Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


21.02.2012

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը վերջապես խոսաց: Նրա ցուցմունքներին շունչները պահած սպասում էին հատկապես լրագրողները, որ դահլիճ մտնելու համար հերթ են կանգնում, ներսում տեղավորվելու համար էլ` կարգադրիչների հետ կռվում:  Ասես դարի դատը լինի: Ուրիշ հետաքրքիր իրադարձություն երկրում է՛լ չկա: Մարգար Օհանյանի ցուցմունքներին սրտատրոփ սպասում էին նաև մյուս երեք ամբաստանյալները:

Եթե դահլիճն ու լրագրողները սենսացիոն բացահայտումներ էին ակնկալում, ապա ամբաստանյալները` իրենց հասցեին արված հայտարարություն: Այդպես էլ եղավ: Բացառությամբ սենսացիայի: Մարգար Օհանյանը շտապեց հիասթափեցնել. սենսացիա չի լինելու, ընդամենն ասելու է այն, ինչ կա և ապացուցելու է իր անմեղությունը: Բայց մինչ ցուցմունք տալը, դատարանը լսեց Օհանյանի պաշտպանին, ապա մերժեց 3 մլն դրամով գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

«Ոստիկանությունում 31 տարվա ծառայության ընթացքում կառավարական երկու պարգևի եմ արժանացել, 70 խրախուսանքի: Ես ծառայել եմ իմ երկրին ու սպա եմ, ղեկավարել եմ 1000 հոգանոց կոլեկտիվ և չէի կարող ինձ թույլ տալ նման բան անել, ինչի համար մեղադրվում եմ»: Սա հատված է դատարանում Մարգար Օհանյանի հայտարարությունից: Օհանյանը նաև նշեց, թե  երկու տարում ոտքի է կանգնեցրել ՃՈ-ն, որի բյուջեն 2008-ին ընդամենը 1 մլրդ 700 մլն դրամ է եղել: 2010-ին արտաբյուջեի հաշվին դարձել է 4 մլրդ 850 մլն դրամ:

Օհանյանը մի քանի ժամ մանրակրկիտ ցուցմունք էր տալիս, պաշտպանվում առաջադրված մեղադրանքից ու հերքում իր դեմ տված ցուցմունքները: ՃՈ նախկին պետը մեկ առ մեկ մեջբերեց դատարանում հարցաքննված վկաների խոսքերը, որոնք, իր համոզմամբ, կեղծ են ու շինծու: Ժամանակ առ ժամանակ հարցեր էր ուղղում ամբաստանյալներին, որոնք նախորդ նիստին հրաժարվեցին թե՛ խոսելուց, թե՛ հարցերին պատասխանելուց: Օհանյանի հարցադրումներից ամբաստանյալներն ակնհայտ լարվում էին: Վկան հանգամանքն էր, որ նույնիսկ իրենց հասցեին լուրջ մեղադրանքներ լսելուց հետո նրանցից ոչ մեկի «դուխը» չհերիքեց վեր կենալ ու գոնե մի բառ ասել կամ ժխտել, թե ստիպողաբար է ցուցմունք տվել: Երևի, զարգացումներից զերծ մնալու համար, որովհետև պարզ չէր, թե դրանից հետո ինչ կասեր Օհանյանը: Չխոսեցին նաև այն ժամանակ, երբ Օհանյանն ասաց, որ Մախմուրյանին ու Լևոնյանին ստիպել են ցուցմունք գրել 6-րդ գլխավոր վարչությունում, և Լևոնյանն այնտեղից դուրս է եկել պատգամավորներից մեկի միջնորդության շնորհիվ: Ո՞վ է այդ դուխով երեսփոխանը, որ կարող էր գիշերով 6-ի շենքից մարդ հանել: ՃՈ նախկին պետն անուն չհրապարակեց` ծանր գործը թողեց ձկան պես լուռ Լևոնյանին: 

Ոստիկանության գնդապետն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց, հայտարարեց, թե դրամական միջոցների չի տիրապետել, ոչ էլ պետական գույք է յուրացրել: Բենզինի կտրոնների բաշխման ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրել: Մարգար Օհանյանի խոսքով՝ քրեական գործում գոնե մեկ կտրոն, մի իրեղեն ապացույց չկա: 

Ցուցմունքի ամենասպասված մասը վերաբերում էր Ալիկ Սարգսյան-Մարգար Օհանյան հարաբերություններին: Ամիսներ շարունակ մամուլը գրում էր, որ Ալիկ Սերգեյիչն ինչ-որ բան չի ներել Մարգարին ու վրեժ է լուծել,  քրեական գործն էլ  հենց նրա թեթև ձեռքով սարքվեց ու հասավ դատարան: Դեպքից կարճ ժամանակ անց, իհարկե, Սերգեյիչն իրեն հատուկ արտիստիզմով ու դեմքի անմեղ արտահայտությամբ լրագրողներին ասում էր, որ Մարգար Օհանյանն իր ընկերն է, նույնիսկ կուզենար, որ նա ազատության մեջ հայտնվեր: Բայց դե, երևի, համ ասում էր, համ լեզուն կծում: Օհանյանը դատարանում կարծես այլ մարտավարություն ընտրեց և ասաց ամեն ինչ ու կարծես ոչինչ էլ չասաց: Ավելի շուտ, իր բնորոշմամբ, «ցեխ չշպրտեց»: Բառախաղն էր հետաքրքիր:

«Ինձ ասում են. ինչի՞ Ալիկ Սարգսյանի անունը չեմ տալիս: Ես իրականում յուրացում չեմ արել, ես գործ սարքողի տպավորությո՞ւն եմ թողել: Դա կարող է իմ դեմ տարվող տեռորի գլուխ կանգնած ոստիկանության այն ժամանակվա ղեկավարությանն էր հարիր»,- Մարգար Օհանյանի հայտարարությունն է: Իրականում ինչ ասաց Օհանյանը:

Ինքը յուրացում չի արել ու գործ սարքող չէ, որ անուն տա: Երկրորդը`  ոստիկանության նախկին ղեկավարությունն իր դեմ տեռոր է արել: Միամիտը միայն չի հասկանա՝ ինչի մասին է խոսքը և ում նկատի ունի Մարգարը: Հետևաբար, Ալիկ Սերգեյիչի հասցեին ասաց ինչպես ինքն էր ուզում ու իր ձևով: Օհանյանը նաև հայտարարեց, թե Ա.Սարգսյանը  ՃՈ-ում կադրային նշանակումներ էր անում, և որոշների հետ ինքը համամիտ չէր ու բարձրաձայնում էր:  Դատախազը փորձեց ճշտել. եթե չէր յուրացրել, ինչու չէր փորձել հանդիպել ու զրուցել նախկին ղեկավարի հետ: Ամբաստանյալն ասաց, որ ոստիկանության ղեկավարությունը նույնիսկ իր զանգերին չի պատասխանել: Դատարանն ավարտեց Մարգար Օհանյանի հարցաքննությունը: Մյուս նիստին կհետազոտվեն գործի նյութերը: Դա նշանակում է՝ ևս մի քանի նիստ, և կհրապարակվի դատավճիռը:

 



Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • David13:06 | 21.02.2012
    Բավական անհաջող է սարքված "գործը", եթե իհարկե սարքված է: Պարզ զգացվում է նաև այդ գործը քննողների սիրողական մակարդակը: Օհանյանն ասում է, "ո՞ւր է, գոնե մի կտրոն ցույց տվեք, որ ես յուրացրել եմ": Ես, իրավագիտությունից, քրեական օրենսդրությունից ու այլևայլ բաներից անտեղյակս` բանը չէի թողնի այդ հարցադրմանն հասնելուն: Կհարցաքննեյի բենզին տրամադրող մատակարարի համապատասխան պաշտոնատար անձանց ու կպարզեյի, թե ե՞րբ և ո՞ւմ կողմից են իրենց վերադարձվել ահռելի քանակությամբ բենզինի կտրոնները և դրանց արժեքի, որ տոկոսն են իրենք գրպանել ապօտինի "գործարքն" իրականացնելիս: Միանգամայն պարզ է, որ տեղի է ունեցել խոշոր չափերի գումարների յուրացում, դրա մասին հենց ամբաստանյալներն են ասում: Ուրեմն մնում է ենթադրել, որ բենզինի կտրոններն ստացվել ու մասամբ առանց վառելիք ստանալու վերադարձվել են մատակարարին` դրանց դիմաց կանխիկ գումարներ ստանալով: Քանի որ նման ծավալի "գործարքները" չէին կարող իրականացվել բենզալցակայաններում` մնում է ենթադրել, որ յուրացումների մեղսակիցները գտնվում են բենզամատակարար ձեռնարկության ղեկավարության մեջ: Ահա և շրջանը փակվեց:

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)





Հրապարակումներ


23.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Սլաքի» տեղը փոխել չի կարելի

«Սլաքի» տեղը փոխել չի կարելի



22.02.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել

Ինքնասիրության նշույլ անգամ չի մնացել



22.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության

Ինքնակոչ սոցիոլոգն ապագա ԱԺ-ում տեսնում է վեց կուսակցության



22.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները

Գլխավոր արծվի ջանքերն ու տառապանքները



21.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը

Կառավարությունը ձգձգում է Քաջարան գյուղի հարցը



21.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է

Մարգարի դեմ քրեական գործն անձնական հարաբերությունների արդյունք է



20.02.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը

Մաշտոցի պուրակը` հասարակությանը, առևտրային գոտին` գործարարներին. շարունակվում է պայքարը



20.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Դավաճանության հերթական ակտին սպասելիս

