Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


19.05.2009

«Սպարտակ». Հայրենի կառավարական մտքի պերճանքն ու թշվառությունը (Ըստ «Ազատամտություն» օրաթերթի հոդվածի)

 

Արտյոմ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

80-ականների կեսերին Հնդկաստանից ԽՍՀՄ ներմուծվեց «Դիսկո պարողը» գեղարվեստական կինոնկարը: Գլխավոր հերոսի անունը Ջիմի էր, որը, ինչպես ասվում էր ֆիլմում, դարձավ մեծ արտիստ` ի հեճուկս չար մարդկանց: Այս կինոնկարը հայ հանդիսատեսների համար հիշարժան դարձավ նաև նրանով, որ հերոսուհին երգերից մեկում հերոսին (Ջիմիին) դիմում էր հետևյալ խոսքերով. «Ջիմի, Ջիմի, Ջիմի, հաչա, հաչա, հաչա...»: Մի խոսքով` ֆիլմը ֆուրոր առաջացրեց. 35 և ավելի տարիք ունեցողները կհիշեն, որ հնդկական գլուխգործոցի տոմսերը գործնականում անհնար էր ճարել: Կոլեկտիվ հայտեր էին ընդունվում, իսկ նրանք, ովքեր չէին պատրաստվում այդքան երկար սպասել բարձր արվեստի հետ շփվելու համար, ստիպված էին տոմսեր գնել ձեռքի վրայից կամ գործի դնել ԽՄԿԿ շրջկոմներում ունեցած կապերը: Մի խոսքով` ֆիլմը սենսացիա դարձավ, բայց մեկ առանձնահատկությամբ. հայ հանդիսատեսներից և ոչ մեկը այդպես էլ չհասկացավ և չկարողացավ բացատրել, թե ի՞նչն էր իրեն դուր եկել, ի՞նչն էր ստիպել այդքան ֆանտաստիկ զգացողություններ ունենալ:

Քառորդ դար անց, Հեգելի տեսության համաձայն, պատմությունը կրկնվեց. Երևանում տեղի ունեցավ «Սպարտակ» բալետի պրեմիերան այսպես կոչված «մետրի» ` Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ: Տոմսերն անհնար է ձեռք բերել` չնայած թանկությանը: Հանդիսատեսը վայրի հրճվանքի մեջ է և ժամանակ առ ժամանակ լալիս է երջանկությունից: Ես էլ եղա ներկայացմանը և սեփական կարծիք կազմեցի: Իսկ երբ փորձեցի պարզել երևանյան հանդիսատեսի հիացմունքի պատճառը, ապա, ինչպես 25 տարի առաջ «Դիսկո պարողի» պարագայում էր, ոչ մի խելամիտ բան չլսեցի: Մարդիկ երջանիկ են, և վե՜րջ: Իսկ երջանկությունը իռացիոնալ հոգեվիճակ է, հետևաբար` իմաստ չունի պատճառներ և առիթներ փնտրել:

Եվ այսպես, ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ մշակույթի նախարար տկն Հասմիկ Պողոսյանը, զտարյուն հայ, նշանակում է` ավագներին հարգող, որ պահպանում է բոլոր ծեսերն ու ավանդույթները և այլն, և այլն, որոշեց բարի գործ անել Յուրի Գրիգորովիչի համար նրա ծննդյան 90-ամյակի նախօրեին և հանդես եկավ հայերին հատուկ փքաշուք նախաձեռնությամբ` ազգային օպերայի և բալետի թատրոնում բեմադրել «Սպարտակը»: Իր այս նախաձեռնությամբ տկն Պողոսյանը երեք նպատակ էր հետապնդում. 1. ապացուցել, որ իսկական հայուհի է, քանի որ հարգում է ավագներին և ոչնչի առջև կանգ չի առնի իր` դստեր քնքշանքն արտահայտելու համար, 2. ապացուցել, որ իսկական հայրենասեր է և ոչնչով չի զիջում նժդեհականներին, դաշնակցականներին և անգամ «օրինացներին» (չէ՞ որ նրա ընտրությունը կանգ է առել Խաչատրյանի բալետի վրա` անտեսելով Չայկովսկու, Ստրավինսկու, Պրոկոֆևի և Շոստակովիչի գլուխգործոցները), 3. հասարակայնությանն ապացուցել, որ ունիվերսալ տիկին է, և որ իր կենսաբանական անցյալն ու ներկան ամենևին չեն խանգարում արվեստը հասկանալ, ընդհակառակը, նախաձեռնելով «Սպարտակի» բեմադրությունը` տկն Պողոսյանը բոլորին ցույց տվեց, որ մշակույթի լավագույն նախարարն է անցյալի բոլոր նախարարների համեմատ և դասական արվեստի խոր գիտակ:

Տկն Պողոսյանի ազնիվ մտահղացումը, բնականաբար, չէր կարող անուշադրության մատնվել այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ սիրում են իրականացնել վիթխարի, տիեզերական նախագծեր` դրանց և իրականացման հնարավորությունների մասին պատկերացում անգամ չունենալով, այն դեպքում, երբ ցանկացած ռացիոնալ նախագիծ Հայաստանում, որ իրագործվելու բոլոր հեռանկարներն ունի, դատապարտված է անհաջողության, քանի որ այն, ինչ հասու է բանականությանը, հայերին չի հետաքրքրում. նրանց հետաքրքրում է բացառապես անդրսահմանայինը, տիեզերականը, անհասանելին ու ֆանտաստիկը:

Սակայն, չնայած տկն Պողոսյանի մտահղացման ֆանտաստիկությանը և նրա լուսավոր մտադրությանը, «Սպարտակն», այնուամենայնիվ, ձախողվեց: Խնդիրն այն է, որ տիեզերական նախագծեր իրականացնելու համար պետք է որոշ կանոններ պահպանվեն: «Սպարտակի» բեմականացման հետ կապված` նշենք դրանցից մի քանիսը.

Հաշվի չէր առնվել այն ոչ պակաս կարևոր փաստը, որ բալետը երաժշտական ստեղծագործություն է, և այն կատարում է նվագախումբը` դիրիժորի ղեկավարությամբ:

Հաշվի չէր առնվել ևս մեկ` ոչ պակաս կարևոր պահ. երաժշտությանը զուգահեռ` բալետում նաև պար կա, հետևաբար` պետք է պարել, իսկ պարի հայկական դպրոցն անգամ լավագույն տարիներին խղճահարություն էր առաջացնում, իսկ այսօր... այսօր ավելի լավ է այդ մասին չխոսել: Ասենք միայն, որ երևանյան թատրոնի պարախումբը բանի պետք չէ:

Վերջապես, պետք էր հաշվի առնել, որ լավ բեմադրության համար լավ պարուսույց էր պետք: Հենց լավ պարուսույց, որն ապրում և ստեղծագործում է այսօր, այլ ոչ թե երբեմնի փառքի դատարկ թաղանթով պատված լեգենդ:

Այս պարզագույն ճշմարտությունների անտեսումը հանգեցրեց այն խայտառակ երևույթին, որը կոչվում է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմում: Հիմա կխոսեմ որպես պրոֆեսիոնալ, ով լսողական փորձ ունի և գիտի, թե ինչ է լավ կատարումը (վեց տարի Նյու Յորքում գտնվելով` հասցրել եմ լսել արդի բոլոր մեծանուն կատարողներին): Մի երկու նկատառում հայտնեմ:

Առաջին. աշխարհում ավելի խղճուկ նվագախումբ չկա, քան Սպենդիարյանի անվան թատրոնի սիմֆոնիկն է: Չեմ կարծում, թե կարելի կլինի որևէ այլ տեղ գտնել առավել զզվելի հնչող ու նողկալի զգացողություններ առաջացնող մեկ այլ նվագախումբ (բացառությամբ, հավանաբար, Աֆղանստանի և Պակիստանի սիմֆոնիկ նվագախմբերի, եթե այդ երկրներն ունեն այդպիսիք): Նվագախմբի երաժիշտների աշխատավարձը 30-35 հազար դրամ է, և այդ գումարով, նախ, նորմալ նվագողը չի համաձայնի աշխատել, երկրորդ` անհնար է հավուր պատշաճի կատարում պահանջել այն օրկեստրանտներից, ում այդքան չնչին գումար են վճարում: Իսկ ինչ վերաբերում է դիրիժոր Դուրգարյանին, ապա, պետք է ասեմ, դա բավական տխուր տեսարան է: Նա, առաջին հայացքից, արվեստի նվիրյալ երիտասարդ է, ամբողջովին տարված իր գործով, որն անշահախնդիր ծառայում է արվեստին: Սակայն իրականում այդպես չէ. «մաեստրո» Դուրգարյանը բավական ճարպիկ երիտասարդ է, ողջ ուժը ծախսում է արվեստից հեռու այլ բաների վրա: Մի քանի տարի առաջ նա կրքոտ ջանում էր մշակույթի նախարար դառնալ և մտավ «Օրինաց երկիր»: Հնարքը չանցավ: Եվ հիմա նա ստիպված թատրոնում դիրիժոր է աշխատում` ջանալով մեծ արտիստի տպավորություն ստեղծել: Մի խոսքով` օպերայի և բալետի թատրոնի նվագախմբով անհնար է պատշաճ բեմադրություններ իրականացնել, և յուրաքանչյուր նման փորձ կվերածվի իսկական խայտառակության:

