30/01/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


27.01.2012

Աքսակալների մայրամուտը

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

«Չկա նախկին էնտուզիազմը, Գալուստ Գրիգորիչ», չեն հարգում ՀՀԿ «ծանրքաշայինների վաստակը», չեն գնահատում մարդկանց «վճռորոշ դերակատարումը» քսանամյա հանրապետության «կայացման» և «քաղաքական դաշտի արարման» հայրենանվեր գործում: Ո՞ւր գնան, ո՞ւմ բողոքեն մեր աքսակալները, որոնց որպես անտոմս ուղևորներ իջեցնում են քաղաքական գնացքից և անորոշության ու անտերության մեջ են թողնում անհայտ մի կիսակայարանում: Ախր, էս մարդիկ «գերհզոր լոկոմոտիվի» պես քարշ են տվել ՀՀԿ գնացքը, հասցրել են գլխավոր կայարանին, և հիմա որպես վերջին կարգի «մետաղի ջարդոն» դեն են նետում և նույնիսկ վերաձուլման չեն հանձնում (արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ Գալուստ Գրիգորիչի երկու զավակներն էլ լավ վերաձուլվել և բավական բարձր հարգի (պրոբայի) պաշտոններ են ստացել): Լավ չէ, պարոնա´յք, լավ չէ: Ինչպե՜ս կարելի է վարկենապես հրաժարվել այսպիսի «քանքարավոր այրերից» և «ուրանալ» նրանց «մեծագործ» ծառայությունները հանուն...

Այստեղ, կարծում եմ, բազմակետերը տեղին էին, որովհետև իրապես չենք կարող «հանունի» շարունակությունը գտնել: Եթե մեր աքսակալները կարծում են, որ 21-րդ դարում էլ դեռևս կան միամիտներ, որոնք հավատում են աքսակալների «հանուն հայրենիքի» կամ «վասն նժդեհականության» անձնվեր «ծառայությանը», շտապենք հիասթափեցնել: Բացի սեփական բարեկեցության և սիրասուն զավակների ու ազգականների  համար պաշտոններ կորզելուց և մի քանի երթուղիներ ու տաքսի-սերվիսներ ձեռք գցելուց, ուրիշ ի՞նչ «հանունի» են ծառայել մեր աքսակալները: Հավատացեք, ոչնչի: Մեր երկիրն այնքան փոքր է և ժողովուրդը՝ նույնքան քիչ, որ դժվար չէ անզեն աչքով տեսնել շուրջբոլորը կատարվող իրադարձությունները, իսկ մարդիկ էլ այնքան միամիտ չեն, որ հավատան կեղծ բարեպաշտների և սուտ գաղափարականների փարիսեցիությանը:

Արդ, ինչո՞ւ են անհանգստացած մեր աքսակալները: Այդ ի՞նչ լուր է շրջանառվում մամուլում և ՀՀԿ կուլիսներում, որ փոթորկվել է «կուսակցության զինվորների» հոգին: Չար լեզուները համառորեն պնդում են, որ ԱԺ ապագա ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու են ՄԻԱԿ-ի որոշ երիտասարդ ֆունկցիոներներ: Եվ քանի որ ՀՀԿ համամասնական ցուցակը «բեզռազմեռնի» չէ և այնտեղից դուրս չեն կարող մղվել, ասենք, կին թեկնածուները, ապա կուժն ու կուլան կոտրվելու է «բազմավաստակների քանքարավոր գլուխներին»:

