13/02/2012
Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS
Փնտրել : 

 Հրապարակումներ


10.02.2012

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Եթե չլինեին հանրապետության ողջ տարածքում առատ ձյան ստեղծած հոգսերի մասին խոսակցությունները, ապա հաստատապես կարելի էր ասել, որ օրվա ամենամեծ պահանջարկ վայելող թեման պատմությունն էր այն մասին, թե ինչպես հերթական անգամ «Բարգավաճ Հայաստանի» գլխին «սարքեցին»: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Եվրոպային ժողովրդական կուսակցությունում (ԵԺԿ) հայաստանյան երեք քաղաքական ուժերի` «Ժառանգության», ՀՀԿ-ի  և ՕԵԿ-ի դիտորդ անդամի կարգավիճակ ստանալուն և միևնույն ժամանակ այդ ցանկից ԲՀԿ-ին դուրս թողնելու սկանդալային միջադեպին:
ԵԺԿ –ն ամենախոշոր համաեվրոպական կուսակցությունն է, որը միավորում է քրիստոնեա-դեմոկրատական և պահպանողական ուղղություն ունեցող կուսակցություններին: Դրա մեջ ներառված են 72 կուսակցություններ՝ ԵՄ անդամ 26 երկրներից և ևս 13 երկրներից, որոնք չեն մտնում ԵՄ կազմի մեջ: Թե հայաստանցիներին հատկապես ինչու՞ էր անհրաժեշտ ամեն գնով ոտք դնել ԵԺԿ-ի շեմքից ներս, նույնիսկ իրենք դրա մասին կարգին չգիտեն: Համենայն դեպս, արդեն երկու օր նրանք փորձում են որևէ խելամիտ պատասխան գտնել ու ոչ մի կերպ այդ բանը չի հաջողում: Փոխարենը կարելի է անվերջ խոսել այն մասին, թե իրենցից յուրաքանչյուրն ինչպիսի արժանիքներ ուներ և հատկապես որ հատկանիշները հաշվի առան քաղաքակիրթ եվրոպացիները՝ հրավիրելով ընդհանուր սեղանի մոտ:
Բայց, միևնույն է, ողջ պատկերն անմիջապես աղճատվում է, երբ մեջտեղ է գալիս ԲՀԿ-ի ձախողումը և դրան նախորդած դեպքերը: Բանն այն է, որ մոտ մեկ շաբաթ առաջ սկսեցին լուրեր շրջանառվել, թե  ԵԺԿ համագումարում, բացի ԲՀԿ-ից` հայաստանյան մյուս երեք կուսակցությունները` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը, դառնալու են դիտորդ անդամ: Այս մասին ասվում էր չափազանց հաստատ տոնով ու նշվում, որ ԵԺԿ-ն մերժելու է միայն ԲՀԿ-ին, քանի որ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ է աշխատել, որ ԵԺԿ մարսելյան համաժողովում չհնչի ԲՀԿ-ի անունը: Վարչապետը նախապես ԵԺԿ-ին համոզել էր, որ «Բարգավաճի» ներկայությունը պատիվ չի բերի ժողովրդավար Արևմուտքին, քանի որ ԲՀԿ առաջնորդը սատարում Է Եվրոպայում բռնապետ համարվող Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին:
Պիտի ասեք՝ սա հերթական բամբասանքն է: Պիտի նաև կրկնեք այն միտքը, ինչը մեկ շաբաթ առաջ պնդում էին շատերը, թե իբր ԵԺԿ-ի նման լուրջ և հեղինակավոր կուսակցությունն իր որոշումները չի կայացնի կեղծ լուրերի ու ստահոդ ուղղորդումների հիման վրա: Սակայն կարո՞ղ եք նույն հետևողականությամբ բացատրել, թե ինչու եղավ հենց այնպես, ինչպես կանխատեսված էր: Էլ չենք ասում, որ այդ ընթացքում ԵԺԿ-ի կուսակցության անդամներից ոմանք եկան Հայաստան, հանդիպեցին բոլոր քաղաքական ուժերի հետ, ուսումնասիրեցին կատարած աշխատանքներն ու կենսագրությունները, գաղափարներն ու մոտեցումները և լուռ հետացան: Իսկ երեկ, սպասվածի պես, ԲՀԿ -ի հայտը անգամ չքննարկվեց:
Եթե ինքներդ չեք ասելու, ապա «Բարգավաճ Հայաստանն» ունի եղածի բացատրությունը. ԵԺԿ-ի որոշումը գաղափարական չէր. «ԵԺԿ-ի որոշումը բացառապես քաղաքական էր, ես չեմ մեկնաբանի, թե ինչու ԲՀԿ-ին մերժեցին, դա թող ԵԺԿ-ի ղեկավարությունը ասի: Բայց ցանկանում եմ շեշտել, որ այդ որոշումը պայմանավորված չէ այս կամ այն կուսակցության ժողովրդավարական լինելու հանգամանքով»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ երբ իրենք ավելի վաղ հարցրել են, թե ինչու  ԲՀԿ-ն մարսելյան համաժողովին հրավիրված չէ, նրանց պատասխանել են, որ վերջնական որոշումը փետրվարին է կայացվելու:
Որոշումը կայացվեց: ԲՀԿ-ին համոզվեց, որ իր տակը փորել են, և այդ փոսը բավականին խորն է ստացվել: Ու մինչ նա փոսի ներսում է, դրա եզրին կանգնածները շնորհավորանքներ են փոխանակում,
ՀՀԿ խմբակցությունից Գալուստ Սահակյանը հիշեցնում է, թե ԵԺԿ-ն պահպանողական գաղափարախոսության կրող է, այնտեղ ընդունում են  պահպանողական կուսակցություններին և որ սրա արդյունքում մենք՝ հայաստանցիներս, ավելի լավ ենք ապրելու:
Գալուստ Սահակյանը իրավունք ունի իր բարեկեցությունը պայմանավորել ԵԺԿ-ում լինելով: Մենք՝ հազիվ թե: Իսկ եթե խոսենք դրա ավելի լուրջ հետևանքների մասին, ապա թերևս կարել է ենթադրել, որ նոր  դիտորդական անդամակցությունը զսպաշապիկ կլինի իշխող կուսակցությունների համար և առաջիկա ընտրություններում նրանք ստիպված կլինեն ինչ-ինչ շտկումներ կատարել:
Գալով կողմնորոշումների հարցին՝ ճիշտ չի լինի ասել, որ Եվրոպական ժողովրդական կուսակցությանն անդամակցելով՝ երեք քաղաքական խմբերը միանգամից արևմտամետ են դառնալու: Փոխարենը թող մխիթարվեն նրանով, որ դա նախընտրական շրջանում որպես PR օգտագործելու հարմար թեմա է:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • TIKO01:52 | 13.02.2012
    EL OV DIMANAR........SHAT MEDZ TRAGEDYA CHE.....HECHELIN @NDUNEN.....
  • Mara15:49 | 10.02.2012
    Shpotveci, petq e qvearkei, [email protected]

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


13.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Հայաստանը չդարձավ օրինաց երկիր

Հայաստանը չդարձավ օրինաց երկիր



13.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Վարչապետի ուրախ ավտոբուսը

Վարչապետի ուրախ ավտոբուսը



13.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Սասունի ողբերգությունը

Սասունի ողբերգությունը



10.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը

Թե ինչպես փորեցին ԲՀԿ-ի տակը



10.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Քաղաքական շոուն սկսված է

Քաղաքական շոուն սկսված է



09.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը

Կեցցե՛ Սասունի (վերջին) հանրահավաքը



08.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք

Ձեր կողքին ենք, բայց ձեզ հետ չենք



08.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը

Ինչի՞ կամ ո՞ւմ վրա է «թագավորելու» 2018թ. ընտրվելիք նախագահը



08.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)

Փրկել գեներալ Գասպարյանին (ինքն իրենի՛ց)



08.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երկու խանութպան՝ մի օկրուգին

Երկու խանութպան՝ մի օկրուգին



07.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն

Դատարկ Հայրենիք, հալածական օտարություն



07.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...

Երբ «գորշ գայլի» հետնորդը գառներին պահակ է դառնում...


Նորությունների արխիվ

Լրահոս


14.02.2012 / 01:26
ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՑՐՏԻՆ ՉԵՆ ԴԻՄԱՆՈՒՄ



14.02.2012 / 01:21
ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՎԻՐԱՎՈՐ ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



14.02.2012 / 01:15
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓԵՏՐՎԱՐԻ 14-ԻՆ



13.02.2012 / 20:50
ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ

ԱԶԱՏԱԿԱՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԳՈՎՈՐՈՒԽԻՆԸ ՀԱՄԱՄԻՏ Է ԼԵՆԻՆԻ ՀԵՏ



13.02.2012 / 20:21
ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ

ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐՏՎԵԼ ԵՆ



13.02.2012 / 20:17
ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ

ՀԱԿ-Ը ՀԵՏԱՁԳԵՑ ԻՐ ՄԻՏԻՆԳԸ



13.02.2012 / 19:45
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԶՈՒ ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ



13.02.2012 / 19:33
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԼՂՀ ԱԳՆ-ՈՒՄ



13.02.2012 / 19:12
ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ



13.02.2012 / 19:07
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:53
ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

ԽԱՉՔԱՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է... ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ



13.02.2012 / 18:47
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐ Է ՍՊԱՆՎԵԼ



13.02.2012 / 18:37
ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

ԵՐԹ ԴԵՊԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ



13.02.2012 / 18:27
ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է

ՀՈՄՍԸ ՌՄԲԱԿՈԾՎՈՒՄ Է



13.02.2012 / 18:18
ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

ՀԱՅ ԳԻՐՔԸ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ



13.02.2012 / 18:07
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԼՄ ՉԻ ՆԿԱՐԻ



13.02.2012 / 18:00
ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ

ԱՊԱՏՈՒՐԱՅԸ՝ ՊՆ-ՈՒՄ



13.02.2012 / 17:27
ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ

ՆԱՏՈՅԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ



13.02.2012 / 17:17
ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼԱՎՐՈՎԸ ՍԻՐԻԱ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ



13.02.2012 / 17:00
ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ՍՓԻԼԲԵՐԳԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ



13.02.2012 / 16:59
ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ՔԱՂԱՔԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՏԱԳՈՒՅՆՆԵՐԸ



13.02.2012 / 16:51
ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է



13.02.2012 / 16:47
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄԱՐՏԻՆ ԿԳԱՆ



13.02.2012 / 15:59
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ՝ ԿԵՂԾ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԹԻՎ



13.02.2012 / 15:48
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է



13.02.2012 / 15:45
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՓԵՏՐՎԱՐԻ 13–ԻՆ



13.02.2012 / 15:37
ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ

ԵՐԿԱԹԳԾԵՐԸ ՄԱՔՎԵԼ ԵՆ ՁՅՈՒՆԵՐԻՑ



13.02.2012 / 15:21
ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

ՄԵՔԵՆԱ Է ԱՅՐՎԵԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ



13.02.2012 / 14:58
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է 13 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄ



13.02.2012 / 14:51
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌԸ



13.02.2012 / 14:49
ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ

ՀՀ ԵՎ ԲՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ



13.02.2012 / 14:41
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-ԻՆ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ



13.02.2012 / 14:37
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՐԹԻՌՆԵՐ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ



13.02.2012 / 14:35
ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ` ԸՆՏԱՆԻՔԻ ՏՈՆ



13.02.2012 / 14:18
ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ԷՐԴՈՂԱՆԻՆ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



13.02.2012 / 14:12
ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ

ՄԱՐՍԻ ՎՐԱ ՋՐԱՅԻՆ ԶԱՆԳՎԱԾ ԿԱ



13.02.2012 / 14:08
ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ

ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏԸ



13.02.2012 / 14:03
ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

ԻՐԱՆՆ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՊԱՐՍԻՑ ԾՈՑՈՒՄ ԻՐ ՌԱԶՄԱԾՈՎԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ



13.02.2012 / 13:59
ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է

ԱՄՈԹԽԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒ՞Մ Է



13.02.2012 / 13:50
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԱՇՏԱՐԱԿ Է ՊԱՅԹԵՑՎԵԼՈՒ


Մեկնաբանություններ


13.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն, բանը հասավ…



09.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...

Հայաստանն ո՞ւր, Մադագասկարն ո՞ւր...



09.02.2012
Արման ՎԱՀԱՆՅԱՆ
Բարի գիշեր, երեխաներ

Բարի գիշեր, երեխաներ



07.02.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի

7or.am-ը՝ որպես քաղաքականության մեջ հայկական բարոյականության հայելի



02.02.2012
Օվսաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Երկու անգամ նույն գետը չեն մտնի

Երկու անգամ նույն գետը չեն մտնի



02.02.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
«Արի Հայաստան, գնա´ տուն»,

«Արի Հայաստան, գնա´ տուն»,

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics