Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


26.04.2012

Հայոց ցեղասպանության տարելիցը Պրահայում

Հակոբ ԱՍԱՏՐՅԱՆ

«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր

Չեխական երեք քաղաքներում` Յիհլավայում, Բռնոյում և Պրահայում,  անցած երեք օրերին չեխահայերը տարբեր ձեռնարկներով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ի առավոտյան  Պրահայում չեխահայերի մի խումբ՝ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի գլխավորությամբ, ծաղիկներ դրեցին «Մուսա լեռան 40 օրը» հանրահայտ գրքի հեղինակ Ֆրանց Վերֆելի ծնված տան և ապրած շենքի հուշաքանդակի և հուշատախտակի մոտ, ինչպես նաև դրանց հարևանությամբ գտնվող  ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի հուշարձանին։ Այստեղ Հայաստանի դեսպանը հանդես եկավ նաև հակիրճ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ 28-րդ նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր և Հայկական հարցի արդարացի լուծման ջատագով Վիլսոնի ընդունած որոշումների կարևորությունը։ Այնուհետև հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ մեծ պաստառներով ու Հայաստանի և ԼՂՀ  դրոշներով անցան Պրահայի Հանրապետության հրապարակից մինչև Հին քաղաքի Ստարոմեստսկա հրապարակ՝ հանրահավաք-երթի ընթացքում  չեխերենով ու անգլերենով կարդալով հայ ժողովրդի պահանջները և ակնկալիքները։ Չեխահայերը Թուրքիայից պահանջում էին իր կատարած հանցանքների ճանաչում, իսկ Չեխիայից` հետևել եվրոպական ընտանիքի անդամ այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Օրվա երկրորդ կեսին Սուրբ Եղիայի եկեղեցում Չեխահայոց հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց հոգեհանգստյան ժամերգություն, որի ավարտին հանդես եկավ ապրիլքսանչորսյան քարոզով՝ նշելով, որ «ոչ միայն սգում ենք, այլև աշխարհին ցույց ենք տալիս, որ ոճրագործները պետք է պատժվեն»։ «Քրիստոսի հարությունը տեսած ազգը չի կարող մահանալ»,- ասաց հայր սուրբը։  Ժամերգությանը ներկա էին Չեխիայում ներկայացված մի շարք երկրների դեսպաններ, խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ։ Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանն իր ելույթում անդրադարձավ ոչ միայն ցեղասպանության տված դասերին, այլև հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ արեց համախմբվել Չեխիայի հայկական կազմակերպությունների, եկեղեցու և դեսպանության շուրջ ` մեր հակառակորդներին արժանի հարված տալու և Չեխիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակով աշխատանքներ տանելու համար։

Այնուհետև ելույթ ունեցավ «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը, որը ներկայացրեց ոչ միայն ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականության փաստը, անցած տարիներին կազմակերպված կարևոր ձեռնարկները, այլև  չեխ հումանիստ Կարել Հանսայի անգնահատելի աշխատանքը` «Արևելքի սարսափները» գիրքը, նրա հայանպաստ գործունեությունն անցած դարի քսանական թվականներին։

Ընթերցվեցին նաև Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի և սենատոր Յարոմիր Շտետինայի ուղերձները, որոնցում նրանք իրենց աջակցությունն էին հայտնում հայ ժողովրդին և մեկ անգամ ևս  հիշատակում Վերֆելի հայտնի գիրքը։

Ելույթներից հետո հանդես եկավ Կարլի համալսարանի երգչախումբը՝ հայտնի դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։ Չեխ համալսարանականները կատարեցին Կոմիտասի և Եկմալյանի ստեղծագործությունները, հատվածներ պատարագից։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող Մարիամ և Հրայր Ղարիբյանների GH պատկերասրահում բացվեց  չեխ հայտնի նկարիչ  Յիրժի Նոսեկի Հայաստանին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որին ներկա էր նկարչի այրին։

Նախօրեին՝ ապրիլի 22-ին, Վիսոչինայի երկրամասի Յիհլավա քաղաքում «Ուրարտու» հայ-չեխական կազմակերպության  նախագահ Ալեքսանդր Սարգսյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Նրանք էլ իրավունք ունեին, կարող էին և ուզում էին ապրել ու արարել» խորագրով միջոցառումը, որին իրենց մասնակցությունն էին բերել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանն ու  Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հայերի հոգևոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայկական խաչքարի մոտ ծաղիկներ դնելուց հետո հայր Բարսեղը Սուրբ Հոգի եկեղեցում կատարեց հոգեհանգստյան ժամերգություն, որից հետո ելույթներ ունեցան Հայաստանի դեսպանն ու «Ուրարտու» կազմակերպության նախագահը՝ անդրադառնալով ցեղասպանության ճանաչման կարևորությանն ու հայ ժողովրդի արդար պահանջին։ Ներկաները դիտեցին Հայոց մեծ եղեռնին նվիրված փաստավավերագրական ֆիլմ, իսկ այնուհետև՝  եկեղեցու շրջակայքում բացված ցուցահանդեսը։ Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին, Չեխիայի Բռնո քաղաքի եկեղեցիներից մեկում հայր Բարսեղը մատուցեց հոգեհանգստյան կարգ, որից հետո տեղի հայության առջև ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը՝ մի անգամ ևս նշելով, որ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը  եղեռնի ամենաուղղակի շարունակությունն է։ «Հանցագործության հետքերը սրբելու յուրաքանչյուր փորձ նոր հանցագործություն է»,- ասաց նա։ Իսկ երեկոյան ՀՀ դեսպան  Տիգրան Սեյրանյանը, Պրահայից «Արմենիա ակումբ» կազմակերպության նախագահ Տիգրան Աբրահամյանը և «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը  ներկա գտնվեցին հանրաճանաչ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգին` Բռնոյի Ջազֆեստ փառատոնի շրջանակներում։

Տիգրանի անկրկնելի ելույթը հայ  ժողովրդի վերածննդի ձոնն էր, որ ամենաջերմ ընդունելությանն արժանացավ չեխ հանդիսատեսի կողմից։ Տիգրանի նման հայ տաղանդները մեկ անգամ ևս ապացուցում են, որ հայ ժողովրդին երբեք հնարավոր չի լինի ոչնչացնել։ Այս մասին խոսեց նաև Հայաստանի դեսպանը տեղի հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Չեխահայ համայնքի միջոցառումներին անդրադարձան նաև չեխական հեռուստատեսության երկու ալիք՝  «ՉՏ-24»ը և «Պրիման»։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...


Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Նորությունների արխիվ

  • 01
  • 02
  • 03
  • 04
  • 05
  • 06
  • 07
  • 08
  • 09
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  • 18
  • 19
  • 20
  • 21
  • 22
  • 23
  • 24
  • 25
  • 26
  • 27
  • 28
  • 29
  • 30
  • 31

Լրահոս


05.05.2012 / 16:28
 «ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

«ՀՊԱՐՏ ՊՈՌՆԻԿՆԵՐԸ» ՔԱՅԼԵՐԹ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ



05.05.2012 / 15:43
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՈԿԵՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ. ԲՐԵՅՎԻԿԻ ԴԵՄՔԸ ԾԱԾԿԵԼ ԵՆ ՇԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՈՎ



05.05.2012 / 14:14
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է ՍՊԱՌՆՈՒՄ



05.05.2012 / 13:31
PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ

PEPSI-ԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՀԱՄԱՐ ԿՕԳՏԱԳՕՐԾԻ ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԻՆ



05.05.2012 / 13:15
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀՀ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ



05.05.2012 / 13:03
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 24-ԱՄՅԱ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ



05.05.2012 / 12:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆՈՐ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ



05.05.2012 / 12:26
ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

ՓՈՒՉԻԿՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ



05.05.2012 / 12:19
ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ

ԱՌԱՋԻԿԱ ԳԻՇԵՐԸ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՆՍՈՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ ԿԼԻՆԵՆ



05.05.2012 / 12:04
ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՄԵՔԵՆԱՆ 10 ՄԵՏՐ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԿԵԼ Է ԿԱՄՐՋԻ ՏԱԿ. ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է



05.05.2012 / 11:25
ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է

ՄԱԽԱՉԿԱԼԱՅՈՒՄ ՄԱՀԱՊԱՐՏ-ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿԻՆ Է



05.05.2012 / 10:50
ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԼՈՒՐՋ ԿԱՐԻՔ ԿԱ. ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



05.05.2012 / 10:18
ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ

ՅՈՒԼԻԱ ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՐԵՑ



05.05.2012 / 10:16
ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԸ ԿԱՆԽՎԵԼ Է



05.05.2012 / 09:54
ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»

ՀԵԼԻՈՒՄՆ ԻՆԵՐՏ ԳԱԶ Է ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՅՐՎԵԼ. «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»



05.05.2012 / 09:43
ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է

ՀԱՄԵՐԳ ՀԱՃԱԽՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՎԱԶԵԼ Է



05.05.2012 / 09:32
ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՏՈՒԺԵԼ Է ԱՄՊՐՈՊԻ ՊԱՏՃԱՌՈՎ



05.05.2012 / 09:24
ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ

ՄԻԱՎ ՁԻԱՀ-Ը ԽԺՌՈՒՄ Է ԱԹԵՆՔԸ



05.05.2012 / 09:19
ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ

ՀԻՏԼԵՐԸ ԿՈԿԱԻՆ ԷՐ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՎ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՓՈՐԱՓՔԱՆՔՈՎ



05.05.2012 / 09:13
ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ

ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 28-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ ԵՆ



05.05.2012 / 08:53
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՅՍՕՐ «ԼՌՈՒԹՅԱՆ ՕՐ» Է



05.05.2012 / 08:43
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՊԱՏԱՀԱՐԸ ՀԱՐՎԱԾ ԷՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



05.05.2012 / 03:46
ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԵՂԱՆԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



04.05.2012 / 22:30
ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ

ՈՐԵՎԷ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԻ ԵՂԵԼ. ՆԵՐՍԵՍ ՆԱԶԱՐՅԱՆ



04.05.2012 / 21:50
ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ

ԱԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 21:21
ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԻՋԱԴԵՊ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (video)



04.05.2012 / 17:51
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՆՎԵՐ ԵՆ ՓՈԽԱՆՑԵԼ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ (video)



04.05.2012 / 17:30
ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ

ՈՐՔԱՆ ԽՈՐԸ ՀԱՎԱՏԱՆՔ, ԱՅԴՔԱՆ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕՐ ՇՈՒՏ Է ԳԱԼՈՒ. ՍԵՐԺ ՍԱՐՍԳՍՅԱՆ



04.05.2012 / 17:27
«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ

«ԿԱՅՈՏ» ԿԱՐԱՈԿԵ-ԱԿՈՒՄԲՈՒՄ ԳԻՇԵՐԸ ԹԵԺ Է ԵՂԵԼ



04.05.2012 / 17:24
ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ԱԴՈԼՖ ՀԻՏԼԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՓՈՒՆՋ ՀՈԳԵԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ



04.05.2012 / 16:36
«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ

«ՎԵՐՋԱՊԵՍ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՄ» ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ



04.05.2012 / 16:27
ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ



04.05.2012 / 16:05
VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ

VOGUE ԱՄՍԱԳԻՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՆԻՀԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻՑ



04.05.2012 / 15:58
ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ

ՍՏՐՈՍ ԿԱՆԻՆ ԴԱՐՁՐԵՑԻՆ ՍԵՔՍՈՒԱԼ ՀՐԵՇ



04.05.2012 / 15:46
ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ

ՎԻՏԱԼԻ ԿԼԻՉԿՈՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՎԵՐՋԻ ՄԱՍԻՆ



04.05.2012 / 15:37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Է ՀՂԵԼ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԻՆ



04.05.2012 / 15:26
ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ

ԲՀԿ-Ը ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է «ՍԵՎ» ՓԻԱՌ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ



04.05.2012 / 15:15
 ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



04.05.2012 / 15:06
ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ

ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐՇԻԿԻՑ ԵՎ ՄՍԻՑ



04.05.2012 / 14:52
ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ

ԱԲԴՈՒԼԱ ԳՅՈՒԼԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԸՆՏՐՎԵԼՈՒ ՇՐՋԱՆՈՒՄ ԿՍՊԱՆԵՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։










Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am