Հրապարակումներ

Սասունի ժամանակները, կամ՝ մեր ժամանակների Սասունը
«Բա ասում էիր, թե կգաս, ա՜խ դու անջիգյար...»
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանյան ընտրությունների պատմության մեջ գրանցվեցին նաև Հրազդան քաղաքում փետրվարի 12-ին կայացած ընտրությունները: Եվ որքան էլ տարբեր ու բազմաբովանդակ վերլուծությունների արժանացան տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրությունները, միևնույն է, մեր իրականության մեջ այդ ընտրությունը մնաց որպես նորմալ ընտրություն, և ինչպես միջազգային, դիվանագիտական, այնպես էլ տեղական կազմակերպություններն ու երկու թեկնածուների կողմերը խիստ բացասական արձագանքներ չհնչեցրին: Եվ եթե արձագանքները համեմատում ենք Հայաստանում բոլոր ժամանակներում կայացած ընտրությունների արդյունքների հետ ու այդ ամենին էլ գումարում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հնչեցրած նորմալ գնահատականը, ապա ընկալվում է, որ այս անգամ հրազդանցիները գնացին մաքուր ընտրության: Բայց սա հարցի միայն մի երեսն է, մյուս երեսն այն է, որ 90-ականների սկզբի վախը դեռ ժողովրդի միջից դուրս չի եկել, իսկ Հրազդանում սասունյան առասպելները դժվար են մարում ու ընտրությունից ընտրություն հրազդանցիների վախը վերականգնվում է, մանավանդ երբ քվեաթերթիկում հայտնվում է Սասուն Միքայելյանի անունը: Հրազդանում մինչև 1999 թվականն ընթացող թե՛ համապետական, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն ընթանում էին այն ժամանակների սասունականների զինված ուժերի ահուսարսափի ներքո, և այդ հիշողութունը ժողովրդի մեջ ամբողջովին դեռ չի մոռացվել: Իսկ ընտրակաշառքը ծնվեց հենց այդ տարիներին, երբ ձայնը դարձավ առարկա: Փաստորեն, այն ժամանակների Սասունը դեռ Հրազդանում է. մի տարբերությամբ, որ այն ժամանակ չկային այսքան շատ ու բազմապիսի լրատվամիջոցներ, սոցիալական ցանցեր ու համացանցեր, որ կարողանային ֆիքսել Սասունի արածները, և նա այն ջրից «մաքուր» դուրս եկավ ու հիմա այս ջուրն է ուզում մտնել նույն «մաքրությամբ»: Բայց մաքրության մասին մենք դեռ կխոսենք:
Ինչպես գիտենք, ընտրությունների ժամանակ ի հայտ է գալիս ընտրողների մի զանգված, որին չի հետաքրքրում, թե ընտրությունների ժամանակ ովքեր են թեկնածուները: Նրանք ընտրությունների ավարտից 1-2 ժամ առաջ գալիս-հավաքվում են ընտրատեղամասերի առջև, ու ձայնի համար ով վճարում է, նրան էլ ընտրում են: Նույնը եղավ Հրազդանի քաղաքապետի՝ փետրվարի 12-ի ընտրությունների ժամանակ, և այդ վերջին 1-2 ժամը Սասունը շատ ռեալ օգտագործեց: Դա էր պատճառը, որ բոլոր ընտրատեղամասերում ձայները հաշվելու առաջին պահերին, երբ ըստ Ընտրական օրենսգրքի՝ քվեատուփից մեկ-մեկ հանվում էին քվեաթերթիկները, առկա քվեաթերթիկների վերնաշերտում (այսինքն՝ քվեարկության վերջին ժամերի արդյունքներով) հայտնվեցին Սասունի գնած ձայները: Իսկ որ Սասունը ձայներ գնեց հենց այդ օրն ու այդ ժամերին՝ փաստ է։ Հակառակ դեպքում՝ այդ ինչ պոռթկում էր ընտրողների մեջ հենց փետրվարի 12-ին, ժամը 18.00-ից հետո, այդ ինչ սեր էր Սասունի նկատմամբ, որ արթնացավ միայն այդ ժամերին, որ չէր արթնացել Սասունի նախընտրական քարոզչության ընթացքում նրա բոցաշունչ ելույթներից հետո:
Ոչ մի սեր էլ չկար, ոչ մի պոռթկում էլ չկար: «Սասունն իրիկուն փող բաժնեց»,- Սասունի նկատմամբ ունեցած «սիրո» մասին մեր հարցին այսպես պատասխանեց հրազդանցի Ժորա պապն ու ամբողջացրեց մեր պատկերացումները:
Եվ ահա թե ինչու քվեատուփի վերնաշերտում հայտնված (այսինքն՝ երեկոյան ժամերին քվեարկված) 100-150 քվեաթերթիկները, միանշանակ, պատկանում էին Սասուն Միքայելյանին, ու եթե այդպես չլիներ, Սասունն այսօր չէր ունենա իր շուրջ 2500-4000 ձայները։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ.
