Հրապարակումներ

Ինչո՞ւ է «ապշերոնյան փադիշահը» վախենում ղարաբաղյան «սուզանավերից և ականակիրներից»
Ամեն մի գաղտնի գործարք վաղ, թե ուշ դառնում է հանրության սեփականությունը, և երբ գործարք կնքողները հայտնվում են անհարմար դրության մեջ, սկսում են արդարացումներ կամ էլ դավաճաններ փնտրել: Հրեական ծագմամբ կայքերից մեկը (https://mignews.com/news/politic/world/050412_220234_87220.htm), հղում անելով StrategyPage վերլուծական կայքին, տեղեկություններ տարածեց իսրայելա-ադրբեջանական ռազմատեխնիկական գործարքի մանրամասների մասին, որով փաստորեն գաղտնազերծեց այն:
Իսրայելական պաշտոնական շրջանակներն ու կառավարությանը մոտ կանգնած մամուլը մեղադրեցին իրեն «ռազմավարական» դաշնակից ԱՄՆ-ին դավաճանության մեջ, քանի որ և´ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, և Պենտագոնը, որից 700 միլիոն արժողությամբ հակահրթիռային համակարգեր էր ուզում ստանալ Իսրայելը, տեղյակ էին իսրայելա-ադրբեջանական գաղտնի գործարքի բոլոր մանրամասներին:
Իրանի միջուկային ծրագրերից ակնհայտորեն ահաբեկված Իսրայելի պարագայում, որը փորձում է այդ երկիրն ուղղակի և անուղղակի ճանապարհով շրջափակել հակաիրանական ռեժիմներով, այս գործարքը բնական է թվում: Իսրայելական դիվանագետները լավ են գիտակցում, որ Իրանին սահմանամերձ երկրներից, ասենք, Հայաստանը երբեք գործիք չի դառնա իրենց ձեռքին և երբեք թույլ չի տա իր տարածքը ԻԻՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հենակետ դարձնել: Թուրք-իսրայելական հարաբերությունները բավական լարված են, և «մավի Մարմարայի» միջադեպը դեռևս հարթված չէ, ուրեմն մնաց Ադրբեջանը:
Իսրայելյան ստրատեգներին մեծ խելք պետք չէր հասկանալու համար, որ Իրանի հետ բավական լարված հարաբերություններ ունեցող ալիևյան վարչակարգն առանց վարանելու պատրաստ է միանալ հակաիրանական ցանկացած ավանտյուրայի, միայն մեկ պայմանով, որ դրա մանրամասներն ու դրա տակ թաքնված հեռուն գնացող նպատակները չբարձրաձայնվեն: Երևի, սա էր պատճառը, որ իսրայելական կողմը, հայտարարելով Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական գործարքի մասին, չմանրամասնեց նրանում պարունակվող բոլոր դետալները: Տարօրինակ կերպով տեղեկատվական արտահոսքը եղավ ԱՄՆ կառավարող շրջանակներին մոտ կանգնած Strategy Page կայքից, որով, երևի, ամերիկացիներն ինչ-որ հեռուն գնացող մեսիջներ էին հղում Իսրայելին ու Ադրբեջանին:
Իսրայելական կողմի բացահայտ պրովոկացիոն բնույթ կրող այս քայլը, որքանով էլ պայմանավորված լինի իրանական գործոնով, ըստ էության հակաբարոյական արարք է: Քաջ գիտակցելով, որ զինելով Ադրբեջանին՝ խախտվում է տարածաշրջանում հաստատված փխրուն զինադադարը և ուժերի հավասարակշռությունը, իսրայելական կառավարությունը, հակաիրանական մոլուցքից կուրացած, գնաց այս քայլին: Ժամանակին հրեաները համաշխարհային աղմուկ էին բարձրացնում, երբ խորհրդային հակաօդային կամ հակահրթիռային համակարգերը ներկրվում էին Եգիպտոս և Սիրիա, որոնք ստիպված էին պաշտպանվել իսրայելական օդուժի հարձակումներից: Ինչ արած, ժամանակները փոխվում են, բայց քաղաքական կեղտոտ բարքերը մնում են նույնը:
