Հրապարակումներ

Վովա Գասպարյանը որպես պայքարի միջոց ԲՀԿ-ի դեմ. առասպե՞լ, թե՞ իրականություն
Վովա Գասպարյանին ոստիկանապետ նշանակելը հանրությունում ընկալվեց ոչ միանշանակորեն։ Առաջին հերթին սկսեցին խոսել ընտրությունների մասին, թե, իբր, նախագահ Սարգսյանն այդ նշանակմամբ ուզում է հասնել երկրի քաղաքական դաշտի էլ ավելի մեծ վերահսկողության։ Իսկ ԲՀԿ «նոր ընդդիմադիր» ճամբարում սկսեցին խոսել այն մասին, թե, իբր, Գասպարյանը եկել է միայն ու միայն ԲՀԿ ակտիվիստների հետ հաշվեհարդար տեսնելու համար՝ հասարակության լայն շերտերի մեջ Գագիկ Ծառուկյանի դիրքերը խափանելու նպատակով։
Որոշ ժամանակ անց սկսվեցին ԲՀԿ ակտիվիստների ձերբակալությունները. մեկին բռնեցին մարդ ծեծելու, մյուսին՝ թմրանյութ պահելու և օգտագործելու, երրորդին՝ նման (ոչ քաղաքական) չարությունների համար։ ԲՀԿ-ի կողմից հովանավորվող «ազատ» մամուլը հեղեղվեց ցասումնալի հրապարակումներով. գրում էին ընդհուպ մինչև այն մասին, թե, իբր, Վովա Գասպարյանը ԲՀԿ ակտիվիստների գրպանը թմրանյութ է գցում և այլն, և այլն։ Զուգահեռաբար Գասպարյանն սկսեց կադրային ջարդ իրականացնել, որն առայսօր չի դադարում։ Նրա կադրային որոշումները նույնպես կապում էին քաղաքականության հետ. ասում էին, թե ոստիկանապետը ղեկավար պաշտոններից հանում է ԲՀԿ կողմնակիցներին և ՀՀԿ-ին այնքան էլ չհամակրողներին։ Նրա կադրային քաղաքականությանը մենք մի անգամ անդրադարձել ենք, գրել, որ Վովա Գասպարյանը կարող է փորձանքի գալ, քանի որ իր կադրային որոշումներով նա տառացիորեն կաթվածահար է արել ոստիկանությունը. եղավ մի շրջան, երբ ոչ ոք վստահ չէր, որ վաղը կմտնի իր աշխատասենյակ։ Իսկ դա՝ բյուրոկրատիայի կաթվածահարությունը, երկիշխանության շրջանում որոշակի վտանգ է ներկայացնում իշխող ռեժիմի համար։
Բայց, իհարկե, Գասպարյանը և նախագահի աշխատակազմն ավելի լավ գիտեն՝ ինչ և ինչպես է պետք վարվել ոստիկանությունում։ Սակայն կուզենայինք ցրել Գասպարյանի կադրային քաղաքանակության «քաղաքականացված» էության մասին առասպելը՝ ուղղված բացառապես ՀՀԿ-ի հաղթանակին ու ընդդիմախոսների ջախջախմանը։ Անշուշտ, անմաքրաբարո պետք է լինել՝ թմրամոլի կամ խուլիգանի ձերբակալությունն ընտրությունների հետ կապելու համար, թեև, իհարկե, շատ կուսակցություններ (այդ թվում և ՀՀԿ-ն) իրենց շարքերում նմանատիպ «հեղինակություններ» ունեն՝ ընտրողների ձայները հայթայթելու համար։ Սակայն, այնուամենայնիվ, անբարո է իրավախախտների ձերբակալությունների մեջ քաղաքական աստառ տեսնել և հրապարակավ խոսել այդ մասին, անգամ եթե դա ինչ-որ տեղ այդպես է (հայտնի պատճառներից ելնելով)։
Բայց ինչպիսի՞ն է Վովա Գասպարյանի կադրային քաղաքականության և հենց իր՝ որպես ուղղակիորեն նախագահ Սարգսյանի ենթակայի, բուն էությունը։
Վերադառնանք հեռավոր 1997 թվական։ Սերժ Սարգսյանն այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր։ Եվ ահա 1997թ. սեպտեմբերի 17-ին նախարարին տեղեկացնում են «Առավոտ» օրաթերթում «Վարորդը, հարբեցողը, լեյտենանտը և ես» վերնագրով տպագրված հոդվածի մասին, որում գրված էր դրամաշորթ ավտոտեսչի մասին, որը նախորդ երեկոյան երթուղայինի վարորդի էր շորթել մայրաքաղաքի կենտրոնում, ինչի արդյունքում տուժել էին նաև անմեղ ուղևորները։ Սերժ Սարգսյանն անմիջապես հրաման է ստորագրում ՆԳՆ համակարգից մեղք գործած սպային դուրս շպրտելու մասին։ Տուժած կաշառակերը փորձում է կապ հաստատել խմբագրության հետ, բայց արդեն իզուր։ Իսկ հետո, մի քանի ամիս անց, նա վերականգնվում է ԳԱԻ-ի համակարգում և թունոտ այդ մասին տեղեկացնում «Առավոտի» լրագրողին, իհարկե՝ որոշ դառնությամբ (վերականգնվելը կաշառակերի վրա $5000 էր նստել)։
Եվ ահա 2011թ. վերջին Սերժ Սարգսյանը, որ արդեն ՀՀ նախագահ էր աշխատում, Վովա Գասպարյանին ոստիկանապետ է նշանակում, որն անմիջապես կադրային զտումներ է սկսում։ Առաջիններից մեկը պաշտոնից զրկվում է Արսեն Մարդոյանը՝ Երևանի ԳԱԻ-ի պետը։ Նրա փոխարեն Գասպարյանը նշանակում է Եղիշե Ենգիբարյանին՝ «Առավոտ» թերթի հոդվածի՝ ոստիկանության շարքերից ազատված տխրահռչակ հերոսին։ Փաստորեն ստացվում է, որ Վովա Գասպարյանն իրեն թույլ է տվել կասկածի տակ դնել նախագահ Սարգսյանի կադրային որոշումների ճշմարտացիությունը, քանի որ բարձրացրել է մեկի պաշտոնը, որին ժամանակին Սերժ Սարգսյանը դուրս էր գցել համակարգից։ Հիմա հարց տանք. իրո՞ք կարելի է Վովա Գասպարյանին անվանել մեկը, որը ղեկավարության ձեռքին կույր զենք է և անվերապահորեն կատարում է նրա բոլոր քմահաճույքները։ Կարծում եմ՝ ոչ։
Բայց տեսնենք, թե ինչ կա խնդրի խորքում։ Վովա Գասպարյանը, որ ԲՀԿ-ի թշնամին է համարվում, հատուկ նշանակված այդ կազմակերպության հանդեպ հաշվեհարդար տեսնելու համար, փոխել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին։ Ազատված գնդապետ Արամ Տեր-Թովմասյանի փոխարեն Գասպարյանը նշանակել է գնդապետ Կարեն Բաբակեխյանին։ Կրկին խոսակցություններ եղան առ այն, թե այս նշանակումը կապված է տեղի ԲՀԿ կազմակերպության վրա ճնշումն ուժեղացնելու հետ։ Բայց ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Տեղի է ունեցել այն, որ գնդապետ Բաբակեխյանը, փաստորեն, դարձել է ԲՀԿ ծառայողն ու կուսակցական հանձնարարություններ կատարողը։ Այսպես, արդեն մի քանի օր է՝ Գյումրիում բնակչությանը կաշառք բաժանելու աննախադեպ գործընթաց է տեղի ունենում։ Մարտունիկ Գրիգորյանի թիմը, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի (Ապարիկ) աջակցությամբ, տանջահար գյումրեցիներին կաշառք է բաժանում (որոշակի երաշխիքների դիմաց)։ Ներկա պահին գործողությունը հաջողությամբ և գնդապետ Բաբակեխյանի աչալուրջ հսկողության ներքո իրականացվում է հյուսիսից հարավ ձգվող Խորենացու պողոտայի (քաղաքի ամենաերկար պողոտան է) շրջանում։ Շուտով գործողությունը կտեղափոխվի նաև քաղաքի հարավային շրջաններ, և պրն Բաբակեխյանը կփորձի այնպես անել, որ այն հաջող ավարտվի, ասել է թե՝ ավարտվի ԲՀԿ թեկնածուի հաղթանակով։
Իսկ ինչ վերաբերում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսայի սպանության քրեական գործին, որն ունի պատվիրված սպանության բոլոր հատկանիշները, ապա այս գործում ևս պրն Բաբակեխյանն ընդգծված զգուշավորություն է պահպանում. բավարարվում է կասկածյալին ձերբակալելով։ Եվ վերջ։ Թեև այս գործում, եթե հետևելու լինենք օպերատիվ աշխատանքի տրամաբանությանը, հետաքրքիր շատ բան կար...
Եվ ուրեմն, ովքե՞ր են իրականում Կարեն Բաբակեխյանը և նրան ոստիկանության մարզային վարչության պետի պաշտոնին նշանակած Վլադիմիր Գասպարյանը։ ԲՀԿ-ի դեմ պայքարի միջո՞ց։ Կույր զե՞նք նախագահ Սարգսյանի և ՀՀԿ-ի ձեռքին։ Շիրակի և ողջ Հայաստանի բնակչության ազատ «կամարտահայտումը» խեղդողնե՞ր, բնակչություն, որը տենչում է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին։ Մեր գործն ընդամենը խնդիրը վերհանելն է։ Մնացածի մասին պետք է հոգան ուրիշները...
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Как мне кажется (во всяком случае по моим наблюдениям) у Вовы Гаспаряна есть свои четкие представления о том, какими качествами,которые, кстати, не всегда совпадают с мнением людей вне системы, должен обладать его подчиненный. может быть, со стороны его кадровая политика кажется абсурдной, но это не так. что касается выполняет ли он чей-то приказ или нет, то не думаю, что он марионетка, поскольку, повторюсь у него есть четкие представления обо всем (и в какой-то степени я их разделяю), и он делает почти так, как считает нужным. а хотелось бы, чтобы без "почти"...
Вова Гаспарян и не думал ставить под сомнение правильность кадровых решений президента Саркисяна, он просто плевать хотел на них! Если восстановление какого то гаишника, пусть и офицера, стоило в далеком 1997 году $5000, то можно догадаться во сколько обошлась Енгибаряну должнось начальника столичного гаи! И это притом, что его в свое время "попросили" вон из системы отнюдь не по состоянию здоровья: т.е вся система сгнила, начиная от начальника кадров до министра. Так что было бы большой честью для всей этой милой шайки, если бы мы рассматривали бы их действия через политическую призму. Обычный торг, купи-продай, не более того. На днях в российской прессе прочитал статью о том, что главу контрольной службы президента, О. Овсепяна подозревают чуть ли не в рэкете, в деле с квартирами. О чем уже говорить, о каком там министре мы тут рассуждаем, когда все дороги судя по всему ведут нас к дому 26 на пр. Баграмяна.