Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


25.04.2012

Մարտունիկականներին հաջողվել է գնել նույնիսկ Ռոմա թութակի ձայնը

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Մեկ ամիս առաջ Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկն այցելած ԲՀԿ-ական  կարկառուն գործիչ Մարտունիկ Գրիգորյանի ներկայացուցիչները լեղապատառ փախել էին, երբ նրանց վրա հարձակվել էր Ռոմա անունով թութակը` կրկնելով. «ինչ կըսես, ինչ կըսես»: Կարգին ահաբեկված Մարտունիկն ու իր էմիսարները սկզբում աճապարել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպս. Աջապահյանի մոտ և օրհնություն ստացել («խիստ ընդդիմադիր եպիսկոպոսը», երևի, «դաբրո» է տվել մարդասպան մանկիկին) և հետո էլ գնացել է հայտնի աճպարար Ապարիկի մոտ՝ վախը չափելու:

Բոլոր հասարակարգերում և բոլոր իշխանությունների օրոք ամեն տեսակի խարդախությունների վարպետ, զառի Հայաստանի չեմպիոն, «լիժի շոֆեռ» Ապարիկը, որը միշտ չոր է դուրս պրծել տարատեսակ իրավիճակներից, խորհուրդ է տվել վախեցած Մարտունիկին մի լավ շունչ քաշել և անցնել բհկականներին բնորոշ փողաբաշխիչ գործունեության: Խարդախության և ղումարբազության հին գուրու Ապարիկին, երևի, հաջողվել է սույն Մարտունիկի միջից վախը հանել, քանի որ նախորդ շաբաթվա ընթացքում Գյումրու համապատասխան թաղամասերում սկիզբ առած անձնագրի պատճենի դիմաց 10-15 հազար դրամի բաշխումը գնում է հզոր տեմպերով և «ափաշկարա»: Չար լեզուներն ասում են, որ Ռոմա թութակի ձայնն էլ են հաջողել գնել մարտունիկականները, և դրանում նրան օգնել ու որպես միջնորդ է հանդիսացել հայկական «ամենաանկախ» թերթի մի լրագրողուհի, որը համատեղության կարգով, պարզվում է, Ապարիկի դուքան-համալսարանում «լուրջ դասախոսուհի» է (Ռոմա թութակը Նունեի հարևանն է,- ասում են ամենատեղեկացված գյումրեցիները): Այստեղ տեղին է հարցնել ԿԳ նախարար պարոն Աշոտյանին, թե ինչու նույն խիստ միջոցները չձեռնարկեց Ապարիկի նկատմամբ, ինչպես դա արեց Զոլյանի դեպքում, և ինչն է պատճառը, որ այս բացահայտ կոռուպցիոները, որը բուհի, այսինքն՝ պետության և ուսանողության հաշվին բազմամիլիոնատեր է դարձել, շարունակում է պաշտոնավարել: Հարցս, երևի, նորից մնալու է օդից կախված...

Եթե Մարտունիկի էմիսարները Ռոմա թութակին են գնել, որը մեկ ամիս էլ չդիմացավ փողի գայթակղությանը, ուրեմն մնացած գյումրեցի ընտրողներին գնելը նրանց համար մի բաժակ ջուր խմելու կամ օրը ցերեկով մարդ սպանելու նման մի բան է (սա նրանց ժառանգական արհեստն է): Եվ կամ՝ ինչո՞ւ Մարտունիկի էմիսարները չպիտի գնեն այդ ձայները, երբ ԲՀԿ առաջնորդը նրանց մեկ միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել (սրա մասին տեղեկությունները հրապարակվել են հայկական շատ ԶԼՄ-ներում), իսկ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ինչպես և գեներալ-մարզպետ Աշոտ Գիզիրյանը ոչ տեսնում և ոչ էլ լսում են դրա մասին: Առաջինը, երևի, իր պետից հրահանգ չունի «տեսնել կամ լսել» մարտունիկականների բաժանած ընտրակաշառքները, իսկ երկրորդն իր նշանակման փուչ օրվանից արձակուրդի մեջ է և աշխատավայր է գալիս առավել քիչ, քան արտասահմանյան տուրիստները:

Մարտունիկի ու իր վկաների լկտիությունն այնքան է չափերն անցել, որ մնացել է իրենց սիրելի «ԳԱԼԱ» հեռուստատեսությամբ հայտարարություն ֆռռացնեն այն մասին, թե որտեղ, որ ժամին և ումից կարող են ընտրողներն ստանալ իրենց հասանելիք ընտրակաշառքը կամ «բարգավաճերեն ասած` ընտրանպաստը», և ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել դրա համար: Սա զավեշտի ոլորտից չէ, սա իրականություն է, որի հեղինակները շիրակյան բհկականներն ու նրանց թաքուն, թե բացահայտ հովանավորող ոստիկանապետն ու մարզպետն են:

Գյումրու պատվի, նամուսի ու թասիբի մասին խոսող այս երիտասարդ բհկականը, որն իր քարոզարշավի ժանգոտ մեխն է դարձրել տեղացի-եկվոր հասկացությունները, իր և իր նմանների միջոցով «թագավորական գանձարանից» մի քանի քոռ գրոշ բաժանելով իր համաքաղաքացիներին` զրկում է նրանց և´ պատվից, և´ թասիբից և´ նամուսից, որոնցից ինքն ու իր նմանները չեն ունեցել, չունեն և չեն էլ ունենալու:

Մեր խմբագրություն հասցեագրված գյումրեցիների բողոքի ձայնը մենք կուզենայինք փոխանցել ՀՀ ոստիկանապետին, քանի որ մեր կասկածները, թե Վովա Գասպարյանը և իր նշանակած՝ Շիրակի մարզի ոստիկանապետն ամեն ինչ անելու են «արդար և թափանցիկ ընտրությունների արդյունքում» ԲՀԿ հաղթանակը Շիրակում և Գյումրիում ապահովելու համար, վերածվում են համոզմունքի:

Հետգրություն 1
Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մարտունիկ Գրիգորյանը հայտարարել է, որ իր անզուգական հայրիկ Կամոն ինքնապաշտպանության է դիմել 2000թ., երբ սպանվեց Խաչատուր Մուրադյանը: Դեպքից 12 տարի անց, երևի, Մարտունիկը կորցրել է հիշողությունը և չի հիշում, որ իր հայրիկն ու մյուս «բեսպրեդելշչիկները»՝ թվով 10-15 հոգի, «ռազբորկայի» էին կանչել Խ.Մուրադյանին, որը մեն-մենակ էր եկել: Երևի «խեղճ» Կամոն ինքնապաշտպանվել էր, որովհետև մահացու կրակոցն արձակել էր իր սիրասուն բալիկը` 17-ամյա Մարտունիկը, և փրկվել Անիի ոստիկանապետ Սամվել Սարգսյանի ջանքերով:

Հետգրություն 2
Մարտունիկը, երևի, մոռացել է, թե ինչպես իր «բանդիտական թայֆան» մահվան դուռը հասցրեց ակորդեոնիստ Համիկին, որից խլեցին Գյումրիում հայտնի «Անդրանիկ» ռեստորանը, կամ ինչպես Մոսկվայում շենքի 9-րդ հարկից դուրս նետեցին Արթուր Հովսեփյանին, իսկ ԱՄՆ-ում սպանեցին Գյումրու մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Հորիկ Հարությունյանի որդուն՝ Արթուրի փեսա Փայլակին, որի զարմիկ Ժիրոյին սպանել էին Մարտունիկի հորեղբայր Սերոբի չախկալները: Մարտունիկը մոռացել է, բայց գյումրեցիները չեն մոռացել և հույս ունեն, որ այս «բանդիտական թայֆայի» վերջը մի օր գալու է:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 4

Կարծիքներ

  • artak17:41 | 30.04.2012
    ayd vor Xachatur Muradyanin e veraberum ayd hodvacy vorum nshvac e vor martun grigoryann e spanel?
  • vazgen22:16 | 28.04.2012
    sxalvum eq ete gymrium mi bandistakan xumb ka da vartaniki @ntaniqn e ir glxavorutyamb isk groxin maxtum em hamperutyn ev irenc berac aid hivand txain tanen erevan u mer vzinpataten
  • Emmi22:01 | 28.04.2012
    hetaqrqir a es hodvaci hexinakn iren iroq lragrox e hamarum? lurj [email protected] zut bambasanqneri henqi vra erbeq [email protected] vorpes iroxutyun iren tuyl chi ta nerkayacnel, aranc paster nerkayacnelu
  • karen21:55 | 28.04.2012
    es [email protected] patver [email protected] erevum ekam shat abishnik e kam antexiak apushi mekn e

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...


Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Նորությունների արխիվ

  • 01
  • 02
  • 03
  • 04
  • 05
  • 06
  • 07
  • 08
  • 09
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31

Լրահոս


05.05.2012 / 16:28
 «ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

«ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ



05.05.2012 / 15:43
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ



05.05.2012 / 14:14
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ



05.05.2012 / 13:31
PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ

PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ



05.05.2012 / 13:15
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



05.05.2012 / 13:03
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



05.05.2012 / 12:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ



05.05.2012 / 12:26
ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ



05.05.2012 / 12:19
ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ



05.05.2012 / 12:04
ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



05.05.2012 / 11:25
ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է

ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է



05.05.2012 / 10:50
ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



05.05.2012 / 10:18
ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ



05.05.2012 / 10:16
ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է



05.05.2012 / 09:54
ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»

ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»



05.05.2012 / 09:43
ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է



05.05.2012 / 09:32
ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ



05.05.2012 / 09:24
ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ

ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ



05.05.2012 / 09:19
ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ

ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ



05.05.2012 / 09:13
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ



05.05.2012 / 08:53
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է



05.05.2012 / 08:43
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



05.05.2012 / 03:46
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



04.05.2012 / 22:30
ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ

ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ



04.05.2012 / 21:50
ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 21:21
ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)



04.05.2012 / 17:51
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)



04.05.2012 / 17:30
ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ

ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ



04.05.2012 / 17:27
«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ

«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ



04.05.2012 / 17:24
ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ



04.05.2012 / 16:36
«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ



04.05.2012 / 16:27
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



04.05.2012 / 16:05
VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ

VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ



04.05.2012 / 15:58
ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ

ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ



04.05.2012 / 15:46
ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ

ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 15:37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ



04.05.2012 / 15:26
ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ



04.05.2012 / 15:15
 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



04.05.2012 / 15:06
ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ

ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ



04.05.2012 / 14:52
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։










Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am