Երկրորդ. թատրոնի բալետի խումբը անասելի մի բան է: Այլ կերպ ասած` այդ խումբը պարել չգիտի: Կորդեբալետն իսկական աղետ է: Իսկ ինչ վերաբերում է մենապարողներին` Սպարտակի, Կրասոսի, Էգինայի և Ֆրիգիայի դերակատարներին, ապա, հանուն արդարության պետք է ասել, որ այս ջահելներն ինչ-որ օժտվածություն ունեն, միայն թե լավ դպրոց պետք է անցնեն և լրջորեն աշխատեն իրենց վրա:

Այժմ գլխավորի՝ բուն բեմադրության մասին:

Հակառակ առողջ բանականության և սթափ մտքի` նախագծի իրականացմանը ներգրավել էին Յուրի Գրիգորովիչին: Հայրենական ԶԼՄ-ներում նրան համարյա թե մոգ, հրաշագործ, բալետի մեծ գիտակ և այլն, և այլն էին ներկայացրել: Իրականում Գրիգորովիչն իսկապես բալետի մեծ վարպետ է, բայց... 19-րդ դարի, իսկ 18-ում պարզապես անգին կլիներ: Հայտնի է, որ նախանցյալ դարում Մարիուս Պետիպայի ստեղծած ռուսական բալետը հավասարը չուներ. այդտեղից են դուրս եկել աշխարհի բալետային բոլոր դպրոցները: Խորհրդային բալետը, որ պահպանել էր ռուսականի բոլոր ավանդույթները, փայլում էր աշխարհում, սակայն նրա զարգացումը կանգ առավ. այն ժամանակ, երբ բալետային արվեստն աշխարհում սրընթաց զարգանում էր, իսկ որոշ երկրներում այդ զարգացումը հեղափոխական բնույթ էր կրում, ԽՍՀՄ-ում գիտակցաբար խեղդում էին անգամ բնական, էվոլյուցիոն զարգացումը: Բնականաբար, նման իրավիճակը չէր կարող կործանարար հետևանքներ չունենալ. երկրից հեռացան մեծ արտիստներ Ռուդոլֆ Նուրիևը, Միխայիլ Բարիշնիկովը: Մայա Պլիսեցկայան չհարմարվեց Մեծ թատրոնում. վիճեց հայ ժողովրդի նորաթուխ կուռք Գրիգորովիչի հետ, նրան անվանեց անտաղանդ և հեռացավ: Մնաց Գրիգորովիչը` պահպանողականության ջատագովը և իբր խորհրդային բալետի խորհրդանիշը` ոչ առաջին մեծության աստղերի մի խմբի հետ:

Մեծ թատրոնը Գրիգորովիչից ազատվեց միայն 1995-ին: Այդ ժամանակից ի վեր աշխատում է գավառական թատրոններում և, իհարկե, չի մերժում իր տարիքն ու «փառքը» գնահատողներին, ինչպիսին Հասմիկ Պողոսյանն է:

1968թ. Գրիգորովիչը բեմադրեց «Սպարտակը» Մեծ թատրոնում: Ներկայացումը շլացուցիչ հաջողություն ունեցավ և ներկայացվեց Լենինյան մրցանակի (դա ԽՍՀՄ-ում ողջ ստեղծագործական կոլեկտիվի Լենինյան մրցանակով պարգևատրման առաջին ու վերջին դեպքն էր): Նշեմ, որ այդ ժամանակից 41 տարի է անցել, մի ամբողջ դարաշրջան, և Գրիգորովիչն իր «Սպարտակը» տեղափոխում է երևանյան թատրոնի բեմահարթակ: Այդ ընթացքում աշխարհում և արվեստի մեջ հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել. ավարտվել է սառը պատերազմը, ԽՍՀՄ-ը փլուզվել է, փոխվել է համաշխարհային բալետը, մի խոսքով` շատ բան է տեղի ունեցել, բայց Գրիգորովիչը մնացել է այնպիսին, ինչպիսին կար. նա փոփոխությունների չի ենթարկվել, իսկ դա կործանարար է արվեստի համար: Անգամ երևանյան արտիստներին արտաքնապես նմանեցրել էր 1968թ. «նմուշներին» . Կրասոսի դերակատարներն արտաքնապես հիշեցնում են լեգենդար Մարիս Լիեպային, Սպարտակն ու Ֆրիգիան Վասիլև-Մաքսիմովա ամուսնական զույգի պատճենն են: Պահպանված է նույնիսկ արտիստների սանրվածքը: Ավելին, նախաստեղծ վիճակում է թողել Սիմոն Վիրսալաձեի` 1968թ. բեմադրության համար ստեղծած փայլուն դեկորացիաները (ի դեպ, միակ բանը, որ խղճահարություն և զզվանք չէր առաջացնում ներկայացման մեջ, դեկորացիաներն էին): Էլ չեմ խոսում գաղափարախոսական ենթատեքստի մասին, որը գուցե տեղին կլիներ 1968-ին, բայց ոչ այսօր: Հայտնի է, որ Սպարտակի կերպարը քարոզչական նպատակներով բավական լայնորեն էր օգտագործվում ԽՍՀՄ-ում, և Գրիգորովիչը, պալատական բալետմայստեր և ԽՄԿԿ երդվյալ անդամ լինելով, չէր կարող անմասն մնալ այդ գործին: Նա փոփոխություններ էր մտցրել բալետի լիբրետոյում: Մասնավորապես, այնտեղ մի տեսարան կա, որտեղ ապստամբած գլադիատորները բռնում են Կրասոսին և պատրաստվում սպանել, բայց վեհանձն Սպարտակը թույլ չի տալիս. նրան մրցամարտ է առաջարկում, որում հաղթում է, կյանք շնորհում նրան, այնուհետև նսեմացնելով քշում է:

Մի խոսքով, այսպիսին է «Սպարտակի» երևանյան բեմադրությունը: Լավ է, որ ներկայացումն արվել է մեզ մոտ` Վիեննայի ու Մոսկվայի, Պրահայի ու Լոնդոնի, Նյու Յորքի ու Փարիզի արվեստի իսկական գիտակներից հեռու: Իմաստ չունի մեղավորներ փնտրել. մարդիկ ուզում էին` որքան հնարավոր է, լավ լիներ, բայց ստացվեց ինչպես միշտ: Այդպես էլ շարունակվելու է, ու երբեք խայտառակությունը չի լքի Հայաստան աշխարհը, քանի դեռ այստեղ չեն սովորի խելքով, գործի էությունը հասկանալով աշխատել` հոգալով բովանդակության, այլ ոչ թե փքաշուք արտաքին թաղանթի մասին:

Հասմիկ Պողոսյանն արդեն երեք տարի մշակույթի նախարարն է: Այդ ընթացքում կարող էր հասկանալ այն, ինչի մասին շատ ենք խոսել, և ինչը հասկացել են Ադրբեջանում (այդ մասին` հետգրությունում): Չի հասկացել, արդյունքում` վատնել են հսկայական միջոցներ և ստեղծել հարյուրամյա վաղեմության ներկայացում, ընդ որում` ամենացածր մակարդակի: Եթե կա ռազմավարական որոշում` այստեղ զարգացնել բալետը և սկսել «Սպարտակից», ապա պետք էր նախ, ստեղծել կարգին նվագախումբ: Երկրորդ` վարձել 21-րդ դարի նորմալ պարուսույցների (ոչ մեծահամբավ, ոչ փառքի արժանացած, այլ հենց սովորական մահկանացուների), ովքեր մի երկու տարի կաշխատեին խմբի հետ և դրանից բոլոր փորձություններին պատրաստ մատերիալ կսարքեին: Դե, իսկ այս ամենից հետո հարկ կլիներ արդի նշանավոր բալետմայստերի սթափ որոնում սկսել, որն էլ կիրականացներ «Սպարտակի» մերօրյա փայլուն բեմադրությունը` այսօրվա օրերի ոգով: Ընդ որում` այդ նախագիծը նույնքան կարժենար, որքան և Գրիգորովիչի հետ կապված ապաշնորհ ամբոխահաճո մտահղացումը, բայց արդեն առանց այն խայտառակության, որը կմնա Սպենդիարյանի անվան թատրոնի խաղացանկում:

Լավ է հնչում, բայց ռացիոնալ ալգորիթմերը, ինչպես վերն ասացինք, Հայաստանում կիրառություն չունեն: Անհնար է այս ամենը հասցնել առաջին դեմքերի ականջին, նրանք լսում են իրենց «կամարիլյային», որից անգամ իրենք (էլ չենք խոսում պետության մասին) որևէ օգուտ երբեք չեն ունեցել և չեն էլ ունենա: Դրա համար էլ Հայաստանում անհնար է ինչ-որ բանի զարգացման հասնել. մեզ մոտ ամեն ինչ քանդվում է` և՜ գիտության ու կրթության համակարգը, և՜ մշակույթի օջախները, և՜ շատ այլ բաներ...

Հ.Գ. www.azatamtutyun.am կայքը շատ ընթերցողներ ունի Ադրբեջանում: Չի կարելի ասել, թե գաղափարը, որի մասին կխոսենք, Բաքվում մեզնից են վերցրել, բայց և այնպես, այնտեղ վերջերս արել են այն, ինչի մասին երբեք գլխի չեն ընկնի Հայաստանում և ինչի մասին մենք արդեն հոգնել ենք խոսել:

Ուրեմն, 80-ականներին Նովոսիբիրսկում ոմն Զախար Բրոն ստեղծել էր ջութակի փայլուն դասարան և համարյա թե վունդերկինդների սերիական արտադրություն սկսել: Նրա աշակերտների թվում էին Վադիմ Ռեպինը և Մաքսիմ Վենգերովը: Վերջինն աշխարհում հայտնի դարձավ արդեն 10-ամյա տարիքում, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո ընտանիքով գաղթեց Իսրայել, որտեղ փայլուն կարիերա արեց և դարձավ արդի մեծագույն ջութակահարներից: Ավելի ուշ հրապուրվեց դիրիժորությամբ (շատ մեծ ինստրումենտալիստներ վաղ թե ուշ անցնում են դիրիժորության և դառնում ականավոր դիրիժորներ, ինչպես, օրինակ, Օյստրախը, Ռոստրոպովիչը և ուրիշներ): Ցավոք, վերջերս Վենգերովը հիվանդացրեց ձեռքերը և ներկայում հանդես չի գալիս որպես ջութակահար (թե որքան կտևի երաժշտի մասնագիտական հիվանդությունը` հայտնի չէ) և այժմ ամբողջովին նվիրված է դիրիժորությանը: Այն, որ հանձին Վենգերովի գործ ունենք ապագայի պոտենցիալ մեծ դիրիժորի հետ` անվիճելի փաստ է: Եվ ահա Բաքվում ցանկացան ունենալ ազգային ֆիլհարմոնիկ լուրջ նվագախումբ և գլխավոր դիրիժորի պաշտոնին հրավիրեցին Մաքսիմ Վենգերովին: Սա միակ ճիշտ որոշումն է, եթե հավակնություններ ունես փառաբանել ադրբեջանական սիմֆոնիկ նվագախումբը ողջ աշխարհում: Երկուստեք շահավետ գործարք ստացվեց. Վենգերովին անհրաժեշտ էր ունենալ իր նվագախումբը ինքնակատարելագործման համար, իսկ հավակնոտ Ալիևին` լավագույն նվագախումբը՝ տարածաշրջանում: Կարելի է վստահաբար ասել, որ մի երկու տարի հետո Բաքվի նվագախումբը «կծալի» հայկականին, այն էլ այնպես, որ մեզ մոտ դրա համար պատասխանատու մարդիկ կամաչեն: Բայց մեզ դրանից ավելի լավ չի լինի, անգամ եթե նրանք ինքնասպան լինեն. միևնույն է, այստեղ երբեք ճիշտ ճանապարհով չեն գնա:

