Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


23.08.2012

Կրակի հետ խաղալը կկործանի Թուրանի գաղափարը

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)

Երբ սևեռվում ես մի ինչ-որ անօգուտ գաղափարի վրա, դա կոչվում է մտասևեռում։ Երբ քեզ ստիպում են սևեռվել անօգուտ գաղափարի վրա, դա արդեն մանիպուլացում է կոչվում։ Իսկ երբ և՛ մեկը, և՛ մյուսը տեղի են ունենում մի ողջ պետության հետ, դա կոչվում է պանթյուրքիզմ։ Կլինիկական պատկերը տրվում է խորհրդային պատմական հանրագիտարանում. «ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄ – ագրեսիվ ռասիստական դոկտրին, որի համաձայն՝ թյուրքախոս բոլոր ժողովուրդներն իբր մեկ ազգ են և պետք է միավորվեն Թուրքիայի գլխավորությամբ մեկ միասնական՝ Բալկաններից մինչև Սիբիր ձգվող Թուրան պետությունում (այստեղից էլ երբեմն պանթյուրքիզմի վերաբերյալ կիրառվող պանթուրանիզմ անվանումը)»։

«Թուրանը ողջ է, բայց գտնվում է չինական ճիրաններում և ռուսական սապոգների տակ։ Թուրանը դժբախտ գերյալ է...». մեջբերումը պանթյուրքիզմի մոլի գաղափարախոսներից մեկի՝ Մոիզ Քոհենի գրքից է, որը կոչվում է «Պանթյուրքիզմ», հրատարակվել է 1914թ. Ստամբուլում և էական ազդեցություն ունեցել «Իթթիհադ վե թերաքքը»-ի պարագլուխների՝ Ջեմալ փաշայի, Էնվեր փաշայի և այլոց վրա։ Այդ գրքի մասին 1982թ. գրել է քուվեյթցի հեղինակ Մուհամեդ Հարբը։

Այս ամենը կարելի է կարդալ խորհրդային գիտնական, նախկինում՝ Հայկական ԽՍՀ արտգործնախարար Ջ.Կիրակոսյանի հոդվածում, որը նա վերնագրել է «Արաբ հեղինակը պանթյուրքիզմի մասին»։ Հետաքրքիր շատ փաստերի շարքում հոդվածում նշվում է գուցե ամենակարևորը. «Իր ընթերցողների՝ հիմնականում օսմանցիների և մասնավորապես թուրքերի ինքնասիրությանը չդիպչելու համար Մ.Քոհենն իր իսկական անունն օգտագործել է միայն թուրքերենով հրատարակված իր գրքերից մեկում։ Որպես կանոն, նա կիրառել է երկու կեղծանուն՝ Թեքին Ալփ և Մուանաս Ալփ, որպեսզի նրա ընթերցողների ճնշող մեծամասնությունը մտածի, որ ինքը մուսուլման արաբ է»։ Մոիզ Քոհենի ազգության մասին գրված է՝ «հրեա գործիչ...»։

Սա կոչվում է «ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից»։ Թե ում են բաժին ընկնում շագանակներն արդյունքում՝ պատմությունը, ի տարբերություն առակագիր Լաֆոնտենի, սովորաբար ամոթխած լռում է։