Դավաճանության հերթական ակտին սպասելիս



20.02.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է

Խաչատուրովի պատվի գործը բանակի պատվի գործն է



17.02.2012
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ
Սասունի հաղթանակների մասին

Սասունի հաղթանակների մասին



17.02.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել

Մարտունիկի էմիսարները Գյումրիում քարոզարշավ են սկսել



17.02.2012
Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին

Զառամյալ ՀՅԴ-ի, արժանիքներ չունեցող ՕԵԿ-ի և իրար դեմ աշխատող ՀՀԿ-ականների մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


23.02.2012 / 16:25
ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ

ՄԻ ՇԱՐՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԵՐԹՈՒՂԱԳԾԵՐ ԿՓՈԽԱՐԻՆՎԵՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ



23.02.2012 / 16:15
ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼ ԼԻՏՎԱՅՈՒՄ



23.02.2012 / 15:55
ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ

ԿԱՆԱՆՑ ԵՐԵՔ ՍԽԱԼՆԵՐԸ



23.02.2012 / 15:52
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ ՆԻՍՏՈՒՄ



23.02.2012 / 15:26
ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ

ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՆԵԼ ԿԱԼԱՆՔԸ «ՅՈՒԿՕՍ»-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎՐԱՅԻՑ



23.02.2012 / 15:21
ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐԸ



23.02.2012 / 15:06
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ` ԿԱԶԱՏՎԵՆ ՏՈՒՅԺԵՐԻՑ



23.02.2012 / 14:44
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՕՐԸ` ՀԱՅԵՐՆ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԸ ՄԻՇՏ ՄԻԱՍԻՆ ԵՆ ՆՇԵԼ



23.02.2012 / 14:26
ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ

ՀՀԿ-Ն ՓՈՐՁԵԼՈՒ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԵԼ



23.02.2012 / 14:02
ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ

ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ



23.02.2012 / 14:00
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ



23.02.2012 / 13:48
ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ

ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ` 4 ՕՐ ՀԱՆԳԻՍՏ



23.02.2012 / 13:43
ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

ՀԱՅԱԶԳԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ



23.02.2012 / 13:34
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԹԲԼԻՍՅԱՆ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



23.02.2012 / 13:12
ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ

ՀՀ ԿԳ ԾՐԱԳԻՐՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԳՆԱՀԱՏՎԵԼ Է, ՈՐՊԵՍ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ



23.02.2012 / 12:57
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԽՆԴԻՐԸ



23.02.2012 / 12:51
ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ



23.02.2012 / 12:38
 «ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ

«ՏՀՏ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ» ՖՈՐՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



23.02.2012 / 12:27
ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՄՈՐԹԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ` ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



23.02.2012 / 12:22
ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ՀՍՏԱԿԵՑՎԵԼ Է ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ` ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ



23.02.2012 / 12:19
ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ

ԱՎՏՈԲՈՒՍ Է ԱՅՐՎԵԼ



23.02.2012 / 12:15
ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ԱՎՏՈՎԹԱՐ. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



23.02.2012 / 12:02
ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ

ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻՑ



23.02.2012 / 11:50
ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀԱՆՑԱՎՈՐ ԱՐԱՐՔԻՑ ՀԵՏՈ` ՎԱՐՈՐԴԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ



23.02.2012 / 11:41
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՆ



23.02.2012 / 11:35
ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ Է ԴԱՐՁԵԼ



23.02.2012 / 11:14
ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ-ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԱՐԱՆԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ



23.02.2012 / 11:06
ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ

ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՊԵՏՔ Է ԼՐԱՑՆԵՆ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ



23.02.2012 / 10:50
ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ

ՌՈՄՆԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՎԱԽԵՑՆԵԼՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ԻՐԱՆՈՎ



23.02.2012 / 10:34
ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ

ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՆ ԵՐԹԵՎԵԿԵԼԻ ԵՆ



23.02.2012 / 10:21
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ԿԱԿԱՉԻ ԴԱՇՏԵՐԸ



23.02.2012 / 10:16
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԽԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ



23.02.2012 / 10:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



23.02.2012 / 02:12
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



22.02.2012 / 21:35
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է



22.02.2012 / 21:28
ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

ԵՎՐԱՆԵՍԹԻ ԽՎ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ



22.02.2012 / 21:03
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԺԱՄԱՆԱԿ ՄԻ' ԿՈՐՑՐՈՒ, ԿԱՐԴԱ'» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ



22.02.2012 / 20:46
«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ

«ՄԵՆՔ ԵՆՔ ԱՅՍ ՔԱՂԱՔԻ ՏԵՐԸ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՆԱՄԱԿԻՆ



22.02.2012 / 20:40
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏԱՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է



22.02.2012 / 20:36
ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ

ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՆԴԱԿՆ Է ՈՒՂԱՐԿԵԼ` ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԱՐՊԱՍ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Video

Video



Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am
Կայքը պատրաստվել է՝ AlbedoGraphics