք հանդիպում: Բայց արի ու տես, որ «աղմկահարույց» կոչված լուրերն ու դրանց պատճառ դարձած նշանակումները բավական հաջող տեղավորվում են երկրում առկա քաղաքական դասավորությունների և վերադասավորումների շրջանակներում, և դրանք էնքան էլ «անսպասելի» չեն:

Այսպիսի մի «աղմկահարույց» լուր էլ համարվեց ՀՀ ՊՆ ՌՈ նախկին ծառայող, Արարատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ Արարատի և Վեդու տարածքային կառույցների հիմնադիր և նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի նշանակումը Արարատի ոստիկանապետի պաշտոնում: Ի՞նչ է պատահել: Առաջին հայացքից՝ կարծես ոչինչ: ՀՀ ՌՈ նախկին պետ, այժմ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր նախկին ծառայակցին նշանակել է պատասխանատու պաշտոնի: Իսկ երբևէ տեսել կամ լսե՞լ եք, որ ՀՀ ուժային կառույցներում գործող կոալիցիայի առանցք հանդիսացող ՀՀԿ-ին ոչ լոյալ մեկից բացի ուրիշ մեկը բարձր պաշտոն գրավի  (եթե չհաշվենք դաշնակցական Արթուր Աղաբեկյանին). չեք տեսել ու չեք էլ տեսնի: Սա իշխող քաղաքական ուժի տրամաբանության տեսակետից արդարացված է, և դրա ճիշտ կամ սխալ լինելու հանգամանքը, կարծում եմ, ճաշակի կամ մոտեցման հարց է:

Կարեն Խաչատրյանի պարագայում ավելի հետաքրքրական են ստորջրյա խութերը, քան այն, ինչ գոյություն ունի ջրի մակերևույթին: Որքան էլ ԲՀԿ բարձրաստիճան կամ ծանրաքաշ պատգամավորները հայտարարեն, թե իրենց համար «Կարեն Խաչատրյան + 400»-ի դուրս գալը ԲՀԿ «ելից-մտից» մատյանից սոսկ մեղվի խայթոց է և չի ազդելու կուսակցության վարկանիշի վրա, շատերը լավ էլ հասկանում են, որ բավական հաջող քողարկված խայծը հրապարակ է նետված, և դեռ շատերն են կուլ տալու այն: Համոզված եղեք, որ բազմաթիվ բացահայտ ու թաքուն կարենխաչատրյաններ են ի հայտ գալու և մաշելու են ՀՀԿ դռների շեմքը: Սրանցից ոմանց երևի «մեծահոգաբար» ընդունեն, ոմանց էլ կարելի է ցույց տալ հայաստանյան մարգինալիզմի պոչամբարի ճանապարհը` ի դեմս ՕԵԿ-ի:

Ժամանակից ու դեպքերից առաջ չընկնենք, բայց մի քանի «կարկառուն» բարգավաճականի հետագա ճակատագրի մասին կարելի է ֆուտուրիստական որոշ կանխատեսումներ անել:

Ժամանակով «հայոց հայրաքաղաք» Գյումրիում կար մի հաշվապահ՝ Սամվել Բալասանյան անվամբ, որը, չնայած իր արտաքին դանդաղկոտությանը, կարողացավ ճարպկորեն սեփականաշնորհել սկզբում քաղաքի կարամելի գործարանը (գյումրեցիներին առավել հայտնի «Անուշարան» անունով), հետո նաև ախորժակն ուտելուց բացվեց և հաջողությամբ գլուխ բերվեց գարեջրի-ածիկի գործարանի մասնավորեցումը: Հընթացս ճարպիկ Բալասանյանին հաջողվեց համասեփականատիրությունից դուրս մղել նաև այդ գործում իրենց հովանավորությամբ օգնած՝ Գյումրիում հայտնի ընտանիքին և բարեհաջող մարսել այս «փոքրիկ չարաճճիությունը»: 1999թ. «գարեջրի արքայի» աստեղային ժամը հասավ, և ՀՀ սահմանադրական դատարանի օգնությամբ դարձավ անկուսակցական պատգամավոր: Հետո նրա ճակատին դաջեցին Օրինաց երկիր, որն ինչ-ինչ քիմիական նյութերի օգնությամբ իսպառ ջնջվեց և փոխարինվեց ԲՀԿ-ով: Հիմա եթե այս մի դաջվածքն էլ ջնջվի, ինչո´վ կարելի է այն փոխարինել: Կարծում եմ, լավագույն դեպքում նա կնշանակվի «Ջավախք-Շիրակ գարեջրասերների միջազգային հայ-վրացական ասոցիացիայի նախագահ» և Գյումրու գարեջրի հին գործարանի ճակտոնին բազմած սեփական արձանի ճակատին կփորագրի  ՀՀԿ:

Մյուս ականավոր բարգավաճականը Գյումրիից` Մարտունիկ Գրիգորյանը, երևի ստանա «գողական վարչության պետի» պաշտոն, քանի որ բանակում չի ծառայել ու Կարեն Խաչատրյանի նման ոստիկանապետ չի կարող աշխատել: Չնայած տեղի գողականները երևի ընդվզեն` պնդելով, որ բեսպրեդելշչիկին չի կարելի այդպիսի «բարոյական կատեգորիաներով ապրող» մարդկանց համախմբող վարչության պետ նշանակել:

Բանգլադեշցի Համոն էլ կհրաժարվի քավոր-սանիկությունից, կազատվի կալանքից և կստանձնի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ֆիզիկական կուլտուրայի տարածման պատասխանատուի պաշտոնը և կգլխավորի Հայաստանի «ձվանետման ֆեդերացիան»:

Եվ այսպես կշարունակվի այնքան, մինչև «մեկ միլիոն» ԲՀԿ-ականների թիվը հասցվի գոնե 400 հազարի, ինչպես էր 2007թ. Աժ ընտրություններից առաջ:

Ֆուտուրիզմն ու առնետավազքը՝ մի կողմ, բայց որ ԲՀԿ կոչվող «Դանիական թագավորությունում» ընտրություններից առաջ ծագած խժդժությունները և քաղաքական ռենեգատիզմը վտանգավոր հանգրվանի են հասել` իրականություն է, որքան էլ որ այս քաղաքական ուժի առաջնորդն «օլիմպիական հանգստություն» պահպանի: Չգիտեմ, թե «սիվիլիթաս Վարդանն» իր «ցիվիլիզովըննի» անձով ու տիրոջով զարդարի ԲՀԿ նոր համամասնական ցուցակը և քաղաքակիրթ, բայց հիշողությունը կորցրած ընտրողները ձայն տան նրանց, ապա երևի 50+1 տոկոսը չէ, բայց երկնիշ ինչ-որ տոկոս ԲՀԿ-ն ստանա:

 

Հետգրություն

Ընկեր Նաջարյանը որ շարունակի այսպես առանց վարանելու բաժանել իր «ցեղական ցուլիկներին», ապա ինչո՞վ է վերարտադրելու իր տոհմական նախիրը: Զարմանալ կարելի է մարդու «առատաձեռնության և շռայլության» վրա...



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics