Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


16.04.2012

Թե ինչ արձանագրեցին հինգ տարին մեկ մարզերն այցելող դաշնակցականները, կամ՝ ինչ կլինի, եթե ՀՅԴ-ն գա իշխանության

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

«Կարճ ասեմ. մենք թէ´ դրսից, թէ´ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխաւորապէս մենք: Մենք եմ ասում, եւ սրա մէջն է ճշմարտութիւնը: Մի մասը` խաչագող սրիկաներ, մի մասը` գողեր ու աւազակներ, մի մասը` ապիկար թշուառականներ: <…> Էսքան աղէտների ու պարտութիւնների մէջ ո´չ մի մեղաւոր չերեւաց, ո´չ ոք ոչ պատասխանի կանչուեց, ոչ պատասխան տուեց: <…> Եւ ոչ մէկը գոնէ անձնասպան չեղաւ, որ ապացուցաներ, թէ գոնէ ամօթ ու խղճմտանք կայ էս մարդկանց մէջ կամ էս ժողովրդի մէջ: Բայց ես ի՞նչ եմ ասում – չկարողացան գոնէ վշտանալ կամ վշտացած երեւալ»:


Հովհաննես Թումանյան
Ավետիք Իսահակյանին 1921թ. դեկտեմբերի 9-ին հասցեագրված նամակից

ԱԺ ընտրությունների քարոզարշավն օր օրի թափ առնելով կարծես հետաքրքիր է դառնում, և մրցության մեջ մտած քաղաքական ուժերի ներկայացուցիչները,կամա, թե ակամա անկեղծանալով, մտքի այնպիսի «գոհարներ» են հրապարակ նետում, որ նույնիսկ ընտրությունների նկատմամբ ամենալոյալ տրամադրված մարդը չի կարող անտարբեր լինել դրանց նկատմամբ: Քաղաքական ուժերից յուրաքանչյուրն իր չափով և ձևով սիրում է մեր ժողովրդին, «տապակվում» նրա ցավերով, արձանագրում նրա լավ կամ վատ ապրելակերպը՝ միևնույն ժամանակ կոչ անելով ընտրել իրենց, որ փրկություն և բարօրություն բերեն:

Միայն թե ցավն այն է, որ սրանց պարագլուխներից շատերը հինգ տարին մեկ են «լայաղ անում» մայրաքաղաքային իրենց գրասենյակներից դուրս գալ և գնալ մարզերը: Գնալուց հետո էլ հանկարծ հայտնաբերում են ծանր, եթե չասենք՝ թշվառ վիճակ, որից չափազանց վրդովվում և հուզվում են: Մեր պանծալի դաշնակցականները ևս էվրիստիկայի ժանրն են որդեգրել և յուրաքանչյուր մարզում նախընտրական քարոզչություն անելիս մարզերում և գյուղերում զարմանքով արձանագրում են «թշվառ վիճակ»: Երեկ Աշտարակում կայացած հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հետևյալ հոգեցունց հայտարարությամբ է հանդես եկել. «Այն թշվառությունը, որ մենք տեսանք մարզերում ու գյուղերում, իրեն հարգող որևէ հայի չի կարող հանգիստ տալ»: Այսինքն՝ «թշվառությունն» արձանագրվում է միայն այն ժամանակ, երբ սկսվում է քարոզարշավը, ու ստիպված պարոն Ռուստամյանն ու ընկ. մեկնում են մարզեր: Թվում է, թե ինչ-որ օտարազգի ճանապարհորդ է եկել Հայաստան և շրջելով մայրաքաղաքից հեռու կամ մոտիկ մարզերում՝ տեսել է «համատարած թշվառություն և աղքատություն», այլ ոչ թե հայոց հնագույն կուսակցություններից մեկի ԳՄ ներկայացուցիչը: Մի կողմից՝ լավ է, որ մեր ավանդական հեղափոխականներն այցելում են մարզերը և մեծամեծ գաղափարները ժամանակավորապես մի կողմ դնելով՝ շփվում են իրենց սիրասուն ժողովրդի հետ, մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչու են միայն ընտրությունից ընտրություն հիշում ժողովրդի սոցիալական կարիքների մասին, և ամենակարևորը, որ իրենք սոցիալիստական (ընկերվարական) կուսակցություն են:

Պարոնայք մարգարյանների ու ռուստամյանների ներկայացրած քաղաքական ուժը 10 տարուց ավելի իշխանական կոալիցիայի մեջ էր, ուներ նախարարներ կառավարությունում, և հետաքրքիրն այն է, որ այդ կոալիցիայից դուրս եկավ ոչ թե երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, էլ չեմ ասում հասարակական-քաղաքական մթնոլորտի հետ համաձայն չլինելու կամ մտահոգված լինելու, այլ սոսկ արտաքին-քաղաքական անհամաձայնության պատճառով:

ՀՅԴ-ն շատ է սիրում կուրծք ծեծել իր պանծալի անցյալն ամեն օր մեր աչքը խոթելով, պարծենում է հայոց նորագույն պետականության վերականգնման գործում (խոսքն Առաջին հանրապետության մասին է) իր բացառիկ դերով և այլն՝ մոռանալով հիշել այդ «փառավոր անցյալի» բազում մութ էջերը: Խոսքը ո´չ Բաթումի և ո՛չ էլ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերի կամ էլ փետրվարյան իրադարձությունների մասին չէ, այլ այն սոցիալ-տնտեսական ու հասարակական-քաղաքական մթնոլորտի մասին է, որը ստեղծվել էր երկրում 1918-1920թթ.: Ի տարբերություն պաշտոնական և լղոզած ու կոկված պատմագրության, կա նաև «ժողովրդական պատմագրություն», որը հիմնված է ժողովրդի բանավոր հիշողության վրա և ներկայացնում է պատմությունը ներսից` առանց ռետուշի:

Բերեմ մի քանի օրինակ: Ալեքսանդրապոլի գավառից օսմանցիների հետ քաշվելուց հետո (համաձայն Բաթումի պայմանագրի՝ գավառը համարվում է Թուրքիո տարածք և «ծովից ծով Հայաստան» քարոզող մեր դաշնակցական կառավարիչները բնիկ հայկական քաղաքում նույնիսկ ՀՀ հյուպատոսություն էին հիմնել) թուրքական թալանից հազիվ ազատված ժողովրդին այնպես վերաթալանեցին կենտրոնական իշխանությունները, որ նույնիսկ տեղացիները ստիպված էին հեռանալ գավառից և փրկություն գտնել Կովկասի տարբեր քաղաքներում:

Նորբայազետցիների վկայությամբ՝ այստեղ ապաստան գտած արևմտահայ սովյալ գաղթականները հենց փողոցներում նկատում էին դաշնակցական խմբապետերին իրենց ղոչիներով, աճապարում էին փախչել և պատսպարվել, թե չէ որպես «ավելորդ բեռ և ուտող բերան» տեղում կգնդակահարվեին: Վայոց ձորի Մարտիրոս գյուղը, որտեղ ծնվել է Հովսեփ Հողոցմեցի հայոց հայրապետը, իր պատմության ընթացքում երկու անգամ է տեղահանվել: Մեկ Շահ Աբասն է նրանց տնավեր արել, մեկ էլ 1919թ. դաշնակցական հայտնի գործիչ Յապոնը, որի թիկնազորի անդամներից մեկին լկտի պահվածքի համար գյուղացիները մի լավ քոթակել էին: Իսկ «քաջարի» Յապոնը դրան պատասխանեց գյուղացիների ահաբեկմամբ, ու երբ մարտիրոսցիները հեռացան իրենց տներից, այստեղ մտավ նախիջևանյան թուրքերի խուժանը, որը մի քանի օր թալանեց երբեմնի շեն գյուղը:

Դաշնակցականների կազմակերպած «ազատ ու դեմոկրատական» ընտրությունների մասին խոսելն էլ ավելորդ է, և խորհուրդ կտայի կարդալ մեր կայքում տեղադրված հետևյալ հոդվածը:

Հասկանալի է, որ տհաճ ու դաժան է հիշելն այն, ինչը միայն ծանր նստվածք կարող է առաջացնել հայ մարդու հոգում, բայց մեկ-մեկ էլ անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել...

Համաձայն եմ, որ անընդհատ և ամեն պատեհ-անպատեհ առիթների դեպքում այնքան էլ հաճելի չէ հավատից խոսելը և հավատը քարոզչության առանցք դարձնելը: Բայց ինձ` մեղավորիս, անհասկանալի է, թե ինչու  ՀՅԴ առաջնորդները (վայ, կներեք, ես մոռացել էի, որ դաշնակցությունը մարդ-կուսակցություն չէ և շարքեր ու առաջնորդներ չունի) չեն «հավատում» դիմացինի «հավատին» և պաթետիկ ոճով հայտարարում են. «...հավատի մասին խոսելու իրավունք չունեն նրանք, ովքեր սպանել են այդ հավատը ժողովրդի մեջ»: Սա արտաբերում է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որը երբեք չհետևեց քրիստոնեական «Հավատով խոստովանիմ» սկզբունքին, երբեք ոչ մի պարագայում և ոչ մի հարցում չընդունեց իր սայթաքումներն ու սխալները: Հիմա էլ նույն հոգեբանությամբ և հռետորաբանությամբ գալիս են «փոխելու» այն վարչակարգը, որի մասնիկն են եղել: Եվ այս ամենից հետո հայտարարել, թե՝ «Մենք չենք համարի մեր խնդիրը լուծված, քանի ելք ցույց չենք տվել մեր ժողովրդին այս ստեղծված իրավիճակից և դուրս չենք բերել մեր ժողովրդին այս ծանր վիճակից», առնվազն բարոյական չէ, որովհետև դաշնակցության «ցույց տված ելքերն էլ, մուտքերն էլ» մեր ժողովուրդը վաղուց է իր ատամին խփել ու դեռևս հիշողության կորստով չի տառապում:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 7

Կարծիքներ

  • Ирина20:15 | 21.04.2012
    Антидашнак, ваше, уже не первое выступление в таком духе, это" камешки, брошенные в Арарат".И отвечать не стоило бы," взгляни и-мимо".То, в чем вы обвиняете дашнаков, свойственно и недашнакам.На какой этап своего исторического пути должна вернуться Армения, чтобы вам и вашим хозяевам было хорошо? И пока есть хоть один настоящий дашнак и два его последователя, у таких,как вы, земля будет гореть под ногами.И еще,манвелы и сейраны - продукт советского времени, когда дашнаки были объявлены врагами народа,так что эти генералы не могли быть их учениками Кстати, в царской охранке Дро считали храбрым партизаном,не способным предать интересы Родины.Почему Серж Саркисян спасает,а не сажает уродов? Он может на вас обидеться...Но, может быть, опять спасет урода?
  • Tigran19:41 | 21.04.2012
    Mec pativ e kez nman aghbin hashvi [email protected],bayc de...Nikd,intelektd u anbaroyakanutyund irar hamarzhek en
  • Гаяне19:18 | 21.04.2012
    Не привыкли мы нормально относится к критике.Потому, что делим все на "черное и белое", полутонов для нас не существует. Жизнь, не знаю, к счастью или к сожалению, не так примитивна. Мне хватило той дележки "жирных объектов", которая началась среди дашнаков после прихода Кочаряна, чтобы понять, что нет среди нас святых - все мы люди.
  • Антидашнак16:04 | 21.04.2012
    нет хуже мичего в мире дашнаков! это отребье, родившись в царской охранке, исповедуя то национализм, то социализм, всегда приносило народу трагедии. Александрополь, до этого Батум, после того уже в наши времена торговля сиротами, чем успешно занимался Агван Варданян, и хищение сиротских денег, свинство последней степени, разрушение владельцем бордела "Валем" всей образовательной системы и науки, взятие взяток даже по $50, на что способны только губернаторы дашнаки (слава богу, спас этого урода Серж Саркисян, когда храбрый дашнак попался за взятку), все это свинство под силу только дашнакам. наши сегодняшние манвелы и сейраны - ученики и последователи дашнакских хмбапетов-хулиганов, таких как Дро, Каро Сасуни и прочая мразь. Нет ничего отвратительнее в армянской истории, чем повесть о дашнаках. Пока они есть и пока есть хоть один дашнак и два его последователя, история Армении не повернется вспять.
  • Արծիվ01:51 | 21.04.2012
    Ով անիծում է ՀՅԴ - ին անիծում է իր ազգին: Սա սադրանք է:
  • ИРИНА19:45 | 20.04.2012
    Каин убил Авеля. Виноваты дашнакцаканы!Я слышала( из уст в уста)много хорошего о дашнакцаканах.А у народа,не всегда благодарного, с память проблемы есть. Иначе он не оказался бы сейчас в таком положении.Иногда я радуюсь,что моего отца, сына дашнака,сослали в Сибирь. А то встретился бы ему на улице Еревана какой-нибудь григор аганян-азеро-турецкий единомышленник и назвал бы его"дашнакским отродьем".На Лубянке моему больному туберкулезом отцу предложили сотрудничать,. а за это-хорошую жизнь, но он вернулся в Сибирь, зная , что может умереть.
  • Anti-dashnak09:39 | 17.04.2012
    6 hogin, woronq hotvac gnahatecin "shat vat" erevi dashnakneri kentkomi andamnern en...

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»

Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»



26.04.2012
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում

Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում



26.04.2012
Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին



26.04.2012
Գեորգի ՍԱՀԱԿՈՎ
Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում

Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին

«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին



25.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կրոնի ստրուկների «ձայնը»

Կրոնի ստրուկների «ձայնը»



25.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը

Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը



25.04.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները

Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները



24.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն



24.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ

Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ



23.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Բարևներ» 90-ական թվականներից...

«Բարևներ» 90-ական թվականներից...



23.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին

Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


26.04.2012 / 21:50
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.04.2012 / 21:36
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



26.04.2012 / 20:22
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ



26.04.2012 / 20:20
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ



26.04.2012 / 18:34
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ



26.04.2012 / 17:39
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ

«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ



26.04.2012 / 17:30
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ



26.04.2012 / 17:20
ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ

ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ



26.04.2012 / 17:05
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ



26.04.2012 / 16:59
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



26.04.2012 / 16:53
ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ



26.04.2012 / 16:16
ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ

ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ



26.04.2012 / 16:15
ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ



26.04.2012 / 15:44
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:43
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:14
ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ

ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ



26.04.2012 / 15:12
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ



26.04.2012 / 14:52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



26.04.2012 / 14:23
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ



26.04.2012 / 14:21
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ



26.04.2012 / 14:18
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ



26.04.2012 / 14:15
ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



26.04.2012 / 14:04
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ



26.04.2012 / 14:03
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ



26.04.2012 / 13:31
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ



26.04.2012 / 13:22
99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ

99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ



26.04.2012 / 13:09
ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ



26.04.2012 / 12:54
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ



26.04.2012 / 12:53
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ



26.04.2012 / 12:51
ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



26.04.2012 / 12:25
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



26.04.2012 / 12:20
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



26.04.2012 / 12:08
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



26.04.2012 / 12:06
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ



26.04.2012 / 11:24
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



26.04.2012 / 11:03
ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



26.04.2012 / 10:56
ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ

ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ



26.04.2012 / 10:48
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ



26.04.2012 / 10:40
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ



26.04.2012 / 10:31
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ


Մեկնաբանություններ


26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին

«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին



26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտի են գնում կանայք

Մարտի են գնում կանայք



26.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բռնվեցին աղավնյակները

Բռնվեցին աղավնյակները



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել

Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել



24.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում

Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում



23.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am