Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


13.02.2012

Վարչապետի ուրախ ավտոբուսը

Արման ՎԱՀԱՆՅԱՆ

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, խախտելով ընդունված կարգը, սահմանված ժամկետից շուտ հայտարարեց ՀՀԿ-ի համար նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին: Արշավ բառն այստեղ շատ տեղին է: Ոչ պակաս տեղին պիտի լինի արշավանք բառի գործածումը, ինչը Հանրապետականի կատարմամբ այս հանգստյան օրերին սկիզբ առավ երկրի հյուսիսից ու ենթադրաբար պիտի տարածվի մինչև հարավային դարպասները:
Առաջին թիրախները դարձան Ստեփանավանը, Ալավերդին ու Վանաձորը: Եթե ՀՀԿ-ի մեծամեծներն այդ բնակավայրեր այցելեին իրենց շքեղ  ջիպերով ու դրանց ուղեկցող անվերջանալի շարասյուններով, թերևս բնակիչների վրա այն ցնցող ներգործությունը չթողնեին, ինչ ունեցավ նրանց բերած երկարավուն, սպիտակ ավտոբուսը, որի վրա պատկերված էր ՀՀԿ-ի կուսակցական նշանը: Բացահայտորեն մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարներ ճաշակած ու ծռմռված մետաղային արտաքինով այդ ինքնաշարժը ասես երկրի ու կառավարության վարած քաղաքականության առարկայացված խորհրդանիշը լիներ: Իսկ երբ դրանից դուրս եկան վարչապետը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կառավարության ՀՀԿ-ական նախարարներ և այլ  պատգամավորներ, պատկերն էլ ավելի ամբողջական դարձավ:
Եթե արտագնա շոուն միայն եղածով ավարտվեր, հազիվ թե իրենց կյանքում շատ բան տեսած քաղաքացիներն այդքան ծանր տանեին անկոչ հյուրերի ներկայությունը: Սակայն գլխավորը դեռ առջևում էր և հատկապես այն վճռորոշ պահից հետո, երբ Ստեփանավան քաղաքում կայացած հանդիպման սկզբում հանրապետության վարչապետը հանդիսավրությամբ հայտարարեց, թե իրեն է վերապահված պատիվը՝ տեղեկացնելու, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկման մեկնարկը տրված է: Ավելի ուշ  մեկ այլ հանրապետական պատգամավոր՝ Հովհաննես Սահակյանը, պիտի ջանար ամեն գնով ներկաներին համոզել, որ իրենց հանդիպման նպատակը ընտրողների և կուսակիցների հետ նախընտրական ծրագիրը քննարկելն է, այլ ոչ թե քարոզարշավ անցկացնելը, բայց տեղացիները նրան մեղմ բառերով պատասխանեցին, թե կարիք չկա գալ սատանի մահլեն՝ քյանդրբազություն անելու:
Ի՞նչ էր ուզում և ի՞նչ էր ասում Տիգրան Սարգսյանը: Հասարակ բաներ. ուզում էր, որ իրեն հավատային և ասում էր այն, ինչին հավատալն անհնար էր: Օրինակ, նա ասաց, թե «այս հինգ տարիների ընթացքում մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ ցանկացած քաղաքացի իր վրա զգա, որ իր կյանքը բարելավվում է: Մեր ծրագիրն իր բաժիններում քննարկում է այն հարցը, թե պետությունն ինչ պետք է անի պայմանների ստեղծման համար»: Վարչապետի հաջորդ մտքերը սահմանում էին այն խոստումը, թե 2012-2017 թվականներին իր ներկայացրած կուսակցության ծրագրերն ուղղված են լինելու սովորական քաղաքացուն: Նրա խոսքերից հավաքվածներն անմիջապես ենթադրեցին, որ նախորդ հինգ տարիներին դրանք ուղղված էին ոչ սովորական, ասել է թե՝ արտոնյալ քաղաքացիներին (ինչն, ըստ էության, համապատասխանում է իրականությանը), և միայն հիմա, այն էլ թերևս պատահաբար վերևներում հիշեցին իրենց գոյության մասին:
Բայց քանի որ պատահաբար ոչինչ չի լինում, այն էլ գործադիր մարմնի ղեկավարի կյանքում, դրանում արդեն համոզվեցին թե Վանաձորում և թե Ալավերդիում: Վանաձոր հասնելուն պես Տիգրան Սարգսյանի թեթև ձեռքով ու օրհնությամբ միանգամից 100 քաղաքացիներ համալրեցին Հանրապետականի բազմամարդ շարքերը, իսկ Ալավերդիում նույն բախտին արժանացան ևս 50 հոգի: Անդամատոմսեր հանձնելու արարողությունն անթերի էր. հուզմունք, շնորհավորանքներ, ջերմ խոսքեր: Միայն վերջում աննրբանկատ լրագրողները փչացրեցին ողջ տպավորությունը, երբ փորձեցին նորընտիր անդամներից լսել, թե ինչու՞ էին վերջիններս նախապատվությունը տվել ՀՀԿ-ին: Եվ, ով զարմանք, նրանցից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ գոնե մեկ համոզիչ հիմնավորում արտասանել:
Եղածն, իհարկե, արդեն եղել է: Իսկ մինչ վարչապետի ու նրա թիմի ուրախ ավտոբուսը սլանում է հանրապետության մյուս բնակավայրերով, այդ ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ջանում է ամուր պահել իշխող կուսակցության թիկունքը՝ քարոզարշավի մասին դժգոհություններին պատասխանելով, թե՝ բա չե՞ք ասի, իրական քարոզարշավի մեկնարկին նախորդած ժամանահատվածը Ընտրական օրենսգրքով չի կարգավորվում, հետևաբար այդ շրջանում քաղաքական ուժերի գործունեությունը ԿԸՀ-ն չի կարող վերահսկել:
Ահա հենց այսպես՝ անվերահսկելի խաղաղությամբ էլ Հանրապետականը սկսեց իր գլխավոր գործը: Տիգրան Սարգսյանը դեռ շատ վայրերում պիտի կրկնի նախընտրական ծրագրի նոր՝ թանաքը չչորացած դրույթները: Բայց եթե այդ ընթացքում ժամանակ ունենա և մեկ անգամ էլ թերթի այն ծրագիրը, որ ՀՀԿ-ն ներկայացրեց 5 տարի առաջ, ապա զարմանքով կբացահայտի, որ նոր բան իրականում չկա ու չի եղել. պարզապես ինքն ակամա անգիր է արտասանում հին, մոռացված փաստաթղթի բոլոր կետերը:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс


Добавить свое объявление
Загрузка...






Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


10.07.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Բռնագանձվել են «Լֆիկի արաղները»

Բռնագանձվել են «Լֆիկի արաղները»



09.07.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Նեմեցն իր տարերքի մեջ է և չի ցանկանում դուրս գալ

Նեմեցն իր տարերքի մեջ է և չի ցանկանում դուրս գալ



05.07.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Քոչարյանական իրականության ապամոնտաժման և էլիտայի ռոտացիայի անհրաժեշտության մասին

Քոչարյանական իրականության ապամոնտաժման և էլիտայի ռոտացիայի անհրաժեշտության մասին



04.07.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արդյո՞ք ԲՀԿ-ՀԱԿ ուժերը կմիավորվեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ

Արդյո՞ք ԲՀԿ-ՀԱԿ ուժերը կմիավորվեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ



04.07.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Իլհամ Ալիևը հաջողությամբ իրագործում է հայերի գործը

Իլհամ Ալիևը հաջողությամբ իրագործում է հայերի գործը



04.07.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի

Ի պաշտպանություն Ռուբեն Հայրապետյանի



03.07.2012
Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկակի ստանդարտները՝ պատերազմի սադրանք

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երկակի ստանդարտները՝ պատերազմի սադրանք



02.07.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Օտարերկրյա պետությունների գործակալները և նրանց աղոտ ապագան

Օտարերկրյա պետությունների գործակալները և նրանց աղոտ ապագան



01.07.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մարդու մահվան համար պրն Հայրապետյանին պատժելու միակ արդյունավետ մեթոդի մասին

Մարդու մահվան համար պրն Հայրապետյանին պատժելու միակ արդյունավետ մեթոդի մասին



01.07.2012
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Գուցե չարժե՞ վիճել հայելու հետ

Գուցե չարժե՞ վիճել հայելու հետ



28.06.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Գյումրու բնակիչների բնակարաններ (չ)ստանալու մասին

Գյումրու բնակիչների բնակարաններ (չ)ստանալու մասին



26.06.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Մեծ մարդկանց փոքր հէկերը

Մեծ մարդկանց փոքր հէկերը


Լրահոս


11.07.2012 / 15:17
ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 60 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ Է ՀԱՐՈՒՑԵԼ

ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ 60 ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ Է ՀԱՐՈՒՑԵԼ



11.07.2012 / 14:37
ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՈՒ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿՆԵՐԻՆ ԹԱԼԱՆԵԼՈՒ ՈՒ ԲՌՆԱԲԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ



11.07.2012 / 14:14
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ 2012Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 1720 ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ 2012Թ. ԵՐԿՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ 1720 ՆԱՄԱԿ Է ՍՏԱՑԵԼ



11.07.2012 / 14:01
ԱՅՍՕՐ ՇՈԿՈԼԱԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՇՈԿՈԼԱԴԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է



11.07.2012 / 13:55
ԻՆՉ ՊՈՌՆՈ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԴԻՏԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿԱՆԱՅՔ

ԻՆՉ ՊՈՌՆՈ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԴԻՏԵԼ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԿԱՆԱՅՔ



11.07.2012 / 13:35
ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՆ ԱՌՈՂՋ ՄՈՏԵՑՈՒՄ Է. ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԸ 18 ՏԱՐԵԿԱՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՆ ԱՌՈՂՋ ՄՈՏԵՑՈՒՄ Է. ՍԵՔՍՈՊԱԹՈԼՈԳ



11.07.2012 / 13:25
ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՉԱՐԵՆՑԱՎԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ ՍՊԱՆՈՂԸ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ



11.07.2012 / 13:13
«ՌՈՒԴԱՐ»-Ն ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ

«ՌՈՒԴԱՐ»-Ն ԱՅՍՕՐ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԱՆԵԼ Է ԳՅՈՒՄՐԻ



11.07.2012 / 13:09
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԻԾՆ ՈՒ ԱՆՑԵԼ ԱՐՑԱԽ

ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՀԱՏԵԼ ԵՆ ՇՓՄԱՆ ԳԻԾՆ ՈՒ ԱՆՑԵԼ ԱՐՑԱԽ



11.07.2012 / 12:22
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼ ԵՆ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ



11.07.2012 / 11:57
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ



11.07.2012 / 11:54
14-ԱՄՅԱ ՏՂԱՆ 8-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ

14-ԱՄՅԱ ՏՂԱՆ 8-ԱՄՅԱ ՏՂԱՅԻՆ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿԵԼ



11.07.2012 / 11:43
ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ԻՑ ՀՐԱՎԵՐ ԷՐ ՍՏԱՑԵԼ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ «ՀԱՐՍՆԱՔԱՐ»-ԻՑ ՀՐԱՎԵՐ ԷՐ ՍՏԱՑԵԼ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ



11.07.2012 / 11:36
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԵՆ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



11.07.2012 / 11:21
ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՆՎԱՃԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԸ



11.07.2012 / 11:10
ԱՆԳԼԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂԻ ՈՍԿՅԱ ՄԱՏԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է 236 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ

ԱՆԳԼԻԱՑԻ ՀԱՅՏՆԻ ԳՐՈՂԻ ՈՍԿՅԱ ՄԱՏԱՆԻՆ ՎԱՃԱՌՎԵԼ Է 236 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐՈՎ



11.07.2012 / 11:02
ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ՄԵՐԿ ՑՈՒՅՑԸ (ՖՈՏՈ)

ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻ ՄԵՐԿ ՑՈՒՅՑԸ (ՖՈՏՈ)



11.07.2012 / 10:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԵԺԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԵԺԿ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ



11.07.2012 / 10:50
ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀՂԻԱՑՐԵԼ Է ՄԵԿ ԱՅԼ ԿՆՈՋ

ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ԱՄՈՒՍԻՆԸ ՀՂԻԱՑՐԵԼ Է ՄԵԿ ԱՅԼ ԿՆՈՋ



11.07.2012 / 10:28
ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ



11.07.2012 / 10:22
ՌԱՈՒԶԻՆԳՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՐԴԻ ԿՆՈՋԸ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ

ՌԱՈՒԶԻՆԳՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԺԱՌԱՆԳՈՐԴԻ ԿՆՈՋԸ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ



11.07.2012 / 10:18
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀՕՊ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ



11.07.2012 / 10:14
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՅՑԵԼԻ ԻՐԱՆ



11.07.2012 / 10:02
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԿՈՏՐԻ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ԵՀՄՖ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ՁԵՌՔԵՐՈՎ ՊԵՏՔ Է ԿՈՏՐԻ ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԿ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ. ԵՀՄՖ



10.07.2012 / 21:27
ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՐԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԻՐԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴՐԱԿԱՆ ԴԵՐ ԽԱՂԱԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ



10.07.2012 / 21:05
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԱՆԱՎԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՐՏԱՆԱՎԵՐԸ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՅԻ ԱՓԵՐԻ ՄՈՏ



10.07.2012 / 20:39
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



10.07.2012 / 20:35
ՊԵՏԴՈՒՄԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ԱՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՊԵՏԴՈՒՄԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՎԱՎԵՐԱՑՆԵԼ ԱՀԿ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ



10.07.2012 / 19:22
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՇՇԱԼՑՄԱՆ ԳԻԾԸ

ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՇՇԱԼՑՄԱՆ ԳԻԾԸ



10.07.2012 / 19:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2500 ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 2500 ԵՎՐՈ ԿՎՃԱՐԻ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ



10.07.2012 / 17:32
ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ. Տ. ՈՒՐԻԽԱՆՅԱՆ

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՈՐՈՇ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆԳԻՍՏ ՉԻ ՏԱԼԻՍ. Տ. ՈՒՐԻԽԱՆՅԱՆ



10.07.2012 / 17:16
«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ՀԱՐՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ «ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ» Է. ԱՐՄԵՆ ՌՈՒՍԱՏՄՅԱՆ

«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ՀԱՐՑՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ «ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ» Է. ԱՐՄԵՆ ՌՈՒՍԱՏՄՅԱՆ



10.07.2012 / 16:46
ԳԱԶՈՎ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ ԳԻՐԱՑՆՈՒՄ ԵՆ

ԳԱԶՈՎ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԸ ԳԻՐԱՑՆՈՒՄ ԵՆ



10.07.2012 / 16:30
ՀԱՅԱՍՏԱՆԸ 8430 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ

ՀԱՅԱՍՏԱՆԸ 8430 ՏՈՆՆԱ ԾԻՐԱՆ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ



10.07.2012 / 16:14
ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐՎՈՂ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ



10.07.2012 / 16:06
16-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է

16-ԱՄՅԱ ՏՂԱՆ ՍԵՎԱՆԱ ԼՃՈՒՄ ԽԵՂԴՎԵԼ Է



10.07.2012 / 15:46
ԱԼԿՈՀՈԼ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԱՆՈՒՇԻՆ ՈՒ…

ԱԼԿՈՀՈԼ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՀՈՅԵԼ Է ԱՆՈՒՇԻՆ ՈՒ…



10.07.2012 / 15:08
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՎԱՆ ԿՈՒԽՏԱՅԻՆ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՎԱՆ ԿՈՒԽՏԱՅԻՆ



10.07.2012 / 15:07
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ Է



10.07.2012 / 15:00
ՌԴ ԲԱՆԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՓՈՐՁԸ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ

ՌԴ ԲԱՆԱԿՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ Է ԱՄՆ-Ի ՓՈՐՁԸ, ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ՝ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։










Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Ежедневная электронная газета “Национальная Идея”