Հասկանալի է, որ Իսրայելը հակաիրանական շրջափակման օղակն է սեղմում, իսկ ի՞նչ ակնկալիքներ և սպասումներ ունի Ադրբեջանն այս բավական թանկարժեք գործարքից: Ծանոթության համար սկզբում թվենք այն զենք-զինամթերքների տեսակները, որոնք Ադրբեջանը գնել է Իսրայելից: Դրանք են` հինգ Heron և նույնքան Searcher տեսակի անօդաչու սարքեր (այսպիսի սարքերից մեկը մի քանի ամիս առաջ ԼՂՀ ՊԲ ՀՕՊ ուժերը ոչնչացրին), Barak-8 հրթիռային համակարգեր 75 հրթիռով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը $24 մլն է, Green Pine ռադարային համակարգ, որը 500 կմ տարածության վրա ճանաչում է բալիստիկ հրթիռները և ամենահետաքրքիրը` մինչև 36 կմ հեռավորությամբ գործող Gabriel տիպի նավակործան կամ հականավային հրթիռներ:
Իրանական կողմի խիստ արձագանքը սպասել չտվեց, և «ապշերոնյան փադիշահի» հերթապահ սուտասանները շտապեցին հանգստացնել իրենց հզոր հարևանին, որ գնված զենք-զինամթերքն ու տեխնիկան ամենևին էլ ուղղված չեն Իրանի դեմ: Իսկ եթե Իրանի դեմ չեն ուղղված, ուրեմն դրանց թիրախը ԼՂՀ-ն է: Ասենք, թե անօդաչու սարքերը և հրթիռային համակարգերը պետք կգան ադրբեջանցիներին ԼՂՀ ՊԲ-ի դեմ մարտերում, բայց այդ ի՞նչ բալիստիկ հրթիռներ են որսալու իսրայելական արտադրության տեղորոշիչ Green Pine համակարգերը, որ այսքան մեծ գումարներ են ներդրել և գնել: Երևի, Իլհամ Հեյդարօղլին իր վերջին սարսափ-երազներից մեկում տեսել է ղարաբաղյան բալիստիկ հրթիռների արձակման հորերը կամ շարժական-մոբիլ համակարգերը և շտապել է հակաօդային անձրևանոց ձեռք բերել, որպեսզի չկորցնի իր իսկ ժողովրդից թալանած միլիարդները: Բալիստիկ հրթիռները և ՀՕՊ համակարգը դեռ մի կողմ թողնենք և անցնենք նավակործան կամ հականավային հրթիռային Gabriel համակարգին: Պարզվում է, որ ԼՂՀ-ն, բացի հզոր ցամաքային բանակ ունենալուց, նաև բավական վտանգավոր նավատորմ ունի՝ հագեցված սուզանավերով, հածանավերով ու ականակիրներով, որոնք ահ ու սարսափ են առաջացրել «փադիշահի» վրա և սպառնում են Ադրբեջանի նավթով ու գազով հարուստ կասպիական ափերին: Երևի, Իլհամչիկը հիշել է իր հայրիկի պատմածները ծագումով ղարաբաղցի խորհրդային ծովակալների մասին և մտածել, որ մեկ էլ տեսար նրանց հետնորդներն իրապես իրենց նավերը Օմարի լեռներով ու Մուղանի դաշտերով անցկացրին ու հայտնվեցին օրեցօր ծաղկող Բաքվի նավահանգստի դիմաց: Դե, պատկերացրեք խեղճ Իլհամչիկի սարսափի չափը:
Այս իրողությունը ոչ այնքան ծիծաղելի է, որքան ողբերգական, քանզի հարևան Իրանի մոտ արդարանալու համար ադրբեջանական իշխանությունները պատրաստ են ցանկացած տխմարություն և զառանցանք արտաբերել:
ԻԻՀ ղեկավարությունը բավական լավ տիրապետում է իրադրությանը և լավ է հասկանում, որ ալիևյան կլանը տենդագին պատրաստվում է այն օրվան, երբ իսրայելա-ամերիկյան ուժերը, դաշնակցած եվրոպական անողնաշար լիբերաստների հետ, լայնամասշտաբ ռազմական գործողություններ կծավալեն անհնազանդ Իրանի դեմ: Արևմուտքի սիրիական ավանտյուրան Իրանի դեմ սպասվող պատերազմի նախերգանքն է միայն: Իրանի վրա առաջին իսկ օդային հարձակումից հետո (իսկ որ Իսրայելն ու Արևմուտքն Ադրբեջանի տարածքը դիտում են ամենահարմար հենակետերից մեկն իրենց օդուժի և ռազմական այլ տիպի միջոցների համար՝ հանրահայտ փաստ է) ադրբեջանցիները կանցնեն իրենց վաղուց փայփայած ծրագրերի իրագործմանը: Դեռևս ԽՍՀՄ տարիներին, երբ ավագ Ալիևը ղեկավարում էր Ադրբեջանի ՊԱԿ-ը, հարևան Իրանում հսկայական լրտեսական ցանց էր ստեղծվել, որի պատրաստության, ֆինանսավորման և քայքայիչ գործունեության ուղղորդման պատասխանատվությունը դրված էր անձամբ Հեյդար Ալիևիչի վրա: Բանն այն է, որ բուն Ատրպատականը կամ Իրանական Ադրբեջանը, որը բնակեցված է թյուրքալեզու էթնիկ ընդհանրություններով, խորհրդային տարիներին դիտվում էր որպես շահական Իրանից խլելու պոտենցիալ տարածք կամ քաղաքական շանտաժի գործիք: Այս խնդրով էլ տարված՝ «ազգային հարցի» բոլշևիկյան տեսաբանների թեթև ձեռամբ կյանքի կոչվեց կովկասյան թաթարներին ադրբեջանցի հորջորջելու միտքը և աշխարհի ժողովուրդների քարտեզին հայտնվեց մի շատ «ջահել էթնոս»: Յուրաքանչյուր անգամ Իրանի հետ ուժի դիրքերից խոսելիս խորհրդային դիվանագետներն իրանական կողմին շանտաժի էին ենթարկում՝ հարևանցիորեն ասելով, թե Խորհրդային Ադրբեջանի ժողովուրդը ցանկություն ունի միավորվելու Իրանի տարածքում ապրող իր եղբայրների հետ: Ժամանակակից ալիևյան Ադրբեջանում էլ չեն դադարում այդ մարմաջով ապրել, և նույնիսկ վերջերս «Ենի Ադրբեջան» կառավարող կուսակցության ներկայացուցիչներից մեկը հանդես եկավ առաջարկությամբ՝ իրենց երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջանի հանրապետություն` ի տարբերություն Հարավայինի, որն օրերից մի օր, ինչպես հարավային Վիետնամը, կմիավորվի հյուսիսի հետ: Սա զառանցանքի ոլորտից չէ, սա արտաբերել է եվրոպական ընտանիք ձգտող երկրի պատգամավորը:
Հետգրություն
Ղարաբաղյան նավատորմը և հայկական սուզանավերը, ինչպես և ադրբեջանական ռազմական հզորություն կոչվածը նույն սուտլիկ հեքիաթից են, և մի օր էլ սուտասան Իլհամչիկի քիթն այնքան է երկարելու, որ այլևս չի կարողանալու ուտել սեփական թշվառ ժողովրդի հացի վերջին փշրանքները: Սպասենք ղարաբաղյան սուզանավերի հրթիռային համազարկերին և Գաբրիել հրեշտակապետի պատասխանին, որի անվամբ են կոչվում իսրայելական նավակործան համակարգերը:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 10
Կարծիքներ
Армяне научили их бегать, иранцы научат их плавать !
все ракеты и пушки...это фигня, самое смертоносное оружие у илихама - РОГА. мехрибан перестаралась, мы ее очень любим, она директор фонда алиева
Странно тут мыслят некоторые люди.. складывается такое ощущение что никто не о чём не знает, но "все" рады критиковать статью показывая свои умственные возможности..просто смешно..)))) Автор всё чётко расписал, согласен полностью с написанным!!! Только одноглазый циклоп не видит что происходит на Ближнем Востоке..
И Я КАК АЗЕРБАЙДЖАНЕЦ ПОДДЕРЖЫВАЮ ИЗРАЕЛЬ И УДАР ПО ИРАНУ НЕ КОГДА АЗЕРБАЙДЖАН НЕ ПРЕДАВАЛ ИРАН ЕСЛИ ЭТО БЫЛО ТО СО СТОРОНЫ ИРАНА УДАР В СПИНУ БЫЛО МНОГО РАЗ И МЫ НЕ КОГДА НЕ ПРЕДАДИМ ИЗРАЕЛЬ ЖИТЬ В МЕСТЕ УМЕРЕТЬ ТОЖЕ В МЕСТЕ ИЗРАЕЛЬ СОЮЗНИК АЗЕРБАЙДЖАНА И МЫ ДРУЗЕЙ НЕ БРОСАЕМ В ТРУДНУЮ МИНУТУ БУДЕМ БОМБИТЬ ИРАН
РАКЕТНЫЕ СИСТЕМЫ БАРАК-8 ЕСТЬ КАК МОРСКАЯ ТАК И НАЗЕМНАЯ СИСТЕМА А НАС ЧЕТ ГАБРИЕЛЬ ТО АЗЕРБАЙДЖАН В ПРАВЕ ОСНОСТИТЬ ЭТИМИ РАКЕТАМИ ВМС СВОЕЙ СТРАНЫ А НАСЧЕТ РАДАРА GREEH PIHE МОГУ НАПОМНИТЬ ЧТО ИМЕННО АРМЯНЕ НАЧАЛИ ГРОЗИТЬ АЗЕРБАЙДЖАНУ СВОИМИ РАКЕТАМИ СКАТ РАДАР ТАКОЙ МОЩИ НУЖЕН СТРАНЕ А НАСЧЕТ КАРАБАХА У АЗЕРБАЙДЖАНА ТАКОЕ ВОРУЖЕННИЕ ЧТО ВАМ И НЕ СНИЛОСЬ НЕ ТОЛЬКО ИЗРАЕЛЬ НО И АМЕРИКАНСКОЕ ВОРУЖЕННИЕ ТУРЕЦСКОЕ ТАК ЧТО АРМЯНЕ НЕ ПЕРЕЖЫВАЕЙТЕ И НЕ ЗАВИДУЙТЕ
азери не сможет начинать войну,там воевать не кому.
Jefferson D'Arcy , 07.04.2012 14:23:23 Диктатор вполне может прикупать все это вооружение не столько для Ирана, сколько для России. Развязав войну с Арменией, потомственный диктатор сразу получит головняк с её союзниками по ОДКБ и учитывая опыт своего коллеги в Грузии заранее запасается необходдимым. Хорошо-бы гаденыша урезонить заранее - диктаторы они взбалмошные.
Григор АГАНЯН, неужели думаешь все такой же тупой, как ты. После встрече Нахчиване МИД Азербайджан с Турцию и Ираном, вы армяне в истерику, потому что, бойтесь что, если получится союз Азербайджан, Турция и Иран вам конец. Иран отлично знает что, это оружие Азербайджан будет использована против вам армян и Иран еще понимает ваши "армянский дружбу" временный, до решение Гарабахский конфликт. Так что вы сколько будете кричат, Иран Азербайджан ссорит у вас не получится, даже может это обернется против вас же, армян.
автор переврал практически все, а самое главное- перепутал причину со следствием!!! Евреи возражали против вооружения сирии и египта, ведя защитительную войну против этих стран, которые совместно с ливаном одновременно напали на них!!!И еще- кто сказал, что армения не даст на своей территории поставить аналогичные системы.... короче -не зная броду ,не лезте в воду!!!
Дорогие журналюги. Продолжайте и дальше обсасывать дёзу об авио ударе по Ирану. Маразм крепчал и танки наши быстры. Огромное СПАСИБО.