Գլխավոր էջ
Գլխավոր էջ
Հայերեն | Русский RSS RSS    Կայքի քարտեզը
Փնտրել : 

 Հրապարակումներ


24.09.2012

Ռուսաստանում հաջողությամբ իրականացնում են հասարակության և պետության վարակազերծումը, հերթը հայերինն է

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Վերջին 20 տարիներին ամերիկացիների գրեթե միանձնյա տիրապետությունն աշխարհում և այլազան պատրվակներով մյուս պետությունների ներքին գործերին միջամտությունը սկսում են զայրացնել համաշխարհային հանրությանը. այլ ժողովուրդների բարօրության մտահոգության քողի ներքո սեփական շահերի առաջմղումը, բնականաբար, չի կարող երկար ժամանակ հալած յուղի տեղ ընդունվել։ Իսկ վախն ամերիկացիներից և նրանց դուր չգալու երկյուղը երկար տարիներ կաշկանդել են շատ երկրների կառավարություններին, որոնք, գիտակցելով իրենց երկրներում ամերիկացիների ներկայության ողջ կործանարարությունը, այնուամենայնիվ, չէին համարձակվում հակառակվել նրանց և ցույց տալ դռան տեղը։ Սակայն, փառք Աստծո, աշխարհում նաև մեծ տերություններ կան, որոնցից մեկը՝ Ռուսաստանը, արագ տեմպերով հեռանում է անցած հարյուրամյակի 90-ականների գլխավոր գծից և իրականացնում հասարակության ու պետության մասշտաբային վարակազերծում։

Վարակազերծման սկիզբ հանդիսացավ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը գրգռեց լիբերալ տրամադրություններ ունեցող հանրությանը Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս։ Այնուհետև արտգործնախարար Լավրովը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթաժողովում տեղեկացրեց տիկին Քլինթոնին, որ պետդեպարտամենտի միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պետք է դադարեցնի գործունեությունը Ռուսաստանի տարածքում։ Իսկ ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոյի մոսկովյան գրասենյակը, որը ֆինանսավորվում է ամերիկյան կառավարության կողմից, հայտարարեց Ռուսաստանում իր գործունեությունն դադարեցնելու մասին՝ կապված նոր օրենքի ուժի մեջ մտնելու հետ, որն արգելում է հեռարձակումը միջին հաճախականության ալիքներով, եթե հիմնադիրների ավելի քան 48%-ն օտարերկրյա քաղաքացի է։ Նշենք, որ միաժամանակ երկրից ամերիկյան պետության կողմից ֆինանսավորվող երկու խոշոր մոնսթրի վռնդելը բավական ծանր հարված է Օբամայի վարչակազմին և աշխարհում դեմոկրատիայի տարածման քաղաքականությանը։ Տեսնենք, թե ինչ է USAID-ը և ինչից է ազատվել Ռուսաստանի Դաշնությունը։ (Ի դեպ, ուրբաթ՝ սեպտեմբերի 21-ին, Պետական դուման միաձայն հավանություն տվեց այն փոփոխություններին, որոնք էապես ընդլայնում են պետական դավաճանություն հասկացությունն այնպես, որ հիմա այն կիրառելի է ոչ միայն պետական անվտանգությունը վտանգող, այլև այնպիսի գործողությունների հանդեպ, որոնք ուղղված են «սահմանադրական կարգի, ինքնիշխանության, տարածքային և պետական ամբողջականության դեմ»։ Հասկանալի է՝ սա ծանր հարված է «լիբերալ» հասարակությանը և նրա արևմտյան հովանավորներին)։

USAID-ը պետդեպարտամենտի վարչություններից մեկն է, որ ստեղծվել է նախագահ Քենեդու օրոք։ Առաքելությունն է՝ ամերիկյան օգնության բաշխումն արտասահմանում։ Այսինքն՝ կոնգրեսը սահմանում է օտարերկրյա պետություններին նվիրելիք գումարը, իսկ պետդեպարտամենտը USAID-ի միջոցով որոշում է գլխավորը՝ արդյո՞ք փողերը պետք է օգուտ բերեն ստացողին, թե՞ պարզապես փոշիացվելու են՝ իսկական օգնության պատրանք ստեղծելով։ Իսկ հետո արդեն հետևում է գործնական աշխատանքի փուլը։

Ի՞նչ է USAID-ից ստացվող օգուտը և օգնության անվան տակ միջոցների փոշիացումը (ավելի ճիշտ՝ փչացումը)։ Սա աշխարհաքաղաքական նշանակության հարց է։ Եթե Միացյալ Նահանգներն իսկապես  նպատակ ունի ինչ-որ պետության զարգացումը, ապա ամերիկյան հարկատուի փողերը ծառայում են կոնկրետ ծրագրերի և հսկայական աջակցություն են ցուցաբերում այդ պետության զարգացմանը։ Այսպես, ամերիկյան միջոցներով Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարություններն առաջավոր արևմտյան տեխնոլոգիաներ գնեցին, ինչն ի վիճակի չէր անելու մասնավոր սեկտորը, արտադրությունը ներդրեցին իրենց մոտ, իսկ հետո մասնավորեցրին ստեղծված արտադրությունները, որոնք արդեն համաշխարհային չափանիշներով առաջավոր արտադրանք էին թողարկում։ Հենց այս ձևով ի հայտ եկան Sony»-ն, «Toyota»-ն, «Samsung»-ը և էլի շատերը, որոնք տասնյակ տարիներ ուժեղ դիրքեր են զբաղեցնում համաշխարհային շուկայում։ Կամ վերցնենք Իսրայելի և Եգիպտոսի օրինակը. 1979 թվականից, երբ ստորագրվեց Քեմփդևիդյան հաշտության պայմանագիրը, այդ երկրների կառավարություններն ամերիկացիներից մեծ փողեր էին ստանում (ամեն տարի երեք և երկուսուկես միլիարդ դոլար համապատասխանաբար՝ 90-ական թթ. դրությամբ, չհաշված ռազմական օգնությունը, իսկ թե հիմա ինչպես են գործերը հատկապես հետմուբարաքյան Եգիպտոսում՝ չգիտեմ, ցանկացողները կարող են փորփրել ինտերնետը և ինքնուրույն պարզել), որոնք ուղղակիորեն մտնում էին այդ երկրների պետբյուջեներ և նշվում որպես եկամուտների հոդվածներ (!)։ Նշենք, որ օտարերկրյա պետության բյուջե կատարվող ուղղակի ներարկումն ամենալավ բանն է, որ կարող է անել օգնություն ցուցաբերող կողմը։ Սա, հասկանալի է, անմիջապես անդրադառնում է ՀՆԱ-ի վրա, էլ չենք ասում բազմաթիվ սոցիալ-տնտեսական դիվիդենդների մասին։

Իսկ ինչո՞վ էր զբաղվում USAID-ը Ռուսաստանում և Հայաստանում 20 տարի շարունակ։ Ռուսաստանը և Հայաստանը Միացյալ Նահանգների բարեկամը չեն ռազմավարական առումով, հետևաբար՝ ԱՄՆ օգնությունը մեզ մոտ բնորոշվում է հենց այս հանգամանքով։ Ռուսաստանում ամերիկյան խորհրդատուներն անմիջապես ասացին, որ անհրաժեշտ է սկսել մասնավորեցումը, ընդ որում՝ պետք է սկսել նավթագազային սեկտորից, այլապես ոչ վարկեր կլինեն, ոչ էլ USAID-ի դրամաշնորհներ։ Տնտեսությունից հասկացող մարդն անմիջապես կասի, որ ավելի թշնամական, ավելի վնասակար խորհուրդ լինել չէր կարող։ Քանի որ շուկայական բարեփոխումների բնագիծ դուրս եկող պետությունը պետք է առաջին հերթին ազատվի այն ձեռնարկություններից, որոնք հաջողությամբ գործում էին պլանային տնտեսության պայմաններում և ի վիճակի չէին նույն հաջողությամբ գործել շուկայի պայմաններում։ Իսկ հումքային սեկտորը մասնավորեցնելը, որը ցանկացած պայմաններում ի վիճակի է աշխատել արդյունավետորեն, և պետությանը բազմամիլիարդանոց եկամուտներից զրկելը հօգուտ «ազատականացված» օլիգարխիայի, դիվերսիա է հասարակության և պետության դեմ, որը վերջնականապես գիտակցվեց ելցինյան կառավարման վերջում միայն։ Իսկ USAID բազմամիլիարդանոց միջոցները տառացիորեն ցիրուցան եղան ռուսաստանյան  անծայրածիր տարածքներում՝ հասարակական կազմակերպություններին ֆինանսավորելով, որոնք, իբր, քաղաքացիական հասարակություն էին կերտում և զարգացնում այն, պայքարում խոսքի ազատության համար և խախտում մեծամասնության իրավունքները՝ ի շահ փոքրամասնության (սեռական, դավանական և այլն)։ USAID-ի կողմից կերակրվող ռուսական ոչկառավարական կազմակերպություններն ակտիվ մասնակցություն էին ունենում քաղաքական գործընթացին, աջակցում լիբերալ ընդդիմությանը, լկտի պահվածք դրսևորում ընտրարշավներում և խթանում հետընտրական բարդությունները՝ նման պահվածքով հասնելով կարմիր գծին, Վլադիմիր Պուտինին դրդելով որոշում կայացնել USAID-ը վտարելու մասին։

Իսկ ինչո՞վ էր զբաղվում USAID-ը Հայաստանում։ Նույնը, ինչ և Ռուսաստանում՝ միջոցները փոշիացնելով և երկրին վնաս տալով։ Այսպես, մի քանի տարի շարունակ USAID-ն այստեղ իրականացնում էր աղետի (1988թ. երկրաշարժի) գոտու անօթևան մնացածների համար բնակարան ձեռք բերելու վկայականների բաշխման ծրագիրը։ Այդ նախագիծը կոչված էր ֆինանսավորելու բնակարանների ձեռքբերումը և գովազդվում էր որպես երկրաշարժի հետևանքների վերացման մեթոդ։ Նշենք, որ տարերային աղետի հետևանքների վերացումը նշանակում է բնակարան (հաղորդակցություններ, ճանապարհներ, այլ ենթակառուցվածքներ) կառուցել տուժածների համար։ Իսկ պատրաստի բնակարաններ գնելը, այսինքն՝ մեկին բնակարանից զրկելն ու նրան «բոմժ» սարքելը և մյուսին «բոմժի» կարգավիճակից հանելը՝ բնակելի շինությունների թիվը չավելացնելով, ոչ այլ ինչ է, եթե ոչ միջոցների փոշիացում, բայց հումանիտար օգնության էֆեկտով։ Ավելացնենք, որ բնակարաններ ձեռք բերելու վկայականների ծրագիրը վիթխարի օժանդակություն ցուցաբերեց բնակչության միգրացիային. անգործ մնացած և աղքատ մարդիկ՝ Շիրակի և Լոռու բնակիչները, հաճույքով վաճառում էին իրենց տներն այլ անգործների ու աղքատների և գնում էին բնակություն հաստատելու Արևմտյան Եվրոպայի՝ փախստականների համար նախատեսված ճամբարներում։ Թե որքան մարդ է լքել Հայաստանն ամերիկացիների մարդասիրական ակցիայի արդյունքներով՝ չեմ կարող ասել, բայց ցանկալի կլիներ, եթե համապատասխան մարմինները հաշվեին և գնահատեին ամերիկացիների՝ տարերային աղետի հետևանքների «վերացման» ծրագրի իրականացումից հասցված վնասը։ Ավելացնենք նաև, որ USAID-ի այդ միջոցներով կարող էին տասնյակ շենքեր կառուցվել (եթե ոչ՝ հարյուրավոր. փառք Աստծո, Գագիկ Ծառուկյանն այն ժամանակ ցեմենտը տանելի գներով էր վաճառում) և դրանցում հարյուրավոր, հազարավոր ընտանիքներ տեղավորել։ Բայց դա արդեն իրական օգուտ կլիներ, որը ԱՄՆ պետդեպարտամենտը ոչ մի կերպ չէր կարող ցուցաբերել Հայաստանին՝ հայտնի պատճառներով...

Մոտավորապես 10 տարի առաջ USAID-ն իրականացրեց մեկ այլ նախագիծ՝ ուղղված, իբր, ֆինանսական շուկաների զարգացմանը։ Եթե չեմ սխալվում, 10 միլիոն լափեցին. շենք վարձակալեցին Վարդանանց փողոցում, շքեղ նորոգեցին, գրեթե ամեն մի աշխատակցի ապահովեցին անձնական պետքարանով՝ եվրոպական սանհանգույցով, բարձր աշխատավարձերով խորհրդատուներ վարձեցին (պաշտոնաթող նախարարներից և բարձրաստիճան այլ ինտելեկտուալներից) և մի քանի տարի շարունակ զբաղվում էին բացարձակապես անիմաստ գործունեությամբ։ Նախագծի արդյունքը՝ զրո, այսինքն՝ ինչպես նախագծի սկզբում, այնպես էլ առ այս պահը ֆինանսական շուկաները չկային և չկան, կան միայն Վաշինգտոն ուղարկվող հաշվետվություններ, որոնցում ասվում է, որ ծրագիրը հաջողությամբ իրագործվում է։ Այս է ամենը։

Դե, իսկ USAID-ի ու նրա ստորաբաժանումների հիմնական սիրեցյալները Հայաստանում ամենազզվելի ու հակահասարակական տարրերն են, որոնց անունները (սաքունց-մաքունցներն ու նրանց նմանները) չենք տա՝ հիգիենային հետևելու կանոններից ելնելով։ 20 տարի այդ բակտերիաները զբաղվում էին քաղաքացիական հասարակության զարգացմամբ, 20 տարի, իբր, պայքարում էին խոսքի ազատության և արդար ընտրությունների համար՝ խաղալով ինչպես պետական իշխանության, այնպես էլ երկրի բնակչության նյարդերի հետ, 20 տարի արտասահմանում հանդես էին գալիս հակահայկական նախաձեռնություններով (ինչ ասես արժեն կիրովականցի մի բակտերիայի ցասումնալի մեղադրանքները, թե Հայաստանը խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը)։ 2008թ. հետընտրական բարդությունների ժամանակ ևս USAID գրանտ լափողները հետին դերերում չէին։ Նրանք չզլացան նաև արտասահմանում վնասել պետությանն իրենց ԶԼՄ-ներով ու առանձին «շնորհաշատ» մունետիկներով, երբ այն վեհերոտ և անհաջող փորձում էր միջազգային ասպարեզում պաշտպանել խաղաղ պայմաններում մարոդյորության դեմ պայքարի իր իրավունքը։

Այժմ՝ գլխավորի մասին։
USAID-ի վտարման նախադեպը հետխորհրդային տարածքում կա, և դա ողջունելի է։ Հիմա հարկավոր է մտածել Հայաստանն այդ վարակից փրկելու մասին։ Նպատակահարմար կլիներ չգժտվել ամերիկացիների հետ և կտրուկ շարժումներ չանել, այլ պարզապես մի ինչ-որ առիթով կանչել դեսպանին և երախտագիտություն հայտնել այն հարյուր միլիոնավոր դոլարների համար, որոնք ամերիկացի հարկատուն նվիրել է լիբերալ-դեմոկրատական արժեքների ու գաղափարների հայ սպառողին։ Իսկ հետո զգուշությամբ խնդրել դեսպանին Վաշինգտոնին փոխանցել առաջարկություն առ այն, որ այսուհետ USAID-ի փողերը փոխանցվեն ֆինանսների նախարարության հաշվին, որպեսզի ՀՀ ֆինանսների նախարարը (ամերիկյան համալսարանի շրջանավարտ և պրոֆեսոր) խելքը գլխին բաշխի այդ միջոցները։ Դե, իսկ եթե Վաշինգտոնից ուղղակիորեն և զուտ ամերիկյան ձևով փոխանցեն, որ Հայաստանին իրապես օգնելը չի բխում Միացյալ Նահանգների ազգային շահերից, և որ ԱՄՆ-ը այսուհետ ևս «կսնի» միայն հակազգային ու հակահասարակական պորտաբույծներին, այդ ժամանակ արդեն հարկ է դեսպանի միջոցով Վաշինգտոնին ողբագին քսիվա հղել առ այն, որ Հայաստանի Հանրապետությունն արգելում է իր տարածքում USAID-ի՝ վտանգավոր բակտերիաներ ու ամեն տեսակ ձրիակերներ ծնող այդ  «աստվածամոր» գործունեությունը։

