Հրապարակումներ

Օլիմպիական երեք մեդալակրից և ոչ մեկը երևանցի չէ, մինչդեռ պետության բոլոր ջանքերն ուղղված են մայրաքաղաքային սպորտին
Առայժմ վաղ է ամփոփել օլիմպիադայում Հայաստանի թիմի արդյունքները, սակայն նախնական եզրակացությունները կարելի և այսօր անել: Այսպես, մինչև այսօր ունենք երկու բրոնզե և մեկ արծաթե մեդալ (հիշեցնենք, որ ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը արժանացան համապատասխանաբար արծաթե և բրոնզե, իսկ Հռիփսիմե Խուրշուդյանը` բրոնզե մեդալների): Շա՞տ է սա, թե՞ քիչ: Արդյո՞ք պետությունը բավարար միջոցներ է ներդրել սպորտում և օլիմպիական շարժման մեջ:
Ենթադրում եմ, որ այստեղ, ինչպես և ամենուրեք Հայաստանում, գործ ունենք ոչ արդյունավետ մենեջմենտի և միջոցների ոչ արդյունավետ ծախսման հետ: Այս առիթով ասենք, որ ըմբիշներ Ջուլֆալակյանն ու Ալեքսանյանը գյումրեցիներ են (առաջինը` 1988թ. օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին է): Օլիմպիական մեդալի հավակնորդներից մեկը, Լոնդոնում վնասվածքի պատճառով չմասնակցած ծանրամարտի աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը նույնպես գյումրեցի է, էլ չենք ասում աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասին, որն այդպես էլ ավտովթարից հետո չապաքինվեց: Ինչպես տեսնում ենք, օլիմպիադաների պոտենցիալ հայ մեդալակիրները` ծանրորդներն ու ըմբիշները, ինչպես հայտնի է, «արտադրվում» են հիմնականում Գյումրիում:
Դեռևս խորհրդային տարիներին Լենինականում ձևավորվել էին այդ մարզաձևերի հիանալի ավանդույթներ (հիշեցնենք, որ այդ փոքր քաղաքը Հայաստանին տվել է օլիմպիական երեք չեմպիոն` ծանրամարտիկներ Յուրի Վարդանյան և Իսրայել Միլիտոսյան, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյան, իսկ աշխարհի և Եվրոպայի չեմպիոններին դժվար է թվարկել), որոնք, որքան էլ տարօրինակ է, անկախության ժամանակաշրջանում հիմնականում պահպանվել են: Եվ դրանց հետ, ցավոք, պետությունը քիչ աղերսներ ունի: Օլիմպիական մրցանակակիրներ Ջուլֆալակյանը և Ալեքսանյանը Գյումրիի հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սաներն են, որը վերականգնվել է բացառապես քաղաքապետարանի միջոցներով և ջանքերով 2000թ. և առ այսօր ֆինանսավորվում է բացառապես քաղաքապետարանի կողմից, վերածվելով երկրում այս մարզաձևի լավագույն դարբնոցի:
Իսկ ի՞նչ է անում պետությունը և ո՞րն է նրա անարդյունավետությունը: Պետությունը հսկայական գումարներ է ներդնում Երևանում: Բայց եթե ճանապարհաշինությունը ողջ երկրի հաշվին իրականացվում է միայն Երևանում և այդ «անհավասարությունը» ինչ-որ տեղ կարելի է հասկանալ, ապա ներդրումները մայրաքաղաքային սպորտային օջախներում` շրջանցելով մարզերինը, որևէ կերպ արդարացնել չի կարելի, քանզի, ինչպես կյանքն է ցույց տալիս, գումարները ծախսվում են մայրաքաղաքում, իսկ մեդալները նվաճվում են մարզերի ուժերով:
Այսօր պետությունը պահում է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզիկների դպրոցը, որից խեր չկա և որն, ավելի շուտ, հիշեցնում է թանգարան, և ոչ թե սպորտային կրթական հաստատություն: Պետությունը մեծ գումարներ է ծախսում նաև մայրաքաղաքում այլ մարզաձևերի վրա, և ցանկալի կլիներ վերանայել ֆինանսավորման սկզբունքներն ու կիրառել առողջ բանականություն, այն է` եթե Գյումրու ծանրամարտի և ըմբշամարտի դպրոցն ունի զարգացման ներուժ և ավանդույթներ (որն ամենակարևորն է), ուրեմն, պետությունն ու օլիմպիական կոմիտեն պետք է իրենց հովանու տակ վերցնեն այդ մարզաձևերը Գյումրիում և թույլ չտան, որ սերունդների ջանքերով ստեղծված հիանալի դպրոցը «կործանվի»:
Անշուշտ, այս հարցը պետք է լուծվի բարձր մակարդակով, իսկ այդ մակարդակին մոտ կանգնած պրոֆեսիոնալներին վերևներում հարկ է հուշել, որ այսօր ժամանակը չէ գումարներ ծախսել «մումիաների» և թանգարանային այլ նմուշների վրա: Այսօր պետք է պահպանել այն, ինչ ունենք, և ստեղծել մարզերում, մասնավորապես` Գյումրիում, ծանրամարտի և հունահռոմեական ըմբշամարտի արդյունավետ զարգացման պայմաններ:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 2
Կարծիքներ
Գյումրին չորս օլիմպիական չեմպիոն է տվել, մոռացել եք նշել Մնացական Իսկանդարյանի անունը, որն այսօր ծառուկյանների և մյուսների աչքից հեռու մարզում է ՌԴ երիտասարդական հավաքականը, որի սաները տեղափոխվելով ավագ տարիքային խումբ օլիմպիական մեդալներ են բերում իրենց երկրին:
ishxanytiynneri hamar haiastann miain erevann e; djbaxtabar' ishxanytiynneri hamar haiastann miain erevann e' djbaxtabar'