Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


20.02.2012

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի կենտրոնում, Մարգարյան հիվանդանոցին հարող Մաշտոցի պուրակում, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լարվածության մեջ են պահում մայրաքաղաքի որոշակի հատվածին: Արդեն 9-րդ օրն է՝ Մաշտոցի պուրակը դարձել է հանրային այգի ու հսկվում է հանրության կողմից: Մի քանի օր շարունակ ՀՀ շատ քաղաքացիներ հսկում են պուրակը: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպում` ի պաշտպանություն Մաշտոցի պողոտայի մոտ գտնվող այգու, որը ցանկանում են «կրպակապատել»: 
Խմբի անդամները պատրաստ են քաղաքակիրթ երկխոսության և կարծում են, որ խնդիրն անլուծելիներից չէ: «Մինչ այդ մի քանի անգամ մենք նամակներ ենք գրել՝ ուղղված քաղաքապետարանին և այդպես էլ պատասխանը չենք ստացել: Փաստաթղթեր չեն տրամադրվում, որովհետև չկան, և շինարարությունը ապօրինի է»,- պնդում են ցուցարարները:
Բնապահպանների կարծիքով՝ այս օրինագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Օրհուսի, Էսպոյի և այլ կոնվենցիաներին, ինչպես նաև Հայաստանի կառավարությանն ուղղված` Օրհուսի կոմիտեի պահանջներին: «Օրենքի համաձայն, իրենք պետք է ցուցանակ տեղադրեին, վրան գրեին՝ ով է կառուցում, ինչ է կառուցում և ինչ նախագծով:  Մենք պահանջում ենք այդ փաստաթղթերը, մեզ ոչինչ չեն տրամադրում»,- ասում են բնապահպանները:
Մենք բոլորս այսօր պայքարում ենք որոշակի խնդիրների լուծման համար: Եթե մի կողմ թողնենք կողմերի մեկնաբանությունները, ապա հարց է առաջանում, թե ինչի մասին են խոսում մաքուր փաստերը: Իսկ փաստն այն է, որ Երևանի կենտրոնի սակավաթիվ կանաչապատ տարածքներից մեկում նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորչությամբ առևտրային գոտի է կառուցվում: Քաղաքաշինության ու հանրային շահի տեսանկյունից այդ ակնհայտորեն հակահասարակական ձեռնարկին դեմ են դուրս եկել մի խումբ երիտասարդներ, ովքեր, չնայած այս օրերին տիրող ցրտին, մի քանի օր շարունակ, վաղ առավոտից մինչև ուշ երեկո փորձում են քաղաքային կանաչ տարածքը պաշտպանել առևտրային գոտու վերածելուց: Այն, ինչ պետք է ի պաշտոնե աներ քաղաքապետարանը, այսինքն՝ պաշտպաներ ու բարեկարգեր հանրային համարվող կանաչ տարածքները, նրա կողմից հովանավորվող ոտնձգություններից պաշտպանում են մի խումբ երիտասարդներ: Դա էլ բավական չէ, քաղաքապետարանն օգնության է կանչել նաև Երևանի ոստիկանական վարչությանը, որպեսզի ոստիկանության միջամտությամբ ու օժանդակությամբ Երևան քաղաքի կանաչ տարածքները վերածվեն առևտրային գոտու: Դա էլ բավական չէ, այսօր քաղաքապետարանի դիմաց հավաքված ակտիվիստների հետ  քաղաքապետը չի ցանկացել հանդիպել` հայտնելով, թե ակտիվիստների հետ չի հանդիպի, քանի որ նրանց հետ խոսելու թեմա չունի:
Իսկ ո՞ւմ տարածքն է այգին և ո՞ւմ տարածքը կարող է դառնալ առևտրային գոտին: Պարզվում է՝ այգին Երևանի քաղաքացիների տարածքն է, իսկ առևտրային գոտին՝ ինչ-որ գործարարների: Կարելի է ենթադրել, թե ովքեր կարող են կանգնած լինել առևտրային գոտու շինարարության հետևում, երբ դա գրեթե սեփական կրծքով պաշտպանում են քաղաքապետն ու ոստիկանությունը: Ցավալի է, բայց փաստ, որ քաղաքապետարանը և ոստիկանությունը, փաստացի, աջակից լինելով գործարար խավին, դուրս են եկել հանրային շահի դեմ:
Պուրակի զգալի մասը կազմող ծավալուն տարածքները, որոնք ոստիկանության ու քաղաքապետարանի հովանավորչությամբ փորձ է արվում զավթել հանրությունից, այսօրվա շուկայական գներով ոչ թե մի քանի հարյուր հազար, այլ մի քանի միլիոն դոլարի արժեք ունեն: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ ոչ մանր և ոչ էլ միջին բիզնեսի շահերը չէ, որ պաշտպանվում են: Այս իրավիճակում բացարձակապես կարևոր չէ, թե փաստաթղթային առումով որքանով է հիմնավորված կանաչ տարածքներն առևտրային գոտի վերածելու քաղաքապետարանի ու ոստիկանության կողմից հովանավորվող գործողությունը: Պարզ բանականությունը կասկածի տեղ անգամ չի թողնում մտածելու, որ քաղաքի կենտրոնում կանաչ տարածքի պաշտպանությունը բխում է հանրային շահից, իսկ դրա վերացումը դեմ է հանրային շահին, անկախ այդ մասին պետական որևէ մարմնի կայացրած այս կամ այն որոշումից:
Այնուամենայնիվ, այս պահին Մաշտոցի այգու պաշտպանության ցույցն այժմ շարունակվում է: Ակտիվիստներն այժմ գտնվում են Մաշտոցի պուրակում կառուցված կրպակներից մեկում և հրաժարվում են լքել այն` մինչև շինարարությունը չկասեցվի: Ոստիկանության Երևանի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը ժամանել է այգի և հայտնել, որ կրպակից չհեռանալու դեպքում ստիպված կլինի այլ միջոցների դիմել: Ոստիկաններն էլ, իրենց հերթին,  20 րոպե ժամանակ են տվել ակտիվիստներին շինհրապարակն ազատելու համար, հակառակ դեպքում ուժ կգործադրեն:



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Mike10:09 | 21.02.2012
    Анюте - согласен с Вами и от себя добавлю, что западные гранты посредством местных грантоедов ненесут еще немало вреда нам. Кстати, утром один из моих знакомых рассказал, что там вчера происходило: собралась толпа бездельников и орала разные лозунги. По словам знакомого, ситуация была настолько нелепой, что если бы кто-ты выкрикнул ругательство, то все "протестующие" его подхватили бы, даже не понимая ЧТО они орут!!! А если они такие принципиальные, то пусть потребуют снести кафе в этом же сквере... Но, как говорится, NO COMMENT
  • Анюта08:13 | 21.02.2012
    ага.... и знаешь больше всего что бесит, что молодые активисты и экологи ВДРУГ заметили вопиющую несправедливость. что же "хозяевам города" мешало взбунтоваться, когда летом в этом саду деревья сохли? ПЛЕВАТЬ ХОТЕЛИ АКТИВИСТЫ И НА ПРИРОДУ И НА ДЕРЕВЬЯ, ПРОСТО СЕЙЧАС УДОБНЫЙ МОМЕНТ ДЛЯ ШОУ... и это вызывает гораздо больше омерзение, чем поведение тарона маргаряна.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 16:25
ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ



23.02.2012 / 16:15
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ

ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ



23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics