13/02/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


06.02.2012

Վարչապետ-ԲՀԿ խուլ հակամարտությունում կենացները կարծես թանկանում են

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Գաղտնիք չէ, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերը փորձելու են հնարավորինս մեծ քանակությամբ պոպուլիստական դեմարշներ կատարել միմյանց նկատմամբ, և այս խաղի մեջ կարող են ներքաշված լինել նույնիսկ կոալիցիոն գործընկերները: Մինչև ԱԺ ընտրությունները ներկա խորհրդարանում դեռ շատ օրինագծեր են տապալվելու, որոնք ներկայացնելու է կառավարությունը, և ինչքան էլ տապալմանը նպաստող քաղաքական ուժերը փորձեն չքաղաքականացնել դրանք, միևնույն է, ոչ ոք չի հավատալու նրանց հավաստիացումներին։
ԱԺ-ում վերջին քվեարկությունը վերը հիշատակվածի լավագույն ապացույցն է: ՀՀ կառավարությունը խորհրդարանի հաստատմանն էր ներկայացրել իբր հակակոռուպցիոն ուղղվածություն ունեցող «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագիծ: Կառավարության տրամաբանությամբ, այս օրինագծի շնորհիվ նվազագույնի կհասցվեն կոռուպցիոն ռիսկերը  և խոշոր կանխիկ գումարների ստվերային շրջանառությունը: Համաձայն այս նախագծի, 3 մլն դրամից ավելի գնումների կամ 300 հազար դրամը գերազանցող բժշկական վճարումների դեպքում քաղաքացիները և  կազմակերպությունները դրանք պետք է կատարեն բանկային համակարգի միջոցով: Գաղափարը կարծես վատը չէ, բայց ո՞վ կարող է Հայաստանում ցույց տալ մեկին, որը չկասկածի դրա տակ թաքնված ենթատեքստի մասին: Իսկ ենթատեքստ կոչվածն այն է, որ երբ Հայաստանում ասում ենք «բանկեր` հասկանում ենք Տիգրան Սարգսյան, իսկ երբ ասում ենք Տիգրան Սարգսյան` հասկանում ենք բանկեր» (մի խոսքով՝ բանկային «Լենին պապի»): Ստացվում է փակ շրջան, որի մեջ խեղդվում են ցանկացած առողջ նախաձեռնություն և գաղափար: Իսկ հայկական փակ շրջաններից և օղակումից դուրս գալը համարյա անհնար և անտեղի ձեռնարկում է, քանզի մեկ-մեկու հանդեպ փոխադարձ անվստահությունն ու կասկածը բավական խորն են նստած նույնիսկ կոալիցիոն գործընկերների մեջ:
Վարչապետի հավատարիմ բարեկամ և հովանավորյալ Սամվել Նիկոյանն իր տաքուկ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին «պռոկոլը» թույլ տվեց և, ԲՀԿ բացահայտ սաբոտաժի ու ՀՅԴ ձեռնպահության արդյունքում, մեղմ ասած, անհարմար դրության մեջ հայտնվեց: Նույնիսկ կրկնակի քվեարկությունը չփրկեց խորհրդարանում բացարձակ կամ սահմանադրական մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը ներկայացնող ԱԺ նախագահին առաջին ֆիասկոյից: ԲՀԿ հաշվարկը կացնային էր և հատու, քանզի նրանք, լավ գիտենալով, որ իրենց կոալիցիոն գործընկերներից շատերին միայն դեղատոմսով կամ էլ ճիպոտով կարելի է բերել խորհրդարան, դիմեցին հակավարչապետական այս դեմարշին:
Որքան էլ ԲՀԿ խմբակցության անդամները չքմեղանան և ի լուր ամենքի հայտարարեն, թե այս քայլը քաղաքական ենթատեքստ չուներ, հավատալ դրան մի քիչ անհնար է: Չնայած արդարության և սեփական խղճիս դեմ չմեղանչելու համար փաստեմ, որ ԲՀԿ-ականների այն մտավախությունը, թե «հայոց  մարդակեր բանկերի հովանավոր սուրբ» վարչապետն այս օրինագիծն անցկացնելով էլ ավելի է հարստացնելու առանց այն էլ հասարակ լոմբարդների ֆունկցիա կատարող թալանչի բանկերին՝ այնքան էլ պոպուլիստական չի հնչում: Երկրի բանկային համակարգի ծաղկուն վիճակը և բանկային ծառայողների՝ Հայաստանի պայմանների համար ոչ հարիր առասպելական աշխատավարձերն այս մտավախության ապացույցներից են: Նույն ինքը` բանկացավ կամ բանկախտ ունեցող վարչապետն էր մի ժամանակ առաջ հպարտ զեկուցում, որ համաշխարհային ճգնաժամի տարիներին մեր երկրի բանկերը նշանակալի կորուստներ չեն կրել և, որքան գիտեմ, դրանց եկամուտներն աճել են: Դե, հիմա ո՞վ կարող է ինձ ապացուցել, որ սրանք կառավարելի լոմբարդներ չեն, որովհետև միայն վաշխառությամբ զբաղվող հիմնարկներն են, որ կարող են անվնաս դուրս գալ տնտեսական ծանր ճգնաժամից: Իսկ վաշխառուներից սպասել ներդրումներ իրական տնտեսության մեջ՝ կամ անհնար է, կամ էլ այնպիսի տոկոսադրույքներ կառաջադրվեն, որ ավելի լավ է տնտեսվարող սուբյեկտը լավագույն դեպքում իրեն սնանկ հայտարարի, իսկ վատագույն դեպքում՝ կախվի բանկերի դիմաց տնկված առաջին պատահած գովազդային հենասյունից:
Նշանակալի ֆինանսատնտեսական պոտենցիալով օժտված և զանազան մեծածավալ «բարեգործական ակցիաներ» իրականացնող ԲՀԿ-ին, բնական է, ձեռնտու չէ ամեն մանր-մունր հարցերում շփվել «կառավարելի լոմբարդների» շնաձկների հետ, որոնք ցանկացած դեպքում «գեղական կարգով» «տու-տու» են անելու իրենց «հոգևոր հորը» մրցակից ֆիրմայի ֆինանսական գործարքների մասին: Իսկ սնոբիստական հակումներով և բացահայտ նարցիսիզմով տառապող մեր վարչապետը, որը հայտնի է նաև իր հիշաչարությամբ ու «խռովկանությամբ», անպայման կգտնի լծակներ ֆինանսական անկառավարելի հոսքերը կառավարելի դարձնելու համար: Բնական է, որ ԲՀԿ-ականները չեն ցանկանա հայտնվել վարչապետի «եժովյան թաթմանների»  ողջագուրման մեջ, և պետք է ամեն ինչ անեին, որպեսզի այս օրինագիծը տապալվեր: Չնայած սպասելի է նաև կոալիցիոն գործընկերոջ հակաքայլը, որը նորից առերեսման մամլիչ կամ ցավեցնող հնարք կարող է գործադրել: Հավատացած եմ, որ այս կանխատեսման կենսագործումն իրեն սպասել չի տա:
ԲՀԿ-ին հասկացանք, բայց ո՞ւր էին բացարձակ կամ սահմանադրական մեծամասնության կրողները, ո՞ր խաշանոցում կամ քյաբաբնոցում էին հաճույքով ճմլկտում և զկռտալով ծիծաղում անպաշտպան ու անձեռներեց Սամվել Նիկոյանի վրա, որը վարչապետի դիմաց հիմա կարմրատակած փորձում է արդարացումներ գտնել՝ ասելով. «Հովանավոր ախպեր ջան, որքան քերեցի ու քերքրեցի ԱԺ տաշտակը, 54 կողմ ձայնից ավելին չկարողացա գլուխ բերել։ Հոգ չէ, հաջորդ անգամ կսղացնեմ»:

Հետգրություն
Եթե հաջորդ գումարման խորհրդարանում ևս ՀՀԿ-ն նմանատիպ խաշա-քյաբաբակեր սահմանադրական մեծամասնություն ունեցավ, ուրեմն իսկապես նախանձել չի կարելի այդ քաղաքական ուժի առաջնորդին: Երևի, միակ ճիշտ տարբերակն այս կատեգորիայի մարդկանց ցուգցվանգի առաջ կանգնեցնելն ու ստիպելն է հեռանալ խաղադաշտից` տեղը զիջելով իրական ֆիգուրներին: Ֆանտոմ պատգամավորների դարը կարծես անցնում է:

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • David05:32 | 07.02.2012
    Հայաստանում ընտրությունների ձևը (մեծամասնական, կամ համամասնական) փոխելն առանց սահմանադրական փոփոխություն անելու անհանար է, քանզի ՀՀ Սահմանադրությունում ասված է`"Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընտրելու և ընտրվելու իրավունք"...ինչից բխում է, որ ցանկացած քաղաքացի` կուսակցական թե անկուսակցական ընտրվելու իրավունք ունի, իսկ միմիայն "համամասնական" ընտրակարգը կզրկի անկուսակցականներին ընտրվելու իրավունքից, որն էլ կհակասի մեր երկրի Գլխավոր Օրենքին: Ցավալի է, որ մինչ օրս մեր քաղաքական այրերի մտքով անգամ սա չի անցնում: Հետևություններն ինքներդ արեք...

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


13.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանը չդարձավ օրինաց երկիր

Հայաստանը չդարձավ օրինաց երկիր



13.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Վարչապետի ուրախ ավտոբուսը

Վարչապետի ուրախ ավտոբուսը



13.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Սասունի ողբերգությունը

Սասունի ողբերգությունը



10.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը



10.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաղաքական շոուն սկսված է

Քաղաքական շոուն սկսված է



09.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը

Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը



08.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք



08.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը



08.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)

Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)



08.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երկու խանութպան՝ մի օկրուգին

Երկու խանութպան՝ մի օկրուգին



07.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն



07.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...

Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...


Նորությունների արխիվ

Լրահոս


14.02.2012 / 01:26
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ



14.02.2012 / 01:21
ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



14.02.2012 / 01:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ



13.02.2012 / 20:50
ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ

ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ



13.02.2012 / 20:21
ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ



13.02.2012 / 20:17
ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ

ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ



13.02.2012 / 19:45
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



13.02.2012 / 19:33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ



13.02.2012 / 19:12
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ



13.02.2012 / 19:07
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:53
ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:47
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



13.02.2012 / 18:37
ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ



13.02.2012 / 18:27
ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է

ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է



13.02.2012 / 18:18
ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ



13.02.2012 / 18:07
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ



13.02.2012 / 18:00
ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ



13.02.2012 / 17:27
ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



13.02.2012 / 17:17
ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



13.02.2012 / 17:00
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ



13.02.2012 / 16:59
ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ



13.02.2012 / 16:51
ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է



13.02.2012 / 16:47
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ



13.02.2012 / 15:59
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ



13.02.2012 / 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է



13.02.2012 / 15:45
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ



13.02.2012 / 15:37
ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ



13.02.2012 / 15:21
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ



13.02.2012 / 14:58
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ



13.02.2012 / 14:51
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ



13.02.2012 / 14:49
ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ



13.02.2012 / 14:41
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ



13.02.2012 / 14:37
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ



13.02.2012 / 14:35
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ



13.02.2012 / 14:18
ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



13.02.2012 / 14:12
ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ

ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ



13.02.2012 / 14:08
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ



13.02.2012 / 14:03
ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ



13.02.2012 / 13:59
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է



13.02.2012 / 13:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ


Մեկնաբանություններ


13.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…



09.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...



09.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Բարի գիշեր, երեխաներ

Բարի գիշեր, երեխաներ



07.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի

7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի



02.02.2012
Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկու անգամ նույն գետը չեն մտնի

Երկու անգամ նույն գետը չեն մտնի



02.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Արի Հայաստան, գնա´ տուն»,

«Արի Հայաստան, գնա´ տուն»,

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics