Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


14.03.2012

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ

Նուբար ԱՍԼԱՆՅԱՆ (Հայֆա-Իսրայել)

Պարոն Ծառուկյան.

Այն բանից հետո, երբ Մաեստրո Հովհաննես Չեքիջյանը դիմեց ինձ, որ ես գտնեմ սիմֆոնիկ նվագախումբ և դահլիճ՝ կատարելու համար Արցախի  անկախության քսանամյակին և կենդանի ու զոհված նրա հերոսների հիշատակին հեղինակածս, Իսրայելում լույս տեսած (պակաս կարևոր չէ) «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» ստեղծագործությունը՝ միջոցներ հայթայթելու համար, 12 հուլիս 2011-ին պատվիրված փոստով դիմեցի Ձեզ, հետն էլ նվիրելով պարտիտուրի մեկ օրինակ: Ստացել եք, ստուգել եմ: Դիմեցի, քանզի մշակույթի նախարարության հետ իմ հարաբերությունները, Ցեղասպանության 90-ամյակին նվիրված «Սիփանա քաջեր» ստեղծագործությանս հանդեպ ցուցաբերած տմարդի վերաբերմունքից և բնական է, իմ ըմբոստությունից հետո, հիշեցնում են մեծն Թումանյանի հայտնի բանաստեղծության հերոսների հարաբերությունները, արդյունքում՝ նախարարության, կոնկրետ նախարարի համար դարձել եմ ոխերիմ բարեկամ, և բնական է, նրանք էլ ինձ համար՝ սիրելի թշնամի: Ավելին, թե՛ մշակույթի և թե՛ Կոմպոզիտորների միության համար դարձել եմ անցանկալի անձ՝ persona non grata, «երկար լեզու» ունենալուս պատճառով: «Խնդիր» ունեմ («գեշ խասյաթ»)՝ «երբեմն-երբեմն» իրերը կոչում եմ իրենց անուններով: Այսօր էլ պիտի մնամ ինձ հարազատ, ներեցեք:

Արդ՝
Պարոն Ծառուկյան.
2010 թվի փետրվարի 1-ին Իսրայելից (թե ինչու եմ Իսրայելում՝ դիմեք պարոնայք Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, նաև ձեր օլիգարխ գործընկերներին՝ ինձ նման միլիոն հոգիներ կան «իսրայելներում»), չշեղվեմ, Իսրայելից Մաեստրո Չեքիջյանին ուղարկեցի նոտաները 19 ամիս առաջ՝ հույսով և միտումով, որ 2011-ի սեպտեմբերին կկատարվի Արցախի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված որևէ միջոցառմանը: Հայրենասեր Մաեստրոն անգամ ցանկություն և պատրաստակամություն հայտնեց անշահախնդիր կատարելու այդ ստեղծագործությունը Արցախում: Դիմեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին (հետն էլ նվիրեցի մի պարտիտուր), վեջն անգամ չեղավ (ավելի լուրջ գործերով է զբաղված), փոխարենը, Արցախի Մշակույթի  և երիտասարդական հարցերի նախարար տկն Ն.Աղաբալյանը իր նամակով հայտնեց, որ իրենք սիմֆոնիկ նվագախումբ չունեն: Կարելի էր մտածել, որ Նուբար Ասլանյանը այդ մասին չգիտեր: Ես հուշեցի նախարարին, թե ինչպես կարելի է  տեղի, իմ համակուրսեցի Գ.Մուրադյանի ղեկավարած Կամերային նվագախումբը «մեկ օրով» վերածել սիմֆոնիկի: Լռեց: Ես հասկանում եմ՝ փող էր պետք: Եվ քանի որ «դիմել էր մուժիկը ուրիշին, ասել էին չիք, դե նա էլ դիմել էր Իլյիչին»: Պարոն Ծառուկյան, ես ձե՛զ դիմեցի օգնության հարցով: Դա պիտի արժենար առավելագույնը 1000-1500 ամերիկյան դոլար, բայց...

Պարոն Ծառուկյան, ձեզ երբեմն-երբեմն անվանում են քաղաքական գործիչ: Ես չգիտեմ, դուք այն ընդունում եք լո՞ւրջ, թե՞ որպես հաճոյախոսություն, չգիտեմ, սակայն այդ առիթով կուզեի հայտնել նաև իմ կարծիքը՝ հասկանալով հանդերձ, որ այն ձեզ համար չպիտի արժենա անգամ «մի ղուրուշ»: Պարոն Ծառուկյան, քաղաքական գործիչը պիտի ունենա նաև քաղաքական «հոտառություն»: Ցավում եմ, բայց դուք չըմբռնեցիք «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ» ստեղծագործության քաղաքական հետևանքները՝ «ի հաճույս» Ադրբեջանի, չհասկացաք ճիշտ այնպես, ինչպես մշակույթի նախարար, մասնագիտությամբ կենսաբան (կեցցե նրան նշանակողը) Հասմիկ Պողոսյանը չհասկացավ իմ «Սիփանա քաջերի» կատարման նշանակությունը «ի հաճույս» թուրքերի: Պարոն քաղաքական գործիչ, «երբեմն» արվեստի մի գործ (ես  համոզված եմ, որ գործս հաջողված է) ավելին արժե և կարող է անել ավելին, քան նույն թեմայով որոշ քաղաքագետների դատարկ ճառերը. դիցուք, նկատի ունեմ Ցեղասպանության և Արցախի հարցում: Սրան գումարած, իհարկե, ձեզ համար «բան մը» չէր 1500 դոլարը (չնայած  կես անգամ ավելի է իմ և տիկնոջս ստացած ծերության նպաստից), համոզված եմ, որ դուբայներում ոչ այդպիսի դոլարներ եք ծախսում (ես հասկանում եմ՝ ձեր փողերն են, ձեր իրավունքը), բայց... բայց ի՞նչը ստիպեց ձեզ մերժելու հայրենասիրական զգացմունքից դրդված իմ խնդրանքը: Անգամ չբարեհաճեցիք պատասխանել:

Հասկանում եմ՝ «թանաքը վերջացել էր», սա Առնո Բաբաջանյանի խոսք-մտքերից է...

Արդ, որպես տղամարդը՝ տղամարդուն (ոչ չունևորը՝ ունևորին) դիմում եմ, ասացեք, խնդրեմ՝ ո՞վ փսփսաց ձեր ականջին չֆինանսավորել հայրենանվեր ստեղծագործության կատարումը, որից հետո, համոզված եմ, Ադրբեջանում պիտի վայնասուն բարձրանար ( նրանք արձագանքել էին Հրանտ Դինքի հիշատակին նվիրված «Պոեմ-Էլեգիա»-իս առիթով), ճիշտ այնպես, ինչպես պիտի վայնասուն բարձրանար Թուրքիայում, եթե նույն քաղաքական հոտառությունից գլուխ հանեին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու դիրիժոր Էդվարդ Թոփչյանը («Սիփանա քաջեր»-ի կատարումը նշանակված էր 15.06.07.ին, Թոփչյանը «ֆուկ» արեց, Հ.Պողոսյանը չպատասխանեց իմ մերկացնող բողոք նամակին), և ոչ միայն իրենք. կարող եմ մեծ ցուցակ ներկայացնել այն հայաստանյան քաղաքական և ոչ քաղաքական գործիչների (կործանիչների), որոնց դիմել եմ «Սիփանա քաջեր»-ի բռնաբարման հարցով: Ցավոք, քաղաքական հոտառության մեջ նրանց «քթի ծակերը» նեղ դուրս եկան... Այսպես էլ կառավարում են Հայաստանը...

Եվ այսպես, պարոն Ծառուկյան, «Առաջադիմություն կպոռանք, ետ, ետ կվազենք», «Լույս կպոռանք, դեպի խավարը կձգտենք»: Չէ, այս հանճարեղ խոսքերի հեղինակը ես չեմ, Հակոբ Պարոնյանն է, գրել է մեր, ձեր, պարոն Ծառուկյան, ձեր օրերի համար: Իսկ այ այս տողերը իմն են՝ թուրքից Ցեղասպանության ճանաչում կպահանջեք, Ադրբեջանից էլ Արցախի անկախություն, սակայն ինքներդ կմերժեք ձեր հակահայ գործունեությամբ: Դուք միայն ասում եք...
Այս նամակը ուղարկում եմ Սփյուռքի և հայաստանյան հիսունից ավելի թերթ-կայքերին և հասարակական կազմակերպություններին, հույսով, որ գոնե «մեկ-երկու» թերթերի համարձակ խմբագիրներ կգտնվեն, կտպագրեն, իսկ եթե ոչ՝ կեցցե FB-ը: Հենց տպագրեն, խոստանում եմ ուղարկել ձեզ, քանզի, ի տարբերություն որոշ կաշկանդված խմբագիրների և ևս այլոց, ես ձեզանից վախ չունեմ, և ոչ թե դրա համար, որ հեռու եմ, այլ, որ ես ՃԻՇՏ ԵՄ: 

                                                                                                 
Նուբար Ասլանյան, Հայաստանի («կես դրույքով») և Իսրայելի
կոմպոզիտորների միության անդամ,  Հայֆա, Իսրայել

Հ.Գ.
Մի խնդրանք. ձեզ իմ նվիրած պարտիտուրը, համոզված եմ, պետք չէ: Փոխանցեք, խնդրում եմ, Հանրային գրադարան (եթե չեք նետել աղբարկղը): Նրանք սիրով կընդունեն:

(Երուսաղեմի Գյուլբենկյան գրադարանում են պահված իմ տասնհինգ հայրենասիրական բովանդակությամբ պարտիտուրներ: Շատ գոհ են ու երախտապարտ, իսկ Ավստրիայի Ազգային գրադարանում «գրանցում է ստացել» «Սիփանա քաջեր»-ի պարտիտուրը՝ Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի ձեռագրի հետ): Կարծում եմ, սերունդները, որոնք կայցելեն Հանրային գրադարան, կտեսնեն ու կկարդան, որ Նուբար Ասլանյանը օլիգարխ, գործարար, բարերար, քաղաքական և հասարակական գործիչ Գագիկ Ծառուկյանին նվիրել է իր «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ», այն էլ Իսրայելում նվիրված պարտիտուրը, և կմնաք պատմության մեջ, որի համար ձեզ կանխավ շնորհավորում եմ...
Նայեցեք այստեղ, հետաքրքիր է՝ https://n-idea.am/publications.php?id=10874

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 9

Կարծիքներ

  • Նուբար Ասլանյան14:17 | 16.03.2012
    ՀարգելիԿարապետ:Շնորհակալ եմ բարի խոսքերի եւ բարոյական աջակցության համար:Ասեմ,որ Ծառուկյանին Պարտիտուր նվիրելը ուներ զուտ սիմվոլիկ բնոյթ,քանզի խնդրել էի աջակցել հեղինակածս հայրենասիրական ստեղծագործության կատարմանը,մի բան,որ նախ եւ առաջ այդ հարցը պիտի հուզեր մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանին,եւ ոչ միայն նրան:Բայց այս տիկինը անմեղսունակ է,կրթությունը չի ներում մշակութային հարցերի մեջ խորանալու,քանզի մասնագիտությամբ ԿԵՆՍԱԲԱՆ է,իսկ «հանգամանքների»բերոմով՝ նշանակումով(ձեռքը կոտրվի նշանակման հրաման ստորագրողի)մշակույթի անմշակ նախարար:Ինչ անեմ:Ես այդ նախարարության համար դարձել եմ persona non grata:Ցավոք,ինձնից երես թեքեց նաեւ Հայաստանի Կոմպոզիտորների միությունը՝ մեղքս այն էր,որ Մեծն Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90 ամյակի առթիվ մամուլում լույս տեսած իմ նվիրական հոդվածումս նշել էի,թե ինչպես Ռոբերտ Ամիրխանյանը տարվելով ԱԹՈՌԻ մոլուցքով գահընկեց արավ իր ուսուցիչ Էդվարդ Միրզոյանին:Բա այսքանից հետո ինձ կսիրե՞ն:Ներեցեք անհամեստությանս համար,բայց եւ ստեղծագործություններիս կատարման սով չունեմ՝ բավական է այցելեք իմ անձնական կայքը,եւ կտեսնեք թե քանի երկրներում եմ կատարվում:Բայց թե կան ստեղծագործություններ,ինչպիսիք են իմ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»,«ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»,կամ թե «Պոեմ էլեգիա»նվիրված Հրանտ Դինքի հիշատակին,որոնք կարող են կատարվել միմիայն Հայաստանում,քանզի ՀԱՅԻ ՑԱՎԸ օտարին չի հուզելու:Սա է միակ պատճառը,որ դիմել եմ Հայաստանին,որից ստացա պատասխան՝ пошёл вон:Ախր ես ԼՔՈՂ եմ...
  • David12:08 | 16.03.2012
    [email protected] [email protected] mi hay DOD gtan,ev [email protected] keran.Tesnes tsarukyani En karevor "[email protected]" "QOSHER" ekhav?Qertats klini,pokhim munat...................Paron Oligarkh,mikutse hetagayum darnaq Hayastani Glkhavor Ravin?Dzer sari gagati amrotsnel klini ashkharhi amena hzor [email protected] el 7:40 kparenq)))))))))))))
  • Karapet11:03 | 16.03.2012
    Khekhg Maestro........Ba nman Tsarukyannerin partitur [email protected] ur Dasakan [email protected] ur?Aysorva [email protected] Armenchiknern en.................EEEEEEEEEEEE Hayots Ashkhar,im Hayreniq,Ays inch [email protected] qez [email protected] krvets,[email protected] dartsav azat u ankakh,aysorva [email protected] mom u kerasin?tasnapatik gnov vacharelov,dartsan petutyan ter,isk krvats [email protected] @nkan [email protected] mi hatsi kopek ashkhatelu npatakov.Paron Aslanyan,duq miaynak chek,tsavoq,dzez nman [email protected] shat en,te drsum,te hayastanum,hayrenaser kerpov tsarayum en Hayastanin,hay mshakuytin,u orerits mi or ambokhj [email protected] khpartana dzez nman mtavorakannerov,isk [email protected] kanhaytanan...............................ZARDNIR LAO.................ZARDNIR HAY AZG,KORTSANVUM ENQ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
  • David18:26 | 15.03.2012
    Во первых спасибо газете,что не испугалась Царукянообразных обезъян и опубликовала статью.Во вторых мне стыдно,что Нашей Родиной упровляют ДОДЫ,ЛФИКИ,НЕМЦЫ,Цахики и прочие недоразвитые,вроде Галуста,существа.Имея такую богатую культуру,мы покатились ниже некуда и композиторов,писателей и прочих представителей интелигенции,какой то Галуст,позволяет называть "больным маразматиком" Галуст,ты бы лучше пошарил в инете и для общего развития,поискал бы кто такой Нубар Асланян,как это сделал я и может твоя единственная извилина,пошевелилась бы....................Ничего,Царукяны уйдут и их ни кто не вспомнит,а вот всё что сделал Нубар асланян и другие деятели культуры ,останется достоянием народа. С уважением Давид.
  • Նուբար Ասլանյան17:49 | 15.03.2012
    Անունդ Գալուստ, Տվել ես փախուստ, Բուն մտքից՝ նյութի, Խելքդ է անոթի...
  • David10:04 | 15.03.2012
    Գալուտ-Անհայտին. Ձեր նմանները 1930-ականներին Չարենցներ էին բանտարկել տալիս, մի՞թե մեր մեջ դեռևս պահպանվել է "հայի" այդ տսակը, ամո'թ մեզ:
  • Анюта08:49 | 15.03.2012
    Galustu и другим подобным значит царукян, и иже с ними не больные? каждый человек имеет право голоса. иногда мнения расходятся. не нужно никого троллить. этого письма не было, если "здоровый" царукян ответил, пусть даже формально этому человеку. если не ошибаюсь у царукяна "писунов" много. что касается "обиды за газету", так мне вообще за родину обидно, где царукяны - здоровые, а все остальные - больные
  • Galust23:16 | 14.03.2012
    Нубар АСЛАНЯН - vi prosto bol'noi chelovek! I ochen' stidno za gazetu, kotoraya opublikovala bred nikomu ne izvestnogo marazmatika s bol'nimi ambiciyami.
  • David21:01 | 14.03.2012
    Մաէստրո Նուբար, մեր Ծառուկանն արդեն սիոնիստների հետ է նստում վեր կենում, կարծում եմ բաց նամակիդ մի պատճեն կարելի էր փոխանցել իսրայելյան "Քո Շեռ" ընկերությանը:

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...








Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


13.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին

Ժամացույցների ստուգում. Աբխազիա-Հարավային Օսիան՝ Վրաստանին



12.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմությունն իր համար նոր փակուղի է գտել

Սիրիական ընդդիմությունն իր համար նոր փակուղի է գտել



11.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Երբ Հայրենիքը վաճառքի են հանում. Վրաստանն այսօր

Երբ Հայրենիքը վաճառքի են հանում. Վրաստանն այսօր



09.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական հրդեհը տարածվել է Լիբանանում և Իրաքում

Սիրիական հրդեհը տարածվել է Լիբանանում և Իրաքում



06.03.2013
Լանա ՄՇԵՑՅԱՆ
Գլուխկոտրուկ ԱԱԾ-ի համար, կամ՝ այն մասին, թե ինչպես են իրականանում կամ չեն իրականանում ապուշների երազանքները

Գլուխկոտրուկ ԱԱԾ-ի համար, կամ՝ այն մասին, թե ինչպես են իրականանում կամ չեն իրականանում ապուշների երազանքները



06.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Խլացնել թալիշի «ձայնը»

Խլացնել թալիշի «ձայնը»



06.03.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ուգո Չավեսի մահվան (վերացմա՞ն) առիթով

Ուգո Չավեսի մահվան (վերացմա՞ն) առիթով



05.03.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Անկարայի անուրջները

Անկարայի անուրջները



05.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Իսրայելը սիրիական պատերազմում

Իսրայելը սիրիական պատերազմում



04.03.2013
Լանա ՄՇԵՑՅԱՆ
«Օպերների» գործն ուղարկվել է դատարան. գործընկերներն այն շինծու են համարում

«Օպերների» գործն ուղարկվել է դատարան. գործընկերներն այն շինծու են համարում



03.03.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ամերիկացիներին Հայաստանում շտապ հինգ դիակ է պետք

Ամերիկացիներին Հայաստանում շտապ հինգ դիակ է պետք



02.03.2013
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սիրիական ընդդիմության հերթական արկածախնդրությունը

Սիրիական ընդդիմության հերթական արկածախնդրությունը


Լրահոս


13.03.2013 / 23:16
ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ Է ԸՆՏՐՎԵԼ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԱՐՔԻԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՈՐԽԵ ՄԱՐԻՈ ԲԵՐԳՈԼՅՈՆ

ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ Է ԸՆՏՐՎԵԼ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻ ԱՐՔԻԵՊԻՍԿՈՊՈՍ ԽՈՐԽԵ ՄԱՐԻՈ ԲԵՐԳՈԼՅՈՆ



13.03.2013 / 21:21
ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ ԸՆՏՐԵԼ

ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՀՌՈՄԻ ՆՈՐ ՊԱՊ ԸՆՏՐԵԼ



13.03.2013 / 17:23
ԱՆՆԱ ՍԵՄԵՆՈՎԻՉԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ (VIDEO)

ԱՆՆԱ ՍԵՄԵՆՈՎԻՉԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՂՆԻՔՈՒՄ (VIDEO)



13.03.2013 / 17:16
ՇԱԿԻՐԱՅԻ ԵՎ ՊԻԿԵԻ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ԻՆ

ՇԱԿԻՐԱՅԻ ԵՎ ՊԻԿԵԻ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐԵԼ «ԲԱՐՍԵԼՈՆԱ»-ԻՆ



13.03.2013 / 17:06
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 11 ԱՆՁ

«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է 11 ԱՆՁ



13.03.2013 / 16:34
ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ



13.03.2013 / 16:26
ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է ՍՊԱՆՎԵԼ

ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԱԿԻՑ Է ՍՊԱՆՎԵԼ



13.03.2013 / 16:14
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 13-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՐՏԻ 13-ԻՆ



13.03.2013 / 15:53
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ ԾԱՂԿԵՊՍԱԿՆԵՐ ԵՆ ԴՐՎԵԼ



13.03.2013 / 15:49
«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԲԵՅՐՈՒԹԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ

«ԱՐՄԱՎԻԱ»-Ն ԲԵՅՐՈՒԹԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԿՊԱՀԱՆՋԻ



13.03.2013 / 15:45
ԵԱՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ

ԵԱՀԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ



13.03.2013 / 15:36
ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԿԻՆՍ Է, ԻՍԿ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՐԲԱՉՈՎԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՍԵՐԸ ԿԻՆՍ Է, ԻՍԿ ԵՐԿՐՈՐԴԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. ԳՈՐԲԱՉՈՎԸ ԳԻՐՔ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ



13.03.2013 / 15:26
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ



13.03.2013 / 15:06
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԴԱՇԻՆՔԸ ԿԱ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԼԻՆԵԼ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ ԴԱՇԻՆՔԸ ԿԱ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ Է ԼԻՆԵԼ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ



13.03.2013 / 14:58
ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԱՎԱՆԱԿԻՆ (VIDEO)

ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՎԱՃԱՌԵԼ Է ԻՐ ԱՎԱՆԱԿԻՆ (VIDEO)



13.03.2013 / 14:51
ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻՑ ԿՐԿԻՆ ՍԵՎ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ

ՍԻՔՍՏԻՆՅԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻՑ ԿՐԿԻՆ ՍԵՎ ԾՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑԵԼ



13.03.2013 / 14:46
«ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ «ՄԱԼԱԽ»-Ը ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ

«ԱՐԹԻԿ» ՔԿՀ-ՈՒՄ «ՄԱԼԱԽ»-Ը ՀԱՑԱԴՈՒԼ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԻՑ



13.03.2013 / 14:35
ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԷՐԴՈՂԱՆԻՆ



13.03.2013 / 14:28
ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՈՍԿԵ ՍԱՅԼԱԿՈՎ Է ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ (FOTO)

ԼԵԴԻ ԳԱԳԱՆ ՈՍԿԵ ՍԱՅԼԱԿՈՎ Է ՏԵՂԱՇԱՐԺՎՈՒՄ (FOTO)



13.03.2013 / 14:22
ՄԵՐԿ ՔՆԵԼՆ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ

ՄԵՐԿ ՔՆԵԼՆ ԱԶԱՏՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ



13.03.2013 / 13:50
ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



13.03.2013 / 13:36
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ. ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԻ ԲԵՐՈՂ ԳՈՐԾԵԼԱՈՃԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ. ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ



13.03.2013 / 13:00
ՉԱՎԵՍԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԱՌԹԻՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ

ՉԱՎԵՍԻՆ ԹՈՒՆԱՎՈՐԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԻ ԱՌԹԻՎ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍՎԻ



13.03.2013 / 12:55
ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆԻ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾԵԼ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ



13.03.2013 / 12:48
ԲԱՔՎԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԹՇՎԱՌ ՎԻՃԱԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

ԲԱՔՎԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԹՇՎԱՌ ՎԻՃԱԿԸ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ



13.03.2013 / 12:38
 ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ

ԻՎԱՆԻՇՎԻԼԻԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ



13.03.2013 / 12:31
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԵԼԳԻԱ



13.03.2013 / 12:15
«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

«ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ» ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ



13.03.2013 / 12:11
ՀԱԿ ՈՒ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

ՀԱԿ ՈՒ ՀՅԴ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ



13.03.2013 / 11:56
ՑՈՒՅՑ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ

ՑՈՒՅՑ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ



13.03.2013 / 11:47
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԻՊ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԻՊ



13.03.2013 / 11:39
ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 27-ԱՄՅԱ ՄԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ

ԱԲՈՎՅԱՆՈՒՄ 27-ԱՄՅԱ ՄԱՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐ ՆՈՐԱԾԻՆ ՈՐԴՈՒՆ



13.03.2013 / 11:27
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԳԵՐՄԱՆԻԱ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆ



13.03.2013 / 11:25
ԴԵՂՁԸ ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆ

ԴԵՂՁԸ ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԴԵՊՐԵՍԻԱՆ



13.03.2013 / 11:19
FEMEN-Ի ԱԿՏԻՎԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՄԵՐԿԱՑԵԼ ԵՆ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԱՋ (VIDEO)

FEMEN-Ի ԱԿՏԻՎԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ՄԵՐԿԱՑԵԼ ԵՆ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐԻ ԱՌԱՋ (VIDEO)



13.03.2013 / 11:11
ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ «YES» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐ ՓԻԹԵՐ ԲԵՆՔՍԸ (VIDEO)

ՄԱՀԱՑԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ «YES» ԽՄԲԻ ԿԻԹԱՌԱՀԱՐ ՓԻԹԵՐ ԲԵՆՔՍԸ (VIDEO)



13.03.2013 / 10:57
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼՈՒ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



13.03.2013 / 10:40
ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԽՄԲԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԴԱՄԸ

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՏԼԵՐԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԱԾ ԽՄԲԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԴԱՄԸ



13.03.2013 / 10:36
ՊԱՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ

ՊԱՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ



13.03.2013 / 10:32
ՓԱԿ Է ՄԻԱՅՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ

ՓԱԿ Է ՄԻԱՅՆ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am