13/02/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


07.02.2012

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Նորագույն Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ եզակի խոստովանություն կատարվեց Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Խոստովանությունն անակնկալ էր ոչ միայն իր փաստական մատնանշումներով, այլ նաև այն հանգամանքով, որ դա կատարվեց խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ, երբ յուրաքանչյուր հավելյալ ձայն արժեք ունի և նախկին ընտրություններում շատ անգամներ հենց այդ «հավելյալն» էլ որոշիչ նշանակություն է ունեցել: Այս փաստն, անշուշտ, լուրջ մտորումների տեղիք է տալիս, բայց մենք առաջ անցնենք ու ըստ հարկի գնահատենք այսօրվա կատարվածը: Առաջին կարևոր բացահայտումն այն է, որ պարզեցինք՝ մենք ոչ թե աշխարհի  համարյա ամենամարդաշատ երկիրն ենք, այլև իրականության մեջ բոլորովին էլ չունենք այն թվաքանակը, ինչի մասին տարիներ շարունակ համառորեն պնդում ու համոզում էին իշխանությունները: Սրա հետ մեկտեղ հրապարակված թիվը վերջապես հաստատվեց ու ի ցույց դրվեց հայաստանցիների արտագաղթի ահռելի ծավալները, մի բան, որի մասին դարձյալ ասվում ու դարձյալ հերքվում էր նույն հետևողականությամբ:
Այսօրվա պաշտոնական թիվն ու պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանում առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը 2 միլիոն 871 հազար 509 մարդ է: Սրա հետ մեկտեղ հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 մլն 285 հազար 767 մարդ: Մենք կարող ենք նաև համեմատություն անցկացնել 10 տարվա վաղեմություն ունեցող մեկ այլ ցուցանիշի՝ 2001-ի մարդահամարի արդյունքների հետ, երբ  թիվը կազմել էր 3 միլիոն  458 հազար 303 մարդ: Իսկ սա արդեն նշանակում է, որ անցած տասնամյակի ընթացքում հանրապետությունը լքել է 586 հազար 794 մարդ:
Եթե նույնիսկ սա հավաստի տվյալ լինի (ինչին խիստ կասկածում ենք), ապա դարձյալ Հայաստանի նման փոքր երկրի ու պետության համար դա աննկարագրելի աղետ է, որի հետևանքներն անհնար է մեղմել որևէ բացատրությամբ կամ մխիթարանքի խոսքերով:
Հայերն արտագաղթում են, փորձում են օտար հողում գտնել բարեկեցություն ու մարդավայել կյանքի պայմաններ: Միայն արդո՞ք նրանք Հայաստանից հեռու իսկապես գտնում են այն, ինչի համար լքել էին իրենց տունն ու երկիրը: Այս հարցերին երկար-բարակ պատասխաններ ու բացատրություններ տալու փոխարեն շատ ավելի ակնառու և առարկայական կլինի, եթե մեջբերենք ընդամենը երկու լուր, որոնք զարմանալի պատահականությամբ (իսկ գուցե օրինաչափորե՞ն) հաղորդվեցին հենց այսօր՝ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցչի ելույթից հետո:
Այսպես, նախ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Կալուգայի մարզի Մալոյարոսլավեց քաղաքում հակահայկական տրամադրությունները հասել են իրենց գագաթնակետին, քանի որ այնտեղ սկսվել է մի դատական պրոցես, որտեղ մեղադրանք է ներկայացված հայազգի երիտասարդ Ալիկ Սիմոնյանին: Ասվում է, թե վերջինս դանակահարել է  ֆուտբոլային երկրպագու, 19-ամյա Ալեքսեյ Երշովին: Ու թեև հայը պնդում է, որ ինքը միջադեպի հետ ոչ մի առնչություն չունի, սակայն նրա ձայնը հազիվ թե լսելի լինի երկու պատճառով. նախ, Սիմոնյանն իր երկրում չէ, ուրեմն մեղավոր է, և երկրորդ, նրա ձայնը լսելի չի լինի այն մեծ աղմուկ-աղաղակի մեջ, որ բարձրացրել են տեղաբնակները՝ կոչ անելով քշել բոլոր մարդասպան հայերին: Նույնիսկ Մոսկվայից 250 ռուս աջակիցներ են հասել Կալուգա՝ համալրելու «սևերի» դեմ պատերազմող զորախմբերի շարքերը: Հիմա Մալոյարոսլավեց քաղաքում ապրող շուրջ 600 հայեր իրենց մաշկի վրա կզգան ոչ միայն ազգամիջյան կոնֆլիկտի վերածված կենցաղային վեճի հետևանքները, այլև այն, թե ինչ ասել է՝ հեռու լինել Հայաստանից:
Երկրորդ լուրը Երուսաղեմից էր: Եվ դարձյալ առաջին հայացքից՝ խիստ կենցաղային: Պարզվում է, որ այստեղ էլ հայերին թույլ չեն տալիս օգտվել հայկական թաղամասին պատկանող ավտոկայանատեղիից: Տարածքը վարձակալած հրեական ոչ ընկերությունն արգելել է հայերին իրենց ավտոմեքենաները կայանել այնտեղ`պատճառաբանելով, որ հայերն արդեն իսկ ունեն կայանատեղի, սակայն այն գտնվում է թաղամասից բավականին հեռու: Հայերն էլ, իհարկե, բողոքում են դրա դեմ և համոզված են, որ որոշման մեջ դիտավորություն կա: Այս իմաստով նրանք թերևս իրավացի են: Հետաքրքիր է, ուրիշ ո՞ր երկրում կարելի է տեսնել մի իրավիճակ, երբ մեքենաները պիտի կայանվեն ըստ ազգային պատկանելության: Համենայնդեպս, Հայաստանում նման բան չկա: Բայց քանի որ Իսրայելում ապրող հայերը նախընտրել են այդ երկիրը, այլ ոչ թե իրենցը, ուզեն թե չունեն, պիտի գիտակցեն իրենց վիճակի ողբերգականությունը և այն, որ դա իրենց տունը չէ: Դա նույնիսկ իրենց ավտոկանգառը չէ:
Այսքանը: Մնացած օրերի դեպքերն ու փաստերը լրացրեք ինքներդ: Եվ ինքներդ էլ  կայացրեք վերջնական որոշումը՝ մնալ, թե՞ գնալ…



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Panatec10:59 | 10.02.2012
    Միանշանակ գնալ
  • Нелли13:53 | 08.02.2012
    Уважаемый автор. В отношении России может Вы и правы, армяне не у себя дома, но что касается Иерусалима, то тут Вы глубоко ошибаетесь. Армяне в Иерусалиме проживали тысячилетия, в то время, как евреи появились лишь только после создания государства Израиль, то есть с 1948 года. Историю надо знать уважаемый. И территория на которой был создан Израиль назывался Палестиной, где проживали в основном арабы, армяне, очень малое число иудеев и незначительное число других народов.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


13.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանը չդարձավ օրինաց երկիր

Հայաստանը չդարձավ օրինաց երկիր



13.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Վարչապետի ուրախ ավտոբուսը

Վարչապետի ուրախ ավտոբուսը



13.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Սասունի ողբերգությունը

Սասունի ողբերգությունը



10.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը



10.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաղաքական շոուն սկսված է

Քաղաքական շոուն սկսված է



09.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը

Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը



08.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք



08.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը



08.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)

Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)



08.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երկու խանութպան՝ մի օկրուգին

Երկու խանութպան՝ մի օկրուգին



07.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն



07.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...

Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...


Նորությունների արխիվ

Լրահոս


14.02.2012 / 01:26
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ



14.02.2012 / 01:21
ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



14.02.2012 / 01:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ



13.02.2012 / 20:50
ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ

ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ



13.02.2012 / 20:21
ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ



13.02.2012 / 20:17
ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ

ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ



13.02.2012 / 19:45
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



13.02.2012 / 19:33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ



13.02.2012 / 19:12
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ



13.02.2012 / 19:07
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:53
ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:47
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



13.02.2012 / 18:37
ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ



13.02.2012 / 18:27
ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է

ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է



13.02.2012 / 18:18
ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ



13.02.2012 / 18:07
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ



13.02.2012 / 18:00
ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ



13.02.2012 / 17:27
ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



13.02.2012 / 17:17
ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



13.02.2012 / 17:00
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ



13.02.2012 / 16:59
ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ



13.02.2012 / 16:51
ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է



13.02.2012 / 16:47
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ



13.02.2012 / 15:59
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ



13.02.2012 / 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է



13.02.2012 / 15:45
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ



13.02.2012 / 15:37
ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ



13.02.2012 / 15:21
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ



13.02.2012 / 14:58
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ



13.02.2012 / 14:51
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ



13.02.2012 / 14:49
ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ



13.02.2012 / 14:41
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ



13.02.2012 / 14:37
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ



13.02.2012 / 14:35
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ



13.02.2012 / 14:18
ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



13.02.2012 / 14:12
ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ

ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ



13.02.2012 / 14:08
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ



13.02.2012 / 14:03
ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ



13.02.2012 / 13:59
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է



13.02.2012 / 13:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ


Մեկնաբանություններ


13.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…



09.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...



09.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Բարի գիշեր, երեխաներ

Բարի գիշեր, երեխաներ



07.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի

7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի



02.02.2012
Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկու անգամ նույն գետը չեն մտնի

Երկու անգամ նույն գետը չեն մտնի



02.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Արի Հայաստան, գնա´ տուն»,

«Արի Հայաստան, գնա´ տուն»,

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics