Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


19.09.2012

Պրն Բալասանյանի՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու և քաղաքի ապագայի առիթով

Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

Սեպտեմբերի 9-ին Գյումրիում տեղի ունեցան քաղաքապետի և քաղաքային ավագանու ընտրությունները։ Երկրի ղեկավարությունը ռազմավարական որոշում էր կայացրել. քաղաքը հանձնել Գագիկ Ծառուկյանի մարդուն, իսկ իր մարդուն՝ ՀՀԿ անդամ Վարդան Ղուկասյանին ուղարկել ժամանակավոր հանգստի։ Թե ինչու է նախագահ Սարգսյանը նման որոշում կայացրել՝ դժվար է հասկանալ տեղեկատվության պակասի պատճառով, դրա համար էլ գուշակություններ չենք անի, մանավանդ որ իրատեսական քաղաքական որոշումներ Հայաստանում գրեթե երբեք չեն կայացնում։ Այնուամենայնիվ, ընտրությունը կատարված է, հերթը այս բարձր որոշման հետևանքները մարսելունն է։ Մի երկու խոսքով ասենք, որ երկրի ղեկավարության համար ոչ մի նորմալ հետևանքի մասին խոսք լինել չի կարող, ավելին՝ հետևանքները լինելու են խիստ անցանկալի նաև նախագահական կոմբինացիաների «շահառուների» համար։ Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում և կատարվելու Գյումրիում։

Ընդհանրապես, որևէ բնակավայրի մասին որոշում կայացնելիս ավելի ճիշտ կլիներ ուշադրության առնել տեղի բնակչության առանձնահատկություններն ավանդույթների, հեռավոր և ոչ այնքան հեռու անցյալի պատմական իրադարձությունների պրիզմայի միջով։ Գյումրեցիները խիստ տարբերվում են մյուս հայերից. նրանք խոսում են գրեթե արևմտահայերենով, նրանց կենցաղն առայսօր բնորոշվում է ալեքսանդրապոլյան ավանդույթներով, իսկ Ալեքսանդրապոլը, ինչպես հայտնի է, ցարական քաղաք էր՝ Կովկասի չորս խոշոր մշակութային ու տնտեսական կենտրոններից մեկը (Թիֆլիսի, Բաքվի և Շուշիի կողքին)։ Ավելորդ չէ հիշեցնել, որ հենց Գյումրիում է սկսել աշխատել ԵՊՀ-ն (Երևանում հարմար շենքեր չկային), և Գյումրիում է տեղի ունեցել հայկական առաջին օպերայի՝ «Անուշի» պրեմիերան։ Զարմանալի չէ, որ դաշնակցական ցոփուշվայտության դեմ առաջինն ըմբոստացան հենց ալեքսանդրապոլցիները. արհեստների ու արվեստների քաղաքի արարող բնակիչներին պարզապես ձանձրացրել էին դաշնակ խմբապետերն ու նրանց խուլիգանությունը, բռնությունն ու խմբապետության մյուս դրսևորումները։ Իսահակյանի, Գյուրջիևի, Մերկուրովի քաղաքին դաշնակների ստեղծած մթնոլորտը զզվելի էր, և հակազդեցությունը եղավ 1920թ. Մայիսյան ապստամբությունը, որը դաժանաբար ճնշվեց «հայրենասեր» դաշնակների կողմից։

Խորհրդային իշխանության տարիներին Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլը պահպանեց լավագույն ավանդույթները. քաղաքից են սերել Հայկական ԽՍՀ թատրոնի մեծերը (Վ.Աճեմյան, Ֆ.Մկրտչյան), լավագույն մարզիկները, գիտության և մշակութի բազմաթիվ գործիչներ։ Հատկանշական է, որ Լենինականը դարձավ Հայաստանի խորտակման նախագուշակը. դեռ կործանարար 1990-ականներից առաջ քաղաքը գրեթե ամբողջովին ավերվեց Սպիտակի երկրաշարժից։ Փաստորեն, ինչպես 1920թ., այնպես էլ 1988թ. քաղաքը դարձավ պետության փլուզման տանջալի գործընթացի պիոները։

Անցյալ հարյուրամյակի 90-ական թվականները խիստ բացասաբար անդրադարձան այս անգամ Գյումրի վերանվանված Ալեքսանդրապոլի վրա (հատկանշական է, որ չորս տարբերակներից՝ Կումայրի, Գյումրի, Ալեքսանդրապոլ, Լենինական, երկրի ղեկավարությունն ընտրեց ամենաանհարմարը, թեկուզև այն պատճառով, որ «գյումրի» բառը թուրքական ծագում ունի և քաղաքին է տրվել թուրքական տիրապետության ժամանակաշրջանում). ՀՀՇ-ական ամենաթողությունը մինչև վերջ կործանեց տնտեսության մնացորդները, քաղաքի բնակիչներին դարձրեց աղքատ, միգրացիայի (ավելի ճիշտ՝ փախուստի) գծով Գյումրու բնակչությունը վստահաբար զբաղեցրեց առաջին տեղը Հայաստանում։

Բայց, ինչպես ասում են,  երբեմն անբախտների բախտն էլ է բերում. դոնոր կազմակերպությունների (Կարմիր խաչ, «Լինսի» հիմնադրամ, կաթոլիկական և մորմոնական կազմակերպություններ), օտարերկրյա մի շարք կառավարությունների, տեղի և հանրապետական բյուջեների ջանքերով (էլ չենք խոսում խորհրդային իշխանության վերջին երկու տարիների զգալի կառուցումների մասին) քաղաքը գրեթե վերականգնվեց (մնացել է վերաբնակեցվեն մի քանի հազար ընտանիքներ)։

Իսկ ինչպե՞ս է վերաբերվել երկրի քաղաքական ղեկավարությունը Գյումրուն վերջին այս բոլոր տարիներին։ Եթե երկու խոսքով ասելու լինենք, ապա պետք է նշենք, որ Երևանը Գյումրին համարում էր որպես մի ինչ-որ անցանկալի հավելուկ, ռուդիմենտ. անկախության տարիներին Շիրակում յոթ մարզպետ է փոխվել (մարդկանց մի ինչ-որ ժամանակով ուղարկում էին զվարճանալու, այլ խոսքով՝ փող աշխատելու), ոստիկանության վարչությունների, հարկային ծառայությունների բազմաթիվ պետեր։ Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ քաղաքում իշխող ՀՀԿ-ն, մեղմ ասած, վստահություն չի վայելում. վերջին ընտրություններում ԲՀԿ-ն Գյումրիում ծանրակշիռ հաղթանակ տարավ (թեև մարզի մասշտաբներով այնուամենայնիվ պարտվեց ոչ մեծ տարբերությամբ)։ Եվ այսօր նախագահ Սարգսյանը փաստորեն քաղաքապետ է նշանակել ԲՀԿ ներկայացուցչին։

Այստեղ հարկ է նշել, որ բնակչության հետ անմիջական կապ ունեցող որոշումներ ընդունելը՝ առանց նրա կարծիքը հաշվի առնելու, այնքան էլ ճիշտ չէ։ Քանի որ կարելի է սակարկել քաղաքական գործընկերների և ընդդիմախոսների հետ գործադիր իշխանությունում պաշտոններ ունենալու հարցի, բայց ոչ երբեք քաղաքի վերաբերյալ, որտեղ կենդանի մարդիկ են ապրում՝ իրենց նախասիրություններով, համոզմունքներով և համակրանքներով։ Բայց գործն արված է, և պրն Բալասանյանը չորս տարով դատապարտված է ծանր աշխատանքի։

Իսկապես, նրա աշխատանքը խոստանում է դառնալ ծանր, եթե չասենք՝ տաժանակիր։ Բանն այն է, որ հենց ԲՀԿ-ում միասնականություն չկա Բալասանյանի քաղաքապետ ընտրվելու հարցում։ Եվ դրա հետևանքով բազմաթիվ անհեթեթություններ են տեղի ունեցել։ Նախընտրական հանրահավաքում, օրինակ, որն ընթանում էր Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, և որը գյումրեցիներին ներկայացնում էր պրն Բալասանյանին, ամբոխն սկսեց գոռալ. «Մեր թեկնածուն Մարտունն է՝ Մարտուն, Մարտուն, Մարտուն»։ Եվ բնական է, որ ինչպես պրն Ծառուկյանը, այնպես էլ պրն Բալասանյանն ընկան հիմար վիճակի մեջ։ (Հայտնի է, որ պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանն ինքն էր պատրաստվում առաջադրվել քաղաքապետի պաշտոնին, սակայն վերևներում մտածեցին, որ դա արդեն չափից ավելի կլինի, դրա համար էլ պրն Մարտունիկ Գրիգորյանն այդ չորս տարիներին խոչընդոտելու է պրն Բալասանյանին, եթե, իհարկե, վերջինիս հաջողվի քաղաքապետի պաշտոնին մնալ ողջ ժամկետը)։

Բայց նոր քաղաքապետի գլխավոր խնդիրն ամենևին էլ պրն Մարտունիկն ու հարազատ կուսակցության ընդդիմախոսները չեն, այլ Վարդան Ղուկասյանը, որը 13 տարի քաղաքապետ է աշխատել։ Պրն Բալասանյանն արդարացիորեն կարծում է, որ պրն Ղուկասյանը պարզապես չի թողնի, որ ինքն աշխատի։ Բանն այն է (և դա պետք է հաշվի առնեին վերևներում), որ Ղուկասյանի ղեկավարությամբ ուղիղ 13 տարի քաղաքն ապրել և գործել է հասկացություններով. հասկացություններով են բաշխվել քաղաքի տրանսպորտային գծերը, ֆինանսական այլ հոսքերը, հասկացություններով են ընդունվել կադրային որոշումներ և այլն, և այլն։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Իհարկե, դա ճիշտ է Գյումրի քաղաքի համար նրա զարգացման ներկայիս փուլում։ Որովհետև ավելի օպտիմալ է տրանսպորտային գծերը բաժանել, ասենք, «ավտարիտետների» միջև, քան դրանք տալ պրն Աղաբաբյանին (Բուռնաշին) այն պատճառով, որ սա ամեն չորս տարին մեկ Ղուկասյանում և մերձակա գյուղերում փող է ծախսում պատգամավոր ընտրվելու համար։

Այս առնչությամբ նշենք, որ Հայաստանում, որը ոչ ոք կայացած իրավական պետություն չի անվանի, որտեղ ներքին քաղաքականությունը որոշվում է էլիտայի անդամների մասնավոր շահերով, որտեղ չկան քաղաքական և տնտեսական իրավահավասարություն և, բնականաբար, արդարություն, հասկացություններով կառավարելը բավական արդյունավետ մեթոդ է, քանի որ հասկացությունն ինքնին ճիշտ բան է և չի կարող պարունակել անարդարության տարրեր, այլապես չէր կայանա որպես հասկացություն, որին հետևում են մեծաթիվ մարդիկ։ Եվ ահա քաղաքի ղեկավարությունը, որը 13 տարի ապրել է հասկացություններով, ստանձնում է մեկը, որը բավական հեռու է հասկացություններից, ինչպես և շատ այլ բաներից, բայց շատ մոտ է կոմերցիային և, մասնավորապես, գարեջրի արտադրությանը։

Պրն Բալասանյանը պետք է ազատվի Ղուկասյանի ժառանգությունից, նա պետք է նվազագույնի հասցնի վերջինի ազդեցությունը քաղաքի գործերի վրա։ Բայց ինչպե՞ս։ Հասկանալի է՝ դրան կարելի է հասնել, եթե քաղաքի բարձրագույն դիրքերում առաջարկվեն ավելի արժանավոր մարդիկ և ավելի սկզբունքորեն առաջնորդվեն հասկացություններով։ Այ, սա արդեն անհնար է, քանի որ քաղաքի առավել հեղինակավոր մարդիկ Ղուկասյանի թիմի անդամներ են (ներառյալ քրեական աշխարհը), իսկ Բալասանյանի շրջապատում գոնե ինչ-որ չափով նշանակալի մեկը չկա։ Էլ չենք խոսում այն մասին, որ պրն Բալասանյանն ինքն է հասկացություններից հեռու մեկը, ինչը նշանակում է, որ նա ի վիճակի չի լինի ստիպել քաղաքի էլիտային և ողջ քաղաքին ապրել հասկացություններով։

Ինչպե՞ս է պրն Բալասանյանը չեզոքացնելու պրն Ղուկասյանի ազդեցությունը։ Նա արդեն սկսել է այդ գործընթացը, ընդ որում՝ բավական սխալ ձևով. պրն Բալասանյանը Ղուկասյանի դեմ պայքարում է «միլիցիական» մեթոդներով։ Այսպես, նախընտրական ողջ քարոզչության ընթացքում և առայսօր պրն Բալասանյանը մարզպետ Գիզիրյանի և ոստիկանության մարզային վարչության պետ Բաբակեխյանի հետ միասին հալածում է Ղուկասյանի մերձավոր շրջապատին. շուրջկալում, խուզարկում, բերման են ենթարկում և ձերբակալում Ղուկասյանի մարդկանց։ Նրանց «խորհուրդ են տվել» ժամանակավորապես դուրս գալ քաղաքից, չխառնվել ընտրական գործընթացին, հիշեցրել են հին քրեական գործերի ու արարքների մասին և այլն։ Բայց նման գործողություններն այլ՝ ավելի հեռուն գնացող նպատակներ ունեն. մարդուն զրկել սեփական թիմից։ Այսինքն, երբ մարդկանց օրենքի ուժով վախեցնում են որևէ թիմի (կազմակերպության, կորպորացիայի) անդամ լինելու համար, ապա նրանք երբևէ կարող են պարզապես հոգնել այդ ամենից և լքել այն։ Հենց դրան էլ ձգտում է պրն Բալասանյանը մարզի ղեկավարության օգնությամբ՝ Ղուկասյանին թիմազրկել և նրա ազդեցությունը քաղաքում հասցնել զրոյի։

Հաջողվո՞ւմ է դա պրն Բալասանյանին՝ դժվար է ասել։  Բայց միանշանակ կարելի է ասել, որ եթե Գյումրու նորընտիր քաղաքապետի միակ ռազմավարական նպատակը նախորդի վերացումն է, այլ ոչ թե քաղաքի ու նրա բնակիչների խնդիրները, ապա անհնար կլինի նրան քաղաքապետ անվանել։

Այսպիսով, ասել, թե պրն Բալասանյանի ընտրությամբ Գյումրի քաղաքն ավելի լավ ապագա կունենա, իրական չէ։ Գյումրին ու գյումրեցիները նրա կառավարումից ոչինչ չեն ստանա։ Իսկ ի՞նչ բաժին կհասնի երկրի քաղաքական ղեկավարությանը։

Չգիտեմ՝ ինպես կզարգանան իրադարձությունները նախագահական մրցավազքի ընթացքում, ում կառաջադրի կամ կաջակցի ԲՀԿ-ն, ինչպես իրեն կպահի պրն Բալասանյանը, բայց միանշանակ կարող եմ ասել. ոչ մի պարտագենոսե չի խերվի պրն Բալասանյանից, լինի Գագիկ Ծառուկյանը, թե Սերժ Սարգսյանը, ինչպես ժամանակին չխերվեց Արթուր Բաղդասարյանը։ Քանզի ոչ իրավական պետությունում հասկացություններին հակառակ ապրող մարդն ի վիճակի չի լինի որևէ քայլ կատարել, որը թեկուզև հեռավոր կերպով պարկեշտություն, բարոյականություն, ազնվություն, սկզբունքայնություն, հավատարմություն կհիշեցնի...

 

Հետգրություն

Պրն Բալասանյանը նախընտրական քարոզարշավում հաճախ է հանդես եկել կտրուկ հակակոռուպցիոն հայտարարություններով, դժգոհել քաղաքում պրն Ղուկասյանի սերմանած կոռուպցիայից ու կրիմինալից։ Իսկ մի անգամ էլ ասաց մոտավորապես հետևյալը. «Քաղաքապետարանի բոլոր բաժիններ իմ մարդկանց կբերեմ, նրանք ազնվորեն կաշխատեն հանուն քաղաքի բարօրության, իսկ հետո կդիմեմ «մեկ պատուհանի» սկզբունքին, որպեսզի գյումրեցիները չտեսնեն այդ կաշառակերների երեսը»։

Շատ իմաստուն է ասել։ Մնում է միայն իրականացնել ասածը...      

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 3

Կարծիքներ

  • Расстрига00:19 | 22.09.2012
    Автор задается вопросами прекрасно зная ответы на них. Что это: оплошность или намеренное искажение фактов? Что же, давайте разбираться. 1. "Почему президент Саркисян принял такое решение – сложно понять за недостатком информации, потому и не будем гадать, тем более что рациональных политических решений в Армении практически никогда не принимают." Уж автор то точно должен знать ответ на этот вопрос, учитывая его, автора дружбу с зятем президентв. Варданик провалил выборы, в итоге Арман Саакян проиграл Мартунику. Это и только это стало причиной изгнания Варданика. Последний 13 лет насиловал несчастный город и с удовольствием бы продолжил это дело еще лет 100, если бы обеспечил победу президентского кандидата. "Дело в том (и это должны были учесть в высоких инстанциях), что под руководством Гукасяна город целых 13 лет жил и функционировал по понятиям: по понятиям распределялись городские транспортные линии, другие финансовые потоки, по понятиям принимались кадровые решения и т.д. и т.п. Хорошо это или плохо? Безусловно, это правильно для города Гюмри на нынешнем этапе его развития. Ибо более оптимально распределять транспортные линии между, скажем так, авторитетными горожанами, чем отдавать их г-ну Агабабяну (Бурнашу) за то, что тот каждые четыре года тратит деньги в Гукасяне и близлежащих селах для избрания депутатом." На такую наглость даже не знаю что и ответить... 13 лет второй город республики практически живет "по понятиям" и это автор считает правильным "на нынешнем этапе развития". Руководство страны соорудила эту пирамиду и ясное дело, что ежемесячно получает неплохие дивиденды от жизни "по понятиям". И потом, я знаю нескольких владельцев линий в Гюмри и даже при большом желании ну никак не могу найти различий между ними и г-ном Бурнашем. Можно подумать что сейчас маршрутные такси обслуживают горожан бесплатно, а вот коварный и алчный Бурнаш просил бы за проезд 100 драм. Неохота вступать в виртуальную полемику с автором, хотя повод есть почти что в каждом абзаце его статьи. От себя добавлю лишь следующее: хорошо что Варданика убрали, это факт. Насчет Баласаняна трудно сказать, звезд конечно с неба не хватает, умело меняет политические партии, оказываясь в нужное время на нужном месте. Но это согласимся далеко не порок. После всего того что Гюмри перенес за последние 13 лет, можно смело сказать что гюмрийцам повезло. Временно конечно, но повезло. Этот хоть не грабит, не бьет, не унижает и не убивает. Да и Баласанянов с Гукасянами как то не сравнить согласитесь. Почему временно повезло? Просто потому что мне кажется Мартуник все равно своего добьется, теперь уже намного легче. Остается пожелать новому мэру удачи. Его пиво гюмрийцы наверняка забудут, а вот хорошего, порядочного, честного мэра народ будет помнить долго.
  • Лусине21:23 | 20.09.2012
    ИНТЕРЕСНО СКОЛЬКО ЗАПЛАТИЛИ ЭТОМУ ГАРЕГИНЯНУ ЗА ЭТУ СТАТЬЮ,НО ЧЕЛОВЕК,КОТОРЫЙ ЗНАЕТ БАЛАСАНЯНА,И ПРОЧИТАЛ ВАШУ ДЕШЕВУЮ СТАТЬЮ ТОЧНО УДОСТОВЕРИТСЯ,ЧТО ЗА ЭТО ВЫ ВЗЯЛИ ПРИЛИЧНЫЕ ДЕНЬГИ,А ОТ КОГО?(МОЖНО ДОГАДАТЬСЯ)И ЕЩЕ КАРЕН!ОТКУДА ТЫ ЗНАЕШЬ БАЛАСАНЯНА?МОЖЕТ ТЫ ЗАВИДУЕШЬ ЕМУ?МНЕ ЖАЛЬ ТЕБЯ.W
  • Карен18:47 | 19.09.2012
    г-н Баласанян опытный аферист только жаль что ему ничего не досталось в городе и не достанется. Все уже с'едено и переварено.

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am