Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


07.09.2012

Ամերիկյան փորձեր մերձավորարևելյան լաբորատորիայում. Թուրքիայում արդեն ստեղծվում է «իրաքյան ազատ բանակը»

Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ (Ստեփանակերտ)

Շատերը գիտեն, որ Իտալիան աշխարհագրական քարտեզի վրա երկարաճիտ կոշիկ է հիշեցնում։ Իսկ միջնադարյան արաբներին աշխարհը թռչուն էր պատկերանում, որի մարմինը Արաբական թերակղզին էր, իսկ թևերը՝ Եգիպտոսն ու Ստորին Միջագետքը։ Քարտեզին նայելիս, իսկապես,  թե՛ իտալական «երկարաճիտ կոշիկն» ես տեսնում, թե՛ արաբական վիթխարի, կերած-խմած «թռչունը»։ Բայց միջնադարյան արաբների՝ մեզ ներկայացրած այս բնորոշումը շատ ավելին է, քան պարզապես պատկերավոր մտածողության արգասիք լինելը, և սրանում համոզվում ես, երբ սկսում ես մտածել այսօրվա հասկացություններով՝ հենվելով արաբական աշխարհի քաղաքական իրողությունների վրա. եթե Սաուդյան Արաբիան, Իրաքը և Եգիպտոսը միջնադարյան «թռչնի» (հավանաբար գեղեցիկ ու բազմերանգ փետուրներով) մարմինն ու թևերն էին, ապա մեր օրերում դրանք երկրամերձ քաղաքական լաբորատորիաներ են, որտեղ փորձեր են անցկացվում եթե ոչ ողջ մարդկության, ապա գոնե նրա մեծ մասի ապագայի համար։ Իհարկե, լաբորատորիաների դռները պինդ-պինդ փակ են, և մենք՝ հասարակ մահկանացուներս, այնտեղ մուտք չունենք, բայց գարշահոտ ծուխը ժամանակ առ ժամանակ մեզ է հասնում՝ մեծ ցնցումներ կանխագուշակելով եթե ոչ ողջ մարդկության, ապա գոնե նրա մեծ մասի համար՝ հաստատ։

Վերջին մի քանի օրերի ընթացքում իրաքյան մամուլում կարելի էր հանդիպել այսպիսի տեղեկությունների. «Տագնապալի լուրեր են ստացվել այն մասին, որ երկրի հարավային և կենտրոնական նահանգներում, Բասրա, Ամարա և Էն Նասիրիա քաղաքներում զենք է գնվում, ինչը հաստատ կապված է «իրաքյան ազատ բանակի» կազմավորման հետ։ Այնուհետև ասվում է, որ տեղի բնակիչները խիստ զարմացած են այդ փաստից, բայց կարծում են, որ դա կառավարական կարգադրություն է, իսկ տեղի ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ հանրապետության ՆԳՆ-ի կողմից որևէ կարգադրություն զենք գնելու մասին չի ստացվել։ Հետո մեջբերվում են տեղի շեյխի խոսքերը, որը պատմում է, թե զենքի համար տեղի բնակիչներին «առասպելական գներ» են առաջարկվում, բայց բոլորը չէ, որ համաձայնում են այն վաճառել. «Զենքը մեր ցեղի պատիվն ու անվտանգությունն է, համ էլ՝ ի՜նչ իմանաս ո՞ր ահաբեկչի ձեռքում այն կհայտնվի, իսկ գուցե առհասարակ այն հետո Սիրիա կուղարկեն, ուստի նա, ով վաճառում է իր զենքը, մեծ մեղք է գործում»։ Այս խճճված պատմության մեջ վերջակետ է դնում այդ նույն հասարակ շեյխը. «Ամեն բան պարզ է. Սաուդյան Արաբիան, Կատարը և Էմիրությունները, որոնք զինում են «սիրիական ազատ բանակը», հիմա էլ ձեռքները երկարել են դեպի մեզ՝ ուզում են զինաթափել մեզ և զինել «իրաքյան ազատ բանակը»։

Քանի որ նույն բանը կրկնում են նաև Իրաքի տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, արժե նման տեղեկություններին մեծ կարևորություն տալ. դրանց մեծ մասը հաստատ նպատակ ունի ճնշում բանեցնել սիրիամետ իրաքյան կառավարության վրա, հատկապես Անբար նահանգի խորհրդարանի հայտարարության ֆոնին, որը հիմնված է երկու կարևոր կետերի վրա՝ սիրիական մարտական ինքնաթիռը խախտել է սիրիա-իրաքյան օդային սահմանը, ինչի առնչությամբ խորհրդարանը խնդրում է ԱՄՆ-ին պաշտպանել Իրաքի օդային սահմանները։ Հավելենք, որ՝

1. Անբար նահանգի կենտրոնը Էր Ռամադի քաղաքն է, որտեղ էլ հենց հուլիսին «կրոնական հրահրիչ» Թահա ադ-Դիլիմին հայտարարել է այսպես կոչված «իրաքյան ազատ բանակի» ստեղծման մասին («իրանական զավթման» դեմ պայքարելու և «սիրիական ազատ բանակի» եղբայրներին օգնություն ցուցաբերելու համար)։

2. Էր Ռամադին Բաղդադի և Թիքրիթի հետ միասին կազմում է այսպես կոչված «սուննիական եռանկյունին»։

3. Իրաքի քարտեզին Անբար նահանգը սահմանակցում է Սիրիայի, իսկ Բասրա, Ամարա և Էն Նասիրիա քաղաքները՝ իրանական Խուզեստան նահանգի հետ, որը հարուստ է նավթով ու գազով, որտեղ ներկայացված է Իրանի տնտեսության առանցքային ճյուղերի մեծ մասն ու արված են հսկայական արտասահմանյան և տեղական ներդրումներ (ավելի քան 13 մլրդ ԱՄՆ դոլար), որոնց թվով Խուզեստանն առաջինն է Իրանի մյուս նահանգների մեջ, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է նահանգի ղեկավարության կողմից։ Բացի այդ, նահանգում էթնիկ արաբները հոծ բնակչություն են կազմում։

Դժվար է էլ ավելի հարմար գործոններ մտածել, որոնք ի վիճակի են լրջորեն և երկար ժամանակով ապակայունացնել իրադրությունն Իրաքում և Իրանի այդ հատվածում։

Այդ գործոնների թվին կարելի է դասել նաև Բաղդադում ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսիի հանդիպումը Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հետ, որի ընթացքում Դեմփսին Իրաքին կոչ արեց ավելի ակտիվ լինել սիրիական հարցում՝ ընդգծելով, որ Իրաքն ավելի, քան որևէ այլ երկիր, կարևոր դերակատարություն ունի սիրիական ճգնաժամի կարգավորման գործում։ Եվ եթե Դեմփսին պարզապես ցույց տվեց, որ ԱՄՆ-ը դժգոհ է այն դիրքորոշումից, որն ունի ալ-Մալիքին սիրիական հարցում, ապա «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության վերլուծաբանն այդ մասին ասել է ուղղակիորեն. «...ապագա ռեժիմը, որը Սիրիայում իշխանության կգա Ասադից հետո, կհիշի, թե ինչ դիրքորոշում էր որդեգրել պաշտոնական Իրաքն այն ժամանակներում...»։ Ամերիկյան գեներալի այցը շիաների առաջնորդ Մուքթադա Սադրը գնահատել է որպես ԱՄՆ-ի կողմից Իրաքում իր ռազմական ներկայությունը վերականգնելու փորձ, իսկ նրա կողմնակիցներից մեկն ավելի հստակ է արտահայտվել. «Օկուպացիայի օրվանից ի վեր ԱՄՆ-ը Իրաքը համարել է Իրանի գյուղ-արբանյակը...»։

Իրաքի խորհրդարանի՝ անվտանգության և պաշտպանության գծով հանձնաժողովն իր հերթին ԱՄՆ-ին մեղադրում է այն բանում, որ վերջինը խոչընդոտում է իրաքյան բանակի սպառազինման մասին երկկողմ պայմանավորվածությունների իրականացմանը և առաջ է քաշում անիրականանալի պայմաններ, որոնց թվում ամենագլխավորը Իսրայելի անվտանգության երաշխիքն է տարածաշրջանում։ Այս պահանջը ծնվել է հեռավոր 1954-ին, երբ Իրաքը Եմենի, Լիբանանի, Սիրիայի և Սաուդյան Արաբիայի հետ միասին Իսրայելին թշնամական երկիր էր հայտարարվել, որոնց թվում սկզբում նաև Եգիպտոսն ու Հորդանանը կային, որոնք, սակայն, հանվեցին այդ ցուցակից սիոնիստական պետության հետ հաշտության պայմանագրերի կնքումից հետո։

Ասվածի ֆոնին Իրաքյան Քուրդիստանի առաջնորդի հայտարարությունը, թե ինքը հավակնում է Իրաքի նախագահի պաշտոնին, որին, իբր, պատրաստվում էին պաշտոնանկ անել Իրաքի և ԱՄՆ իշխանությունները, արդեն այնքան էլ էական չի թվում՝ անգամ հաշվի առնելով այն փաստը, որ նրա և Իրաքի վարչապետի հարաբերությունները հարթում էր շիական առաջնորդ Մուքթադա Սադրը։ Վերջինի դերի հանդեպ արդեն հավակնություններ է ցուցաբերում ԱՄՆ-ը։

Համադրելով բերված փաստերը՝ ստանում ենք մտրակի և բլիթի քաղաքականության տիպիկ օրինակ, որը ԱՄՆ-ը վարում է իր իսկ թխած «սիրիական ընդդիմության» ակնհայտ ձախողումների ֆոնին, որի ռազմական թևը «սիրիական ազատ բանակի» փոխարեն որոշել է այսուհետ կոչվել «սիրիական ազգային բանակ»։ Եվ մինչ այն կկարգավորի իր կազմակերպչական գործերը, Իրաքը կսասանվի ավելի ու ավելի կոշտ եղանակներով։

Մամուլի տեղեկություններով՝ «ազատ բանակի» իրաքյան տարբերակի ստեղծման մասին բանակցություններ են վարվել բրիտանական ռազմական փորձագետների հետ Թուրքիայի տարածքում; Հետաքրքիր է՝ նայե՞լ են նրանք արաբական երկրների քարտեզը, երբ զբաղվել են այդ գործով, թե՞ ոչ, քանի որ բավական է մի անգամ նայես միջնադարյան արաբական «թռչնին» և կտեսնես, որ այն թչում է հենց ուղիղ այդ Թուրքիայի վրա։ Իսկ այնտեղից Անգլիան հեչ էլ հեռու չէ։ Ահա ձեզ պատկերավոր միջնադարյան մտածողություն, և ահա ձեզ XXI դարի ռազմական միտք։   

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 2

Կարծիքներ

  • Хомо-сапиенс18:19 | 10.09.2012
    Маразм турков и англосаксов беспредельна ! В Ираке проливается столько крови, что мы уже как-то привыкли к этому и у нас не вызывает отвращения сообщения о сотни погибших то тут, то там !
  • Սերգեյ17:44 | 10.09.2012
    Խելացի աշխատանք է, որտեղ հեղինակը ոչ միայն բանիմացորեն վերլուծում է, այլև իրերը կոչում է իրենց իսկ անուններով, ինչը պակաս կառևոր հանգամանք չէ հիմնախնդրի ճիշտ արտացոլման համար: Ուրախացնում է, որ հոդվածում ոչ թե փաստի տեղեկատվական մատուցում է միայն, այլ հիանալի վերլուծություն: Ընթերցվող, սպասվող, անմիջական հեղինակ է, ով չի կրկնում ինքն իրեն, ամեն անգամ մի նոր բան ունի ասելւ:

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am