Այդ ժամանակներից ի վեր քիչ բան է փոխվել. մեր օրերում արաբական աշխարհն այրվում է «իսլամական» հեղափոխությունների բովում, իսկ հրահրողները զգուշորեն, ժամանակ առ ժամանակ, թեժացնում են կրակը՝ շրջահայացորեն հետ քաշելով ոտքերը, որ հանկարծ չայրեն։ Բայց արդյո՞ք այդքան անվտանգ է կրակի հետ խաղալը, եթե անգամ նրա մոտ նստած են ոչ բոլորը, այլ, ասենք, Էրդողանը։ Լիբանանցի քաղաքագետները բացահայտորեն զգուշացնում են Անկարայի նեոօսմանյան նկրտումների մասին՝ դրանք անվանելով «Էրդողանի քաղաքական ուտոպիա», իսկ իրաքցի քաղաքագետներն իրենց հերթին կանխագուշակում են թուրքական պետության փլուզումը և այդ ֆոնին վերլուծում իրաք-ռուսական համագործակցության հնարավորությունը։ Անկարան ձախողվում է նաև Իրաքյան Քուրդիստանի քրդերի հետ հարաբերություններում. այնտեղ ուղարկված թուրքական արտգործնախարար Դավութօղլուն այդպես էլ չկարողացավ ձեռք բերել Բարզանիի աջակցությունը հակասիրիական կամպանիայում, քանի որ վերջինը հասցրել էր գործարք կնքել Իրաքի վարչապետ ալ-Մալիքիի հետ, ինչն իրաքյան քրդերին իրավունք է տալիս մեծ քանակությամբ ծանր զենք գնել։ Այս գործարքի մասին տեղեկացնում են իրաքյան էլեկտրոնային լրատվամիջոցները։ Այդպիսին էր Իրաքի պատասխանն անհաջողակ Դավութօղլուին, որը հիմա իրավունք ունի զգուշանալու, որ քրդական նոր զենքը ցանկացած պահի կարող է ուղղվել, առաջին հերթին, իր պետության դեմ։ Հաջողությամբ չավարտվեցին նաև Անկարայի՝ արաբական զուբայդ և շամեր ցեղերի միջև բախումներ հրահրելու փորձերը, որոնք վերահսկում են սիրիա-իրաքյան սահմանամերձ տարածքը և քրդական Դեմոկրատական միություն կուսակցությունը։ Միաժամանակ, Թուրքիան աշխատանք է տանում միացյալ կոմիտե ստեղծելու ուղղությամբ, որտեղ որոշվել է ներառել Սիրիայի սուննի բոլոր ցեղերին՝ իշխող ռեժիմին դիմակայելու համար։ Ըստ արաբական մամուլի՝ այդ փորձերը նույնպես ցանկալի արդյունք չեն տալիս։

Թուրքիան նաև Եգիպտոսի աչքի լույսը չէ, հատկապես Էրդողանի այն արտահայտությունների պատճառով, թե «Եգիպտոսն ու Թուրքիան միևնույն բանն են», որում ակնհայտ ու ամբարտավան ակնարկ կա առ այն, թե Եգիպտոսն Օսմանյան վիթխարի կայսրության ծայրագավառն է։ Բայց Եգիպտոսում նույնպես ակնհայտորեն ու արժանապատվորեն հասկանալ տվեցին, որ Թուրքիայի համար այլ ժամանակներ են եկել՝ կրկին դա անելով էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների տեսքով, որոնցում սևով սպիտակի վրա գրված է. «Եգիպտոսն ու Թուրքիան միևնույն բանը չեն»։ Բացի այդ, դրանցում խոսվում է նաև այն մասին, որ եգիպտական «մուսուլման եղբայրները» չեն պաշտպանում Սիրիայի տարածք օտարերկրյա ներխուժման պլանը։

Լիբանանում տապալվեց սաուդյան արաբների՝ վարչապետ Նաջիբ Միքաթիին պաշտոնանկ անելու փորձը, ինչի նպատակն էր կառավարումն իրենց լոյալ Սաադ Հարիրիին հանձնելը, որը պետք է դառնար այն հինգերորդ շարասյունը, որի օգնությամբ «հեղափոխությունների» պատվիրատուները կկարողանային սասանել ոչ միայն Լիբանանը, այլև Իրաքը, որտեղ զուգահեռաբար վարչապետ Նուրի ալ-Մալիքիին տապալելու պատրաստություն էր ընթանում՝ նրան երկրի խորհրդարանի կողմից անվստահության քվե հայտնելու ճանապարհով։ Այս ամենը, վերջին հաշվով, պետք է հարվածեր տարածաշրջանում իրանական ազդեցությանը։ Սակայն փաստերը հակառակն են պնդում. Սաադ Հարիրին՝ Լիբանանի նախկին վարչապետն ու 2005թ. սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի որդին, այսուհետ «տարուբերվում» է Կատարի ու Սաուդյան Արաբիայի միջև, որը նրան զրկել է իր տարածքում շինարարություն կատարելու բազմամիլիարդանոց գործարքից, ինչը հավասար է վստահությունը կորցնելուն, իսկ Իրաքում նախկինի պես կառավարում է ալ-Մալիքին, որի լուրջ տարաձայնությունները Թուրքիայի կառավարության հետ փորձում է կարգավորել Իրանը, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Իրաքն իրանական հետաքրքրությունների գոտի է հանդիսանում։

Սիրիայի տապալման պլանը, որի իրականացմանն այդքան ակտիվորեն մասնակցում է Անկարան, ինչպես դա ցույց է տալիս ժամանակը, առայժմ անարդյունավետ է։ Բայց եթե անգամ այն լիարժեք իրագործվի էլ, Թուրքիան, միևնույն է, չի ստանա այն, ինչին ձգտում էր, քանի որ նրա սահմաններին «կթափառեն» ալավիական և սուննիական կանտոնների, ինչպես նաև Սիրիայի տարածքում քրդական ինքնավարության ուրվականները։ Այնպես որ, հիմա Թուրքիան, հավանաբար, միանգամայն նոր խնդիր կունենա՝ թույլ չտալ Սիրիայի տապալումը։ Իսկ եթե դրան հավելենք Իրանի, Հայաստանի ու Իրաքի հետ հարևանությունը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ոտնահարված իրավունքները, ապա հասկանալի է դառնում, որ Էրդողանը պետք է պարզապես հրաշագործ լինի, որ հասցնի իրար կպցնել թուրքական ծածկոցի՝ կարերից պատռվող կարկատանը։ Բայց Էրդողանը, բարեբախտաբար, հրաշագործ չէ, և Մոիզ Քոհենի գիրքն էլ, ըստ երևույթին, չի կարդացել, դրա համար էլ շագանակները, որ այժմ դուրս է բերում արաբական կրակից, կրկին բաժին կընկնեն Բերթրան կապիկին։ Համենայնդեպս, այդպես է ասվում ֆրանսիացի առակագիր Լաֆոնտենի «Կապիկն ու կատուն» առակում։ Վիրավորակա՛ն է։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS

Loading...






Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


31.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի, Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի առիթով

Մուբարիզ Իբրահիմովի հոբելյանի, Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նիստի առիթով



31.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Կխժռի՞ արդյոք սիրիական առյուծը Ստամբուլում ծնված մարդակեր աղջկան

Կխժռի՞ արդյոք սիրիական առյուծը Ստամբուլում ծնված մարդակեր աղջկան



29.08.2012
Հայկազ ՍԻՄՈՆՅԱՆ
Գագիկ Ծառուկյանի ձիով քայլը

Գագիկ Ծառուկյանի ձիով քայլը



27.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Շտիրլիցն աննկատ անցավ սահմանը... Այդ մասին նա իմացավ առավոտյան թերթերից

Շտիրլիցն աննկատ անցավ սահմանը... Այդ մասին նա իմացավ առավոտյան թերթերից



23.08.2012
Արտաշես ԳԵՂԱՄՅԱՆ
Հայաստանը Եվրասիական միության կազմում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն

Հայաստանը Եվրասիական միության կազմում՝ Հարավային Կովկասում կայունության և անվտանգության կարևորագույն գործոն



23.08.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)
Կրակի հետ խաղալը կկործանի Թուրանի գաղափարը

Կրակի հետ խաղալը կկործանի Թուրանի գաղափարը



22.08.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
«Աստծուն խնդրում եմ, որ երկնքում պայթեցնի այն ինքնաթիռը, որի մեջ Սերժ Սարգսյանն է...», կամ դավաճանության ու թշնամանքի՝ որպես պետական քաղաքականության սկզբունքի ապոլոգիա

«Աստծուն խնդրում եմ, որ երկնքում պայթեցնի այն ինքնաթիռը, որի մեջ Սերժ Սարգսյանն է...», կամ դավաճանության ու թշնամանքի՝ որպես պետական քաղաքականության սկզբունքի ապոլոգիա



21.08.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ՀԱԿ անընդունակությունների շարունակությունը և Վլադիմիր Գասպարյանի մեծահոգությունը

ՀԱԿ անընդունակությունների շարունակությունը և Վլադիմիր Գասպարյանի մեծահոգությունը



18.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեծն Մուսլիմի հոբելյանի առիթով

Մեծն Մուսլիմի հոբելյանի առիթով



16.08.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից

Արմենչիկ Դարբինյանը վճարել չի սիրում. ինչո՞ւ պիտի սիրի որ, եթե պաշտպանվում է հայկական պետության կողմից



16.08.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ո՞վ աշխատելու հնարավորություն չի տալիս ՄԱԿ-ին

Ո՞վ աշխատելու հնարավորություն չի տալիս ՄԱԿ-ին



14.08.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հրանուշ Հակոբյանի «արժանի» մեդալի կապակցությամբ

Հրանուշ Հակոբյանի «արժանի» մեդալի կապակցությամբ


Լրահոս


01.09.2012 / 14:07
ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ

ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՈՒՂԵԿՑԵԼ Է ԴՊՐՈՑ



01.09.2012 / 14:01
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՍՊԱՆԻՆ ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՇՆՈՐՀՎԵԼ



01.09.2012 / 14:01
ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՏԻԿՆՈՋ ՀԵՏ ԴՊՐՈՑ ԷՐ ՈՒՂԵԿՑԵԼ ԱՎԱԳ ՈՐԴՈՒՆ



01.09.2012 / 12:46
ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ

ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԼՈԼԻԿՆԵՐ ՈՒ ՁՎԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՎՐԱ



01.09.2012 / 12:43
ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»

ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՍ ՔԱՅԼՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է. «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»



01.09.2012 / 12:42
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՌՋԵՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ Է ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ



01.09.2012 / 12:10
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ն ԻՍԿԱԿԱՆ ՏՈՆ Է. ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ



01.09.2012 / 12:06
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 11:13
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ՓԱՐԻԶ



01.09.2012 / 11:12
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԸ ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ 23-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԻՆ



01.09.2012 / 10:21
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ԿԱՆ ԶՈՀԵՐ



01.09.2012 / 10:19
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ Է ԻՐ ՄՈՏ ԵՎ…



01.09.2012 / 10:16
ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ

ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ՎՐԴՈՎՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՓԱՍՏԻՑ



01.09.2012 / 10:14
ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



01.09.2012 / 10:12
ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ

ՀՈՒՆԳԱՐԻԱՆ ԿԻՍՈՒՄ Է ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. ՀՀ ԱԳՆ



01.09.2012 / 10:12
ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է



01.09.2012 / 09:59
ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

ԱՄՆ-Ն ՉԱՓԱԶԱՆՑ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍԱՖԱՐՈՎԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ



01.09.2012 / 09:58
ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ

ԱՅՍՈՒՀԵՏ ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ԿՆՔՎԵԼՈՒ ԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ



31.08.2012 / 21:05
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԵԼ Է ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻՑ



31.08.2012 / 20:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՍԵՑՆՈՒՄ Է ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 20:23
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ԱՅՑԸ ՀՈՒՆԳԱՐԻԱ



31.08.2012 / 20:12
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ



31.08.2012 / 19:51
ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ «ԱՆՕԴԱՉՈՒ» ՍՈՒԶԱՆԱՎԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ



31.08.2012 / 19:17
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՏԵՂԾԵԼՈՒ Է ԾՈՎԱՅԻՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳ



31.08.2012 / 17:38
ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ

ՊԻՊԱ ՄԻԴԼԹՈՆԸ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ Է ՀՐԱՏԱՐԱԿԵԼ



31.08.2012 / 17:15
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՀԱՅ ԵՎ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ



31.08.2012 / 17:14
«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ

«ՋԱԶԶՎԵ» ԵՎ «ԲԱՐԲՐԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՏՎԵՑԻՆ



31.08.2012 / 17:02
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀՆՉԱԾ ԿՐԱԿՈՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ՀՈԳԻ



31.08.2012 / 16:59
ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ

ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԸ ՀԻՇԵԼ ԱՆԳԱՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ



31.08.2012 / 16:58
ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ

ԱԼԻԵՎՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՐ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՌԱՄԻԼ ՍԱՖԱՐՈՎԻՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱԳԵՏ



31.08.2012 / 16:56
ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ

ԿԻԵՎԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՔԱՂԱՔԸ



31.08.2012 / 16:21
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՐԻԱՀԱՅ ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱՅԻՆ



31.08.2012 / 16:21
ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՍԱՖԱՐՈՎԻՆ ՆԵՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԻՐ ՄԵՂՔԻ ԲԱԺԻՆՆ ՈՒՆԻ. «ՀԱՅԱԶՆ ՄԻՈՒԹՅԱՆ»



31.08.2012 / 15:58
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Է. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ



31.08.2012 / 15:37
ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱՆԻՏԱ ՑՈՅԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է «ԻՆՁ ՄՆԱՑԵԼ Է ԱՊՐԵԼՈՒ 54 ԺԱՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ



31.08.2012 / 15:36
ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ

ՀՆԴԻԿ ՔՈՒՅՐԵՐԸ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ



31.08.2012 / 15:20
ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ»-Ը ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ. Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆ



31.08.2012 / 15:18
ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ



31.08.2012 / 15:12
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՀԵՏԵՎԱՆՔ ՄՆԱՆ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ



31.08.2012 / 14:54
ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԴԵՊՔ ՏԱՎՈՒՇՈՒՄ. 24-ԱՄՅԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԲՌՆԱԲԱՐԵԼ Է 12-ԱՄՅԱ ԱՂՋՆԱԿԻՆ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է







Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am