Հրապարակումներ

Շտիրլիցն աննկատ անցավ սահմանը... Այդ մասին նա իմացավ առավոտյան թերթերից
Արդի ԶԼՄ-ները (հատկապես արևմտյաններն ու վերջերս նրանց փորձը փոխառած արաբականները) «մեդիա-հնարքներ բանեցնելու» իմաստով կարող են շատ բան անել. այդ իբր հեղինակավոր պարբերականները, հեռուստաալիքները, ցանցային ԶԼՄ-ները կարող են խեղաթյուրել թվում է, թե ակնհայտ փաստերն այն աստիճանի, որ դրանք դառնում են միանգամայն այլ թեմայի մաս և հանրային կարծիքն անխուսափելիորեն տանում են պատճառահետևանքային կապի բացահայտման կեղծ ուղիով։ Խոսքն այս պարագայում Սիրիայում ընթացող «քաղաքացիական պատերազմի» մասին է, որը դարձել է միջազգային և տեղի ԶԼՄ-ների գլխավոր թեմաներից մեկը։ Գրեթե ամեն օր ստիպված ենք լսել նույն իմաստային շաբլոնները, որոնք մատուցվում են իբր տեղեկատվության տեսքով, որոնց ողջ բովանդակությունը հանգեցվում է այն բանին, որ Սիրիայում բոլորը կռվում են բոլորի դեմ։ Դրան հաջորդելով՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ ի հայտ են գալիս «իրազեկված փորձագետներ», որոնք խորիմաստաբար դատողություններ են անում այդ նույն «քաղաքացիական պատերազմի» մասին։ Բայց բոլորը, հավանաբար, կհամաձայնեն, որ ցանկացած հրապարակային, անհերքելի փաստերով չամրագրված հայտարարություն քարոզչություն կամ թեմայի չիմացություն է «բուրում»։ Երկու դեպքում էլ նման գործունեության արդյունքներն անմխիթարական կլինեն։
Այս առնչությամբ անխուսափելի հարցեր են ծագում.
1. Սիրիան վերացական հասկացություն չէ, այլ բազմադավան պետություն 14 նահանգներով (մուխաֆազա), դրա համար էլ կուզենայի ճշտել՝ հատկապես ո՞ր շրջանում, գյուղում կամ քաղաքում է ներկա պահին ընթացել կամ ընթանում «քաղաքացիական պատերազմը»։
2. Սիրիայում ապրում են արաբներ, հայեր, քրդեր, ասորիներ, չերքեսներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ, որոնք, իրենց հերթին, պատկանում են տարբեր դավանանքների։ Եվ այսպես, հատկապես ո՞ր սոցիալական կամ դավանական խմբերն են Սիրիայում պայքարում միմյանց դեմ, և կա՞ն արդյոք տեղեկություններ այս կամ այն կողմի զոհվածների ճշգրիտ թվաքանակի մասին։
3. Քրդական աշխատավորական կուսակցության ռազմական թևը՝ հանձին հրամանատար Բախուզ Արդալի, վերջերս հայտարարություն է արել այն մասին, որ «ձեռքերը ծալած չի նստելու, եթե Թուրքիան ռազմական գործողություններ ձեռնարկի Սիրիայի դեմ, քանի որ դրանք, առաջին հերթին, ուղղված կլինեն սիրիական քրդերի դեմ»։
Հարց՝ ինչո՞ւ է ՔԱԿ-ը որոշել պաշտպանել սիրիական քրդերին միայն թուրքական ներխուժման դեպքում, իսկ «քաղաքացիական պատերազմին», որը հաստատ հարյուր հազարավոր քրդերի կյանք կխլեր, մեղմ ասած, այդքան անտարբեր է վերաբերվում։
4. Ինչպես հայտնի է, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը զորքերը դուրս է բերել հանրապետության հյուսիսային շրջաններից՝ դրանով իսկ տեղական կառավարումը հանձնելով հենց քրդերին։
Հարց՝ ո՞ւմ դեմ են կռվում քրդերն այդ տարածքում, եթե «քաղաքացիական պատերազմը» Սիրիայում ընդունենք որպես իրողություն։
5. Կա՞ն արդյոք ապացույցներ, որոնք հաստատում են, որ «սիրիական ազատ բանակի» շարքերում միայն Սիրիայի քաղաքացիներ են և օտարերկրյա վարձկաններ չկան։
Եվ լրացուցիչ հարց. ո՞վ և ինչպե՞ս է զինում ու վարժեցնում հասարակ սիրիացի քաղաքացիներին՝ վարսավիրներին, առևտրականներին, ուսուցիչներին, ուսանողներին և այլոց, վարելու փողոցային մարտեր կանոնավոր ու պրոֆեսիոնալ սիրիական բանակի դեմ ահա արդեն մեկ տարի։
6. Ո՞վ է «սիրիական ընդդիմության» առաջնորդը, և գոյություն ունե՞ն արդյոք ճշգրիտ տվյալներ ընդդիմությանը հարող Սիրիայի հասարակ քաղաքացիների թվաքանակի մասին։
7. «Սիրիական ընդդիմությունը» ներկայացնող քանի՞ մարմին կա ներկա պահին, գոյություն ունե՞ն և որո՞նք են դրանց ֆինանսավորման աղբյուրները և վերջնական նպատակները։
8. Եվս մեկ հարց. օրերս իրաքյան լրատվական գործակալությունները հերթական անգամ հրապարակեցին, ինչպես իրենք են նրան անվանում՝ «կրոնական հրահրիչ» Թախի-ադ-Դիլիմիի հայտարարությունն այն մասին, թե Իրաքի տարածքում, Մոսուլ և Ար-Ռամադի քաղաքներում ստեղծվել է «իրաքյան ազատ բանակ»։ Ահա նրա հայտարարության տեքստը. «Մենք ստեղծել ենք այս բանակը իրանական օկուպացիայից ազատագրվելու համար, որը տարածվել է քաղաքականության, տնտեսության, անվտանգության և հանրային կյանքի վրա։ Իրանական չարիքը չի բավարարվում Իրաքով, այն տարածվում է Ծոցի երկրների, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հարավային մասի վրա։ Այդ երկրների համար Իրանը մեծ սպառնալիք է ներկայացնում։ Մեր բանակը ստեղծվել է հետևյալ խնդիրները լուծելու համար.
ա. վերջ տալ իրանական օկուպացիային,
բ. օգնություն ցուցաբերել սիրիական ժողովրդին և եղբայրական «սիրիական ազատ բանակին»,
գ. կանգնել այսպես կոչված իրաքյան բանակի տեղը, որը ձևավորվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հսկողության և ղեկավարության ներքո։
Ողջ ժողովրդին կոչ ենք անում միանալ մեզ։
19.07.2012թ.»։
Վերջում մի խորհուրդ քաղաքացիական պատերազմների գծով «փորձագետներին» ժամանակակից ժուռնալիստիկայի և ընթերցողների մտքերի վրա դրա ազդեցության եղանակների մասին գրքից. «ավելի հազվադեպ թերթեր կարդացեք»։ Գիրքը կոչվում է «Ուռճացրու և իշխիր»։
Իմ կողմից ուզում եմ ավելացնել. «աղ մի ցանեք Սիրիայի վերքերի վրա, քանի որ նրա հետևից մեր ու ձեր հերթն էլ կգա»։
էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»
Գնահատում



Ուղարկել մեկնաբանություն
Նորություններ գործընկերներից
Загрузка...
SELECTORNEWS



Կարծիքների քանակը - 4
Կարծիքներ
нужно очень постараться,чтобы не увидеть явное - Ближний Восток (т.е.- мы все)попал под кроильные ножницы алчного Запада и его пособников.Век гражданских войн давно закончился,настало время колонизаторов !
Для хорошего материала, в том числе анализа, самое главное не форма его изложения, а суть, логика, владение темой на профессиональном уровне. И безусловно, умение четко преподнести конкретную проблему. В данном случае речь идет о следующем: правда ли,что в Сирии идет гражданская война? Как следует из поднятых в анализе вопросов- нет, потому что происходящее в Сирии не имеет ничего общего с характерными для гражданской войны качествами, так сказать. Вопросы поставлены совершенно правильно .
Эти вопросы(не аналитика !) я задавала для того, чтобы прояснить, наконец,КАКАЯ же война идет в Сирии - гражданская или навязанная извне? А то, что Вы написали про алавитов, к этой теме совершенно не относится. Про угнетаемых курдов можете еще раз прочесть - в вопросе N3.А если попробуете ответить также на вопрос N 2,это уже будет новая тема для публикации,в чем желаю Вам успеха !
Это дрянь, а не аналитика. Режим Асада опирается исключительно на секту алавитов(нусайритов) - 10% от населения Сирии. И только на алавитскую часть армии, спецслужб и "гражданские" банды "шабиха", терроризирующие население. "Шабиха" - это тоже алавиты. Сунниты и курды в том числе при Асаде были угнетаемым большинством.