Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


18.08.2012

Մեծն Մուսլիմի հոբելյանի առիթով

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ռուսական հեռուստատեսության առաջին ալիքը երեկ ցուցադրեց մի ֆիլմ՝ նկարահանված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մուսլիմ Մագոմաևի 70-ամյա հոբելյանի առիթով (վախճանվել է 2008թ.)։ Ֆիլմն սկսվում և ավարտվում է Առնո Բաբաջանյանի երաժշտությամբ, որի երգերը Մագոմաևի երգացանկի գոհարներն էին։ Բաբաջանյանի մասին ֆիլմում ոչ մի խոսք չասվեց (հավանաբար՝ ադրբեջանցի գործող անձանց զգացմունքները չվիրավորելու համար), իրենց կարծիքը Մագոմաևի մասին հայտնեցին նախագահ Ալիևը, նրա տիկինը՝ Մեհրիբանը, նկարիչ Շիլովը, բժիշկ Ռոշալը, Ելենա Օբրազցովան, ադրբեջանական մշակույթի հայտնի գործիչները, ինչպես նաև էլի շատ-շատերը։ Մասնակցում էր նաև Մագոմաևի այրին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Տամարա Սինյավսկայան։

Ռուս հանրության հետաքրքրությունը Մագոմաևի անձի և ստեղծագործության հանդեպ միանգամայն օրինաչափ է։ Մուսլիմը հազվադեպ գեղեցիկ, ֆենոմենալ ձայն (բարիտոն) ուներ, փայլուն ակադեմիական կրթություն էր ստացել, որակավորումը բարձրացրել Միլանի Լա Սկալայում։ Կարող էր դառնալ արդիականության առաջատար բարիտոնը, նրա առջև կբացվեին աշխարհի առաջատար թատրոնների դռները։ Սակայն ինչ-որ պահի Մագոմաևն ընտրեց թեթև ժանրը, հավանաբար՝ իրենցն ասացին անձնական հատկանիշները։ Բանն այն է, որ օպերային արտիստի աշխատանքը էստրադայինի համեմատ իսկական տաժանակրություն է, և Մագոմաևն ընտրեց էստրադան. 30 տարեկանում արդեն ամեն ինչ ուներ՝ փառք ու համաժողովրդական սեր, և նա, ըստ երևույթին, չուզեց Արևից կրակ խնդրել և թողեց օպերային բեմը՝ նվիրվելով պոպուլյար երաժշտությանը։ (Ի դեպ, Մագոմաևի ճակատագիրն այս առումով զարմանալիորեն նման է Բաբաջանյանի ճակատագրին, որը ժամանակին նույնպես հրաժարվեց դաշնակահարի կարիերայից և որպես կոմպոզիտոր հիմնականում աշխատեց թեթև ժանրում։ Բայց Առնոն ծանրակշիռ պատճառ ուներ՝ լիմֆատիկ հանգույցների քաղցկեղ, որով տառապում էր 30 տարեկանից, ինչը թույլ չէր տալիս նրան զբաղվել կատարողական արվեստով)։

Բայց էստրադան հավերժ երևույթ չէ։ Էստրադային աստղերը մարում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ բռնկվում են։ Սակայն ասվածը Մագոմաևին չի վերաբերում։ Նրա իսկական մեծությունը ես հասկացա Նյու Յորքում։ Ուրեմն, 90-ականների կեսերին Մանհեթենի 56-րդ փողոցում էր (Հինգերորդ և Վեցերորդ ավենյուների միջև) գտնվում «Էրմիտաժ» ռեստորանը։ Թանկ ռեստորան էր, ֆրանսիական խոհանոցով, հարուստ ամերիկացիներ էին հաճախում, ինչպես նաև հարուստ սովետական վտարանդիներ, որ ԱՄՆ էին եկել մինչև 1980 թվականը (հիշեցնեմ, որ Աֆղանստան խորհրդային ներխուժումից հետո Միացյալ Նահանգները խորհրդային քաղաքացիների համար փակեց Արևմուտքի ճանապարհը), քանի որ ռեստորանատերը ԽՍՀՄ-ից էր, որը որպես դաշնակահար աշխատանքի էր հրավիրել ժամանակին Կոբզոնին, Մագոմաևին և շատ ուրիշների նվագակցած Լևոն Օգանեզովին (Օգանեզովն այն ժամանակ Նյու Յորք էր տեղափոխվել աղջկա մոտ, ապրում էր պետության հաշվին, իսկ երեկոները փող էր վաստակում «Էրմիտաժ» ռեստորանում)։ Մի խոսքով՝ երեկոները «Էրմիտաժում» կատարվում էին Առնո Բաբաջանյանի երգերը Մուսլիմ Մագոմաևի երգացանկից, և այդ խանդաղատանքը տեսնել էր պետք։ Ռուսները լիքն էին ռեստորանում, խմում էին «Դոմպիրինյոն» և վրայից սև ձկնկիթ ուտում՝ հաստատության տիրոջը մեծ եկամուտներ, իսկ իրենց՝ ոչնչի հետ չհամեմատվող վայելք բերելով։ Բաբաջանյանի էստրադային երաժշտությունը փաստորեն ի վիճակի էր հուզել մարդկանց անգամ երեք տասնամյակ հետո, այլ աշխարհամասում։ Ի՜նչ երեք տասնամյակի մասին է խոսքը, երբ այսօր էլ՝ 40-50 տարի անց, անգերազանցելի ու պահանջված են մնացել ինչպես Բաբաջանյանի երգերը, այնպես էլ դրանց մագոմաևյան կատարումները։