Եվ խնդիրը ամենևին էլ առաջին դեմքի ինտելեկտուալ կարողությունները չեն: Խնդիրը պալատական կամարիլյան է, որը սերտորեն գործակցում է մեռած հեղինակությունների հետ, որոնցից նեկրոզ է բուրում (վերցնենք թեկուզ գիտությունների ակադեմիան և ստեղծագործական միությունները), հենվելով նախապաշարումների և կեղծ արժեքների վրա:

Հ.Գ.-2 Ինչ վերաբերում է Հասմիկ Պողոսյանին, ապա պետք է ասեմ, որ անկախության ողջ պատմության ընթացքում նա անշուշտ երկրի մշակույթի լավագույն նախարարն է: Մշակույթի նախարարներ են աշխատել և՜ մեծ բանաստեղծներ, և՜ կոմպոզիտորներ, և՜ աֆերիստներ, և՜ նույնիսկ դաշնակցականներ: Սակայն, դաժան իրականությունը այնպիսին է (դրա հետ պետք է հաշտվել և ընդունել որպես իրողություն), որ հայկական նոր իրականության բոլոր նախարարները լուրջ սպառնալիք են ներկայացնում, երբ նախաձեռնողականություն են հանդես բերում. կամ այդ գործն ավարտվում է խայտառակությամբ, կամ ավերով: Օրինակ, պրն Բագրատյանի նախաձեռնությունները տնտեսության ոլորտում, քիչ էր մնում ավարտվեին սովից և ցրտից հինավուրց ժողովրդի վախճանով, իսկ տկն Պողոսյանի նախաձեռնությունները, որպես կանոն, ավարտվում են խայտառակությամբ: Հետևաբար, մնում է միայն ցանկանալ, որ այսուհետ նա կզբաղվի բացառապես իր գործով, այն է` հոբելյանների և հանդիսավոր հուղարկավորությունների կազմակերպմամբ: Փառք Աստծո, նրա համար աշխատանք շատ կա: Միայն այս տարի նա նշում է Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի, Լևոն Շանթի, Դանիել Վարուժանի, Երվանդ Քոչարի, Լևոն Մադոյանի, Խորեն Տեր-Հարությունյանի, գուսան Շահենի, Շառլ Ազնավուրի, Սոս Սարգսյանի և այլոց հոբելյանները: Էլ չենք խոսում պոտենցիալ հանգուցյալնների մասին, որոնք, ցավոք, այս տարի անպայման կլինեն: Ինչպես տեսնում ենք, աշխատանքը ծով է: Իսկ մի՞թե էներգիան ծախսելու համար քիչ տարածություն կա:

Մի խոսքով, հայ ժողովրդի ապագան նախարարների աննախաձեռնողականության մեջ է: Հակառակ դեպքում` ժողովուրդ շուտով չի մնա...

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար» | Նորություններ Հայաստանից




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




SELECTORNEWS



Новости России


Загружается, подождите...


Добавить свое объявление
Загрузка...


Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


14.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
«Բարև Երևանն» ու «Բարգավաճ Հայաստանը» վերցնում են մանդատները, իսկ ԲՀԿ առաջնորդն ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա

«Բարև Երևանն» ու «Բարգավաճ Հայաստանը» վերցնում են մանդատները, իսկ ԲՀԿ առաջնորդն ասում է, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չի դառնա



12.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աղասի Արաբյան. «Հայկական գործոնի շահարկումը Վրաստանի նախկին իշխանությունների նուրբ հաշվարկն է»

Աղասի Արաբյան. «Հայկական գործոնի շահարկումը Վրաստանի նախկին իշխանությունների նուրբ հաշվարկն է»



09.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Գողացե՞լ» է արդյոք Պարգև արքեպիսկոպոսը Սուվորովի իկոնոստասը. գողը պե՞տք է արդյոք բանտ նստի

«Գողացե՞լ» է արդյոք Պարգև արքեպիսկոպոսը Սուվորովի իկոնոստասը. գողը պե՞տք է արդյոք բանտ նստի



08.05.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել

Նոր կառավարության նշանակման առիթով. ժողովուրդը պարտավոր է գոհ լինել



06.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց

ՀԱԿ-ի փոխարեն «Բարև Երևան» կամ՝ ի՞նչ փոխվեց չորս տարի անց



03.05.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում

Իշխանությունը՝ քաղաքացուն, Մենք կարող ենք ավելին, Բարև Երևան, Փոխելու ենք՝ սկսենք Երևանից, Ավելի լավ Երևան… կամ՝ քարոզարշավի ամփոփում



01.05.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ատելություն վրացական ձևով

Ատելություն վրացական ձևով



30.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար

Արա Աբրահամյանը պայքարում է հայկական մշակույթի պատվազրկման համար



29.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին

Ռոնալդոյի, մրցավազքի մյուս մասնակիցների և մարզադաշտի դատարկության մասին



29.04.2013
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը

ԱՄՆ-ը հանում է պահած հարավադրբեջանական խաղաթուղթը



26.04.2013
Զառա ՂԱԶԱՐՅԱՆ
Տուժում է մանր ու միջին բիզնեսը…

Տուժում է մանր ու միջին բիզնեսը…



26.04.2013
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին

«Գողականի» դեմ ոստիկանության և դատախազության հաջող պայքարի մասին


Լրահոս


14.05.2013 / 17:48
ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՈՒՍԱՆՈՂԸ ԳՏՆՎԵԼ Է

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ՈՒՍԱՆՈՂԸ ԳՏՆՎԵԼ Է



14.05.2013 / 17:41
ՀՀՇ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀՇ ՆԱԽԿԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՎԵՐԱԳՐԱՆՑԵԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ



14.05.2013 / 17:40
ՍԻՐԻԱՑԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ

ՍԻՐԻԱՑԻ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ ԼՔՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ



14.05.2013 / 17:13
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ



14.05.2013 / 16:49
Ո՞ՒՐ ԷՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ

Ո՞ՒՐ ԷՐ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ



14.05.2013 / 16:41
ԿԸՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ

ԿԸՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԿԱԶՄԸ



14.05.2013 / 16:40
ՍՆԴԻԿԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

ՍՆԴԻԿԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԽՈՒՄԲԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է



14.05.2013 / 16:27
ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՎԻԿՏՈՐ ՄԱՄԱԵՎԻՆ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ

ՌՈՒՍ ՀԱՅՏՆԻ ԴԵՐԱՍԱՆ ՎԻԿՏՈՐ ՄԱՄԱԵՎԻՆ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԳՏԵԼ



14.05.2013 / 16:13
ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

ԱՅԼ ԱՆՁԻ ՓՈԽԱՐԵՆ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ



14.05.2013 / 16:09
ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ

ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ ՄԱՅԻՍԻ 14-ԻՆ



14.05.2013 / 16:07
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԱԶԱՏ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ ՑՈՒՑԱԴՐՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ



14.05.2013 / 15:34
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԶԵԼ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՏԱՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԶԵԼ Է ԻՐ ՏԱՐԱԾՔՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻ ՏԱՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ



14.05.2013 / 15:19
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



14.05.2013 / 15:04
ԲՀԿ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ

ԲՀԿ-Ն ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱԼ ՉԻ ԿԱՐՈՂ. ԾԱՌՈՒԿՅԱՆԸ՝ ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՄԱՆԸ



14.05.2013 / 15:03
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱՄԱՍԵՐ



14.05.2013 / 14:47
ՌԴ-ՈՒՄ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԱՌԵՑՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

ՌԴ-ՈՒՄ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՍԱՌԵՑՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ



14.05.2013 / 14:36
ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 18-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ Է

ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 18-ԱՄՅԱ ՈՒՍԱՆՈՂՆ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԵԼ Է



14.05.2013 / 14:32
ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԹԵՏՉԵՐԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ Է ՀԻՄՆԵԼ

ՕՔՍՖՈՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԹԵՏՉԵՐԻ ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ Է ՀԻՄՆԵԼ



14.05.2013 / 14:23
DORIANS-Ի «FLY» ԱԼԲՈՄԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՆՎՃԱՐ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ

DORIANS-Ի «FLY» ԱԼԲՈՄԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԱՆՎՃԱՐ ՆԵՐԲԵՌՆՄԱՆ ՀԱՄԱՐ



14.05.2013 / 14:19
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ» ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ» ԱՊՕՐԻՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



14.05.2013 / 14:13
ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ԼՂՀ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՌՈՒՍ ՍՊԱ ԵՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ, ԱՊՇԵՐՈՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է

ԼՈՒՐԵՐԸ, ԹԵ ԼՂՀ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻՆ ՌՈՒՍ ՍՊԱ ԵՆ ՎԻՐԱՎՈՐԵԼ, ԱՊՇԵՐՈՆՅԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ Է



14.05.2013 / 13:43
ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՎԱՐԴԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ



14.05.2013 / 13:37
ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՄԵՀՐԻԲԱՆ ԱԼԻԵՎԱՆ ԿԱՐՈՂ Է ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՌՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ



14.05.2013 / 13:30
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԻՐԱՎԱՊԱՀ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ԻՐԱՎԱՊԱՀ, ԴԱՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ



14.05.2013 / 13:17
ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ Է ԶՈՀՎԵԼ



14.05.2013 / 13:08
«ИВАНУШКИ INTERNATIONAL» ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒ ՀԵՏ

«ИВАНУШКИ INTERNATIONAL» ԽՄԲԻ ՆԱԽԿԻՆ ՄԵՆԵՐԳԻՉԸ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է ԵՐԿՐՊԱԳՈՒՀՈՒ ՀԵՏ



14.05.2013 / 13:04
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ. ԵՐԿՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՀՐՇԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ

ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ. ԵՐԿՈՒ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԵՎ ՀՐՇԵՋ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ



14.05.2013 / 12:42
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ



14.05.2013 / 12:38
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ՍՊԸ-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ (FOTO)

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է «ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ» ՍՊԸ-Ի ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ (FOTO)



14.05.2013 / 12:08
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԱՐՍԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԱՐՍԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ



14.05.2013 / 11:48
ՏԻԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՉ ԹԵ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, ԱՅԼ DORIANS-Ն Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՏԻԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ, ՈՉ ԹԵ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, ԱՅԼ DORIANS-Ն Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ



14.05.2013 / 11:46
ԱՄԵՐԻԿԱՑԻՆ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է COCA-COLA-Ի ԳԱՂՏՆԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆ 15 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌՈՒՄ Է COCA-COLA-Ի ԳԱՂՏՆԻ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ



14.05.2013 / 11:23
ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՆԱԶԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ԱՍՊԵՏ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ» ՏԻՏՂՈՍԸ

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ ՆԱԶԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է «ԱՍՊԵՏ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ» ՏԻՏՂՈՍԸ



14.05.2013 / 11:21
«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿՎԵՐՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

«ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ»-Ը ԿՎԵՐՑՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ



14.05.2013 / 11:14
ՀԱՅԱԶԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻՍՏԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ UNIVERSE 2013» ՄՐՑՈՒՅԹԻՆ

ՀԱՅԱԶԳԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է «ՄԻՍՏԵՐ ՌՈՒՍԱՍՏԱՆ UNIVERSE 2013» ՄՐՑՈՒՅԹԻՆ



14.05.2013 / 11:08
«ՕՊԵԼ ԱՍՏՐԱ»-Ի ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ 47-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ

«ՕՊԵԼ ԱՍՏՐԱ»-Ի ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑՈՒ ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ 47-ԱՄՅԱ ԿՆՈՋԸ



14.05.2013 / 11:02
ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ ԵՎ ՀԵՌԱՑՐԵԼ ԿՈՒՐԾՔԸ

ԱՆՋԵԼԻՆԱ ՋՈԼԻԻՆ ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ ԵՎ ՀԵՌԱՑՐԵԼ ԿՈՒՐԾՔԸ



14.05.2013 / 10:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ



14.05.2013 / 10:39
ԲԱԼՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՍՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԲԱԼՆ ՕԳՏԱԿԱՐ Է ՍՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ



14.05.2013 / 10:36
ԻՐԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԻՐԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԱՏԻ ԵՆ ՏՎԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ


Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2


Mba
Сведения о программах. Условия поступления.
itmane.ru
Купить шампанское, контакты. Купить шампанское asti .
wine-butik.ru
Акции в Ресторане! Очень выгодно: ресторан сан ремо сочи . Как провести приятно вечер.
sanremo-sochi.ru
Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am