27 տեղամաս x 100 ընտրող= 2700 ձայն
27 տեղամաս x 150 ընտրող= 4050 ձայն
Այնուհետև, աս 100-150 ձայներից հետո, քվեատուփն անցնում է իր իրական վիճակին ու այդպես մինչև վերջ:
Փաստորեն, եթե գործող քաղաքապետն ու իր թիմակիցներն ինչ-որ արել էին, արել էին բացառապես ընտրություններից առաջ, և ամեն ինչ արեցին, որ ընտրությունների օրը տեղամասերում լինի բնականոն ընտրություն, ապա մեր հին ու նոր ժամանակների Սասունը դարձյալ կիրառեց իր բոլոր ժամանակների ձեռագիրը. էլի ընտրությունների օրը Սասունի մարդիկ խումբ-խումբ հավաքվեցին տեղամասերի մոտ, փորձեցին խանգարել, վախեցնել, ահուսարսափ տարածել, լարվածութուն ստեղծել ու վերջին ժամերին ձայն գնել: Սասունն այդ օրը տարածեց, թե բերում են ծերերի, ինքնուրույն ընտրել չկարողացող մարդկանց և նրանց փոխարեն քվեարկում գործող քաղաքապետի օգտին։ Այդ դեպքում մի հարց էլ առաջանում. ինչո՞ւ ամենամեծ թվով մասնակցությունը գրանցվեց հենց Սասունի հայրենի Վանատուր գյուղում, որտեղ գործող քաղաքապետն ընդամենը 120 ձայն էր հավաքել, իսկ Սասունը՝ 2074: Մեծ մասնակցություն գրանցվեց Վանատուրում, որովհետև, ինչպես վանատուրցի մեկը մեզ հետ զրույցում ասաց, «Սասունի երեսից, զոռով» այդ գյուղի բոլոր անկողնային հիվանդները, կույրերն ու կաղերը եկան քվեարկության։ Մի կին էլ, արցունքն աչքերին, ասաց. «Բալա ջան, քուրս տունը դրած ա, ես էկեր եմ ընտրության, քվորս դիակի կողից էմ հելե էկե»... Ուրեմն, ամեն ինչ պարզ է. «Սասունը գող-գող մածունը կերավ, գնաց տատի մոտ ինձ վրա դրավ»: Փաստորեն, Սասունի ձեռագիրը կրկնվեց: Բայց եթե վերլուծում ենք, որ Սասունն առաջ դա անում էր միայն իր ուժերով, իսկ հիմա մոտ 11000 ձայն ստացավ ՀԱԿ կարկառուն դեմքերի բացահայտ և ԲՀԿ, ՀՅԴ քողարկված օգնությամբ, ապա երևում է, որ, ինչպես ժողովուրդն է ասում, «Սասունն էլ առաջվանը չի»: Եվ իրոք, առաջվանը չի։ Փաստորեն, Սասունը հերթական անգամ խաբեց «հարազատ ժողովրդին», քաղաքապետի ընտրությունների նախընտրական բոլոր հանդիպումներում ասաց՝ «Գալիս եմ, գալիս եմ ձեզ փրկեմ» ու չեկավ, իսկ ժողովուրդն էլ այնպես չէ, որ խեղդվեց կամ վերացավ։ Ամեն ոք Հրազդանում անցավ խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի, իսկ Սասունը մնաց իր խոհերի հետ: Սասունը վերջին նախընտրական հանդիպմանը, որը տեղի ունեցավ մարզպետարանի շենքի հարակից հրապարակում, իր հերթական՝ «ելույթ» չասեմ, աղեկտուր գոռգոռոցի մի պարբերության մեջ, հայացքը հառելով Հրազդանի վարչական շենքին և դիմելով վերջինիս պաշտոնյաներին, հայտնի ֆիլմի ոճով ասաց. «Հե՜յ Դուք, վերևում, լսե՜ք, ամսի 13-ին գալիս եմ»։ Ասաց ու չեկավ, և այդ չգալն ամենևին էլ պատահական չէր։ Գուցե արդեն անցել են Սասունի վերևում լինելու ժամանակները, չէ՞ որ 2012-ի վերևն այլևս 1990-ականների վերևը չի, որտեղ կարող են ներթափանցել սասունները, մերօրյա վերևի համար խելք ու գրագիտություն է պետք, և ուրեմն, մեր ժամանակների Սասունի ժամանակն այլևս սպառված է, և նա հավերժ մնաց ներքևում:
Փաստորեն, եթե խոսենքՆիկոլի ոճով, ապա կստացվի՝ ՀԱԿ+ԲՀԿ+Ժառանգություն+ՀՅԴ+փող=ՀՀԿ-ն Հրազդանում մնաց իշխող:
Եվ ստացվում է, որ ՀՀԿ-ն Հրազդանում լավ աշխատեց, չնայած այստեղ ևս ժողովուրդն իր իմաստնությունն ունի, և ասում են, որ սա մարզպետի ուժն է։ Ու եթե այստեղ չլինեն մարզպետն ու իր մեթոդները, ապա ՀՀԿ-ն էլ, ՀՅԴ-ն էլ, ՀԱԿ-ն էլ, ԲՀԿ-էլ մի ժամում կխառնվեն իրար... Իսկ որ մարզպետն այստեղ ինչ-որ խորհրդավոր ազդեցություն ունի՝ երևում է բոլոր ընտրություններից...
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն



Կարծիքների քանակը - 22
Կարծիքներ
im kamandir du iroq davachanes che,mi or akanjis kases che
Aram Danielyan djaaaaaaaaaaaaaan. Haverj qaxaqapet/ Amboxj ashxarhin cyuc tvecir, te ov e TXEN. Halala, axpers.
es maladec. es basharel em arel em. kuzem eli kanem.. poxin munat. esem harstacoxn
mersi vor mteleq im jebern u esqan svaxvel eq indz. :)))))))))))). uuuuuuuuttttttttem dzez
еее вввиии в низу сасунцкии уроди ..шуржт наи дзер сах кохмнакицнерн овкерен инч иравунк унек кахакапетарани ашхатохнерин вираворек. ете дзер макардакн. ес вор дарне аи гехаци етамнацнер.ен ум вираворум ек ет дзер асценерне етпес похоцаин питаков ек ман галис. штабнерум алкашаноц ер, шуржтел анбарояканнеров аваквац.
hima inch menq el asenq [email protected] qaxaqapet jamanak ira ashxatox sonai het er, sonan harstacav sasuni tvac taracqnerov, hima el caxuma u apruma, esi [email protected] jurnaln a, de duq aseq es el asem
Anna mi guce qezela tarel [email protected]? voncor te porc unes ,ha))))))))))
ay voxormeliner duq amot chuneq himael mardkanc andznakanneq drel qnnarkum,ay vochnchutyunner,srtnert paytuma uxxaki naxandutyunic,amota sax Hanrapetutyunov xaytarak eq exel,txmarner
ay aramik en jamanak ureir erb vor alvinait jermukum tklor caric kapel einq,ba gayir prkeir ,darcrecinq moxraman heto tvinq qez lavel nayum es,halala qez paron danelyan ba dra galuboy [email protected],karoxa qez papa en asum haaaaa haaaa haaa,xndaceq joxovurd es ci cer [email protected]
ay armine kochvac etincha arel [email protected] mer hamar, vay gites shaaaaaaaaat cicaxeli eq,en jamanak nstav inch arec vor himael noric uzum eiq vor nster saaaaaax [email protected] lceler glxin,angraget [email protected] kyanqum qaxaq chikara xekavari,der nmannerin inch xelq dnenq bolortel eteq eli havaqacu eq,
ay xexkatakner, drel eq mardkanc andznakan kyanqic eq xosum, hima inch menq el asenq [email protected] um heta exel? um ogtagorcacna ogtagorcel? et cheq baci ogtagorceluc u hayhoyanqic en koxm el xoselu tema chuneq, isk du Armine kochvac ,vor etpes prvel es , et sasunna qez hovanavorel 7000 dramov,ira hashvin es etpes prvel, et [email protected] cher vor Qocharyani @ntrutyan jamanak dzer gyuxin stipec @ntrutyun anel, nuynisk dzer hargarjan gyuxi kanayq, amotela asel, irenc takashoreri mijic ein hanum [email protected],axr et [email protected] berec [email protected], es lriv dra ardyunqna, dranic heto mi boxoqeq te [email protected] vatna
Հրազդան քաղաքի ընտրություններում լրացուցիչ 3000 քվեարկող է ավելացվել ընտրացուցակներում: 2008թ. Հրազդանի ՏԻՄ ընտրություններում ընտրացուցակներում ընդգրկված էր 41 հազար հոգի, 2012թ. ընտրողների թիվն այդ քաղաքում հասել է 44 հազարի: Ովքեր են նրանք?? Գուցե Հրազդանը Փարիզն է դարձել, որտեղ մարդիկ երազում են ապրել... Կարծում եմ կատարվել է պետական հանցագործություն եւ Սասուն Միքայելյանը միայնակ կռիվ է տվել ողջ պետական ապարատի դեմ` ըստ էության հաղթանակ տանելով:
Hermine erevuma Sasuni het andznakan harcer unes... Karoxe cankutyun es unecel kez dipchi.. ?Imaci Sasuni nman azniv mardun [email protected] mexqe.... Ay qo asac mayr u harserin Aramd merav tanelov u...... Erevi xarnel es...
te srtnert kangnuma vor chkaroxacaq lapatkanerov qveatertik lcneq u mekel vor dzer gyuxum el merel chmnac vor bereiq @ntrutyan ay dran eiq @ndunak ay lpirshner [email protected] u pox bajanelnela dzezanic exel mi ban lav imaceq nranq en [email protected] xosum ayn masin [email protected] vor lav karoxanum en anel u tariner sharunak arel en te en jamanak amen inch dzer dzerqum er dzez kareli er? vor urish mard er @ntrvum duq eiq ancnum [email protected] arden takashoreri mej eiq lcnum hanun kamandiri )))
Ev heto mi banel avelacnem Hargarjan Armine du lav gites stex ova Srbapixc ete aprel es Sasun Miqayelyani het nuyn qaxaqum qez aveli lav petq e parz lini ov e srbapixc? te moracel eq erb vor [email protected] ir dzern er el qaxaqum mayr u hars cher toxel dranq ho bolort lav giteq erevi inqtel qo kashvi vra zgacel es chnayac inch em asum dzer [email protected] etqaniya hasnum hasu chi aveli barcr gaxaparneri duq erdvyal sasunakaner eq )))))
Verjapes [email protected] maqrvec nman bexavorneric verjapes karanq hangist shnchenq teche nra [email protected] amboxch [email protected] irencov kanein mardkanc vaxcnelov u stipelov porcum ein inch vor bani hasnel nalogner havagel vorpesszi mi qani bexavorner kusht porov hac utein .... es patkeracnum em ete ays @ntrutyunnerum [email protected] haxter nranc Vanaturcineri [email protected] el prostin cher mna vor tapaharein drsum cinikavari sa e dzer [email protected] harmarveq vor duq partvel eq ))))))
ara aram poxert keran xapecin qez5000 caynov piti kreir sasunin,hima qaxaqapet dues te nkeruhit alvinan,haziv qezanic sasuni ogtagorcacn es ogtagorcum et tanaqamani hamares ashxatum <txa es kochvum>mer herosinel anuneq dnum ay caxvacner,et poxert qaxaqi vra caxci voch te lragroxnerin tu kovali het miasin
Inch eq glux govum? Haxtel e Aram [email protected] ev verj. Nra [email protected] tox voch-voq chveragri iren. Ete uzum eq imanal-asem, aveli shat xangarel en, qan ognel. Aus [email protected] mimiaun ARAM DANIELYANINN e ev Hrazdani ankashar u Danielyanin sirox [email protected]
voc-voq [email protected]@
Այս ընտրությունները կրկին անգամ ապացուցեցին,որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը:Հայ ժողովուրդ դու արժանի ես քո իշխանությանը:Հրազդանցիներ դուք արժանի եք ձեր քաղաքապետին,որովհետև Սասունը շատ էր ձեր համար:Ինչպես կարելի է 5000ով ձայնը ծախել,ես խղճում եմ ձեզ ,դուք ողորմելի եք: Ինչպես կարելի էր Սասունի արածը մոռանալ,նա ձեր համար պատրաստ էր կյանքը տալ,բայց դուք ուրացաք դա,ուրացաք 5000 դրամով:
Hakob Haloboghli ches amachum du.... Ay tget.... Ov es du ? Srbapighc mi mard, vor hay kochvelu iravunq chuni.... Amot kez... Vonc karelie herosin edpes nerkayacnel... Tget es du Hakob kochvac...
Hakob Haloboghli ches amachum du.... Ay tget.... Ov es du ? Srbapighc mi mard, vor hay kochvelu iravunq chuni.... Amot kez... Vonc karelie herosin edpes nerkayacnel... Tget es du Hakob kochvac...