Այստեղ հարկ է խոսել Մուսլիմ Մագոմաևի կարիերայի կայացման գործում Առնո Բաբաջանյանի ունեցած դերի մասին։ Միանշանակ կարելի է ասել. եթե չլիներ Բաբաջանյանի երաժշտությունը, Մագոմաևը բան չէր ունենա երգելու և, հետևաբար, բան չէր լինի, որ առաջին մեծության աստղ նրան դարձներ ու, հավանաբար, ստիպված կլիներ վերադառնալ օպերային բեմ։ Բայց իրականության մեջ այդպես չեղավ. Բաբաջանյանի, Մագոմաևի և բանաստեղծ Ռոժդեստվենսկու ստեղծագործական միությունը ստեղծեց էստրադային արվեստի գլուխգործոցներ։ Մնում է ափսոսալ երկու բանի համար։ Նախ՝ Բաբաջանյանի երգերն այսօր հազվադեպ են կատարվում, և մեղքն ամբողջովին ընկնում է Մագոմաևի վրա. նրանից հետո քչերը կհամարձակվեն երգել այդ երգերը։

Երկրորդ... Դե, իսկ երկրորդն այն է, որ ղարաբաղյան պատերազմն անդրադարձել է նույնիսկ հայ ու ադրբեջանցի արտիստների ստեղծագործական միությունների վրա։ Ադրբեջանական սփյուռքը վիթխարի ճնշում էր գործադրում Մագոմաևի վրա։ Համոզված եմ. այն, որ Մագոմաևը վաղ հեռացավ բեմից, հրահրված էր հենց ղարաբաղյան հիմնախնդրով։ Քանզի Մագոմաևը չէր կարող բեմում չերգել Բաբաջանյանին (որովհետև, ըստ էության, Բաբաջանյանը նրա երգացանկի հիմքն էր), իսկ հայ հեղինակի հաճախակի կատարումները նրան անախորժություններ էին սպառնում...

Սակայն ի պատիվ Մուսլիմի պետք է ասել, որ երբեք կյանքում չհրաժարվեց իր ավագ ընկերոջից։ Մի քանի տարի առաջ կոմպոզիտորի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, մեզ պատմեց այն մասին, որ զանգահարել է Մագոմաևին։ Բանն այն է, որ Մուսլիմը կտրել էր բոլոր կապերը մոսկվահայերի հետ, և ոչ ոք չէր կարող նրա հետ կապվել Բաբաջանյանին նվիրված ֆիլմում նրա մասնակցության հարցի վերաբերյալ։ Իսկ Արայիկին ասաց, որ հանուն Առնոյի պատրաստ է ամեն ինչի։ Բուն ֆիլմում Մագոմաևը գեղեցիկ խոսքեր է ասում Բաբաջանյանի մասին։ Նա ընդունում է կոմպոզիտորի դերն իր կայացման գործում, թեև նաև մոտավորապես նման բան է ասում. «Ճիշտ չէ ասել, թե Առնոն ու Ռոժդեստվենսկին են ինձ ստեղծել կամ հակառակը. մենք միասին ստեղծել ենք մեկս մյուսին, մենք հիանալի միություն էինք...» և այլն, և այլն։

Այսօր Մուսլիմ Մագոմաևը՝ խորհրդային դարաշրջանի վերջին «Օրփեոսը», որ դաստիարակվել է բացառիկ ուրույն խորհրդային մշակույթով, ինչպես և նրա ավագ ընկեր ու գործընկեր Առնո Բաբաջանյանը, այլևս պատմության սեփականությունն է։ Նրանց կհիշեն միշտ, քանի դեռ կան ընդհանուր մշակութային տարածքն ու ռուսաց լեզուն հետխորհրդային տարածքում. և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններում։ Իսկ մեզ մնում է միայն հավելել, որ Մուսլիմին Հայաստանում աներկյուղ ենք հիշում. մեծ արտիստին ու մեծ հայի աշակերտին մեծարելու համար Հայաստանի տարածքում ոչ ոք ոչ մեկին որևէ պատասխանատվության չի ենթարկի։ Քանզի կան արժեքներ աշխարհում, որոնց չպետք է դիպչեն անգամ համաշխարհային պատերազմները...     

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 1

Կարծիքներ

  • HEYDAR14:39 | 19.08.2012
    Kstati, Magomayev lezgin...

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


31.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի, Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի առիթով

Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի, Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի առիթով



31.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Կխժռի՞ արդյոք սիրիական առյուծը Ստամբուլում ծնված մարդակեր աղջկան

Կխժռի՞ արդյոք սիրիական առյուծը Ստամբուլում ծնված մարդակեր աղջկան



29.08.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանի ձիով քայլը

Գագիկ Ծառուկյանի ձիով քայլը



27.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Շտիրլիցն աննկատ անցավ սահմանը... Այդ մասին նա իմացավ առավոտյան թերթերից

Շտիրլիցն աննկատ անցավ սահմանը... Այդ մասին նա իմացավ առավոտյան թերթերից



23.08.2012
Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանը Եվրասիական միության կազմում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն

Հայաստանը Եվրասիական միության կազմում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն



23.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Կրակի հետ խաղալը կկործանի Թուրանի գաղափարը

Կրակի հետ խաղալը կկործանի Թուրանի գաղափարը



22.08.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
«Աստծուն խնդրում եմ, որ երկնքում պայթեցնի այն ինքնաթիռը, որի մեջ Սերժ Սարգսյանն է...», կամ դավաճանության ու թշնամանքի՝ որպես պետական քաղաքականության սկզբունքի ապոլոգիա

«Աստծուն խնդրում եմ, որ երկնքում պայթեցնի այն ինքնաթիռը, որի մեջ Սերժ Սարգսյանն է...», կամ դավաճանության ու թշնամանքի՝ որպես պետական քաղաքականության սկզբունքի ապոլոգիա



21.08.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀԱԿ անընդունակությունների շարունակությունը և Վլադիմիր Գասպարյանի մեծահոգությունը

ՀԱԿ անընդունակությունների շարունակությունը և Վլադիմիր Գասպարյանի մեծահոգությունը



18.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեծն Մուսլիմի հոբելյանի առիթով

Մեծն Մուսլիմի հոբելյանի առիթով



16.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից

Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից



16.08.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ո՞վ աշխատելու հնարավորություն չի տալիս ՄԱԿ-ին

Ո՞վ աշխատելու հնարավորություն չի տալիս ՄԱԿ-ին



14.08.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հրանուշ Հակոբյանի «արժանի» մեդալի կապակցությամբ

Հրանուշ Հակոբյանի «արժանի» մեդալի կապակցությամբ


Լրահոս


01.09.2012 / 14:07
ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ



01.09.2012 / 14:01
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ



01.09.2012 / 14:01
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



01.09.2012 / 12:46
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ



01.09.2012 / 12:43
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»



01.09.2012 / 12:42
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ



01.09.2012 / 12:10
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ



01.09.2012 / 12:06
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 11:13
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ



01.09.2012 / 11:12
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ



01.09.2012 / 10:21
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



01.09.2012 / 10:19
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…



01.09.2012 / 10:16
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ



01.09.2012 / 10:14
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 10:12
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ

ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ



01.09.2012 / 10:12
ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



01.09.2012 / 09:59
ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ



01.09.2012 / 09:58
ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ



31.08.2012 / 21:05
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ



31.08.2012 / 20:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 20:23
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ



31.08.2012 / 20:12
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



31.08.2012 / 19:51
ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



31.08.2012 / 19:17
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ



31.08.2012 / 17:38
ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ



31.08.2012 / 17:15
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ



31.08.2012 / 17:14
«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ

«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ



31.08.2012 / 17:02
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ



31.08.2012 / 16:59
ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ



31.08.2012 / 16:58
ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ

ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ



31.08.2012 / 16:56
ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ

ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ



31.08.2012 / 16:21
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ



31.08.2012 / 16:21
ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»



31.08.2012 / 15:58
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ



31.08.2012 / 15:37
ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



31.08.2012 / 15:36
ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ



31.08.2012 / 15:20
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ



31.08.2012 / 15:18
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ



31.08.2012 / 15:12
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 14:54
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am