Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


17.04.2012

«Արաբական գարնան» բումերանգի էֆեկտը սկսում է աշխատել

Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ

Որիշի համար փոս փորողը ինքն է ընկնում իր փորած փոսը։
Ժողովրդական ասացվածք

Աշխարհն այսօր մեկ անգամ ևս համոզվեց, որ աստղագծավորները, եթե շատ են ցանկանում, ապա կարողանում են փրկել իրենց դրածոներին: Խոսքը Պարսից ծոցի փտած նավթահոտ շեյխերի և ի մասնավորի` Քաթարի էմիր շեյխ Համադ բեն Հալեդ ատ-Թանիի մասին է: Գարշելի կերպար, որի նավթահոտ դոլարներով գնված զենքն ու վարձկաններն արդեն մեկուկես տարի մահ ու քաոս են բերում արաբական աշխարհին` լինի Մահրիբի երկրներում, Եգիպտոսում, թե Սիրիայում:

Քաթարի և Բահրեյնի միապետերը, որպես ամերիկացիների հլու կամակատարներ, ապահովում են նավթի անխափան հոսքը դեպի Արևմուտքի երկրներ և իրենց աստղագծավոր հովանավորներից որոշակի ինդուլգենցիա են ստացել արաբական աշխարհում բացահայտ լկտի գործունեություն ծավալելու համար: Քաթարի էմիրի ախորժակը, պարզվում է, միայն արաբական աշխարհով չի սահմանափակվում, և նրա բացահայտ հովանավորությամբ իսլամ արմատականություն է քարոզվում եվրոպական երկրներում: Արևմտյան տերերին բարեխղճորեն ծառայելու համար այս գաճաճ էմիրությունն աշխարհի ամենակոռումպացված մարզական կառույցներից մեկի` ՖԻՖԱ-ի շնորհիվ դարձավ ֆուտբոլի 2022թ. «Մունդիալի» կազմակերպիչ երկիր: Քաթարցիներին հաջողվեց գնել ՖԻՖԱ-ի ղեկավարության մեծ մասին, իսկ մնացածը բոնուսի տեսքով նրանց նվեր մատուցեցին «արևմտյան դեմոկրատները»:

Փաստորեն, Արևմուտքի (տե´ս ԱՄՆ) և այս նավթահոտ գաճաճի միջև կնքվել է բանավոր, թե գրավոր պայման, համաձայն որի՝ քաթարցիները հանդես են գալիս ամերիկացիներին ոչ հաճո (Իրաք, Լիբիա, Սիրիա) կամ նրանց համար արդեն անպետք ապրանք դարձած (Թունիս, Եմեն, Եգիպտոս) ռեժիմների դեմ այսպես կոչված ժողովրդական ընդվզման ալիքի «սպոնսորներ», իսկ աստղագծավորներն իրենց ծովային հետևակի քաջ մարտիկների ուժերով ապահովում են սրանց անվտանգությունը: Շեյխ Համադը լավ գիտի, թե ինչ է զինված հեղաշրջումը, քանզի դեռևս 1995թ. իր տերերի աջակցությամբ գահընկեց արեց սեփական էմիր հայրիկին: 

Սեփական գվարդիայի վրա նա հույս դնել չի կարող, իսկ բանակը, որն իրենից ոչինչ չի ներկայացնում և գտնվում է էմիրի ազգականի ու միաժամանակ մրցակցի ազդեցության տակ, մի քանի ժամվա ընթացքում կարող է զինաթափվել ամերիկյան ծովային հետևակայինների կողմից, ինչին էլ երեկ ականատես եղավ աշխարհը:

Հետաքրքիրը ոչ այնքան հերթական նեխած էմիրի կամ շեյխի ճակատագիրն է, այլ սրանց նկատմամբ Արևմուտքի «դեմոկրատական պետությունների» որդեգրած երկդիմի քաղաքականությունը: Բացարձակ միապետություններ հանդիսացող Քաթարի և Բահրեյնի վարչակարգերի հասցեին նույնիսկ խոշորացույցով փնտրելու դեպքում ոչ մի քննադատական խոսք չեք գտնի արևմտյան պետությունների ոչ միայն պետական-պաշտոնական շրջանակների, այլև նույնիսկ իրեն ազատ ու ժողովրդավար հայտարարող նույն երկրների մամուլում: Առաջին հայացքից պարադոքսային կարող է թվալ այս վերաբերմունքը, բայց մի փոքր խոր փորելուց կպարզվի, որ ոչ մի տարօրինակ բան չկա սրանց արարքներում:

20-րդ դարի երկրորդ կեսից «նավթային բումի» շնորհիվ ահռելի հարստություն կուտակած Պարսից ծոցի միապետերը նույն դարավերջին և 21-րդ դարի սկզբին հասկացան, որ Արևմուտքի հետ «հեռվից հեռու բարեկամությունը» օրերից մի օր կհոգնեցնի կողմերից որևէ մեկին: Քաջ գիտակցելով, որ արևմտյան դեգրադացվող և սեփական դեմքը կորցնող հասարակությունները, կեղծ հանդուրժողականությունից դրդված, ի վճակի չեն դիմակայել հզոր ֆինանսական ներարկումներով ապահովված իսլամ արմատականության քարոզչությանը, շեյխերը որոշեցին օգտագործել պահը և վերագաղութացնել Եվրոպան: Եվրոպայի «նվաճումն» իրականացվեց աշխարհիկ և հոգևոր ոլորտներում, և յուրաքանչյուրում Ծոցի միապետերը հսկայական հաջողություններ գրանցեցին: Եվրոպայում և ամերիկյան մայրցամաքում անշարժ հսկայական գույքի ձեռքբերմանը զուգահեռ, սրանք սկսեցին մեկը մյուսի հետևից գնել մարզական` հիմնականում ֆուտբոլային ակումբները, իսկ այնտեղ, որտեղ դա չհաջողվեց, դարձան այդ ակումբների հիմնական հովանավորները: Իսկ սպորտը և հատկապես պրոֆեսիոնալ ֆուտբոլը վաղուց սոսկ մարզական երևույթից վերածվել են մեծ քաղաքականության և հզոր բիզնեսի:

Հոգևոր էքսպանսիայի հարցում էլ շեյխերը խոչընդոտների չհանդիպեցին, և ողջ Եվրոպան այժմ պատված է իսլամի երկու արմատական ուղղությունների` սալաֆիականության և վահաբականության հետևորդների խիտ ցանցով, որոնք շեյխերի առատաձեռնության շնորհիվ Ղուրանի միլիոնավոր ձրի օրինակներ են տպագրում և բաժանում «անհավատներին դժոխքի գեհենից փրկելու» ցանկությամբ: Թե երբ կարթնանա մուլտիկուլտուրալիզմի ախտով տառապող Եվրոպան՝ դժվար է ասել, բայց որ մոտ ժամանակներն այս մայրցամաքում կհայտնվեն իսլամ դավանող առաջին վարչապետերը, հաստատ կարելի է կանխատեսել: Եվ որ սրանք անպայման ստանալու են Քաթարի կամ այլ փտած նավթահոտ շեյխերի օրհնությունն ու հովանավորությունը՝ նույնիսկ կասկածել պետք չէ:

Հատկանշական է նաև, որ երեկ Քաթարում ամերիկացի ծովային հետևակայինների շնորհիվ ձախողված ռազմական հեղաշրջման ժամանակ այս երկրի մայրաքաղաքում հավաքվել էին կենդանի-դիակ դարձած ԱՊԼ ներկայացուցիչները և քննարկում էին սիրիական Ասադների ռեժիմի դեմ պայքարի իրենց նոր մարտավարությունը: Երևի ԱՊԼ ներկայացուցիչները գոնե լսել են փոխհրաձգության ձայները և հասկացել, որ «արաբական գարուն» կոչվածը կարող է բումերանգի նման վերադառնալ և շատ ցավոտ խփել այն «որսորդի գլխին», որը նետել է այն ուրիշի հայրենիքի վրա:

Հետգրություն 1
Ժամանակին խորհրդային քաղաքական ֆանտաստիկայի փայլուն ներկայացուցիչներից մեկը, հայտնի ժուռնալիստ Էռնեստ Գենրին, որը բավական հետաքրքիր կանխատեսումների հեղինակ էր, պնդում էր, որ եթե Երրորդ աշխարհամարտը սկսվի, ապա դրա առաջնային օջախը լինելու է Մերձավոր և Միջին Արևելքը: Եվ հետաքրքիրն այն էր, որ այս փայլուն հրապարակախոս-քաղաքագետն առաջնային էր համարում ոչ այնքան արաբա-իսրայելական հակամարտությունը, որքան արաբական աշխարհի ներսում առաջացած շերտադասումը և բացահայտ ու թաքուն թշնամանքը տարբեր վարչակարգեր ունեցող արաբական երկրների միջև:

Հետգրություն 2
Երկիր մոլորակը փոքր է, Մեձավոր և Միջին Արևելքը՝ առավել ևս, և այստեղ անզգուշաբար գցված ցանկացած ամերիկյան չհանգցարծ սիգար կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ, որից աստղագծավորներին չեն փրկի ոչ Ատլանտյան և ոչ էլ Խաղաղ օվկիանոսի ջրերը:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»

Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»



26.04.2012
Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ
Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում

Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում



26.04.2012
Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին



26.04.2012
Գեորգի ՍԱՀԱԿՈՎ
Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում

Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին

«Լֆիկ» Սամոն` Փաշինյանին, մարքսիստը` «Պիվի» Հակոբին



25.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կրոնի ստրուկների «ձայնը»

Կրոնի ստրուկների «ձայնը»



25.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը

Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը



25.04.2012
Ելենա ՄԿՐՏՉՅԱՆ
Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները

Մեծաթիվ անիրազեկներից մնում են փոքրաթիվ կաշառվածները



24.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն

Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն



24.04.2012
Գրիգոր ԱՂԱՆՅԱՆ
Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ

Ապրիլքսանչորսյան տխուր մտորումներ



23.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Բարևներ» 90-ական թվականներից...

«Բարևներ» 90-ական թվականներից...



23.04.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին

Առավել խնդրահարույց և հատկանշական ընտրատեղամասերի մասին


Նորությունների արխիվ

Լրահոս


26.04.2012 / 21:50
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



26.04.2012 / 21:36
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ



26.04.2012 / 20:22
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՍԻՐԱԾ ՏՂԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ



26.04.2012 / 20:20
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԾՐԱԳՐԵՐ



26.04.2012 / 18:34
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. ԸՆՏՐԵՔ ԽՂՃԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ



26.04.2012 / 17:39
«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ

«ՄՇՈ ՃԱՌԸՆՏԻՐ»-ԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՊԸ ԿԹԱՐԳՄԱՆՎԻ ՀԱՅԵՐԵՆ



26.04.2012 / 17:30
ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ

ԼԱՎՐՈՎԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԻՐԻԱՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ



26.04.2012 / 17:20
ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ

ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ՀԱԿ-Ն ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ. ՍՈՑԻՈԼՈԳ



26.04.2012 / 17:05
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ

ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐՈՒՄ



26.04.2012 / 16:59
ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ՀՀ ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ



26.04.2012 / 16:53
ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

ԱՄԵՆ ՏԱՐԻ ՀԻՆԳ ՄԻԼԻԱՐԴ ԳՈՂԱՑՎՈՒՄ Է ԲՅՈՒՋԵԻՑ. ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ



26.04.2012 / 16:16
ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ

ՀՀԿ-Ը ԳԱԼԻՍ Է ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐՈՎ



26.04.2012 / 16:15
ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ

ՄԱՀԱՑԱԾ ԿԻՆԸ ԵՐԿՎՈՐՅԱԿ Է ՈՒՆԵՑԵԼ



26.04.2012 / 15:44
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՐՏԻՍՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:43
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ



26.04.2012 / 15:14
ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ

ՏԵԽՆՈՊԱՐԿԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻՆ



26.04.2012 / 15:12
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ



26.04.2012 / 14:52
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԴԵՊԻ ՎՐԱՍՏԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ



26.04.2012 / 14:23
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻ ՈՒ ՆՐԱ ՍԻՐԵԿԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՐՁԱՆԸ



26.04.2012 / 14:21
ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ

ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՐԱՆ



26.04.2012 / 14:18
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈԻՆ Է, ԻՍԿ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ` ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴ. ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ



26.04.2012 / 14:15
ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԱՆԱՆՑ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ



26.04.2012 / 14:04
ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱՐԱԿ ՍՄԱՐԹՖՈՆԸ



26.04.2012 / 14:03
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԲԱՆԱՎԻՃԵԼ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ



26.04.2012 / 13:31
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՆՇՎԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ



26.04.2012 / 13:22
99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ

99-ԱՄՅԱ ԾԵՐՈՒԿԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՎԵԼ ԻՐԵՆ ԴԱՎԱՃԱՆԱԾ ԿՆՈՋԻՑ



26.04.2012 / 13:09
ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ

ԱՆԻՈՒՄ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ



26.04.2012 / 12:54
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՆՊԱՍՏԵԼ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆԸ



26.04.2012 / 12:53
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՆԵՐԴՐՎԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՐԿՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ



26.04.2012 / 12:51
ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ՆԵՐԴՐՎԵԼՈՒ Է ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ



26.04.2012 / 12:25
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



26.04.2012 / 12:20
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԴԱՐՁԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ



26.04.2012 / 12:08
ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



26.04.2012 / 12:06
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ

ԱՂՋԻԿՆԵՐԻ ԿՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՎՏԱՆԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՍԼԱՄՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ՍՊՈՐՏԸ



26.04.2012 / 11:24
ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՎՐԱԵՐԹԻ ԵՆԹԱՐԿՎԱԾ 4 ԱՆՁԱՆՑԻՑ ՄԵԿԸ ՄԱՀԱՑԵԼ Է



26.04.2012 / 11:03
ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ԵՊԼՀ ՌԵԿՏՈՐԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



26.04.2012 / 10:56
ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ

ՈՒՂԵՎՈՐԻ ԿՅԱՆՔԸ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՓՐԿԵԼ



26.04.2012 / 10:48
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ



26.04.2012 / 10:40
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԿՐԿԻՆ ԽԱԽՏԵԼ Է ՀՐԱԴԱԴԱՐԸ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ



26.04.2012 / 10:31
17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

17-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ


Մեկնաբանություններ


26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին

«Ադեկվատ» արձագանքներ երեկվա կրակահերթերին



26.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մարտի են գնում կանայք

Մարտի են գնում կանայք



26.04.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Բռնվեցին աղավնյակները

Բռնվեցին աղավնյակները



25.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել

Ինչո՞ւ է Սարիբեկ Սուքիասյանի սիրտը դող ընկել



24.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում

Ապրիլի 24-ին թուրքերը նյարդային են դառնում



23.04.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Ասուլիսային միջադեպ և հարցերի պատասխաններ

Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է





Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am