Հրապարակումներ

Շարիաթի դատարաններից մինչև «Արաբական նոր խալիֆաթ»
От Москвы до самых до окpаин,
С южных гоp до севеpных моpей,
Муэдзин пpоходит как хозяин
Hеобъятной мечети своей.
Նմանակում «Լայնարձակ է հայրենի երկիրն իմ» երգի
Մի թեթև նախապատմություն: ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի սոցիալական քաղաքականության և առողջապահության հարցերով կոմիտեի նախագահի օգնական, փաստաբան Դագիր Խասավովի աղմկահարույց հայտարարությունները Մոսկվայում շարիաթի դատարան ներդնելու մասին՝ ալեկոծել են Рунет-ը: Մեծ արձագանք առաջացրած տեսագրությունը ցուցադրվել է «РЕН» հեռուստատեսության եթերում ապրիլի 24-ին: Իսլամական հասարակական գործիչ Դ.Խասավովը հայտարարել է, որ Մոսկվան արյամբ կհեղեղեն, եթե որևէ մեկը փորձի խանգարել մահմեդական համայնքին ներդնել շարիաթի դատարանները:
«Մենք մեր տանն ենք: Հավանաբար, դուք եք այստեղ օտար, իսկ մենք մեր տանն ենք: Եթե երբևէ մեկը դեմ լինի շարիաթի դատարանների ստեղծմանը, մենք երկիրը կողողենք արյամբ, Մոսկվան կվերածենք մեռյալ լճի: Մենք պետք է ընդլայնենք շարիաթի դատարանների ցանցը մինչև Արաբական խալիֆաթի սահմանները: Բոլոր մուսուլմանները պետք է միավորվեն: Կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է մեզ այդպիսի հնարավորություն ընձեռի»,- հայտարարել է փաստաբանը: Դ.Խասավովը միաժամանակ ասել է, որ մուսուլմանները չեն ցանկանում խրվել Ռուսաստանի «բազմաստիճան դատական համակարգի մեջ», որն իրենց համար օտար է:
Ավելի ուշ Դ.Խասավովը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել: «Ես ուզում էի ասել, որ մենք օտարներ չենք, մենք մեր տանն ենք, այնպիսին ենք, ինչպիսին դուք: Փորձերը՝ մեր վզին փաթաթել օտարի կենսաձևը, ավարտվելու են դրանով (այսինքն` բռնությամբ- «ԱԳ»):Մենք ոչինչ չենք անի, եթե մեզ ձեռք չտան: Բայց եթե մեզ ձեռք տան, մենք կպատասխանենք»,- հայտարարել է Խասավովը РСН-ի եթերում (https://top.rbc.ru/society/25/04/2012/648021.shtml):
Տեղեկանք. Դագիր Խասավով, պատմ. գիտ. թեկնածու, փաստաբան, «Դագիր Խասավով և ընկերներ – ДРАКОНТА» փաստաբանական բյուրոյի կառավարիչ-գործընկեր, ազգությամբ թյուրքալեզու կումիկ: Ծնվել է Չեչնիայի Գուդերմեսի շրջանում, որտեղ հոծ բնակեցված են հյուսիսկովկասյան թյուրքալեզու կումիկները, որոնք համարվում են ղփչաղների կամ, ինչպես ռուսներն են նրանց անվանում` պոլովցիների հետնորդները: Իսլամ արմատականության վառ ներկայացուցիչն է և փաստաբանական ծառայություններ է մատուցում զանազան իսլամիստական ծայրահեղականների, միևնույն ժամանակ Մոսկվայի պաշտոնական Մուֆթիության համոզված հակառակորդն է: Ֆինանսավորվում է Պարսից ծոցի միապետների ստեղծած հիմնադրամներից, հյուսիսկովկասյան ահաբեկչական արմատական խմբավորումների լեգալ գործող գաղափարախոսներից է:
Ժամանակին լուսահոգի Գալինա Ստարովոյտովան մի առիթով ասել էր, որ եթե այս տեմպերով շարունակվի, Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխվելու է Կազան: Մեծ գիտնականն ու քաղաքական գործիչն ինչ-որ տեղ ճիշտ էր, բայց նաև սխալվում էր: Նա, երևի, չէր էլ պատկերացնում, որ օրթոդոքս մահմեդականները, որոնց առաջնորդները` մուֆթիները, հիմնականում վոլգյան թաթարների ներկայացուցիչներ են (օրինակ, Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ շեյխ Ռավիլ Գայնուտդինը), իսկական հրեշտակներ են թվալու այն ծայրահեղականների համապատկերին, որոնք ասպարեզ էին իջնելու «Սուրբ Ռուսիայում» 20-րդ դ. վերջին և 21րդ դ. առաջին տասնամյակում:
Ելցինյան Ռուսաստանում սկիզբ առած ազգային շարժումները և ինքնավարությունների, այսպես կոչված, «անկախությունների շքերթը», մոսկովյան իշխանությունների ապաշնորհության, անողնաշարության և բացահայտ ծախվածության շնորհիվ, շուտով սկսեց կրոնական երանգավորում ստանալ և բուն ազգային հարցից վեր բարձրանալ ու հասնել կրոնական հարթություն: Ինչպես ռուսներն են ասում, «Սուրբ տեղը դատարկ չի մնում»: Եվ այդ դատարկությունն արագ լցրին տարազան արմատական իսլամական հոսանքները` սկսած սալաֆիականությունից ու վահաբականությունից, մինչև շիա աղանդները (բահաիստներ և այլք): Քրիստոնեական համարվող կամ քրիստոնեության անունից հանդես եկող աղանդներն էլ պակաս ագրեսիվ չդրսևորեցին իրենց ռուսական հողի վրա, սակայն դրանց մասին չէ, որ այստեղ ցանկանում եմ խոսել, չնայած հիմնականում տոտալիտար բնույթի այդ աղանդները սպառնում են ոչ միայն Ռուսաստանի, այլև մյուս քրիստոնյա երկրների, այդ թվում նաև Հայաստանի, ազգային և պետական անվտանգությանը:
Հյուսիսկովկասյան ժողովուրդների մեջ վահաբականության տարածումը և ծայրահեղական իսլամի դրոշի ներքո ռուսական կենտրոնական իշխանությունների դեմ «սրբազան պատերազմի» դուրս գալը ոչ միայն Մոսկվայի չինովնիկների ազգային հարցերում բոբիկության արդյունք էին, այլև Ծոցի երկրների նեխած շեյխերի կողմից հստակ մշակված կրոնական էքսպանսիայի հետևանք: Վահաբական քարոզիչները պարարտ հող գտան ազգային խնդիրների թնջուկում խճճված Հյուսիսային Կովկասում, որի ժողովուրդների կենցաղամշակութային համակարգն ու մենթալությունն այդպես էլ չհասկացան ազգային հարցերի համար պատասխանատու ելցինյան չինովնիկները, որոնք գոնե մեծն Լև Տոլստոյի «Հաջի Մուրադը» կարդային և եզրակացություններ անեին, թե ինչպես կարելի է կառավարելի դարձնել Կովկասը, որը Չերչիլի դիպուկ բնորոշմամբ՝ «Ռուսաստանի փափուկ ու խոցելի փորատակն է»: Ինչ արժեր միայն Սերգեյ Շախրայ կոչեցյալ նախարարը, որն ազգային հարցերում կողմնորոշվում էր այնքան, որքան, ասենք, Բորիս Մոիսեևն առնականության մեջ: Որպես փրկություն և իրենց իսկ ապաշնորհությունը քողարկելու միջոց՝ Ս.Շախրայի նմանները հորինեցին և շրջանառության մեջ դրեցին «կովկասյան ազգության անձ» տգետ ու փուչ հասկացությունը, որի արդյունք հանդիսացան մերօրյա «սևհարյուրյակայիններն» ու «սափրագլուխ զոմբիները»: Իսկ թե նրանք ինչ գլխացավանք են ներկա ռուսական իշխանությունների համար, նույնիսկ մեկնաբանելու կարիքը չկա:
Վերադառնանք իսլամական արմատականության խնդիրներին և Դ.Խասավովի երազած «Արաբական նոր խալիֆաթին», որի համար, երևի, որպես ցատկատախտակ ընտրվել է բազմազգ և բազմադավան Ռուսաստանը: Ակնհայտ է, որ Դ.Խասավովն ու իր տերերը նոր խալիֆաթի մեջ ներառում են չորս օվկիանոսների միջև ընկած տարածքները, և պատահական չէ, որ «նորվեգական հրաձիգը» դատարանում իր ելույթի ժամանակ զգուշացնում էր մուլտիկուլտուրալիզմով և «լիբերալ մարքսիզմով» տառապող եվրոպացիներին վերահաս վտանգի մասին. «Եվ ահա մենք մոտենում ենք ևս մեկ կարևոր խնդրի՝ Եվրոպայի իսլամականացմանը։ Որքան շատ են մահմեդականները Եվրոպայի երկրներում, այնքան ավելի է մեծանում նրանց պահանջների ցուցակը երկրների բնիկ բնակիչներին և իշխանություններին. դա հալալ կերակուրն է խանութներում, առանձին գերեզմանոցներն ու առանձին լողավազանները, որպեսզի բանկերը գործեն իսլամական ավանդույթներով, շարիաթական դատարաններ մտցվեն Եվրոպայի երկրներում, առանձին դպրոցներ, արաբերենի ուսուցում, առանձին մանկապարտեզներ, բայց այս ամենը ֆինանսավորվում է ոչ միայն ի հաշիվ իսլամական երկրների, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, այլև Նորվեգիան նույնպես վճարում է «իսլամական հաճույքների» համար։ Սաուդյան Արաբիան 2007-ից 600 մլրդ դոլար է ծախսել Եվրոպայի, Կանադայի, Ավստրալիայի և Ամերիկայի իսլամականացման վրա։ Կառուցվել են նաև 1500 մզկիթներ, 202 իսլամական քոլեջներ, 210 իսլամական մշակութային կենտրոններ...» (https://www.apn.ru/publications/article26402.htm):
Այստեղ հարցն այն չէ, որ ես կամ մեկ ուրիշը կիսում են այս ոճրագործի տեսակետները և գործելաոճը, հարցն այն է, որ համատարած և պատվերով իսլամացումը կարող է ծնել նաև նոր բրեյվիկներ կամ նոր ծայրահեղ ազգայնականներ, որոնց ծրագրերն ու գործողություններն այլևս վերահսկելի չեն լինի և իսկապես մեծ քանակությամբ անմեղ մարդկանց արյուն կհոսի:
Դ.Խասավովի կողմից շարիաթի դատարանների ներդրման պահանջի առաջքաշումը և բազմաստիճան քաղաքացիական դատարանների մերժումը դեռևս համաիսլամականության հաստատման ծիլերն են, իսկ ծաղիկները հետո են բացվելու, որից հետո միայն մղձավանջ է ու արյուն, որին իրապես ձգտում են խասավովներն ու հեյդարջամալները Ռուսաստանում՝ օգտվելով այս երկրի իշխանությունների կրավորական ու դատապարտելի պահվածքից:
Չեմ կարծում, որ Ռուսաստանի բարեպաշտ ու օրթոդոքս մահմեդականները, որոնց մեծ մասը երկրի մեծությամբ երկրորդ էթնոսի` վոլգյան թաթարների ներկայացուցիչներն են, կիսում են այս ծայրահեղականների տեսակետները, քանի որ իրենք էլ մեծ հաշվով տուժելու են այս արկածախնդիրների հրահրած խժդժություններից:
Հետգրություն
Մի տեսակ համոզված եմ, որ ռուսական և այլ շշալցման լիբերաստները կրծքով են պաշտպանելու խասավովներին ու հեյդարջեմալներին, երբ սրանց կսկսեն նեղել հասարակության սթափ մտածող անդամները: Կեղծ լիբերալը ազգություն, կրոնք և դավանանք չունի, նրա միակ կրեդոն ամենաթողության թագավորության հաստատումն է, որից հաջողությամբ օգտվում են զանազան արմատական արկածախնդիրներն աշխարհի տարբեր ծայրերում` լինի Եվրոպան, Ռուսաստանը կամ մեր փոքրիկ Հայաստանը, որտեղ վերջին շրջանում մարդկային թափոնի այս տեսակը բավական մեծ թիվ է սկսել կազմել:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 6
Կարծիքներ
.... Может пора начинать изучать коран, а жене и дочери примерять хиджаб?.... это точно
Петр Яткин, Цитата Финансируется за счет фонда, созданного монархами стран Персидского залива. Один из легально действующих идеологов северокавказских террористических радикальных группировок. Я уже ни хрена в нашем дивном государстве не понимаю. Кто здесь правит бал? А может уже наше правительство во главе с президентом стали тайными мусульманами? Может пора начинать изучать коран, а жене и дочери примерять хиджаб?
Подтягивай, slave..она тебе понадобитцо, бо «Arbeit macht frei», и ашкенаци тебе вскорости это начнут доказывать https://www.youtube.com/watch?v=m6qDJXHyu_o Ивану который МОЖЕТ БЫТЬ станет кавказским..несмотря на Перельманов ))) https://www.izvestia.ru/news/369445 А Шариата не бойся..он лучше басманного правосудия :)
матчасть мы знаем, с физподготовкой слабовато, подтянем...
Статья отличная и своевременная, если уже не запоздалая. Проблема давно зреет. Жаль только, что в статье не отмечено, что авторами религиозной экспансии, четко и тщательно разработанной являются отнюдь не шейхи провонявшего нефтью Залива, а совершенно иные силы, стремящиеся ввергнуть мир во вселенский хаос.
Учи матчасть, крысёныш..много ты понимаешь про запах нефти. https://www.patriarchia.ru/db/print/495080.html Так что отребье ты и есть, тупое исламофобское.. а старющая Европа как нибуть без соплей разберётцо, в какого Бога ей верить