Ամենայն հավանականությամբ, այդ չար լեզուների ինֆորմացիան ինչ-որ արժեք ունի, որ ՀՀԿ կուլիսներում, քյաբաբի սեղանի շուրջ, թե «ծանոթ» ԶԼՄ-ների լրագրողների շրջանում կիսաբերան ու նեղացկոտ տոնով ՀՀԿ «գմբեթի ողջ ծանրությունն իրենց ուսերին պահող» աքսակալները դժգոհում են իրենց սպասվող ճակատագրից: Արդյո՞ք ճիշտ է հրաժարվել այնպիսի ականավորների, ինչպիսիք են Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Լեռնիկ Ալեքսանյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, ծառայություններից կուսակցության համար «կենաց ու մահու» քաղաքական կռվի այս թեժ պահին (կոալիցիոն գործընկերը «խաղեր է տալիս», ընդդիմություն կոչվածը սպառնում է միավորվել համամասնական ընտրակարգի գաղափարի շուրջ և այլն): Բա ովքե՞ր են բաց թողնելու բանասեր Գալուստ Գրիգորիչի փոխարեն «լեզվի գոհարներ» և «անմահ աֆորիզմներ», կամ ովքե՞ր կարող են հպարտանալ իրենց դիսիդենտական անցյալով, ինչպես «հայկական գենի» տեսության հիմնադիր Ռազմիկ Զոհրաբյանը: Բնական է, որ ո´չ ՄԻԱԿ-ի կոկած ու պուպուշացրաց երիտասարդները, որոնք համառորեն դուրս են մղում «ականավորներին» իրենց կողմից վաղուց արդեն սեփականաշնորհված քաղաքական բոստանից:

Ի՞նչ է պատահել, թողեք մարդիկ էս մի անգամն էլ վայելեն «ժողովրդին ծառայելու հաճույքը», քանզի, ինչպես ժողովուրդն է ասում, «պառավ ձին էլ է գարի սիրում»: Անփորձ մածնի արժեք ունեցող էս ջահելները, բացի մեծ-մեծ ու մոդայիկ բաների մասին խոսելուց, ուրիշ ի՞նչ են անելու ապագա ԱԺ-ում: Ճիշտ է, իրենք վաղուց «փորձված թան» են (ես կասեի՝ չորթան), բայց հիմա էդ «գեղական թանը» բանի տեղ դնող չկա, և ասպարեզը տրամադրվում է «պաստերիզացված» և «բացիլազերծ» ջահելներին:

Իրադարձությունների տրամաբանությունը ցույց է տալիս, որ իսկապես աքսակալների անհանգստությունները հիմքեր ունեն, քանզի նրանց «ծերակույտային» կամ «սենատորական» դիրքերին աչք են տնկել նաև սեփական` ՀՀԿ-ական ջահելները, որոնք նույնպես ինչ-որ ժամանակ ցանկանում են իրենց ճակատին կրել «աքսակալական դափնիները»: Սրանք ոչ պակաս անհամբեր են և երևի առավել ամբիցիոզ, քան ՄԻԱԿ-ի ջահելները, իսկ սեփական արժանիքները գերագնահատող ցանկացած «բիրդան երիտասարդ աղա» անհամբեր է և ուզում է շուտափույթ դուրս մղել «հնաբնակներին» իրենց տաքացրած աթոռներից:

 

Հետգրություն

ՄԻԱԿ-ի ջահելներից էլ, ճիշտն ասած, դրական սպասելիքներ չունեմ: Սրանք երկար-բարակ կխոսեն, գործ չեն անի, բայց որ գոնե վնաս չեն տա՝ արդեն իսկ հուսադրող իրողություն է: Թեպետ վնաս ասածն էլ հարաբերական է. սրանք վնաս կտան մեր նյարդերին «Հայաստանը դու ես» կամ «Բանակը մենք ենք» բութ և տափակ կարգախոսներով, սակայն պետք է խոստովանել, որ ավելի նախընտրելի է վնասը միայն մեր նյարդային համակարգին, քան երկրին և դարձյալ մեր համակարգին: Ինչպես ասում են, լավ է մեկ փորձանք, քան երկուսը...



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Նորությունների արխիվ

Լրահոս


30.01.2012 / 19:35
Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ

Է.ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է Ա.ՍՈՐՈԿԻՆԻՆ



30.01.2012 / 19:18
ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ

ՎՐԱՑԻՆԵՐԸ ՄԻՏՈՒՄՆԱԲԱՐ ԵՆ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ



30.01.2012 / 19:15
ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ

ԿԲԱՑԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԹԱՆԳԱՐԱՆ



30.01.2012 / 19:08
ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ

ՕՍԿԱՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ԲԱՐԳԱՎԱՃԵԼ



30.01.2012 / 19:00
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ



30.01.2012 / 18:54
ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ

ՑՈՒՐՏԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԱՀ Է ՓՌՈՒՄ



30.01.2012 / 18:38
ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ

ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ



30.01.2012 / 18:27
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԵՌՈՒ ՉԷ



30.01.2012 / 18:22
ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ

ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆ ԿՏԱՐՎԵՆ ՄԱՐՏԻՆ



30.01.2012 / 18:14
ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 17:31
ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ

ՇԵՆՔԵՐԻ ՃԱԿԱՏԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ ՈՒ ԿԲԱՐԵԿԱՐԳՎԵՆ



30.01.2012 / 17:19
ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»

ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ «ԴԻՆԱՄՈ»



30.01.2012 / 17:15
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՍՏԱՑՎԵՑ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»



30.01.2012 / 17:10
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՌԱՆՏՅԵՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ



30.01.2012 / 16:54
ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ

ԲԱԹՈՒՄԻԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՆՈՐ ՄԶԿԻԹԸ



30.01.2012 / 16:35
ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԲԵՅՈՆՍԻՆ



30.01.2012 / 16:26
ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ

ԼԱՎՐՈՎԻ ՀՈՒՅՍԸ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐՆ ԵՆ



30.01.2012 / 16:22
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՀՈՒՆՎԱՐԻ 30–ԻՆ



30.01.2012 / 16:14
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳԱԶԱՄՈՒՂ Է ՊԱՅԹԵԼ



30.01.2012 / 16:02
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ ՃԻՇՏ ՉԵՆ



30.01.2012 / 15:58
ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ

ԵԹԵ ԻՐԱՆԸ ՌՄԲԱԿՈԾՎԻ



30.01.2012 / 15:54
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԴԱՍԱԽՈՍԵԼ Է



30.01.2012 / 15:10
ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ

ԿԱՆԽՎԵԼ Է ԿԵՂԾ ՕՂԻ ԵՎ ԿՈՆՅԱԿ ԻՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՇՈՐ ԴԵՊՔ



30.01.2012 / 15:05
ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՍԱԳՐՔԵՐ՝ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ



30.01.2012 / 14:31
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 14:25
ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ

ՊՈՌՆՈՆ՝ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԻ



30.01.2012 / 14:25
ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ

ԼԱՎԱԳՈՒՆՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՆ



30.01.2012 / 14:20
ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ

ՆԵՐԿՐՎՈՂ ԳԱԶԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է ՄՈՏ 12 ՏՈԿՈՍՈՎ



30.01.2012 / 14:08
«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ

«ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԿԱՐ ՉՈՒՆԻ



30.01.2012 / 14:05
ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ

ԿՈՒԴՐԻՆԸ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ԱՆՑՈՒՄԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՉԻ ԴԻՏՈՒՄ



30.01.2012 / 13:59
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԸ



30.01.2012 / 13:15
ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԴԵԿԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



30.01.2012 / 13:09
ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ

ՁԻԱՀ-Ը ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ Է ԴԱՌՆՈՒՄ



30.01.2012 / 12:56
ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



30.01.2012 / 12:44
ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ

ՖԻԼԻՊ ԼԵՖՈՐԸ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ



30.01.2012 / 12:31
ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ

ՈՒՐԱԽԱՆԱԼՈՒ ԲԱՆ Է ԳՏԵԼ



30.01.2012 / 12:06
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ



30.01.2012 / 12:03
ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

ԻՆՉՔԱՆ ՀԵՌՈՒ, ԱՅՆՔԱՆ ԼԱՎ: ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ



30.01.2012 / 11:45
ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

ՊՈՒՏԻՆԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ



30.01.2012 / 11:35
ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՄԵԿՆԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱ և ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , www.nationalidea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics