Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


16.02.2012

Հրուշը որպես գժերի պաշտպան

Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ

Օրերս Հայաստանում գտնվող ՌԱԿ ատենապետ Մայք Խարապյանը, ընտրությունների նախաշեմին մի շարք պաշտոնական հանդիպումներ ունենալով երկրի բարձրաստիճան այրերի հետ, դրանով փաստեց, որ պատրաստակամ են առաջիկայում սատարել իշխանություններին՝ քաղաքական արևի տակ սեփական տեղն ունենալու ակնկալիքով: Նախագահական նստավայրից պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ Մայք Խարապյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Դրանով էլ Սերժ Սարգսյանը հստակ ցուցադրեց, որ սփյուռքյան ավանդական երեք կուսակցություններից առնվազն մեկը՝ ՌԱԿ-ը, իր կողքին է: Դա նաև «մեսիջ» էր դաշնակցությանը, որ «սուրբ» տեղը դատարկ չի մնում, և եթե շարունակեն «խաղեր տալ», ապա իրենց տեղն իշխանական կերակրատաշտի մոտ կզբաղեցնի ռամկավարը: Ստացվեց նաև կառավարության մամլո հաղորդագրությունը, որ ՌԱԿ ատենապետը վարչապետի հետ հանդիպման ժամանակ ներողություն է խնդրել իր կուսակցի` Տիգրան Սարգսյանին հասցեագրված անհիմն մեղադրանքների համար: Սրանով էլ վարչապետն ի ցույց դրեց, որ ռամկավարները ոչ միայն նախագահի կողքին են, այլև չեն պատրաստվում ներիշխանական ինտրիգների մասնակցել և վարչապետի աթոռը փափագողներին օգնել՝ Տիգրան Սարգսյանին գահընկեց անելու հարցում: Ստացվեց նաև սփյուռքի նախարարության հաղորդագրությունը, որ ՌԱԿ պատվիրակությանն ընդունեց Հրանուշ Հակոբյանը: Բայց եթե այն երկու հանդիպումների ենթատեքստերն ակնհայտ էին, ապա անհասկանալի է, թե ինչ արեց նախարար Հակոբյանը: Նա իր աշխատավայրում ոչ միայն ընդունեց Խարապյանի հետ եկած ՀՌԱԿ նախկին ատենադպիր Կարեն Կակոյանին, այլև ողջ հասակով նրա հետ նկարվեց ու նկարը տեղադրեց նախարարության կայքում:
Բայց չէ՞ որ այս վերջին ամիսներին լրատվամիջոցները ողողված էին նյութերով, որ Սփյուռքի բարերարների նվիրաբերած 5 գրասենյակային տարածքները վաճառել են ու գումարն էլ գրպանել ենՀարություն Առաքելյանն ու Կարեն Կակոյանը: Եթե տիկին Հակոբյանն իր սովորության համաձայն՝ ականջալուր չի լինում ԶԼՄ-ների բարձրացրած խնդիրներին, ապա գոնե պարտավոր էր ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրություններին տեղյակ լինել, մանավանդ որ դրանք վերաբերում էին սփյուռքյան կուսակցություններից մեկին: Դեռ ամիսներ առաջ դատախազության լրատվության պատասխանատու Սոնա Տռուզյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ ՀՌԱԿ անդամ Սլավա Սարգսյանի բողոքը՝ ուղղված գլխավոր դատախազին, ուղարկվել է ոստիկանություն, և այնտեղ նյութեր են նախապատրաստվում Հարություն Առաքելյանի և Կարեն Կակոյանի դեմ քրեական գործ հարուցելու համար: Դրանից որոշ ժամանակ անց Սոնա Տռուզյանը նոր հաղորդագրություն տարածեց, որում ասվում էր, որ Հարություն Առաքելյանի ու Կարեն Կակոյանի կողմից գրասենյակային տարածքներն ապօրինի օտարելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ասեմ ավելին. տարածքներից մեկի մասով արդեն կա բացահայտում, որ գնորդը նշել է, թե ինքը ոչ թե այն նվեր է ստացել, այլ գնել է, իսկ գումարը տվել Կարեն Կակոյանին, դա պնդել է նաև նրա հետ առերեսման ժամանակ: Կարեն Կակոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով. «Առանձնապես խոշոր չափի վատնում-յուրացում», և նրան սպառնում է 5-8 տարվա ազատազրկում: Իսկ հիմա Սփյուռքի նախարարը սփուռքահայ բարերարներին ներկայանում է այս նկարով, որտեղ ի՞նչ է ուզում ասել՝ որ իրենց գումարները հուսալի ձեռքերո՞ւմ են, թե՞ իր կողքին կանգնածի փորում: Տիկին նախարարը, հավանաբար, կփորձի իր քայլն արդարացնել, թե ինքն ինչ կարող էր անել՝ պատվիրակության կազմի մեջ է ընդունել հիշյալ անձին: Բայց չէ՞ որ նախարարը կարող էր ասել, որ այդ անձի ներկայությունը ցանկալի չէ իր ընդունելության ժամանակ, և երկրորդ. ծայրահեղ դեպքում կարելի էր այնպիսի նկարներ տարածել պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ նա չէր երևա: Կոմերիտական ու կուսակցական խորհրդային դպրոց անցած նախարարին մենք չէ, որ պետք է սովորեցնենք՝ ինչպես մոնտաժել անցանկալի անձին:
Այն, որ Հրանուշ Հակոբյանը հաճախ է ընկնում սկանդալային պատմությունների մեջ՝ իր տարաբնույթ անհարկի ընդունելություններով, վաղուց է հայտնի: Բավական է հիշել սփյուռքի նախարարի կողմից ջերմ ընդունելության արժանացած «ինքնուս ֆիզիկոս» երիտասարդին, որը «սխալ» էր հանում աշխարհահռչակ բոլոր ֆիզիկոսներին միասին վերցրած: Այն ժամանակ տիկին նախարարն արդարանում էր, որ չի կարողացել ճշտել երիտասարդի ով լինելն իրականում, քանի որ նա եկել էր դրսից ու նրա գործունեությունն ու կենսագրությունն իրեն հայտնի չէին, սակայն այս դեպքում հազիվ թե կարողանա նման արդարացում գտնել, քանի որ իր կողքին կանգնածը հայաստանցի է, և նրա տխրահռչակ գործունեության մասին պատմություններով ողողված են վերջին ամիսների գրեթե բոլոր լրատվամիջոցները: Այդ ավանտյուրիստ «ֆիզիկոսի» դեպքում Հրանուշ Հակոբյանն  արդարանում էր, որ այդ հանդիպմամբ ընդամենը նախարարության ու անձամբ նախարարի հեղինակության հետ է խաղացել, ուրիշներին հո չի՞ վնասել: Թեպետ սա էլ արդարացում չէ, քանի որ երկրի քաղաքացու համար ավելի նվաստացուցիչ բան կա՞, քան իր երկրի պետական կառույցների ու նրա ղեկավարների հեղինակազրկված լինելը: Բայց դա մի կողմ թողնենք և տեսնենք, թե Կարեն Կակոյանին այսպիսի ընդունելության արժանացնելն արդյոք միայն նախարարության ու անձամբ նախարարի հեղինակության հետ խաղալ է նշանակում: Չէ՞ որ այս նկարը տեսնում են նաև Սփյուռքի բարերաները, այն անձինք, ովքեր այդ տարածքները նվիրել են կուսակցությանը և հիմա տեսնում են, որ ոչ թե իրենց նվիրատվություններն են պաշտպանվում պետության կողմից, այլ դրանք թալանողները: Ինչի՞ համար է այդ դեպքում սփյուռքի նախարարությունը` տեղացիների կողմից սփյուռքահայերին «քցելը» հովանավորելո՞ւ: Հետո էլ բազմապիսի ծրագրեր են փորձում իրականացնել՝ սփյուռքահայերին սիրաշահելու ու Հայրենիքի հետ կապելու համար: Իսկ ամենաչարչրկվածն էլ դրանց մեջ «Արի տունն է»: Բայց սփյուռքահայի ինչի՞ն է պետք՝ գա տուն, երբ արդեն այնտեղից է տեսնում, թե ինչ է կատարվում մեր տանը:

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 16:25
ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ



23.02.2012 / 16:15
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ



23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics