13/02/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


10.02.2012

Քաղաքական շոուն սկսված է

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ազգային ժողովում ցուրտ է: Ջեռուցման համակարգը չի աշխատում: Մինչդեռ ոչ  վաղ անցյալում պատգամավորները փնթփնթում էին, որ շոգ է, ներսում՝ իսկական բաղնիք: Հիմա կատակում են, թե փոխարենը կրքերը տաք եղան այս քառօրյայի ընթացքում: Այն, որ քարոզարշավը մեկնարկել է, վաղուց հայտնի է: Քաղաքական ուժերը կոկետություն են անում, իրենց կարծիքով՝ սուր ու հանճարեղ հայտարարություններով հանդես գալիս և իրենց տեղը նախանշում ապագա խորհրդարանում: Կրքերն ավելի են թեժանալու, կասկած չկա: Իրենց գոյության մասին կհիշեցնեն նաև կորած-մոլորած որոշ «քաղաքական» կիսատ-պռատ գործիչներ, ում, լավագույն դեպքում, տնեցիք, մել էլ մի երկու մոտիկ հարևան են հիշում: Այսինքն՝ զվարճանալու մեկնարկը, թեև ոչ պաշտոնական, բայց տրված է: Մնում է թուլանալ ու վայելել հաճույքը:
Այս պահին միայն նկատելի է, որ քաղաքական ուժերից մի քանիսի հանդեպ արդեն «նայեզդներ» են արվում: Ու եթե, ասենք, ՀԱԿ պարագայում դա 100 տոկոսանոց գովազդ է ու նույնիսկ ՀԱԿ-ին ձեռնտու, քանի որ հալածյալի կերպարը պետք է՝ եվրոպացիների հետ հանդիպմանն աղիողորմ մղկտալու համար, ապա անհասկանալի է, թե ինչու են ԲՀԿ առանձին «դեմքերից» փորձում դեմք սարքել: Բանգլադեշցի Համոյին հասարակությունը ծանոթ է դեռ գեղամյանական հանրահավաքների տարիներից: Այս «քաղաքական» կարկառուն դեմքը հատուկ թուլություն ունի ձվերի, խոր ատելություն՝ լրագրողների ու տեսախցիկների հանդեպ: Համոյի ձվերով գրոհի օպերացիան դեռ հիշում են: Բայց, ընտրակեղծիքների նման, ընտրապայքարի ձևերն էլ են փոխվում, քաղաքակրթվում: Ի վերջո, եվրոպաներ, Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան են գնում-գալիս: Հեռուստացույց են նայում ու տեսնում, որ այնտեղ ավելի նոր մեթոդներ կան: Համոյի հետ կապված վերջին պատմությունը խուլիգանության մեջ կասկածվելն էր: Հունվարի 18-ից կալանքի տակ էր: Ոստիկանությունը, սակայն,  «Բանգլադեշցի Համոյի» խափանման միջոցը փոխել է: Նա  համարվում է Գագիկ Ծառուկյանի մերձավորը: Սա՝ իմիջիայլոց:
Հիմա այն մասին, թե ինչ խաղեր են տալիս խորհրդարանական ուժերը: ԲՀԿ-ն օր ու գիշեր մտածում է ժողովրդի մասին: Այդ պատճառով էլ անցյալ քառօրյան բոյկոտեց` չմասնակցելով «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» օրինագծի քննարկմանը: Հայտարարեցին, որ չի բխում բիզնեսով զբաղվող մանր ու միջին գործարարների շահերից: Ողջունելի է, բայց քաղաքացիական այս ըմբոստացումը կարող էին նաև անել ավելի վաղ դիտարկված մի շարք օրինագծերի քննարկման ընթացքում:
Պարապ չի մնում նաև ՕԵԿ-ը: Մեկ անդամ է հեռացնում, մեկ հայտարարություն անում, մեկ էլ` հայտարարության հայտարարություն: Քաղաքական ոչ մի ակտիվությամբ աչքի չընկած Գագիկ Բաղդասարյանն այս օրերին մամուլի էջերից չիջավ: Գովազդը լավ բան է, համ էլ մարդուն ճանաչեցին, թեկուզ նստաշրջանի գրեթե ավարտին: «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռանալուց հետո նա ասաց, որ վայր է դնում  պատգամավորական մանդատը: Ճիշտ են ասում՝ սիրուց ատելություն մի քայլ է: Բաղդասարյանը հայտարարել էր, թե նախկին կուսակիցներն ամբողջ օրը վարկաբեկում են իրեն: «Պիտակներ են կախում ինձ վրա: Մտածում եմ` արդյոք այն մարդկանց հետ, ում հետ ես աշխատում էի, հարգում էի, ունե՞ն նրանք մի փոքրիկ հարգանքի նշույլ, որ թողնեն ինձ հանգիստ: Բայց քանի որ նրանք կորցրել են իրենց պարկեշտությունը, ես մտածում եմ, որ ԱԺ-ից մանդատս վայր դնեմ ու հեռանամ, կկորցնեմ իմ միակ պաշտպանվելու ամբիոնը, մտածելով, թե նրանք ինչերի են ընդունակ»,- ասել էր Գագիկ Բաղդասարյանը: Հետաքրքիր է, որ ՕԵԿ-ի լավն ու վատը լինելը Բաղդասարյանը հասկացել էր միայն այն ժամանակ, երբ իրեն ասել էին good by: Բայց, պարզվում է, նախկին կուսակցականը վստահ է իր ուժերին ու մտադիր է մեծամասնականով առաջադրվել Աջափնյակ համայնքում: «Մալադեց» ռիսկին, հետաքրքիր է միայն, թե քանի ձայն կհավաքի` տնեցիներինը չհաշված: Հիշեցնենք, սակայն, որ այդ ընտրատարածքից պատգամավոր է ընտրվել Հարություն Փամբուկյանը:
Պակաս զվարճալի չէ որոշ ընդդիմադիրների կեցվածքը: «Ընդդիմությանը չեն կարող երբևէ զսպել: Ուզում են ասել` եթե դուք ինչ-որ բան մեր սրտով չանեք, մենք բազմաթիվ մեթոդներով կարող ենք ձեզ ազատությունից զրկել: Դրանով մեզ իրենք չեն վախեցնի»,- թերթերից մեկին ասել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Անձնազոհության ինչպիսի դրսևորում: Կեցցեք, բայց հիշեք՝ մարդկանց հիշողությունը հավի չէ:
Եթե վարչապետը հայտարարում է, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն լինի, դա դեռ չի նշանակում, որ գործարարները ԱԺ փափուկ աթոռներից ձեռք կքաշեն: Պարզվում է՝ պատգամավորական հավակնություններ ունի Դավիթաշենի թաղապետը` Արթուր Գևորգյանը: Երիտասարդը ոչ միայն ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի բարեկամն է, այլ նաև` համատեղությամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դստեր ամուսինը: Ինչպես ասում են` շանսը 100 տոկոսանոց է: Մանավանդ հոպարն էլ դեմ չէ:
«Ավելի լավ, թող ինքը մեծամասնականով ընտրվի, ես էլ խորհրդարան կգամ ԲՀԿ համամասնական ցուցակով, մանավանդ որ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ դեմ չէ»,- երեկ հայտարարել է Ռուբեն Գևորգյանը: Ինչպես ասում են` ազգով, տնով, տեղով ԱԺ են գնում:
Քաղաքական շոուն ավելի հետաքրքիր է դառնում: Սա ընդամենը մի փոքր դրվագ էր այն մեծ շիլաշփոթից, որն արդեն եփվում է: Ինչպես ասում են՝ բարի ախորժակ, քանի որ ախորժակը սովորաբար ուտելիս է բացվում։ 

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


13.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանը չդարձավ օրինաց երկիր

Հայաստանը չդարձավ օրինաց երկիր



13.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Վարչապետի ուրախ ավտոբուսը

Վարչապետի ուրախ ավտոբուսը



13.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Սասունի ողբերգությունը

Սասունի ողբերգությունը



10.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը



10.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաղաքական շոուն սկսված է

Քաղաքական շոուն սկսված է



09.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը

Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը



08.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք



08.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը



08.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)

Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)



08.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երկու խանութպան՝ մի օկրուգին

Երկու խանութպան՝ մի օկրուգին



07.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն



07.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...

Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...


Նորությունների արխիվ

Լրահոս


14.02.2012 / 01:26
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ



14.02.2012 / 01:21
ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



14.02.2012 / 01:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ



13.02.2012 / 20:50
ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ

ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ



13.02.2012 / 20:21
ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ



13.02.2012 / 20:17
ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ

ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ



13.02.2012 / 19:45
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



13.02.2012 / 19:33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ



13.02.2012 / 19:12
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ



13.02.2012 / 19:07
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:53
ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:47
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



13.02.2012 / 18:37
ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ



13.02.2012 / 18:27
ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է

ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է



13.02.2012 / 18:18
ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ



13.02.2012 / 18:07
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ



13.02.2012 / 18:00
ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ



13.02.2012 / 17:27
ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



13.02.2012 / 17:17
ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



13.02.2012 / 17:00
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ



13.02.2012 / 16:59
ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ



13.02.2012 / 16:51
ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է



13.02.2012 / 16:47
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ



13.02.2012 / 15:59
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ



13.02.2012 / 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է



13.02.2012 / 15:45
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ



13.02.2012 / 15:37
ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ



13.02.2012 / 15:21
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ



13.02.2012 / 14:58
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ



13.02.2012 / 14:51
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ



13.02.2012 / 14:49
ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ



13.02.2012 / 14:41
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ



13.02.2012 / 14:37
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ



13.02.2012 / 14:35
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ



13.02.2012 / 14:18
ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



13.02.2012 / 14:12
ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ

ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ



13.02.2012 / 14:08
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ



13.02.2012 / 14:03
ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ



13.02.2012 / 13:59
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է



13.02.2012 / 13:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ


Մեկնաբանություններ


13.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…



09.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...



09.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Բարի գիշեր, երեխաներ

Բարի գիշեր, երեխաներ



07.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի

7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի



02.02.2012
Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկու անգամ նույն գետը չեն մտնի

Երկու անգամ նույն գետը չեն մտնի



02.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Արի Հայաստան, գնա´ տուն»,

«Արի Հայաստան, գնա´ տուն»,

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics