Հրապարակումներ

ՏԻՄ ընտրություններում առաջատարը կլինի ՀՀԿ-Ն
Սեպտեմբերին Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկելիք ՏԻՄ ընտրություններում հիմնականում թեկնածուներ են առաջադրվել ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն:
ՏԻՄ ընտրություններից առաջ քննարկումների արդյունքում ԲՀԿ-ն ի հայտ է բերել այն թեկնածուներին, ովքեր իբր ժողովրդի վստահությունն են վայելում: Այս մասին այսօր ասել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հարցին, թե կուսակցությունն ինչպե՞ս է պայքարելու ընտրախախտումների և ընտրակեղծիքների դեմ, պատգամավորն ասել է. «Պատրաստված վստահված անձինք ենք ունենալու: Հանձնաժողովներում նաև փորձ ունեցող մարդկանց ենք ներգրավելու և փորձելու ենք հասարակական կառույցներին հորդորել, որ հնարավորինս մեծ մասնակցություն ունենան, որպես դիտորդներ թույլ չտան, որ զերծարարություններ տեղի ունենան»:
Հարկ ենք համարում հիշեցնել, որ օգոստոսի 5-ին Թալինում կայացած քաղաքապետի ընտրություններում 1274 ձայնով քաղաքապետ էր դարձել հանրապետական Սարգիս Արամյանը, իսկ ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Խաչատրյանը 917 ձայնով երկրորդն էր:
Սակայն Թալինի քաղաքապետի ընտրություններում բավականին մեծ թիվ էին կազմում ընտրախախտումները, որն ի դեպ՝ արձանագրել էր նույն կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Վազգեն Խաչատրյանի վստահված անձը՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս տասնյակ մանիպուլյացիոն դեպքեր, իր իսկ խոսքով ասած, «օրիգինալ» ընտրախախտումներ էր արձանագրել, որոնք այդպես էլ մնացին օդում կախված: Եթե ԲՀԿ-ն այդքան դժգոհ էր և զարմացել էր ընտրախախտումների «օրիգինալության» վրա, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ գոնե չբողոքարկեց ընտրությունների արդյունքները և խախտումների մասին խոսեց միայն ԶԼՄ-ների միջոցով: Արդյո՞ք սպասվելիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ի «պատրաստված վստահված անձինք» նույն կերպ են վարվելու, այսինքն՝ միայն մեղայականով են հանդես գալու և վե՞րջ:
Իսկ մեզ համար արդեն պարզ է, որ ՏԻՄ ընտրություններում նույնպես առաջատարը լինելու է ՀՀԿ-ն: Իսկ ԲՀԿ-ի խոսքը գործի չի վերածվելու, ինչպես եղավ Թալինի ընտրություններ ժամանակ:
Իսկ ահա ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը ՏԻՄ ընտրություններին բավականին պասիվ քաղաքականություն է որդեգրել. նրանք մինչ օրս գոնե մեկ թեկնածու չեն առաջադրել: Ինչո՞վ է դա պայմանավորված: Պարզվում է, որ ՀԱԿ-ը ֆինանսական միջոցներ չունի. «Ինչքան հնարավորություն ունենք, փորձում ենք այդտեղ էլ օգտագործել: Խոսքը ֆինանսական միջոցների մասին է, որը ՀԱԿ-ը չունի»,- հարցազրույցներից մեկում ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Փաստորեն, «փող չկա» վիճակը ՀԱԿ-ին նույնպես սպառնացել է: Իսկ ցանկացած պարագայում նման արտահայտությունը լավ արդարացում է, որն առհասարակ այնքան էլ պատվաբեր չէ քննարկման:
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Ուղարկել մեկնաբանություն