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»




Գնահատում

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը

Քվեարկության արդյունքները

 

Վերադարձ դեպի ցուցակ


Կարծիքների քանակը - 9

Կարծիքներ

  • Անուն02:44 | 05.10.2012
    "Армен19:29 | 24.09.2012 Ублюдок, что бы мы делали без России? Давно стали бы рабами турок. Если у человека нет мозгов, то уже ни чем не поможешь......." Армен, сам ты ублюдок, который без России станет рабом турок. А мы и в Сардарапате победили БЕЗ РОССИИ, и Карабахскую войну выиграли БЕЗ РОССИИ!
  • Մինաս09:46 | 26.09.2012
    Շատ լավ հոդված էր. մեծ տերություններից մեկի օրինակով ցույց է տալիս մեծ տերությունների իրական դեմքը
  • Тигран Мазманян00:47 | 25.09.2012
    Ну ты, шмок.. лечи своих хозяев. Они НАМ диаметр имуществом компенсируют скоро. Сказать то нечего.. Я сам кого хочешь вылечу..Декапитацией..враз и навсегда..так что варежку прикрой и по теме только..и корректно..чейтательный пейсатель рассеянской национальности.
  • читатель 23:34 | 24.09.2012
    Тигулек, все успокойся. о диаметре иранской трубы больше не вспоминай. это был сон. вопросов нет. все, все .... вот гады, тебя снова выпустили и недоличили...
  • Тигран Мазманян22:31 | 24.09.2012
    Читатель, ты бы для начала что ли про диаметр иранского газопровода почитал чтойли.. только не охай потом, ок ? Журналюга из меня действительно как собачьего хвоста сито ))) Ви, товарисч, мну с кем то путаете. А за армянский мой не грузись..Роб Саакянц (земля ему пухом), как то упомянул про армяноязычных турков и тайных армянах..а он, Маэстро, был провидец ))) Путеноиды... аууу.. ССАНЫМИ тряпками ))) https://www.youtube.com/watch?v=9ClYGSPfNcU Армен, у тебя психология РАБА..и если у тебя действительно есть хоть капля мозгов то ты попытаешься понять почему.. чтобымыделалибезроссии втирай тем кто про Босфорскую экспедицию 1832 года не знает..Там есть ответ про турков,рабов и заклятых друзей.
  • читатель19:53 | 24.09.2012
    Эх, Тигулек, Тигулек... чихать хотел ты на цены на газ, у тебя жжет в одном месте, поскольку из тебя журналюга ХРЕНОВЫЙ... сам не можешь писать, другим не мешай... хоть бы на родном армянском написал, может быть и поверили...
  • Армен19:29 | 24.09.2012
    Ублюдок, что бы мы делали без России? Давно стали бы рабами турок. Если у человека нет мозгов, то уже ни чем не поможешь.......
  • Тигран Мазманян17:49 | 24.09.2012
    Да, пора вас, путеноидов, гнать из страны ссаными тряпками в Каганат который вас кормит. Тявкни что нибуть насчёт этого проэкта ))) https://www.areximbank.am/ru/gas/
  • Տարոն17:18 | 24.09.2012
    Քեֆս բերեց!

