Հրապարակումներ

Բաց նամակ Վլադիմիր Գասպարյանին
Մեծարգո պարոն ոստիկանապետ, ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանն արդեն անցել է տրամաբանության և բարեկրթության բոլոր սահմանները և ամբողջովին դարձել է ՕԵԿ գրասենյակի ղեկավարն Արթիկի տարածաշրջանում:
Վերջինս Ձեր կողմից ուղարկվել է հարկադիր արձակուրդի, սակայն շարունակում է ծառայողական մեքենայով շրջել գյուղերով ու սպառնալ մարդկանց, որպեսզի ձայն հավաքեն ՕԵԿ-ի և մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Ոստիկանապետն այնքան է հղփացել, որ արդեն երևում է եղբոր գովազդային հոլովակներում (երեք օր առաջ՝ «Շանթի» եթերում) և հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանը չի կարող ազատել իրեն, քանզի իր այդ պաշտոնով նա պարտական է միայն ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին:
Պարոն ոստիկանապետ, խնդրում ենք միջամտեք, Արթիկ ուղարկեք հանձնաժողով կամ ձեռնարկեք այլ քայլեր, բնակչությունն ահաբեկված է, մարդիկ այլևս տանել չեն կարողանում ոստիկանության աշխատակիցներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ կատարում են վերադասի հրահանգը:
Մենք վստահում ենք Ձեզ և գիտենք, որ ուղղամիտ և արդարադատ մարդ եք, սպասում ենք Ձեզ:
Արթիկի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 1
Կարծիքներ
Էս ինչքան մեղք է Շիրակի մարզի ժողովուրդը: Այ մարդ, այ Գասպարյան ջան, Մարալիկի ոստիկանապետ Տոնոյանի ականջները ձգեցիր ծածկադմփոց անելու համար, մի հատ էլ էս Պետրոսյանի լոշտակները քաշի, էլի, թե չես կարող, ուրեմն բարձրաձայն ասա, որ ժողովուրդ ջան չեմ կարող, մի նեղացեք, դիմացեք դրա ապօրինություններին, որովհետև ինքը վերևներում թիկունք ունի: Իսկ մի հարցնող լինի, էս խեղճ ու ահաբեկված ժողովրդի թիկունքն ով է...