Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


26.04.2012

Հայոց ցեղասպանության տարելիցը Տաշքենդում

Գեորգի ՍԱՀԱԿՈՎ

Ուզբեկստանի հայերի «Դեպի ապագա» ամսագրի գլխավոր խմբագիր

Ամեն տարի ապրիլի 24-ին Տաշքենդի Հայ Առաքելական Սբ. Փիլիպոս եկեղեցում հիշատակում են Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերին։ Ոգեկոչման այս տարվա արարողության մասնակիցներն էին համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները և եկեղեցու ծխականները։ Հոգեհանգստյան արարողությունն անցկացրեց եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա Տեր Գառնիկ Լոռեցյանը։ Նախօրեին Տաշքենդի Հայկական մշակույթի կենտրոնում «Միասին» երիտասարդական միավորման նախաձեռնությամբ ցուցադրվել էր «AGHET» կինոֆիլմը՝ ստեղծված 2010թ., գերմանացի կինեմատոգրաֆիստների կողմից։ Անթերի դերասանական կազմի օգնությամբ ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերը կինոնկարում ներկայացնում է գերմանական և ամերիկյան պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, դիվանագիտական ճեպագրեր, ականատեսների վկայություններ։ Այդ ամենը պատմում է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. ընթացքում մեկուկես միլիոն հայերի ոչնչացման պլանաչափ քաղաքականության, թուրքական կառավարության՝ կատարած չարագործությունը ժխտելու համաշխարհային գործելակերպի քաղաքական հետևանքների մասին։ Հատկանշական է, որ կինոնկարը ստեղծվել է մի երկրում, որը մի անգամ արդեն նացիզմ է ունեցել, բայց կարողացել է դաս քաղել իր ազգային խայտառակությունից։

Այնինչ, տարիներն անցնում են, իսկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում համալրվում է պատմական նոր հավաստի վկայություններով, և նորանոր երկրներ են պաշտոնապես ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը։

Մոռացության մատնելով ճշմարտությունը, որ մարդկության դեմ գործված հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, առանձին ղեկավարներ շարունակում են ամեն կերպ անտեսել այդ փաստը՝ այն դիտարկելով միայն որպես պատմական իրադարձություն, այլ ոչ թե ակտուալ քաղաքականության առարկա։ Որպես հետևանք՝ սերունդները մեծանում են կեղծիքի, թերասացության, պատմության խեղաթյուրման մեջ։ Քաղաքականության մեջ երկակի ստանդարտներով առաջնորդվող առանձին երկրներում, գաղափարախոսության շղարշի տակ, զարգացում է ստանում ցեղային և կրոնական թշնամանքը, որն իր հետևից բերում է մոլեռանդություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն։ Շարունակում են նորմ մնալ կենցաղային նացիոնալիզմն ու այլատյացությունը, իսկ դրանք իրականացնող խելագարներն անպատիժ են մնում։

Մի անգամ համաշխարհային հանրությունն արդեն եզրահանգումներ չի արել հայերի ողբերգությունից, ինչը հանգեցրեց Հոլոքոստին։ Այնուհետև ախտանշանն ի հայտ եկավ Կոսովոյի, Բոսնիայի, Իրաքի, Սոմալիի և Ռուանդայի էթնիկ զտումների ժամանակ, որովհետև անպատիժ մնացած հանցագործությունները կրկնվելու միտում ունեն։

Ներկայիս «Հիշատակի հերթապահությունն» անցկացվում էր «NEVER AGAIN» («Այլևս երբեք») նշանաբանով։ Այս կարգախոսը, որ առաջադրվել է մեկնարկած ծրագրի շրջանակներում, որոշիչ կմնա մինչև 2015թ., երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը։ Ծրագիրը նախատեսում է այնպիսի միջոցառումներ, որոնց կմասնակցեն բարի կամքի մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից, դրանց գլխավոր մասնակիցները կդառնան, անշուշտ, Հայաստանի և սփյուռքի երիտասարդները, որոնց համար Ցեղասպանությունը ազգային միասնության, ինքնության պահպանման գործոններից է։ Հայ երիտասարդների սրտերը  ամուր անտեսանելի թելով  կապված են անցյալի սերունդների՝ համաշխարհային քաղաքականության պատանդների ցավի հետ։

Սակայն երիտասարդ հայերի այսօրվա սերունդը թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում չի սահմանափակվում միայն Թուրքիային և աշխարհիս հզոր երկրներին կոչելով ճանաչել  հրեշավոր չարագործությունը, որը կատարվել է իրենց ժողովրդի հանդեպ և որը չունի իր նախադեպն արդի պամության մեջ։ Նրանք՝ երիտասարդները, ավելի ու ավելի են գիտակցում, որ արդարության հաղթանակի և անմեղ զոհերի հիշատակի լավագույն տուրքն այն կլինի, որ ապահովվի նրանց սիրելի պատմական հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հզորությունը, համաշխարհային ասպարեզում բազմակողմանիորեն ամրապնդվի իրենց երկրի մրցունակությունը։

Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել է Ուրուգվայը (1965)։ Նրան հաջորդել են Կիպրոսը (1982), Արգենտինան (1985), Ռուսաստանը (1995), Հունաստանը (1996), Կանադան (1996), Ֆրանսիան (1998), Բելգիան (1998), Իտալիան (2000), Լիբանանը (2000), Վատիկանը (2000), Շվեյցարիան (2003), Նիդեռլանդները (2004), Սլովակիան (2004), Գերմանիան (2005), Վենեսուելան (2005), Լեհաստանը (2005), Լիտվան (2005), Բրազիլիան (2006), Չիլին (2007), Ավստրալիան (2009), Շվեդիան (2010), ինչպես նաև ԱՄՆ 50 նահանգներից 42-ը, Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը (1995), Եվրոպական խորհրդարանը (1998) և Եվրոպայի խորհուրդը (1987)։ Բելգիայում, Շվեյցարիայում ու Ֆրանսիայում հայերի ցեղասպանության հրապարակային ժխտումը, Հոլոքոստի ժխտման հետ, քրեորեն դատապարտելի արարք է համարվում։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...


Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Նորությունների արխիվ

  • 01
  • 02
  • 03
  • 04
  • 05
  • 06
  • 07
  • 08
  • 09
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31

Լրահոս


05.05.2012 / 16:28
 «ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

«ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ



05.05.2012 / 15:43
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ



05.05.2012 / 14:14
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ



05.05.2012 / 13:31
PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ

PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ



05.05.2012 / 13:15
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



05.05.2012 / 13:03
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



05.05.2012 / 12:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ



05.05.2012 / 12:26
ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ



05.05.2012 / 12:19
ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ



05.05.2012 / 12:04
ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



05.05.2012 / 11:25
ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է

ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է



05.05.2012 / 10:50
ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



05.05.2012 / 10:18
ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ



05.05.2012 / 10:16
ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է



05.05.2012 / 09:54
ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»

ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»



05.05.2012 / 09:43
ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է



05.05.2012 / 09:32
ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ



05.05.2012 / 09:24
ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ

ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ



05.05.2012 / 09:19
ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ

ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ



05.05.2012 / 09:13
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ



05.05.2012 / 08:53
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է



05.05.2012 / 08:43
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



05.05.2012 / 03:46
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



04.05.2012 / 22:30
ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ

ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ



04.05.2012 / 21:50
ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 21:21
ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)



04.05.2012 / 17:51
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)



04.05.2012 / 17:30
ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ

ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ



04.05.2012 / 17:27
«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ

«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ



04.05.2012 / 17:24
ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ



04.05.2012 / 16:36
«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ



04.05.2012 / 16:27
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



04.05.2012 / 16:05
VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ

VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ



04.05.2012 / 15:58
ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ

ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ



04.05.2012 / 15:46
ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ

ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 15:37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ



04.05.2012 / 15:26
ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ



04.05.2012 / 15:15
 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



04.05.2012 / 15:06
ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ

ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ



04.05.2012 / 14:52
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։










Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am