Ուղարկել մեկնաբանություն

Ոչ նորմատիվային բառապաշար, գովազդ, այլ ռեսուրսներին հղումներ պարունակող և սույն նյութին չառնչվող մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից

Ձեր անունը : *

Մեկնաբանություն : *

Մուտքագրեք նկարում պատկերված տառերը (չկարեվորելով մեծատառերը)

Նորություններ գործընկերներից

Loading...


Национальная идея

новости Армении, аналитика, публикации, комментарии

добавить на Яндекс




Добавить свое объявление
Загрузка...




Новости России


Загружается, подождите...


SELECTORNEWS









Տեսանյութեր

Ընտրեք ինձի

Հրապարակումներ


26.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս

Սիրիական ապստամբների ՕԳԳ-ն. շատ սպանես՝ շատ կստանաս



25.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին

Առաջիկա ամիսների «գաղափարախոսական» պայքարի որոշ նրբությունների մասին



25.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին

Ամերիկացիների «սիրիական պլանը» բումերանգի պես կհարվածի թուրքերին, սաուդյան արաբներին և նրանց նմաններին



24.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը

Ի՞նչ է Լյովիկ Զուրաբյանը



23.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս

Սպանությունը՝ որպես նախընտրական ագիտացիայի մաս



22.10.2012
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ

Հայկական «տաշիր-տուշիրն» ընդդեմ ադրբեջանական Մուսլիմի Ռուսաստանում. որքանո՞վ է դա արդյունավետ և ողջամիտ



19.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...

Հայի հուշարձանը՝ Բաքվի վրա. գլխավորը, որ «վրան» է, ոչ թե «տակը»...



17.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են

Աչքերի, ականջների բացակայությունը, մատների և անոթների սերտաճումը «Փոթորիկ անապատում»-ի «փոշին» են



16.10.2012
Արմինե ՀԱԿՈԲՅԱՆ
Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները

Փոքր Իսրայելի մեծ հավակնությունները



16.10.2012
Ալեքսանդր ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով

Տեր-Պետրոսյան-2013-ի առիթով



16.10.2012
Աննա ԲԵԳԼԱՐՅԱՆ
Իրանին նեղն են լծում

Իրանին նեղն են լծում



15.10.2012
Մանե ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»

ԱԳՆ-ն հայտարարություններով հանդես գալու «հավես չունի»


Լրահոս


27.10.2012 / 16:56
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ



27.10.2012 / 16:22
ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ



27.10.2012 / 14:22
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



27.10.2012 / 14:21
ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ

ՓԼՈՒԶՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ ԵՐԵՔԸ ԴՈՒՐՍ ԵՆ ԳՐՎԵԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ



27.10.2012 / 11:51
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ



27.10.2012 / 10:52
ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ

ԱՂՋԻԿԸ 7 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՑԵԼ 2 ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՀԵՏ ԵՎ ԴԱՏԻ ՏՎԵԼ ՆՐԱՆՑ



27.10.2012 / 10:49
ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐՈՂ Է ՆՈՐԻՑ ՀԵՏԱՁԳԵԼ ԻՐ ԱՅՑԸ ԹՈՒՐՔԻԱ. ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է



27.10.2012 / 10:47
ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ



27.10.2012 / 10:46
ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է

ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է



27.10.2012 / 10:42
«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)

«ՄԱՄԱ՛ ՋԱՆ, ՏԱՆԸ ՍՈՎԱԾ ԿՄՆԱՆՔ, ՄԵԶ ՄԱՆԿԱՏՈՒՆ ՄԻ՛ ՏԱՐ». (VIDEO)



27.10.2012 / 10:41
ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ

ՍԿԱՆԴԱԼ. ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆ



26.10.2012 / 21:27
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻՋՆՈՐԴԻ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ



26.10.2012 / 20:47
ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԲԵՌԼՈՒՍԿՈՆԻԻԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԵՆ 4 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ



26.10.2012 / 20:18
ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵԸ ՉԵՆ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՀԱՐՎԱԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻՆ



26.10.2012 / 19:30
ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԼՂՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ



26.10.2012 / 18:01
ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ

ՈՒԴԱԼՑՈՎԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ



26.10.2012 / 17:36
ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

ՑՈՒՑԱԴՐՎԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ



26.10.2012 / 17:23
ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)

ՕԲԱՄԱՆ ՊՈՒՏԻՆԻՑ ԳՈՎԱԶԴԻ ԳԱՂԱՓԱՐ Է ԳՈՂԱՑԵԼ (VIDEO)



26.10.2012 / 17:18
«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ

«ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ»-Ը 5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՐԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ



26.10.2012 / 17:02
ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ

ԽԱՆՋՅԱՆՈՒՄ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՑ 7-ԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՑ ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐ



26.10.2012 / 16:54
ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ ԿՇՆՈՐՀԵՆ



26.10.2012 / 16:33
ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ

ԽՈՇՈՐ ԿՐԾՔԵՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ. ԳԻՏՆԱԿԱՆ



26.10.2012 / 15:58
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԱՎԱՐՏԵԼ Է ՉԺՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ



26.10.2012 / 15:47
ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է

ԿԻՐԿՈՐՈՎԻ ՀԱՅՐԸ ԿԱՐԳԻՆ ՏՂԱ Է



26.10.2012 / 15:29
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԻՄՔ Է ՍՏԵՂԾՎՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱՆԿԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ. ՎԱՐՉԱՊԵՏ



26.10.2012 / 15:26
ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ

ԲԱՅՐԱՄԻՆ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՐՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՒՄ



26.10.2012 / 15:15
ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

ԳԵՆԵՐԱԼ ԴԵՄՓՍԻ. ԻՐԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԿԼՈՒԾՎԻ ԱՌԱՆՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ



26.10.2012 / 15:15
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԵՌՕՐՅԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՉԵԽԻԱ



26.10.2012 / 14:49
ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»

ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻՆ ԱՆՎԱՆԵԼ ԵՆ «ԱԼՖԱ ԷԳ»



26.10.2012 / 14:24
ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ

ՀՀ-ԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԵՏ



26.10.2012 / 14:17
ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ

ԻՆՉՈՒ ԷՐ ՊՈՒՏԻՆԸ ԿԱՂԱԼՈՎ ՔԱՅԼՈՒՄ



26.10.2012 / 14:09
ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՂԵԼ Է ՍՆՆԴԻ ԵՎ ԴԵՂԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ



26.10.2012 / 14:04
ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԵՐԵՎԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԵՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ



26.10.2012 / 13:55
«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«ԱՆՀԵՐՔԵԼԻ» ՓԱՍՏԱՐԿ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)



26.10.2012 / 13:51
ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ

ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒՂԵՎՈՐՎԵԼ Է ՓԱՐԻԶ



26.10.2012 / 13:42
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԱՊԱՀՈՎԻ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՈՒՄ. ԼԱՎՐՈՎ



26.10.2012 / 13:37
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԽԱԽՏԵՑԻՆ ՀՐԱԴԱԴԱՐԸ



26.10.2012 / 13:30
ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ

ԱՄՆ-ՈՒՄ ՈՍՏԻԿԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ



26.10.2012 / 13:24
ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ

ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ Է «THE NEW YORK TIMES»-Ի ԿԱՅՔԸ



26.10.2012 / 12:57
ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

ԱՄՆ-ԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ


Քվեարկություն

Ի՞նչ եք կարծում, կպաշտպանի՞ արդյոք Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանի դեմ պայքարում, եթե երկրորդ նախագահը վերադառնա մեծ քաղաքականություն։




Ընթերցողների նամակներ:

31.07.2012
Ա.Հակոբյան
Բաց նամակ ՀՀ Նախագահին

Բաց նամակ ՀՀ Նախագահին



19.08.2008
ՀԱՆԵՑԵ’Ք ԴԻՄԱԿՆԵՐԸ` ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է



Loading...




Новости СМИ2




Copyright 2008 Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործելու ժամանակ ակտիվ հղումը Ազգային Գաղափար-ին պարտադիր է:
Խմբագրության հասցեն: ՀՀ, ք.Երեւան, Այգեստանի 9-րդ փող., տ.4
Հեռ.`: (374 10) 55 41 02, ֆաքս` (374 10) 55 40 65
E-mail: , n-idea.am